2 Օրենք
1 Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց ամբողջ Իսրայելին Հորդանանի+ շրջանում՝ անապատում՝ Սուֆի դիմաց գտնվող տափաստաններում՝ Փառանի+, Տոֆելի, Լաբանի, Ասերոթի+ և Տիզահաբի միջև։ 2 (Քորեբից մինչև Կադես-Բառնեա+ տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիրի լեռնային շրջանը տանող ճանապարհով)։ 3 Քառասուներորդ տարում+՝ տասնմեկերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր իրեն նրանց վերաբերյալ 4 այն բանից հետո, երբ նա պարտության էր մատնել ամորհացիների Սեհոն+ թագավորին, որն ապրում էր Եսեբոնում, ու երբ Եդրայիում+ պարտության էր մատնել Բասանի Օգ+ թագավորին, որն ապրում էր Աստարոթում+։ 5 Հորդանանի շրջանում՝ Մովաբի երկրում, Մովսեսը սկսեց բացատրել այս օրենքն+ ու ասել.
6 «Մեր Աստված Եհովան խոսեց մեզ հետ Քորեբում+՝ ասելով. «Այս լեռնային շրջանում դուք բավական երկար եք ապրում+։ 7 Ուստի հիմա պատրաստվեք, ճանապարհ ընկեք ու գնացեք ամորհացիների+ լեռնային շրջանը և նրանց բոլոր հարևանների մոտ, որ Արաբայում+ են՝ լեռնային շրջանում+, Շեֆելայում, Նեգևում+ և ծովեզերքում+, գնացեք դեպի քանանացիների երկիր+ ու Լիբանան+, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը+։ 8 Ահա այս երկիրը ձեր առաջ եմ դնում։ Գնացեք ու տիրեք այդ երկրին, որի մասին Եհովան երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին+ և Հակոբին+, ու նրանցից հետո նրանց սերնդին»+։
9 Այդ ժամանակ ես ասացի ձեզ. «Ես չեմ կարող մենակ տանել ձեզ+։ 10 Ձեր Աստված Եհովան շատացրել է ձեզ, և այսօր դուք երկնքի աստղերի չափ շատ եք+։ 11 Թող ձեր նախահայրերի Աստված Եհովան հազարապատիկ շատացնի ձեզ+ և օրհնի+, ինչպես որ խոստացել է+։ 12 Ես ինչպե՞ս կարող եմ մենակ կրել ձեր ծանրությունը, ձեր բեռն ու ձեր վեճերը+։ 13 Ձեր ցեղերից իմաստուն, խոհեմ+ և փորձառու+ մարդկանց ընտրեք, որպեսզի նրանց ձեզ վրա գլուխներ նշանակեմ»+։ 14 Դուք էլ ասացիք ինձ. «Լավ առաջարկ ես անում»։ 15 Ուստի ես վերցրի ձեր ցեղերի գլուխներին՝ իմաստուն և փորձառու մարդկանց, ու ձեզ վրա նշանակեցի որպես հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ ու ձեր ցեղերի գլխավորներ+։
16 Այդ ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին. «Երբ լսում եք ձեր եղբայրների միջև եղած գործը՝ մարդու և իր եղբոր կամ պանդուխտի միջև+, արդարությամբ դատեք+։ 17 Դատաստան անելիս կողմնակալ մի՛ եղեք+։ Փոքրին լսեք այնպես, ինչպես մեծին+։ Մարդուց մի՛ վախեցեք+, քանի որ դատաստանը Աստծուն է պատկանում+։ Իսկ եթե գործը չափազանց դժվար է ձեզ համար, այն ինձ հանձնեք, և ես կլսեմ»+։ 18 Եվ ես պատվիրեցի այն բոլոր բաները, որ պետք է անեք։
19 Այնուհետև ճանապարհ ընկանք Քորեբից և ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել էր, ամորհացիների+ լեռնային շրջանի ճանապարհով անցանք այն մեծ ու ահազդու անապատի միջով+, որը դուք տեսաք։ Ի վերջո, եկանք Կադես-Բառնեա+։ 20 Այդ ժամանակ ասացի ձեզ. «Դուք եկել եք ամորհացիների լեռնային շրջանը, որը մեր Աստված Եհովան մեզ է տալու+։ 21 Ահա ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեզ է տվել+։ Գնացե՛ք, տիրե՛ք դրան, ինչպես որ ձեր նախահայրերի Աստված Եհովան ասել է ձեզ+։ Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք»+։
22 Սակայն դուք բոլորդ մոտեցաք ինձ ու ասացիք. «Մեր առջևից մարդիկ ուղարկիր, որ հետախուզեն երկիրը և լուր բերեն այն ճանապարհի մասին, որով պիտի գնանք, և այն քաղաքների մասին, ուր պիտի գնանք»+։ 23 Այդ բանը լավ երևաց իմ աչքին, ուստի ես ձեզնից տասներկու մարդ ընտրեցի՝ յուրաքանչյուր ցեղից մեկ մարդ+։ 24 Նրանք վեր կացան ու գնացին լեռնային շրջանը+ և հասան մինչև Եսքող հեղեղատն+ ու հետախուզեցին այն։ 25 Եվ նրանք իրենց ձեռքը վերցրին այդ երկրի պտուղներից+ ու մեզ մոտ բերեցին, նաև լուր բերեցին՝ ասելով. «Այն երկիրը, որ մեր Աստվածը՝ Եհովան, տալու է մեզ, լավն է»+։ 26 Բայց դուք չուզեցիք գնալ+ և ապստամբեցիք ձեր Աստված Եհովայի կարգադրության դեմ+։ 27 Դուք տրտնջում էիք ձեր վրաններում և ասում. «Եհովան ատում է մեզ+, դրա համար էլ հանեց Եգիպտոսից+, որպեսզի տա ամորհացիների ձեռքը ու ոչնչացնի մեզ+։ 28 Ո՞ւր ենք գնում։ Մեր եղբայրները թուլացրին մեր սիրտը+՝ ասելով. «Մեզնից ավելի մեծ ու ավելի բարձրահասակ ժողովուրդ տեսանք այնտեղ+, մեծ ու մինչև երկինք հասնող բերդաքաղաքներ+, նաև ենակիմների+ որդիներին տեսանք»»։
29 Ուստի ասացի ձեզ. «Նրանցից մի՛ զարհուրեք ու մի՛ վախեցեք+։ 30 Եհովա Աստվածն է գնում ձեր առջևից։ Նա կպատերազմի ձեզ համար+, ինչպես որ Եգիպտոսում արեց ձեր աչքի առաջ+, 31 ինչպես նաև անապատում+, որտեղ դուք տեսաք, որ մինչև այստեղ գալը ձեր գնացած ողջ ճանապարհին ձեր Աստված Եհովան տանում էր ձեզ+, ինչպես հայրն է տանում իր երեխային»+։ 32 Բայց չնայած իմ այդ խոսքերին՝ դուք չհավատացիք ձեր Աստված Եհովային+, 33 որը ճանապարհին գնում էր ձեր առջևից, որպեսզի ձեզ համար ճամբար դնելու տեղ փնտրի+։ Գիշերը նա կրակով էր գնում, որպեսզի տեսնեիք, թե որ ճամփով պետք է գնաք, իսկ ցերեկը՝ ամպով+։
34 Այդ ողջ ընթացքում Եհովան լսում էր ձեր ասածները։ Ուստի նա բարկացավ ու երդվեց+. 35 «Այս չար սերնդից մի մարդ անգամ չի տեսնի այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին+, 36 բացի Հեֆոնեի որդի Քաղեբից+։ Նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որով նա քայլեց, որովհետև ամեն ինչում հնազանդվեց Եհովային+։ 37 (Ձեր պատճառով Եհովան նույնիսկ ինձ վրա բարկացավ ու ասաց. «Դու նույնպես չես մտնի այնտեղ+։ 38 Նավեի որդի Հեսուն՝ քո առջև կանգնողը, նա կմտնի այնտեղ»+։ Նրան է Նա զորացրել+, որովհետև նա է տանելու Իսրայելին՝ այն ժառանգելու համար)։ 39 Ձեր երեխաները, որոնց մասին ասացիք, թե՝ «ավար կլինեն»+, և ձեր որդիները, որոնք այսօր չգիտեն բարին ու չարը, նրանք կմտնեն այնտեղ, և նրանց կտամ այն, ու կտիրեն դրան։ 40 Իսկ դուք փոխեք ձեր ուղղությունն ու Կարմիր ծով տանող ճանապարհով գնացեք դեպի անապատ»+։
41 Դա լսելով՝ դուք ասացիք ինձ. «Մենք մեղք գործեցինք Եհովայի դեմ+։ Մենք կգնանք ու կպատերազմենք, ինչպես որ մեր Աստվածը՝ Եհովան, պատվիրել է մեզ»։ Եվ ձեզանից ամեն մեկը պատերազմական իր զենքերն ամրացրեց իր գոտկատեղին ու կարծեց, թե լեռ բարձրանալը հեշտ է+։ 42 Բայց Եհովան ասաց ինձ. «Նրանց ասա. «Չգնաք ու չպատերազմեք, որ չկոտորվեք ձեր թշնամիների առաջ+, որովհետև ես ձեր մեջ չեմ»»+։ 43 Ես ասացի ձեզ, բայց դուք չլսեցիք։ Դուք ապստամբեցիք+ Եհովայի կարգադրության դեմ ու հանդգնորեն փորձեցիք լեռը բարձրանալ+։ 44 Այդ լեռան վրա բնակվող ամորհացիները դուրս եկան ձեզ ընդառաջ+, մեղուների պես հետապնդեցին ձեզ և Սեիրում հալածելով՝ քշեցին մինչև Հորմա+։ 45 Դրանից հետո վերադարձաք ու սկսեցիք լաց լինել Եհովայի առաջ, բայց Եհովան չլսեց ձեր ձայնը+, ոչ էլ ականջ դրեց ձեզ+։ 46 Եվ Կադեսում դուք շատ օրեր բնակվեցիք»+։