Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ելք 37։17-24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալը.+ կոփելով պատրաստեց այն: Դրա պատվանդանը, բունը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները մեկ ամբողջական կտոր էին:+ 18 Ճրագակալի բնից վեց ճյուղ էր դուրս գալիս. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 19 Ճրագակալի մի կողմի ճյուղերից ամեն մեկի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից ամեն մեկի վրա նույնպես կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Այսպիսին էին ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 20 Ճրագակալի բնի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: 21 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, մեկ կոկոն կար: Մեկ կոկոն էլ կար հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես էին դասավորված կոկոնները ճրագակալի բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 22 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը մեկ ամբողջական կտոր էին՝ կոփված մաքուր ոսկուց: 23 Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալի յոթ ճրագները,+ պատրույգը հանելու ունելիներն ու ամանները: 24 Ճրագակալն իր բոլոր պիտույքներով պատրաստեց մեկ տաղանդ* մաքուր ոսկուց:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը