30 Սակայն Եսեբոնի Սեհոն թագավորը թույլ չտվեց, որ իր միջով անցնենք, որովհետև քո Աստված Եհովան թույլ էր տվել, որ նրա ոգին համառ դառնա+, և սիրտը կարծրանա, որպեսզի նրան քո ձեռքը տա, ինչը և այսօր ակնհայտ է+։
20 որովհետև Եհովան թույլ տվեց, որ նրանց սրտերը համառ դառնան+, և նրանք պատերազմ հայտարարեն Իսրայելի դեմ, որպեսզի նրանց կործանման մատնի և նրանց հանդեպ ողորմածություն չցուցաբերի+, այլ որպեսզի բնաջինջ անի, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր+։