13 որովհետև յուրաքանչյուր առաջնեկ իմն է+։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին+, ինձ համար ես սրբացրի Իսրայելի յուրաքանչյուր առաջնեկի՝ մարդուց մինչև անասուն+։ Նրանք իմը պետք է լինեն։ Ես Եհովան եմ»։
15 Ամեն տեսակ մարմնից յուրաքանչյուր առաջնեկ*+, որին նրանք կմատուցեն Եհովային, լինի մարդ թե անասուն՝ քոնը կլինի։ Բայց դու անպայման պետք է փրկագնես մարդկանց առաջնեկներին+, ինչպես նաև անմաքուր անասունների առաջնեկներին+։
17 Միայն թե առաջնեկ ցլին, առաջնեկ արու գառանը և առաջնեկ նոխազին չփրկագնես+։ Դրանք սուրբ են։ Նրանց արյունը+շաղ տուր զոհասեղանի վրա ու նրանց ճարպը այրիր որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։