22 Մինչ նրանք լավ ժամանակ էին անցկացնում, քաղաքի բնակիչներից անպիտան մարդիկ շրջապատեցին տունը: Նրանք սկսեցին ուժգին ծեծել դուռը և այդ ծեր մարդուն՝ տանտիրոջը, ասել. «Դո՛ւրս բեր քո տուն եկած մարդուն, որ հարաբերություն ունենանք նրա հետ»:+
25 Սակայն այդ մարդիկ չուզեցին նրան լսել, ուստի ղևտացին իր հարճին+ բռնեց ու դուրս բերեց նրանց մոտ: Նրանք ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, բռնաբարեցին նրան ու չարչարեցին: Հետո՝ լուսադեմին, թողեցին, որ գնա: