Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 80։14-16
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 14 Ո՜վ Զորքերի տեր Աստված, խնդրում եմ, վերադարձիր:

      Նայիր երկնքից ու տես՝ ինչ է կատարվում:

      Հոգ տար այս որթատունկին՝+

      15 Այն ընձյուղին, որը քո աջ ձեռքով տնկեցիր,+

      Ուշադրություն դարձրու այդ որդուն,* որին, ի պատիվ քեզ, զորացրիր:+

      16 Այն այրված+ ու կտրված է,

      Քո սպառնալից հայացքից* ժողովուրդդ կործանվում է:

  • Եսայիա 5։24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 24 Ուստի ինչպես որ ծղոտը ոչնչանում է կրակի լեզվակներից,

      Չորացած խոտը կռկվում է կրակի բոցից,

      Այնպես էլ նրանց արմատները կփտեն,

      Նրանց բողբոջները փոշու պես ցիրուցան կլինեն,

      Քանի որ նրանք մերժեցին Զորքերի տեր Եհովայի օրենքը,*

      Անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը:+

  • Երեմիա 7։20
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 20 Դրա համար Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ բարկությունն ու ցասումը թափելու եմ այս վայրի,+ այս մարդկանց, կենդանիների, դաշտի ծառերի ու երկրի պտուղների վրա: Իմ զայրույթը կբորբոքվի ու չի հանգչի»:+

  • Եզեկիել 20։47
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 47 Ասա հարավային անտառին. «Լսի՛ր Եհովայի խոսքը: Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կրակ եմ վառելու քո մեջ,+ և այն լափելու է քո բոլոր ծառերը՝ թե՛ կանաչ, թե՛ չոր: Բորբոքված բոցը չի հանգչի,+ այն կխանձի բոլորին՝* հարավից մինչև հյուսիս:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը