4 Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց ու համբուրեց, և նրանք լաց եղան: 5 Հետո Եսավը, տեսնելով կանանց ու երեխաներին, հարցրեց. «Այս ովքե՞ր են քեզ հետ»: Հակոբը պատասխանեց. «Այն երեխաներն են, որոնց Աստված շնորհել է քո ծառային»:+
«Ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ՝+4 ասելով. «Ես այնպես կանեմ, որ շատ սերունդներ ունենաս, ու սերունդներդ բազմապատկվեն: Քեզ մեծաթիվ ժողովրդի հայր կդարձնեմ*+ և այս երկիրը քեզնից հետո եկող քո սերնդին կտամ որպես մնայուն սեփականություն»:+