Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 59
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 59։խորագիր

Ծանոթագրություն

  • *

    59։0 Սաղ. 57. վերնագիրը։

Սաղմոսներ 59։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    3/15/2008, էջ 14

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 59։1-17

Սաղմոսներ

Չար որոգայթներից ազատուելու համար աղաչանք։

Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։ Երբոր Սաւուղն ուղարկեց եւ նորա տունը պահել տուաւ որ սպանէ նորան*։

59 Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ:

2 Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ:

3 Որովհետեւ ահա թաքուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր:

4 Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես:

5 Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի: (Սէլա։)

6 Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս:

7 Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ Ո՞վ կ’լսէ:

8 Բայց դու, Տէր, կ’ծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կ’անես այդ ամեն հեթանոսներին:

9 Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը:

10 Իմ ողորմութեան Աստուածը ինձ կ’դիամաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կ’տայ իմ թշնամիների վերայ:

11 Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չ’մոռանայ ցիր ու ցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը:

12 Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,

13 Սատկեցրու նորանց բարկութիւնով. սատկեցրու որ չքանան, եւ գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)

14 Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.

15 Նորանք թափառում են ուտելու համար. եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են:

16 Բայց ես կ’օրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կ’փառաբանեմ քո ողորմութիւնը. որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը:

17 Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կ’երգեմ. որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը