14 և եթե իմ ժողովուրդը, որն իմ անունն է կրում,+ իրեն խոնարհեցնի,+ աղոթի և բարեհաճությունս փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից,+ այդ ժամանակ կլսեմ երկնքից, կներեմ նրա մեղքը ու կբուժեմ նրա երկիրը:+
13 Մանասեն շատ աղոթեց Աստծուն, և Աստված լսեց նրա աղաչանքը: Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու Մանասեի խնդրանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը:+ Այդ ժամանակ Մանասեն հասկացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը:+
15 Բացի այդ՝ նա Եհովայի տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքը,+ ինչպես նաև բոլոր զոհասեղանները, որ կառուցել էր Երուսաղեմում և այն սարի վրա, որտեղ Եհովայի տունն էր,+ ապա հրամայեց դրանք քաղաքից դուրս հանել ու թափել: