Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 108
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 108։1-13

Սաղմոսներ

Աստուծոյ բարութիւնը օրհնել։ Աղօթք որ Աստուած յաղթութիւն տայ թշնամիների դէմ։

Երգ. Դաւիթի Սաղմոս։

108 Իմ սիրտը պատրաստ է , ով Աստուած, ես կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ՝ նաեւ իմ փառքովը:

2 Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց:

3 Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ:

4 Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը:

5 Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ:

6 Որ քո սիրելիքն ազատուին. թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ:

7 Աստուած խօսեց իր սրբարանումը. ես կ’ցնծամ. Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ:

8 Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրէմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.

9 Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. Փղշտացիների երկրի վերայ կ’ցնծամ։

10 Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաքը. ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը:

11 Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած:

12 Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է:

13 Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը