Ղևտական
1 Եվ Եհովան հանդիպման վրանից+ կանչեց Մովսեսին ու խոսեց նրա հետ՝ ասելով. 2 «Խոսիր Իսրայելի որդիների հետ+ և ասա նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը ընտանի կենդանիներից ընծա բերի Եհովային, ապա ձեր ընծան խոշոր և մանր անասուններից պիտի բերեք։
3 Եթե նրա ընծան խոշոր անասուններից մատուցվող ողջակեզ է+, ապա թող անարատ+ արու բերի։ Այն պետք է հոժար կամքով բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու դնի Եհովայի առաջ+։ 4 Թող նա իր ձեռքը դնի ողջակիզվելիք կենդանու գլխին, և այն բարեհաճորեն կընդունվի+ նրա քավության համար+։
5 Հետո մատղաշ ցուլը պետք է մորթվի Եհովայի առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները+, պետք է մատուցեն արյունը և այն շաղ տան հանդիպման վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի բոլոր կողմերին+։ 6 Ողջակիզվելիք կենդանին հարկավոր է մաշկել և կտոր-կտոր անել+։ 7 Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է կրակ դնեն զոհասեղանի+ վրա և կրակի վրա փայտեր շարեն+։ 8 Նրանք կենդանու կտորները+ գլխի ու ճարպի հետ միասին թող շարեն զոհասեղանի վրա այրվող փայտի վրա։ 9 Դրա աղիքներն+ ու սրունքները ջրով պետք է լվանան, և քահանան այն ամբողջությամբ պետք է այրի* զոհասեղանի վրա որպես ողջակեզ՝ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի* է Եհովային+։
10 Իսկ եթե ողջակեզի համար նրա բերած ընծան հոտից է+՝ մատղաշ խոյերից կամ նոխազներից, ապա թող անարատ արու+ բերի+։ 11 Այն պետք է Եհովայի առաջ մորթվի զոհասեղանի հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, դրա արյունը պետք է շաղ տան զոհասեղանի+ բոլոր կողմերին։ 12 Նա պետք է կտոր-կտոր անի այն, առանձնացնի գլուխն ու ճարպը, և քահանան դրանք պետք է շարի զոհասեղանին այրվող փայտերի վրա+։ 13 Թող ջրով լվանա աղիքներն+ ու սրունքները+, և քահանան այդ ամենը մատուցի ու այրի+ զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։
14 Սակայն եթե Եհովային բերած նրա ողջակեզը թռչուններից է, ապա իր ընծան պետք է տատրակներից+ կամ մատղաշ աղավնիներից+ բերի։ 15 Քահանան այն պետք է բերի զոհասեղանի մոտ, դրա վիզը ոլորի*+, ապա այրի զոհասեղանի վրա, բայց դրա արյունը պետք է քամվի զոհասեղանի պատին։ 16 Նա թող հեռացնի դրա քարաճիկն ու փետուրները և գցի զոհասեղանի կողքին՝ արևելյան կողմում՝ ճարպոտ մոխրի+ տեղը։ 17 Թևերի տակից նա պետք է պատռի, բայց չպետք է բաժանի+ նրան։ Հետո քահանան այն պետք է այրի զոհասեղանին այրվող փայտերի վրա։ Դա ողջակեզ է+՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային»»+։