Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 50
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 50։2

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/1/2006, էջ 9

Սաղմոսներ 50։20

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/1/2006, էջ 9

Սաղմոսներ 50։21

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/15/2010, էջ 3–4

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 50։1-23

Սաղմոսներ

Ճշմարիտ զոհը գոհութիւնն է։

Ասափի Սաղմոս։

50 Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը:

2 Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.

3 Մեր Աստուածը կ’գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ:

4 Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ:

5 Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով:

6 Եւ երկինքը կ’պատմէ նորա արդարութիւնը. որովհետեւ Աստուած դատաւոր է: (Սէլա։)

7 Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը:

8 Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են:

9 Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը:

10 Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները:

11 Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են:

12 Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը:

13 Մի՞թէ ես արջառների միս կ’ուտեմ եւ այծերի արիւն կ’խմեմ:

14 Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը:

15 Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ:

16 Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում:

17 Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում:

18 Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. եւ քո բաժինը շնացողների հետ է:

19 Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում:

20 Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում:

21 Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. բայց կ’յանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կ’դնեմ:

22 Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցե ես յափշատակեմ, եւ ոչ ոք չ’լինի որ փրկէ:

23 Գոհութիւն պատարագ մատուցողը փառաւորում է ինձ. եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ’տամ Աստուծոյ փրկութիւնը:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը