-
Թվեր 15։22-24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Եթե դուք՝ որպես ժողովուրդ, սխալ գործեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Եհովան փոխանցել է Մովսեսին՝ 23 այն ամենը, ինչ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է ձեզ, և ինչը, սկսած այն օրվանից, երբ Եհովան տվեց դրանք, պետք է պահեիք դուք, և հետագայում՝ նաև ձեր սերունդները, 24 ապա եթե դա արվել է սխալմամբ՝ առանց գիտակցելու, ամբողջ ժողովուրդը պետք է մատուցի մեկ մատղաշ ցուլ որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, դրա հետ՝ նաև հացի ընծա և ըմպելիքի ընծա՝ սահմանված արարողակարգի+ համաձայն, ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:+
-