17 Իսրայելացի ոչ մի կին կամ տղամարդ չպետք է տաճարային մարմնավաճառ* դառնա:+18 Կին մարմնավաճառի կամ տղամարդ մարմնավաճառի* ստացած վարձը չպետք է բերվի ձեր Աստված Եհովայի տուն՝ որևէ երդում կատարելու համար, քանի որ երկուսն էլ գարշելի են ձեր Աստված Եհովայի աչքին:
11 Իր նախահոր՝ Դավթի պես Ասան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+12 Նա երկրից վռնդեց տաճարային մարմնավաճառներին*+ և հեռացրեց իր հայրերի պատրաստած բոլոր գարշելի կուռքերը:*+
7 Նաև Եհովայի տաճարում քանդեց այն տները, որտեղ տղամարդիկ մարմնավաճառությամբ էին զբաղվում,+ և որտեղ կանայք կտորներ էին հյուսում վրաններ պատրաստելու համար, որոնցում պաշտում էին սուրբ ձողին: