-
Թվեր 32։20-22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Մովսեսը պատասխանեց. «Շատ լավ: Ուրեմն այսպես արեք. Եհովայի առաջ սպառազինվեք պատերազմ գնալու համար,+ 21 և ամենքդ սպառազինված՝ Եհովայի առաջ անցեք Հորդանանը: Եվ երբ նա իր թշնամիներին քշի իր առաջից,+ 22 ու երկիրը Եհովայի օգնությամբ նվաճվի,+ այդ ժամանակ կարող եք վերադառնալ:+ Այդ դեպքում դուք Եհովայի ու Իսրայելի առաջ հանցավոր չեք լինի, և այս երկիրը ձեր սեփականությունը կդառնա Եհովայի առաջ:+
-
-
Թվեր 32։25-29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Գադի և Ռուբենի որդիներն ասացին Մովսեսին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր տերն է պատվիրում: 26 Մեր երեխաներն ու մեր կանայք, ինչպես նաև մեր անասունները, մեր բոլոր ընտանի կենդանիները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում,+ 27 իսկ մենք՝ ծառաներդ, բոլորս սպառազինված, Եհովայի առաջ կգնանք պատերազմելու,+ ինչպես որ մեր տերն է ասում»:
28 Ուստի Մովսեսը նրանց վերաբերյալ պատվեր տվեց Եղիազար քահանային, Հեսուին՝ Նավեի որդուն, և Իսրայելի ցեղերի տոհմապետներին: 29 Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի և Ռուբենի որդիները ձեզ հետ անցնեն Հորդանանը՝ բոլորն էլ սպառազինված՝ Եհովայի առաջ պատերազմելու, և դուք նվաճեք երկիրը, ապա Գաղաադը նրանց տվեք որպես սեփականություն:+
-