13 Այդ պատճառով նրանք բռնի ուժով ստրկացրին իսրայելացիներին:+14 Նրանք դառնացրին իսրայելացիների կյանքը՝ պարտադրելով տաժանակիր աշխատանք կատարել՝ կավի շաղախ ու աղյուսներ պատրաստել և դաշտերում ամեն տեսակ գործ անել: Եգիպտացիները նրանց ստիպում էին ծանր պայմաններում ստրկական աշխատանք կատարել:+
5 Եվ հիմա, եթե անվերապահորեն հնազանդվեք ինձ ու պահեք իմ ուխտը, դուք կդառնաք իմ հատուկ* սեփականությունը, որ ընտրել եմ բոլոր ժողովուրդների միջից,+ քանի որ ամբողջ երկիրը ինձ է պատկանում:+