Սաղմոսներ 114 Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից,+Հակոբի տունը՝ օտար լեզվով խոսող ժողովրդի միջից, 2 Հուդան դարձավ Աստծու սրբարանը,*Իսրայելը՝ նրա տերությունը:+ 3 Աստծու արածները տեսնելով՝ ծովը փախուստի դիմեց,+Հորդանանի հոսքը դադարեց:+ 4 Լեռները ցատկոտեցին խոյերի* պես,+Բլուրները՝ գառնուկների պես: 5 Ծո՛վ, ի՞նչը քեզ փախուստի մատնեց,+Հորդանա՛ն, ինչո՞ւ քո հոսքը դադարեց:+ 6 Լեռնե՛ր, ինչո՞ւ ցատկոտեցիք խոյերի պես,Եվ դուք, բլուրնե՛ր, գառների պես: 7 Ո՛վ երկիր, դողա Տիրոջ ահից,Հակոբի Աստծու վախից.+ 8 Նա ապառաժը վերածում է եղեգնաշատ լճի,Կարծր* ժայռը՝ ջրի աղբյուրների:+