Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
47 Ո՛վ բոլոր ժողովուրդներ, ծափ տվեք,
Հաղթական և ուրախ բացականչություններով Աստծուն գովաբանեք:
2 Ակնածանք է ներշնչում Եհովան՝ Բարձրյալը,+
Նա է ողջ երկրի մեծ Թագավորը:+
3 Նա ազգերին մեզ է հպատակեցնում,
Ժողովուրդներին մեր ոտքերի տակ է դնում:+
4 Նա է մեզ համար ընտրում մեր ժառանգությունը՝+
Իր սիրելի Հակոբի պարծանքը:+ (Սելա)
5 Ցնծության աղաղակների ներքո վեր է բարձրացել Աստված,
Եղջերափողի հնչյունների տակ վեր է բարձրացել Եհովան:
6 Գովերգեք Աստծուն, գովերգեք:
Գովերգեք մեր Թագավորին, գովերգեք:
7 Չէ՞ որ Աստված ողջ երկրի Թագավորն է.+
Գովերգեք նրան ու խոհեմությամբ վարվեք:
8 Աստված ազգերի Թագավորն է դարձել,+
Աստված իր սուրբ գահին է նստել:
9 Ազգերի առաջնորդները հավաքվել
Եվ Աբրահամի Աստծու ժողովրդին են միացել,
Որովհետև Աստծու իշխանության տակ են երկրի ղեկավարները,
Նա ամենքից բարձրն է ու մեծարվածը:+