6 Պահեք ու կատարեք դրանք, որովհետև դրանում է ձեր իմաստությունն+ու հասկացողությունը+այն ժողովուրդների աչքի առաջ, որոնք լսելով այս բոլոր կանոնների մասին՝ կասեն. «Անկասկած, այս մեծ ազգը իմաստություն և հասկացողություն ունեցող ժողովուրդ է»+։
18 Հիշիր քո Աստված Եհովային, որովհետև նա է քեզ ուժ տալիս, որ հարստություն ձեռք բերես+, և դա անում է մինչև օրս, որպեսզի կատարի իր ուխտը, որի մասին երդվել է քո նախահայրերին+։
7 Միայն թե քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր, որ ամեն ինչ անես այն ամբողջ օրենքի համաձայն, որն իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրեց+։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ+, որպեսզի իմաստությամբ վարվես ամեն տեղ, ուր էլ որ գնաս+։
3 Հնազանդվիր քո Աստված Եհովային. նրա ճանապարհներով քայլիր+, պահիր նրա կանոնները, պատվիրանները, դատավճիռներն+ու վկայությունները*, ինչպես որ Մովսեսի օրենքում է գրված+, որպեսզի խելամիտ լինես ամեն ինչում, ինչ էլ որ անես և ուր էլ որ գնաս,