Եսայիա
15 Մովաբի դեմ ուղղված պատգամը+։ Մովաբի Արը+ լռել է, քանի որ գիշերը կողոպտվեց, Կիր-Մովաբը+ լռել է, քանի որ գիշերը կողոպտվեց։ 2 Նա բարձրացավ մինչև աստվածների տունը և Դեբոն+, մինչև բարձունքները, որ լաց լինի։ Մովաբը ողբում է Նաբավի+ ու Մեդաբայի+ համար։ Բոլորի գլուխները ճաղատացել են+, բոլորի մորուքները սափրված են։ 3 Նրա փողոցներում մարդիկ քուրձ+ են հագած։ Տանիքների+ վրա ու հրապարակներում բոլորը ողբում են և իջնում՝ լաց լինելով+։ 4 Եսեբոնն ու Ելեալեն+ աղաղակում են։ Նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա+։ Ահա թե ինչու են գոռում Մովաբի զինված մարդիկ։ Նրա հոգին սարսռում է իր մեջ։
5 Իմ սիրտը լաց է լինում Մովաբի համար+։ Նրա փախստականները մինչև անգամ Սեգորում+ և Էգլաթ-Շելիշայում+ են։ Յուրաքանչյուրը ողբալով բարձրանում է Լուիթի+ զառիվերով։ Որոնայիմի+ ճանապարհին նրանք աղաղակ են բարձրացնում աղետի պատճառով։ 6 Նեմերիմի+ ջրերը ամբողջովին ցամաքել են։ Կանաչ խոտը չորացել է, խոտ չկա, ոչ մի կանաչ չկա+։ 7 Ահա թե ինչու են նրանք բարդիների գետահովտով տանում այն, ինչ մնացել է, և այն, ինչ կուտակել են։ 8 Աղաղակ է լսվում Մովաբի տարածքում+։ Նրա ողբի ձայնը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբի ձայնը հասնում է մինչև Բեեր-Ելիմ, 9 քանի որ Դիմոնի ջրերը արյունով լի են։ Ես ուրիշ բաներ էլ եմ պատրաստում Դիմոնի համար. Մովաբից փախչողների ու այդ երկրում մնացողների վրա առյուծ եմ ուղարկելու+։