Նեեմիա
7 Երբ պարիսպը վերականգնվեց+, ես անմիջապես կանգնեցրի դռները։+ Այնուհետև նշանակվեցին դռնապաններ+, երգիչներ+ ու ղևտացիներ։+ 2 Երուսաղեմի վրա նշանակեցի իմ եղբայր Հանանիին+ և Ամրոցի+ իշխան Հանանիային, քանի որ նա վստահելի+ մարդ էր և ավելի շատ էր վախենում+ ճշմարիտ Աստծուց, քան շատերը։ 3 Ես ասացի նրանց. «Երուսաղեմի դարպասները+ չպիտի բացվեն, մինչև արևը չսկսի տաքացնել։ Մինչ դռնապանները կանգնած են դռների կողքին, նրանք պետք է փակեն ու կողպեն դրանք։+ Երուսաղեմի բնակիչներից պահապաններ պետք է դրվեն՝ մի քանիսն իրենց պահակակետերում, իսկ մյուսները՝ իրենց տների դիմաց»։+ 4 Քաղաքը մեծ ու ընդարձակ էր։ Այնտեղ քիչ մարդ էր ապրում+, և տներ դեռ չէին կառուցվել։
5 Իմ Աստվածը սրտիս մեջ դրեց+, որ հավաքեմ իշխանավորներին, փոխանորդներին ու ժողովրդին ու նրանց տոհմաբանությունը գրանցեմ։+ Ես գտա այն մարդկանց տոհմաբանության+ գիրքը, որոնք սկզբում էին եկել։ Այնտեղ գրված էր.
6 «Սրանք են գավառի+ բնակիչները՝ գերությունից+ դուրս եկած այն աքսորյալները, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը աքսորել էր+ Բաբելոն, և որոնք հետագայում վերադարձան Երուսաղեմ և Հուդա՝ յուրաքանչյուրն իր քաղաքը+, 7 նրանք, ովքեր եկան Զորաբաբելի+, Հեսուայի+, Նեեմիայի, Ազարիայի*, Ռաամիայի*, Նաեմանիի, Մուրթքեի+, Բալսանի, Մասփարաթի*, Բագուեի, Նեումի* և Բաանահի հետ։
Ահա Իսրայել ժողովրդի տղամարդկանց թիվը. 8 Փարոսի+ որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու, 9 Սափատիայի+ որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու, 10 Արահի+ որդիները՝ վեց հարյուր հիսուներկու, 11 Հեսուայի և Հովաբի որդիներից+՝ Փաաթ-Մովաբի+ որդիները՝ երկու հազար ութ հարյուր տասնութ, 12 Էլամի+ որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 13 Զաթուի+ որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ, 14 Զաքքայի+ որդիները՝ յոթ հարյուր վաթսուն, 15 Բանուիի+ որդիները՝ վեց հարյուր քառասունութ, 16 Բեբայիի+ որդիները՝ վեց հարյուր քսանութ, 17 Ազգադի+ որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու, 18 Ադոնիկամի+ որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ, 19 Բագուեի+ որդիները՝ երկու հազար վաթսունյոթ, 20 Ադինի+ որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ, 21 Եզեկիայի տնից Ատերի+ որդիները՝ իննսունութ, 22 Հասումի+ որդիները՝ երեք հարյուր քսանութ, 23 Բեսեեի+ որդիները՝ երեք հարյուր քսանչորս, 24 Արիֆի+ որդիները՝ հարյուր տասներկու, 25 Գաբաոնի+ որդիները՝ իննսունհինգ, 26 Բեթլեհեմի+ և Նետոֆայի+ բնակիչները՝ հարյուր ութսունութ, 27 Անաթոթի+ բնակիչները՝ հարյուր քսանութ, 28 Բեթ-Ազամոթի+ բնակիչները՝ քառասուներկու, 29 Կարիաթարիմի+, Կեֆիրայի+ և Բեերոթի+ բնակիչները՝ յոթ հարյուր քառասուներեք, 30 Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ վեց հարյուր քսանմեկ, 31 Մաքմասի+ բնակիչները՝ հարյուր քսաներկու, 32 Բեթելի+ և Գայիի+ բնակիչները՝ հարյուր քսաներեք, 33 մյուս Նաբավի+ բնակիչները՝ հիսուներկու, 34 մյուս Էլամի+ որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 35 Հարիմի+ որդիները՝ երեք հարյուր քսան, 36 Երիքովի բնակիչները+՝ երեք հարյուր քառասունհինգ, 37 Լոդի+, Ադիդի+ և Օնոյի+ բնակիչները՝ յոթ հարյուր քսանմեկ, 38 Սենաայի+ որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։
39 Քահանաները. Հեսուայի տնից Հեդայիայի+ որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք, 40 Եմմերի+ որդիները՝ հազար հիսուներկու, 41 Փասուրի+ որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ, 42 Հարիմի+ որդիները՝ հազար տասնյոթ։
43 Ղևտացիները. Օդևայի+ որդիներից՝ Կադմիելի+ տնից Հեսուայի որդիները՝ յոթանասունչորս։ 44 Երգիչները+. Ասափի+ որդիները՝ հարյուր քառասունութ։ 45 Դռնապանները+. Սեղումի+ որդիները, Ատերի որդիները, Տելմոնի+ որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի+ որդիները՝ հարյուր երեսունութ։
46 Նաթանայիմները+ սրանք էին. Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները+, 47 Կերոսի որդիները, Սիայի* որդիները, Փադոնի որդիները+, 48 Լաբանայի որդիները, Ագաբայի+ որդիները, Սալամեի որդիները, 49 Հանանի+ որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները, 50 Ռեայիայի+ որդիները, Ռասինի+ որդիները, Նեկոդայի որդիները, 51 Գազամի որդիները, Օզայի որդիները, Փասեի որդիները, 52 Բասիի+ որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուշեսիմի*+ որդիները, 53 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները+, 54 Բասալոթի* որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները+, 55 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները+, 56 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները+։
57 Սողոմոնի ծառաների որդիները+ սրանք էին. Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարեդայի* որդիները+, 58 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները+, 59 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամոնի* որդիները+։ 60 Բոլոր նաթանայիմները+ և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։
61 Սրանք էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից+ եկողները, որ չկարողացան ասել, թե որն է իրենց ազգատոհմն ու իրենց ծագումը՝ արդյոք իրենք Իսրայելից են, թե ոչ. 62 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները+՝ վեց հարյուր քառասուներկու։ 63 Քահանաների+ որդիներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները, Բերզելիի+ որդիները, որն իր համար կին վերցրեց գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից և նրանց անունով կոչվեց։ 64 Նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն չգտան այն+, ուստի նրանց անմաքուր համարեցին և արգելեցին քահանայություն անել+։ 65 Հետևաբար թարսաթան*+ ասաց, որ նրանք չպետք է ուտեն+ ամենասուրբ բաները, մինչև որ ուրիմով+ ու թումիմով+ քահանա չհայտնվի։
66 Ամբողջ ժողովը՝ որպես մեկ խումբ, կազմում էր քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի+, 67 բացի նրանց ծառաներից+, աղախիններից, որոնց թիվը յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ էր+։ Նրանց հետ կային նաև երկու հարյուր քառասունհինգ երգիչներ+ ու երգչուհիներ+։ 68 Նրանք ունեին յոթ հարյուր երեսունվեց ձի, երկու հարյուր քառասունհինգ ջորի+, 69 չորս հարյուր երեսունհինգ ուղտ և վեց հազար յոթ հարյուր քսան+ էշ+։
70 Ազգատոհմերի+ գլուխներից+ ոմանք ընծաներ տվեցին աշխատանքների համար+։ Թարսաթան+ գանձատան համար տվեց հազար ոսկե դրախմա*, հիսուն գավաթ և հինգ հարյուր երեսուն պատմուճան՝ քահանաների համար+։ 71 Իսկ ազգատոհմերի գլուխներից ուրիշները աշխատանքների համար տվեցին քսան հազար ոսկե դրախմա և երկու հազար երկու հարյուր արծաթե մնաս*+։ 72 Մնացած ժողովուրդը տվեց քսան հազար ոսկե դրախմա, երկու հազար արծաթե մնաս և վաթսունյոթ պատմուճան՝ քահանաների համար։
73 Քահանաները+, ղևտացիները, դռնապանները, երգիչները+, ժողովրդից ոմանք, նաթանայիմներն+ ու ողջ Իսրայելը բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում+։ Յոթերորդ ամսում+ Իսրայելի որդիներն արդեն իրենց քաղաքներում էին»+։