Եզեկիել
12 Եհովայի խոսքը եղավ ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, դու ապստամբ տանն+ ես բնակվում. նրանք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում+, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում+, որովհետև ապստամբ տուն են+։ 3 Դու, ո՛վ մարդու որդի, հավաքիր իրերդ, ասես աքսոր ես ուղարկվում, ու նրանց աչքի առաջ ցերեկով աքսորվիր։ Նրանց աչքի առաջ քո տեղից ուրիշ տեղ աքսորվիր. միգուցե հասկանան, թեև ապստամբ տուն են+։ 4 Նրանց աչքի առաջ իրերդ ցերեկով հանիր, այն իրերը, որոնցով աքսոր են ուղարկվում, ու երեկոյան նրանց աչքի առաջ դուրս եկ աքսոր ուղարկվողների պես+։
5 Նրանց աչքի առաջ պատի մեջ մի խոռոչ բացիր և իրերդ դրա միջով դուրս բեր+։ 6 Նրանց աչքի առաջ ուսիդ վրա տար դրանք։ Մութ ժամանակ դուրս բեր դրանք։ Երեսդ ծածկիր, որ գետինը չտեսնես, որովհետև քեզ Իսրայելի տան համար նախանշան+ եմ դարձրել»+։
7 Ես արեցի այնպես, ինչպես ինձ հրամայվել էր+։ Ցերեկով հանեցի իրերս, որոնցով աքսոր են ուղարկվում, երեկոյան ձեռքով պատի մեջ խոռոչ բացեցի, մթության մեջ հանեցի իրերս ու նրանց աչքի առաջ ուսիս վրա տարա։
8 Եհովայի խոսքն առավոտյան եղավ ինձ. 9 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տան՝ այդ ապստամբ տան+ մարդիկ քեզ չհարցրի՞ն. «Ի՞նչ ես անում»։ 10 Ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սա է պատգամը, որը վերաբերում է իշխանին+, պատգամը Երուսաղեմի ու այնտեղ գտնվող Իսրայելի ողջ տան դեմ»»։
11 Ասա, որ դու նախանշան+ ես և այն, ինչ արել ես, նույնը նրանց կարվի։ Նրանք կաքսորվեն, գերության կտարվեն+։ 12 Նրանց միջի իշխանը մթության մեջ ուսի վրա կտանի իր իրերը և դուրս կգա։ Նրանք պատի մեջ խոռոչ կբացեն, որպեսզի դրանք հանեն դրա միջով+։ Նա իր երեսը կծածկի, որ իր աչքերով գետինը չտեսնի»։ 13 Իմ ցանցը կգցեմ նրա վրա, ու նա կբռնվի իմ որսացանցով+։ Ես նրան Բաբելոն կբերեմ՝ քաղդեացիների երկիրը+, բայց նա այն չի տեսնի և այնտեղ կմահանա+։ 14 Իսկ նրա շուրջը եղող օգնականներին ու նրա բոլոր զորախմբերին կցրեմ բոլոր ուղղություններով*+ և նրանց հետևից սուր կքաշեմ+։ 15 Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ նրանց ցրեմ ազգերի մեջ ու ցիրուցան անեմ երկրների մեջ+։ 16 Նրանցից քչերին կթողնեմ, որոնք կփրկվեն սրից+, սովից ու համաճարակից, որ իրենց բոլոր գարշելի+ բաների մասին պատմեն այն ազգերին, որոնց մոտ պետք է գնան+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»։
17 Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 18 «Մարդո՛ւ որդի, հացդ դողալով կեր և ջուրդ տագնապով ու անհանգստությամբ խմիր+։ 19 Եվ երկրի ժողովրդին ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան Երուսաղեմի բնակիչների մասին, որոնք ապրում են Իսրայելի երկրում+. «Նրանք անհանգստությամբ կուտեն իրենց հացը և սարսափով կխմեն իրենց ջուրը, որովհետև երկիրն ամայի կդառնա ու կզրկվի լիությունից+ նրա մեջ բոլոր բնակվողների բռնարարքների պատճառով+։ 20 Բնակեցված քաղաքները կավերվեն+, և երկիրն ամայի կդառնա+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»»+։
21 Եհովայի խոսքը նորից եղավ ինձ. 22 «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած եք ասում Իսրայելի երկրում+, թե՝ «օրերն անցնում են+, բայց ոչ մի տեսիլք չի կատարվում»+։ 23 Դրա համար ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես այդ առածին վերջ կտամ, և Իսրայելում այլևս չեն ասի այն»»+։ Ասա նրանց. «Մոտեցել են օրերը+ և բոլոր տեսիլքների կատարումը»։ 24 Իսրայելի տանն այլևս փուչ տեսիլք+ և շողոքորթող գուշակություն չի լինի+։ 25 ««Ես՝ Եհովաս, կխոսեմ, և իմ ասած խոսքը կկատարվի+։ Այլևս հետաձգում չի լինի+, որովհետև ձեր օրերում+ ես կխոսեմ և իմ ասած խոսքը կկատարեմ, ո՛վ ապստամբ տուն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»։
26 Եհովայի խոսքը կրկին եղավ ինձ. 27 «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տան մարդիկ ասում են. «Նրա տեսիլքը շատ օրերից հետո է կատարվելու, նա հեռավոր ժամանակների մասին է մարգարեանում»+։ 28 Ուստի ասա նրանց. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. ««Իմ խոսքերի կատարումն այլևս չի հետաձգվի+։ Ես կխոսեմ, և իմ ասած խոսքը կկատարվի»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»+։