43Այժմ այսպես է ասում Եհովան՝ քո Արարիչը+, ո՛վ Հակոբ, և քեզ Կազմավորողը+, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկագնել եմ քեզ+, քո անունով եմ կանչել քեզ+։ Դու իմն ես+։
21 «Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ+, և դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես+։ Ես եմ ստեղծել քեզ+։ Որպես ծառա՝ դու ինձ ես պատկանում։ Ո՛վ Իսրայել, դու իմ կողմից մոռացված չես լինի+։