-
2 Օրենք 17։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 այդ դեպքում թագավոր դրեք այն մարդուն, ում կընտրի ձեր Աստված Եհովան:+ Թագավորը պետք է ձեր եղբայրներից լինի: Չեք կարող նշանակել օտարականի, ով ձեր եղբայրը չէ: 16 Սակայն թագավորը չպետք է շատ ձիեր ձեռք բերի,+ ոչ էլ ժողովրդին ուղարկի Եգիպտոս՝ այնտեղից ձիեր բերելու,+ քանի որ Եհովան ասել է ձեզ. «Այս ճանապարհով այլևս երբեք հետ չգնաք»:
-
-
1 Թագավորներ 10։24-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Ողջ աշխարհի մարդիկ փափագում էին տեսնել Սողոմոնին, որպեսզի լսեին նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում:+ 25 Թագավորին այցելող յուրաքանչյուր մարդ նվեր էր բերում՝ արծաթյա և ոսկյա իրեր, հագուստ, զենք, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ, և այդպես՝ ամեն տարի:
26 Սողոմոնի կառքերի ու ձիերի* թիվը գնալով ավելանում էր. նա ձեռք բերեց 1 400 կառք ու 12 000 ձի:*+ Դրանք նա պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում և իր մոտ՝ Երուսաղեմում:+
-
-
2 Տարեգրություն 1։17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Եգիպտոսից ձեռք բերված յուրաքանչյուր կառքի արժեքը 600 կտոր արծաթ էր, իսկ յուրաքանչյուր ձիունը՝ 150 կտոր արծաթ: Թագավորի վաճառականները դրանք վաճառում էին քետացիների ու Ասորիքի թագավորներին:
-