Միքիա
Կռապաշտութեան պատճառով Յուդան և Իսրայէլը կ’քանդուին։
1 Տիրոջ խօսքը եղաւ Մօրստացի Միքիային Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին, որ նա տեսաւ Սամարիայի եւ Երուսաղէմի մասին:
2 Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. Եւ Տէր եհովան վկայ լինի ձեզ դէմ, Տէրը իր սուրբ տաճարիցը: 3 Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ երկրի բարձրաւանդակների վերայ: 4 Եւ սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիվայրից: 5 Յակոբի հանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. ո՞վ է Յակոբի հանցանքը, չէ՞ որ Երուսաղէմը: 6 Եւ Սամարիան պիտի դաշտի քարակոյտ շինեմ՝ այգի տնկելու տեղեր, եւ նորա քարերը պիտի թափեմ ձորը, եւ բանամ նորա հիմերը: 7 Եւ նորա բոլոր կուռքերը պիտի կոտրատուին, եւ նորա բոլոր վարձքերը պիտի կրակով այրուին, եւ նորա բոլոր արձանները պիտի ամայի անեմ. որովհետեւ բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքն էլ պիտի դառնան:
8 Սորա համար պիտի ողբամ եւ հառաչեմ, պիտի կողոպուած եւ մերկ ման գամ, սուգ պիտի անեմ չագալների պէս եւ կոծ՝ ջայլամների պէս: 9 Որովհետեւ անբժշկելի են նորա վերքերը, որովհետեւ եկաւ մինչեւ Յուդան, հասաւ իմ ժողովրդի դռանը՝ մինչեւ Երուսաղէմ: 10 Գէթի մէջ մի իմացնէք, բնաւ լաց մի լինիք, Բեթափրայումը* փոշու մէջ պիտի թավալուիմ. 11 Անց կաց քեզ համար, ով Սափիրի* բնակչուհի, ամօթով մերկ. դուրս չէ եկել Սաանանի* բնակչուհին, Բեթեսելի* կոծը պիտի առնէ ձեզանից իր օթեւանը: 12 Որովհետեւ գալարվում է բարեաց համար Մարօթի* բնակչուհին, որովհետեւ չարիք պիտի իջնէ Տիրոջ կողմից մինչեւ Երուսաղէմի դուռը: 13 Ձին կառքին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիօնի աղջկայ համար. որովհետեւ քեզանում գտնվում են Իսրայէլի յանցանքները: 14 Դորա համար ընծաներ պիտի տաս Մօրեսեթ–գեթին. Աքզիբի* տները պիտի ստեն իսրայելի թագավորներին: 15 Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով Մարեսայի* բնակչուհի մինչեւ Ոդողմ պիտի հասնէ Իսրայէլլի փառքը: 16 Գերծիր եւ կտրիր մազերդ քո փափուկ որդկանց համար, լայնացրու կնտութիւնդ արծիւի պէս, որովհետեւ գերի տարուեցան քեզանից: