Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 79
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 79։9

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/15/2006, էջ 12

    Դիտարան,

    7/15/2006, էջ 11

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 79։1-13

Սաղմոսներ

Երուսաղէմն աւերակ անողներից գանգատ։

Ասափի Սաղմոս։

79 Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին:

2 Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին:

3 Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. եւ թաղող չ’կար:

4 Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր ու անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին:

5 Մինչեւ ե՞րբ, Տէր. կ’բարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կ’բորբոքուի՞:

6 Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում:

7 Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին:

8 Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. որովհետեւ մենք շատ տկարացանք:

9 Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար:

10 Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը:

11 Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը:

12 Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր:

13 Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. յաւիտեան կ’գոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կ’պատմենք ազգից մինչեւ ազգ:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը