Եսայիա
Փրկութեան համար աղօթք։
64 Ոհ թէ ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՝ 2 Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը: 3 Երբոր դուր արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուցան: 4 Եւ յաւիտենից ’ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին: 5 Դու հասնում եմ ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը. ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. յաւէտ դորանցում ենք գտնվում. մի՞թէ մենք կ’փրկուինք: 6 Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ: 7 Եւ քո անունը կանչող չ’կայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջովը: 8 Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս: 9 Խիստ մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, ամենքս քո ժողովուրդն ենք: 10 Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, Երուսաղէմը՝ աւերակ: 11 Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. եւ մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել: 12 Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս: