Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 17
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 17։5

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (1999),

    6/1/1999, էջ 20

Սաղմոսներ 17։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    9/15/2011, էջ 12

    5/15/2006, էջ 19

Սաղմոսներ 17։15

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    5/15/2006, էջ 19

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 17։1-15

Սաղմոսներ

Աղօթում է զօրաւոր և հարուստ թշնամիներից ազատուելու համար։

Դաւիթի Աղօթք։

17 Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ:

2 Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. թող քո աչքերը նային ուղղութեան վերայ:

3 Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ’գտար ինձանում. ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրազանց չ’լինի:

4 Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը:

5 Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չ’գլորուին:

6 Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. ականջդ ինձ մօտ դարձրու. լսիր իմ խօսքերը:

7 Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում:

8 Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ:

9 Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ:

10 Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում:

11 Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն:

12 Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է:

13 Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. նորան գետնի վերայ գցիր. եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն:

14 Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին:

15 Բայց ես արդարութիւնով կ’տեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կ’կշտանամ քո նմանութիւնովը:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը