26 Ես Նա եմ, ով այնպես է անում, որ իր ծառայի խոսքը կատարվի, ով իրականացնում է իր պատգամաբերների որոշումը+։ Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «այն կբնակեցվի»+և Հուդայի քաղաքների մասին՝ «նրանք կվերակառուցվեն+, ու ես կվերականգնեմ նրա ամայի տեղերը»+։
11 այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը+. այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ+, այլ կկատարի այն, ինչ կամենում եմ+, և կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան+։