-
Թվեր 35։22-24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Բայց եթե դա եղել է պատահմամբ՝ նա ատելությունից մղված չի հրել նրան, չար մտադրությամբ* չի ինչ-որ բան նետել նրա վրա,+ 23 եթե առանց նրան տեսնելու է քար նետել վրան և թշնամանք չի ունեցել նրա հանդեպ, չի ուզել վնասել նրան, բայց նա մահացել է, 24 ապա ժողովը հարվածողի և արյան վրիժառուի միջև թող դատ անի՝ ըստ վերոնշյալ ցուցումների:+
-
-
2 Օրենք 19։4-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Ահա թե որ դեպքում սպանություն գործողը կարող է փախչել այդ քաղաքներից մեկը և ողջ մնալ. նա պետք է այնտեղ փախչի, եթե սպանել է առանց դիտավորության, առանց մարդու հանդեպ ատելություն ունենալու:+ 5 Օրինակ, եթե մեկը իր դրացու հետ գնա անտառ՝ փայտ բերելու, կացինը բարձրացնի, որ ծառ կտրի, և կացնի գլուխը, կոթից դուրս թռչելով, դիպչի դրացուն, ու նա մեռնի, այդ դեպքում մարդ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, որ ողջ մնա:+ 6 Եթե քաղաքը շատ հեռու լինի, արյան վրիժառուն,+ ցասումով լցված, գուցե հետապնդի ու սպանի նրան, այնինչ նա արժանի չէ մահվան, քանի որ ատելություն չի ունեցել դրացու հանդեպ:+
-