-
Նեեմիա 7։70-72Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
70 Նահապետական տների գլուխներից ոմանք նվիրաբերություն արեցին վերակառուցման աշխատանքների համար:+ Կառավարիչը գանձարան բերեց 1 000 ոսկե դրախմա,* 50 գավաթ և 530 քահանայական զգեստ:+ 71 Աշխատանքների համար նվիրաբերություն արեցին նաև նահապետական տների այլ գլուխներ: Ընդհանուր հաշվով նրանք տվեցին 20 000 ոսկե դրախմա* և 2 200 արծաթե մնաս:* 72 Մնացած ժողովուրդը տվեց 20 000 ոսկե դրախմա, 2 000 արծաթե մնաս* և 67 քահանայական զգեստ:
-