-
Ղևտական 25։35, 36Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
35 Եթե ձեր եղբայրներից մեկը, ով ձեր կողքին է ապրում, աղքատանա ու չկարողանա հոգալ իր կարիքները, ապա ինչպես որ պանդուխտին ու եկվորին կաջակցեիք,+ այնպես էլ նրան աջակցեք,+ որ շարունակի ապրել ձեր մեջ: 36 Նրանից տոկոս չպահանջեք և չփորձեք շահույթ ստանալ:*+ Վախեցեք ձեր Աստծուց:+ Այնպես արեք, որ ձեր եղբայրը կարողանա ապրել ձեր մեջ:
-
-
Ղուկաս 6։34, 35Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Եթե պարտք տաք* միայն նրանց, ովքեր, ձեր կարծիքով, հաստատ կվերադարձնեն, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք:+ Անգամ մեղսագործներն են պարտք տալիս մեղսագործներին լիովին հետ ստանալու ակնկալիքով: 35 Իսկ դուք այլ կերպ վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք մարդկանց, պարտք տվեք առանց որևէ բան հետ ստանալու ակնկալիքի+ և այդ դեպքում մեծ վարձատրություն կստանաք: Այդպիսով դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարի է նույնիսկ անշնորհակալ ու չար մարդկանց հանդեպ:+
-