Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 74
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 74։9

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Հռչակողները, էջ 62

Սաղմոսներ 74։13

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/15/2006, էջ 11

Սաղմոսներ 74։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/15/2006, էջ 11

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 74։1-23

Սաղմոսներ

Սրբարանի քայքայմունքի ժամանակ օգնութեան աղօթք։

Ասափի Երգ։

74 Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ:

2 Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես:

3 Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը:

4 Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում:

5 Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ:

6 Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով:

7 Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը:

8 Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ:

9 Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չ’կայ. եւ մեզ մօտ մէկ գիտացող չ’կայ. մինչեւ ե՞րբ:

10 Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը:

11 Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. հանիր ծոցիցդ, կորցրու նորանց:

12 Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ:

13 Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ:

14 Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը:

15 Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. դու սաստիկ գետեր ցամաքեցրիր:

16 Քոնն է ցերերկը եւ քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը:

17 Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը:

18 Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. եւ յիմար ազգը անարգում է քո անունը:

19 Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ:

20 Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են:

21 Թող խեղճը ետ չ’դառնայ ամօթով. թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը:

22 Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում:

23 Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը