8 Եվ երբ գիրքը վերցրեց, չորս կենդանի արարածներն ու քսանչորս երեցները+ծնկի եկան Գառան առաջ։ Նրանցից ամեն մեկը քնար+ուներ և ոսկե գավաթներ՝ խնկով լիքը։ Խունկը+ներկայացնում է սրբերի աղոթքները+։
3 Մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի+մոտ։ Նա մի ոսկե խնկաման ուներ։ Եվ մեծ քանակությամբ խունկ+տրվեց նրան, որպեսզի բոլոր սրբերի աղոթքների հետ միասին այն մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որը գահի առաջ էր։