Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 132
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 132։1-18

Սաղմոսներ

Աստուծոյ խոստմունքների համեմատ աղօթք Դաւիթի տան համար։

Աստիճանների երգ։

132 Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.

2 Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,

3 Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.

4 Թէ աչքերիս քո՜ւն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել:

5 Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան Յակոբի Զօրաւորի համար:

6 Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը:

7 Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ:

8 Վէր կաց, Տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը:

9 Քո քահանաները թող արադարութիւն հագնեն. եւ քո սուրբերը ցնծան:

10 Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը:

11 Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կ’նստեցնեմ քո աթոռի վերայ:

12 Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կ’սովորեցնեմ նորանց. ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կ’նստեն քո աթոռի վերայ:

13 Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.

14 Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կ’բնակուեմ. որովհետեւ սորան հաւանեցի:

15 Նորա կերակուրն օրհնելով կ’օրհնեմ, եւ նորա աղքատները կ’կշտացնեմ հացով:

16 Եւ նորա քահանաներին փրկութիւն կ’հագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կ’ցնծան:

17 Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կ’բուսցնեմ. եւ ճրագ կ’պատրաստեմ իմ օծեալի համար:

18 Նորա թշնամիներին ամօթ կ’հագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կ’ծաղկի:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը