Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Սամուել 7։16, 17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 16 Քո տունը և թագավորական իշխանությունը հավիտյան կանգուն են լինելու քո առաջ: Քո գահը ընդմիշտ հաստատուն է լինելու»»»:+

      17 Նաթանը Դավթին պատմեց տեսիլքը և հաղորդեց դրանում ասված այս խոսքերը:+

  • 1 Թագավորներ 2։4
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 4 Եվ Եհովան կկատարի ինձ տված այս խոստումը. «Եթե քո որդիները ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և ողջ սրտով ու ողջ հոգով* հավատարմորեն ընթանան իմ ուղիներով,+ քո սերնդից միշտ կլինի մեկը,* ով կնստի Իսրայելի գահին»:+

  • Սաղմոսներ 89։20
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 20 Իմ ծառա Դավթին ընտրեցի,+

      Իմ սուրբ յուղով նրան օծեցի:+

  • Սաղմոսներ 89։29
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 29 Հաստատուն կդարձնեմ նրա սերունդը, որ հավետ շարունակվի,

      Կամրապնդեմ նրա գահը, որ երկնքի պես մնայուն լինի:+

  • Եսայիա 9։7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  7 Նրա իշխանությունը ամենուր կտարածվի,

      Խաղաղությանը վերջ չի լինի:+

      Նա կստանձնի Դավթի գահն+ ու թագավորական իշխանությունը,

      Որ արդարության և արդարադատության շնորհիվ+

      Այն հաստատուն դառնա+ ու պահպանվի

      Այժմվանից մինչև հավիտենություն:

      Զորքերի տեր Եհովան կանի դա նախանձախնդրությամբ:

  • Ղուկաս 1։32, 33
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 32 Նա շատ կարևոր մեկը կլինի+ և Բարձրյալի Որդի կկոչվի:+ Եհովա Աստված նրան կտա նրա նախահայր* Դավթի գահը:+ 33 Նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա, և նրա իշխանությանը վերջ չի լինի»:+

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը