8 Ուստի կիջնեմ,* որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից,+ հանեմ այդ երկրից ու տանեմ մի բարեբեր, ընդարձակ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում՝+ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ երկիրը:
23 Իմ հրեշտակը կգնա ձեր առջևից ու կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ու ես բնաջինջ կանեմ նրանց:+
2 «Իսրայելացիներին փոխանցիր այս ցուցումները. «Երբ գնաք Քանան,+ ահա թե ինչ տարածք կտրվի ձեզ որպես ժառանգություն, և ահա թե որոնք կլինեն այդ երկրի սահմանները:+