-
2 Թագավորներ 8։20-22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Հովրամի օրերում Եդոմը ապստամբեց Հուդայի իշխանության դեմ+ և իր համար թագավոր ընտրեց:+ 21 Հովրամը իր բոլոր կառքերով գնաց Սայիր: Գիշերով նա հարձակվեց եդոմացիների վրա, որոնք շրջապատել էին իրեն ու կառքերի ջոկատների հրամանատարներին, և կոտորեց նրանց: Զորքը փախավ իր վրանները: 22 Այնուամենայնիվ, եդոմացիները չենթարկվեցին Հուդայի իշխանությանը, և մինչ օրս այդպես է: Այդ նույն ժամանակ Լեբնան+ էլ ապստամբեց:
-