11 Եվ երբ քո օրերը լրանան և դու քո հայրերի հետ ննջես+, այդ ժամանակ ես անպատճառ կբարձրացնեմ քեզանից հետո քո միջից դուրս եկող սերնդին՝ քո որդիներից մեկին+, ու նրա թագավորությունը կհաստատեմ+։
2 Նրա առաջ նա դուրս կգա ինչպես մի ոստ+և ինչպես մի արմատ ծարավուտ երկրից։ Նա չունի ո՛չ փառահեղ կերպարանք, ո՛չ էլ շքեղություն+, ու երբ տեսնենք նրան, նրա տեսքը չի գրավի մեզ+։
5 «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես Դավթի համար մի արդար ընձյուղ եմ վեր հանելու+. նա իշխելու է իբրև թագավոր+, խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու+։
8 «Լսի՛ր, խնդրում եմ, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող ընկերներդ, որոնք իբրև նախանշան ծառայող մարդիկ են+։ Ահա ես իմ ծառային+պիտի բերեմ, որի անունը Ընձյուղ է+։
16 «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ վկայություն տա ձեզ այս բաների մասին ժողովների օգտի համար։ Ես եմ Դավթի արմատն+ու սերունդը+և առավոտյան պայծառ աստղը»»+։