-
2 Տարեգրություն 26։20, 21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Երբ ավագ քահանա Ազարիան ու բոլոր քահանաները շրջվեցին Օզիայի կողմը ու նրա ճակատին տեսան բորոտությունը, շտապ դուրս հանեցին նրան այնտեղից: Ինքն էլ ցանկացավ շտապ դուրս գալ, քանի որ Եհովան պատժել էր իրեն:
21 Օզիա թագավորը մինչև իր մահվան օրը բորոտ մնաց: Այդ ամբողջ ընթացքում նա առանձին տանն էր ապրում, քանի որ բորոտ էր+ և արտաքսված էր Եհովայի տնից: Իսկ նրա որդի Հովաթամը ղեկավարում էր արքունական տունը և դատում էր երկրի ժողովրդին:+
-