6 Մեզ համար մի երեխա ծնվեց+, մեզ մի որդի տրվեց+։ Իշխանությունը նրա ուսերին կլինի+։ Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու+, Հզոր Աստված*+, Հավերժական Հայր+, Խաղաղության Իշխան+։
15 Յոթերորդ հրեշտակը փչեց իր փողը+։ Եվ բարձր ձայներ եղան երկնքում, որ ասում էին. «Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը+և իր Քրիստոսին+, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»+։