Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 22։խորագիր-31
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • Նվագավարին։ «Եղնիկը լուսաբացին»։ Դավթի երգը։

      22 Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր+։

      Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ինձ փրկելուց+

      Եվ իմ աղաղակի խոսքերը լսելուց+։

       2 Ո՛վ իմ Աստված, կանչում եմ քեզ ցերեկը, և դու պատասխան չես տալիս+,

      Գիշերն էլ եմ կանչում և լուռ չեմ մնում+։

       3 Բայց դու սուրբ ես+,

      Իսրայելի գովաբանության մեջ ես բնակվում+։

       4 Քե՛զ վստահեցին մեր հայրերը+,

      Նրանք վստահեցին, և դու փրկեցիր նրանց+։

       5 Քեզ աղաղակեցին+ և անվնաս մնացին+.

      Նրանք քեզ վստահեցին և չամաչեցին+։

       6 Իսկ ես որդ+ եմ և ոչ թե մարդ,

      Մարդկանցից նախատված եմ և ժողովրդից՝ անարգված+։

       7 Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ+,

      Բերանները լայն բաց են անում և գլուխները շարժում+՝ ասելով.

       8 «Եհովային վստահեց+, թող Նա էլ փրկի նրան+։

      Թող ազատի նրան, եթե սիրելի է Նրա համար»+։

       9 Դու հանեցիր ինձ որովայնից+,

      Իմ ապավենը եղար, երբ դեռ մորս կրծքի մոտ էի+։

      10 Արգանդից ես քեզ եմ հանձնված+,

      Մորս որովայնից դու ես իմ Աստվածը+։

      11 Հեռու մի՛ մնա ինձանից, քանի որ նեղությունը մոտ է+,

      Քանի որ ուրիշ օգնական չկա+։

      12 Ցլերի բազմությունը շրջապատել է ինձ+.

      Բասանի ուժեղ ցլերը պաշարել են ինձ+։

      13 Իրենց բերանները բացել են ինձ վրա+՝

      Բզկտող ու մռնչացող առյուծի նման+։

      14 Ջրի նման թափվել եմ ես+,

      Եվ բոլոր ոսկորներս առանձնացել են իրարից+։

      Սիրտս դարձել է մոմի պես+

      Եվ հալվել է իմ որովայնում+։

      15 Ուժս չորացել է կավե ամանի բեկորի նման+,

      Լեզուս քիմքիս է կպել+.

      Եվ դու ինձ մահվան փոշու մեջ ես դրել+։

      16 Շները շրջապատել են ինձ+,

      Չարերի ժողովը պաշարել է ինձ+։

      Առյուծի նման պատառոտում են ձեռքերս ու ոտքերս+։

      17 Բոլոր ոսկորներս+ կարող եմ համրել։

      Նրանք նայում են, իրենց աչքերը չեն հեռացնում ինձանից+։

      18 Հանդերձներս բաժանում են իրար մեջ+

      Եվ հագուստիս վրա վիճակ են գցում+։

      19 Բայց դու, ո՛վ Եհովա, հեռվում մի՛ մնա+։

      Ո՛վ իմ զորություն+, շտապիր ինձ օգնության հասնել+։

      20 Ազատի՛ր իմ հոգին սրից+,

      Իմ միակ հոգին՝ շան ճանկերից+։

      21 Փրկի՛ր ինձ առյուծի բերանից+

      Եվ պատասխանի՛ր ու ազատի՛ր ինձ վայրի ցլերի եղջյուրներից+։

      22 Ես կհռչակեմ քո անունը +իմ եղբայրներին+,

      Ժողովի մեջ քեզ կգովաբանեմ+։

      23 Ո՛վ Եհովայից վախեցողներ, գովաբանե՛ք նրան+։

      Ո՛վ Հակոբի բոլոր սերունդներ, փառաբանե՛ք նրան+։

      Վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր սերունդներ+։

      24 Որովհետև նա չարհամարհեց+

      Ու չզզվեց նեղության մեջ եղողի նեղությունից+

      Եվ իր երեսը չծածկեց նրանից+.

      Այլ երբ օգնության կանչեց նրան, նա լսեց+։

      25 Քո արած գործերի համար կգովաբանեմ քեզ մեծ ժողովում+,

      Իմ խոստումները կկատարեմ նրանից վախեցողների առաջ+։

      26 Հեզերը կուտեն ու կկշտանան+,

      Եհովային փնտրողները կգովաբանեն նրան+։

      Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան+։

      27 Երկրի բոլոր ծայրերը կհիշեն ու հետ կդառնան դեպի Եհովան+,

      Եվ ազգերի բոլոր ընտանիքները կխոնարհվեն քո առաջ+։

      28 Որովհետև Եհովայինն է թագավորությունը+,

      Եվ նա է տիրում ազգերի վրա+։

      29 Երկրի բոլոր հղփացածները կուտեն ու կխոնարհվեն+,

      Նրա առաջ ծնկի կգան բոլոր հողը իջնողները+,

      Եվ ոչ ոք չի կարողանա իր հոգին կենդանի պահել+։

      30 Սերունդը կծառայի նրան+։

      Եհովայի մասին կհռչակվի հաջորդ սերնդին+։

      31 Կգան ու նրա արդարությունը կպատմեն+

      Այն ժողովրդին, որը ծնվելու է. կպատմեն այն մասին, որ Նա է արել սա+։

  • Եսայիա 53։1-12
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 53 Ո՞վ հավատաց մեր լսած լուրին+։ Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի բազուկը+։ 2 Նրա առաջ նա դուրս կգա ինչպես մի ոստ+ և ինչպես մի արմատ ծարավուտ երկրից։ Նա չունի ո՛չ փառահեղ կերպարանք, ո՛չ էլ շքեղություն+, ու երբ տեսնենք նրան, նրա տեսքը չի գրավի մեզ+։

      3 Մարդիկ արհամարհում էին նրան+ ու խուսափում էին նրանից՝ այն մարդուց, որը իմացավ, թե ինչ է ցավն ու հիվանդությունը+։ Մենք հեռացնում էինք մեր հայացքը, որ չտեսնենք նրա դեմքը+։ Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում+։ 4 Հիրավի, նա մեր հիվանդություններն էր տանում+ ու մեր ցավերն էր կրում+։ Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան տանջում+, հարվածում+ ու կեղեքում+։ 5 Բայց նա խոցվեց+ մեր անօրենությունների+ համար ու ջախջախվեց մեր հանցանքների համար+։ Նրա կրած պատիժը մեզ խաղաղություն բերեց+, ու նրա վերքերի+ շնորհիվ բուժվեցինք+։ 6 Մենք բոլորս թափառում էինք ոչխարների պես+, յուրաքանչյուրս դեպի իր ճանապարհն էր թեքվել, բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա վրա դրեց+։ 7 Նրան անչափ նեղեցին+, ու նա թույլ տվեց, որ իրեն կեղեքեն+, սակայն իր բերանը չբացեց։ Նրան մորթելու տարան, ինչպես ոչխարի+, և ինչպես մաքին է անձայն կանգնում իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը+։

      8 Նրան ճնշեցին ու վերցրին առանց արդարադատության+. ո՞ւմ կհետաքրքրի նրա ծագումը*+։ Նրան խլեցին+ ողջերի երկրից+։ Իմ ժողովրդի անօրենության պատճառով+ նա հարված ստացավ+։ 9 Նրա թաղվելու վայրը ամբարիշտների հետ կլինի+, ու երբ մահանա, հարուստների հետ կլինի+, թեև բռնություն չի արել+, ու նրա բերանում խաբեություն չի եղել+։

      10 Եհովան հաճեց ջախջախել նրան+ ու կամեցավ, որ նա տառապի+։ Եթե նրա հոգին հանցանքի ընծա դարձնես+, նա կտեսնի իր սերունդը+, կերկարացնի իր օրերը+, ու նրա ձեռքով կհաջողվի այն+, ինչ կամենում է Եհովան+։ 11 Իր հոգու նեղությունների համար+ նա կբավարարվի նրանով+, ինչ կտեսնի։ Իր գիտելիքների շնորհիվ այդ արդարը՝ իմ ծառան+, շատերին կարդարացնի+ ու կկրի նրանց հանցանքները+։ 12 Այդ պատճառով ես նրան բաժին կտամ շատերի հետ+, ու հզորների հետ նա ավար կկիսի+, որովհետև իր հոգին մահվան մատնեց+ և օրինազանցների հետ դասվեց+։ Նա կրեց շատերի մեղքերն+ ու միջնորդեց օրինազանցների համար+։

  • Հովհաննես 20։27
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 27 Ապա Թովմասին ասաց. «Մատդ դիր այստեղ և նայիր ձեռքերիս։ Ձեռքդ+ իմ կողը մտցրու և այլևս մի՛ եղիր անհավատ, այլ հավատ ունեցիր»։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը