20 Եհովան կատարեց իր ասած խոսքը+, որ իմ հոր փոխարեն ե՛ս պիտի վեր կենայի ու նստեի Իսրայելի գահին+, ինչպես որ Եհովան ասել էր, որ ե՛ս պիտի տուն կառուցեի Իսրայելի Աստծու՝ Եհովայի անվան համար+,
7 Նրա իշխանությունը+մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի+Դավթի գահի+և նրա թագավորության վրա։ Այն կհաստատվի+ու կպահպանվի արդարության+ու արդարադատության+շնորհիվ այժմվանից մինչև հավիտյան*։ Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունը կանի դա+։
9 Նրա առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր ու ասում. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+Դավթի Որդուն+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+։ Աղաչո՜ւմ ենք, փրկի՛րնրան, դո՛ւ, որ բարձունքներում ես»+։