-
1 Տարեգրություն 22։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Դու մի որդի կունենաս,+ որը խաղաղության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա բոլոր թշնամիներից:+ Դրա համար էլ նրա անունը Սողոմոն*+ կլինի, ու նրա օրերում ես խաղաղություն և անդորր կտամ Իսրայելին:+ 10 Նա է, որ տուն կկառուցի իմ անվան համար:+ Նա իմ որդին կդառնա, իսկ ես՝ նրա հայրը:+ Ես նրա թագավորության գահը հավիտենապես հաստատուն կդարձնեմ Իսրայելում»:+
-
-
2 Տարեգրություն 2։4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Ես պատրաստվում եմ իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել և այն նվիրել* նրան, որպեսզի նրա առաջ ամեն առավոտ ու երեկո,+ Շաբաթ օրերին,+ նորալուսիններին+ և մեր Աստված Եհովային նվիրված տոների ժամանակ+ անուշաբույր խունկ ծխեցվի,+ և նրա առաջ մշտապես դրվող հացեր+ ու ողջակեզներ մատուցվեն: Սա դարեդար կանոն պետք է լինի Իսրայելի համար:
-