Թվեր
2 Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է վրան կանգնեցնի իր եռցեղ ստորաբաժանման մեջ+՝ իրենց ազգատոհմը բնորոշող նշանների մոտ։ Իրենց վրանները նրանք պետք է կանգնեցնեն հանդիպման վրանի շուրջբոլորը, և դրանց մուտքը պետք է նայի հանդիպման վրանին։
3 Արևելյան՝ դեպի արևածագը նայող կողմում, ճամբար կդնի Հուդայի ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով. Հուդայի որդիների տոհմապետն է Ամինադաբի որդի Նաասոնը+։ 4 Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգի են+։ 5 Նրա մոտ ճամբար կդնեն Իսաքարի+ ցեղը (Իսաքարի որդիների տոհմապետն է Սոգարի որդի Նաթանայելը+, 6 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսունչորս հազար չորս հարյուր հոգի են)+, 7 ինչպես նաև Զաբուղոնի ցեղը (Զաբուղոնի որդիների տոհմապետը Քելոնի որդի Եղիաբն է+, 8 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսունյոթ հազար չորս հարյուր հոգի են)+։
9 Հուդայի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր է։ Առաջինը նրանք պետք է ճանապարհ ընկնեն+։
10 Ռուբենի+ ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով կլինի հարավային կողմում. Ռուբենի որդիների տոհմապետն է Սեդիուրի որդի Ելիսուրը+։ 11 Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասունվեց հազար հինգ հարյուր հոգի են+։ 12 Նրա մոտ ճամբար կդնեն Շմավոնի ցեղը (Շմավոնի որդիների տոհմապետը Սուրիսադայի որդի Սալամիելն է+, 13 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսունինը հազար երեք հարյուր հոգի են)+, 14 ինչպես նաև Գադի ցեղը (Գադի որդիների տոհմապետը Ռագուելի որդի Ելիասաֆն է+, 15 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգի են)+։
16 Ռուբենի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն է։ Երկրորդը նրանք պետք է ճանապարհ ընկնեն+։
17 Երբ հարկ լինի հանդիպման վրանը տեղափոխելու+, ղևտացիների+ ճամբարը ճամբարների մեջտեղում կլինի։
Ինչպես որ նրանք ճամբար դնեն, այնպես էլ պետք է ճանապարհ ընկնեն+. ամեն մեկն իր տեղում պետք է լինի՝ իր եռցեղ ստորաբաժանման համեմատ։
18 Եփրեմի+ ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով կլինի արևմտյան կողմում. Եփրեմի որդիների տոհմապետն է Ամիուդի որդի Ելիսաման+։ 19 Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասուն հազար հինգ հարյուր հոգի են+։ 20 Նրա մոտ ճամբար կդնեն Մանասեի+ ցեղը (Մանասեի որդիների տոհմապետն է Փադասուրի որդի Գամաղիելը+, 21 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, երեսուներկու հազար երկու հարյուր հոգի են)+, 22 ինչպես նաև Բենիամինի+ ցեղը (Բենիամինի որդիների տոհմապետն է Գեդեոնիի որդի Աբիդանը+, 23 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, երեսունհինգ հազար չորս հարյուր հոգի են)+։
24 Եփրեմի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով հարյուր ութ հազար հարյուր է։ Երրորդը նրանք պետք է ճանապարհ ընկնեն+։
25 Դանի ճամբարի եռցեղ ստորաբաժանումն իր զորքերով կլինի հյուսիսային կողմում. Դանի որդիների տոհմապետն է Ամիսադայի որդի Աքիեզերը+։ 26 Նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, վաթսուներկու հազար յոթ հարյուր հոգի են+։ 27 Նրա մոտ ճամբար կդնեն Ասերի ցեղը (Ասերի որդիների տոհմապետն է Եքրանի որդի Փագիելը+, 28 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգի են)+, 29 ինչպես նաև Նեփթաղիմի+ ցեղը (Նեփթաղիմի որդիների տոհմապետն է Ենանի որդի Աքիրեն+, 30 և նրա զորքը՝ հաշվառման վերցվածները, հիսուներեք հազար չորս հարյուր հոգի են)+։
31 Դանի ճամբարի բոլոր հաշվառման վերցվածների թիվը հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր է։ Նրանք վերջինը պետք է ճանապարհ ընկնեն+ նրանց* եռցեղ ստորաբաժանումներով»։
32 Սրանք էին Իսրայելի որդիների միջից հաշվառման վերցվածները իրենց ազգատոհմերով։ Ճամբարներում եղող բոլոր հաշվառման վերցվածների թիվն իրենց զորքերով կազմում էր վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն+։ 33 Բայց ղևտացիները Իսրայելի որդիների պես հաշվառման չվերցվեցին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 34 Իսրայելի որդիներն ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ Իրենց եռցեղ ստորաբաժանումներով+ նրանք այդպես էին ճամբար դնում և այդպես էլ ճանապարհ էին ընկնում+՝ յուրաքանչյուրն իր տոհմերով ու հայրական տներով։