Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 38
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 38։1-22

Սաղմոսներ

Դաւիթը գանգատում է նեղութիւնների և հալածանքների մասին. խնդրում է մխիթարութիւն։

Դաւիթի Սաղմոս. յիշատակի համար։

38 Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը:

2 Որովհետւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծարացաւ ինձ վերայ:

3 Չ’կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար:

4 Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ:

5 Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար:

6 Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր:

7 Որովհետեւ իմ երեկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ’կայ իմ մարմնումը:

8 Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը:

9 Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափագը. եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ:

10 Սիրտս դողում է. զօրութիւնս թողել է ինձ. եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ:

11 Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց:

12 Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում , եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում:

13 Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում:

14 Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չ’կայ:

15 Որովհետւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. դու պատասխան կ’տաս, ով Տէր՝ իմ Աստուած:

16 Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չ’ուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան:

17 Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. եւ իմ ցաւը միշտ առաջս է:

18 Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. եւ տրտմում եմ իմ մեղքի համար:

19 Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. եւ ինձ զուր ատողները շատ են:

20 Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի:

21 Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից:

22 Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը