-
1 Թագավորներ 6։31-35Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
31 Խորքի սենյակի մուտքի համար նա պատրաստեց դռներ, որոնք սոճու փայտից էին, ինչպես նաև կողմնասյուներ և դռների կողափայտեր. մուտքը մեկ հինգերորդ մասն էր:* 32 Սոճու փայտից պատրաստված երկու դռների վրա նա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դռները ոսկով պատեց: Քերովբեների պատկերներն ու արմավենիների նախշերը նա պատեց ոսկու նրբաթիթեղով: 33 Նույն ձևով Սողոմոնը սոճու փայտից կողափայտեր պատրաստեց Սրբության* մուտքի համար, որը մեկ չորրորդ մասն էր:* 34 Նաև գիհու փայտից երկու դուռ պատրաստեց: Յուրաքանչյուր դուռ ուներ երկու փեղկ,+ որոնք պտտվում էին ծխնիների* վրա: 35 Նա դռների վրա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դրանք պատեց ոսկու նրբաթիթեղով:
-