-
1 Տարեգրություն 19։6, 7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Ամմոնացիները հասկացան, որ ատելի են դարձել Դավթի համար, ուստի նրանք և իրենց թագավոր Անոնը 1 000 տաղանդ* արծաթ ուղարկեցին Միջագետք,* Արամ-Մաաքա և Զոբա,+ որ կառքեր ու հեծյալներ վարձեն: 7 Նրանք վարձեցին 32 000 կառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, որոնք եկան ու բանակ դրեցին Մեդաբայի դիմաց:+ Ամմոնացիները դուրս եկան իրենց քաղաքներից ու գնացին պատերազմելու:
-