Ծննդոց
1 Սկզբում+ Աստված+ ստեղծեց+ երկինքն ու երկիրը+։
2 Երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար ջրերի անդունդի+ վրա, և Աստծու գործուն ուժը շրջում էր+ ջրերի+ վրա։
3 Աստված ասաց+. «Թող լույս լինի»։ Եվ լույս+ եղավ։ 4 Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված բաժանեց լույսը խավարից+։ 5 Աստված լույսը կոչեց Ցերեկ+, իսկ խավարը՝ Գիշեր+։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր առաջին։
6 Աստված ասաց. «Թող տարածություն+ լինի ջրերի միջև, և թող ջրերը բաժանվեն ջրերից»+։ 7 Այն ժամանակ Աստված ստեղծեց տարածությունը և բաժանեց տարածության ներքևի ջրերը տարածության+ վերևի ջրերից։ Եվ այդպես եղավ։ 8 Աստված տարածությունը կոչեց Երկինք+։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր երկրորդ։
9 Աստված ասաց. «Թող երկնքի տակի ջրերը մի տեղ հավաքվեն, և թող ցամաքը երևա»+։ Եվ այդպես եղավ։ 10 Աստված ցամաքը կոչեց Երկիր+, իսկ հավաքված ջրերը՝ Ծովեր+։ Աստված տեսավ, որ դա լավ է+։ 11 Նա ասաց. «Թող երկիրը աճեցնի խոտ, սերմ տվող բուսականություն+ և պտղատու ծառեր, որոնք, ըստ իրենց տեսակի+, սերմ ունեցող+ պտուղ կտան. երկրի վրա թող այդպես լինի»։ Եվ այդպես եղավ։ 12 Երկիրը աճեցրեց խոտ, բուսականություն, որ սերմ է տալիս՝ ըստ իր տեսակի+, և ծառեր, որոնք սերմ ունեցող պտուղ են տալիս՝ ըստ իրենց պտղի տեսակի+։ Աստված տեսավ, որ դա լավ է։ 13 Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր երրորդ։
14 Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածությունում, որպեսզի ցերեկն ու գիշերը+ բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան ու ցույց տան տարվա եղանակները, օրերն ու տարիները+։ 15 Թող դրանք ծառայեն որպես լուսատուներ երկնքի տարածությունում՝ երկիրը լուսավորելու համար»+։ Եվ այդպես եղավ։ 16 Աստված ստեղծեց* երկու մեծ լուսատուները. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար, նա նաև ստեղծեց աստղերը+։ 17 Աստված նրանց դրեց երկնքի տարածությունում՝ երկիրը լուսավորելու+, 18 ցերեկվա ու գիշերվա ընթացքում իշխելու և լույսը խավարից բաժանելու համար+։ Աստված տեսավ, որ դա լավ է+։ 19 Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր չորրորդ։
20 Աստված ասաց. «Թող ջրերը ծփան շատ կենդանի հոգիներով+, և թող թռչուններ* թռչեն երկրի վրայով՝ երկնքի տարածությունով»+։ 21 Աստված ստեղծեց ծովային հսկա կենդանիներ+ և ամեն շարժվող կենդանի հոգի+՝ ըստ իրենց տեսակների, որոնցով ծփացին ջրերը, ինչպես նաև ամեն թռչուն՝ ըստ իր տեսակի+։ Աստված տեսավ, որ դա լավ է։ 22 Այն ժամանակ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Բազմացեք, շատացեք ու լցրեք ծովերի ջրերը+, և թող թռչունները շատանան երկրի վրա»։ 23 Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր հինգերորդ։
24 Աստված ասաց. «Թող երկիրը+ կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի+ կենդանիներ, երկրի գազաններ+՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ*»+։ Եվ այդպես եղավ։ 25 Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ ըստ իրենց տեսակի, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակի, և երկրի մյուս բոլոր կենդանիներին*՝ ըստ իրենց տեսակի+։ Աստված տեսավ, որ դա լավ է։ 26 Աստված ասաց. «Եկ մեր+ պատկերով+ և մեր նմանությամբ+ մարդ ստեղծենք, և թող նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ընտանի կենդանիների, ամբողջ երկրի ու երկրի մյուս բոլոր կենդանիների* վրա»+։ 27 Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան+. տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ 28 Ապա Աստված օրհնեց+ նրանց և ասաց. «Բազմացեք+, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք+ նրան ու իշխեք+ ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա»։
29 Աստված ասաց. «Ես ձեզ տվեցի սերմ տվող ամբողջ բուսականությունը, որ ողջ երկրի երեսին է, ինչպես նաև ամեն ծառ, որի վրա սերմ ունեցող պտուղ+ կա։ Թող այն ձեզ համար կերակուր+ լինի։ 30 Ամբողջ կանաչ բուսականությունը որպես կերակուր տվեցի երկրի բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին և բոլոր հոգիներին, որ շարժվում են երկրի վրա, և որոնցում կյանք կա»+։ Եվ այդպես եղավ։
31 Այնուհետև Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է+։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր վեցերորդ։
2 Այդպես ամբողջացան երկինքը, երկիրը և նրանց ամբողջ զորքը+։ 2 Յոթերորդ օրվա մոտ Աստված ամբողջացրեց իր արած աշխատանքը և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ իր արած ողջ աշխատանքից+։ 3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն, որովհետև այդ օրը Աստված սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից։ Աստված ստեղծեց այն բոլոր բաները, որ նպատակադրել էր+։
4 Սա է պատմությունը այն մասին, թե ինչպես ստեղծվեցին երկինքն ու երկիրը այն օրը, երբ Եհովա* Աստված արարեց դրանք+։
5 Այն ժամանակ երկրի վրա դեռ դաշտի թփեր չկային, և դաշտի ոչ մի բույս դեռ չէր բուսել, որովհետև Եհովա Աստված երկրի վրա անձրև+ չէր բերել, և մարդ էլ չկար, որ հողը մշակեր։ 6 Բայց երկրից գոլորշի*+ էր բարձրանում և ջրում էր ողջ երկրի երեսը+։
7 Եհովա Աստված մարդուն ստեղծեց հողի+ փոշուց+ ու նրա քթանցքների մեջ կյանքի շունչ+ փչեց, և մարդը կենդանի հոգի+ դարձավ։ 8 Այնուհետև Եհովա Աստված արևելյան կողմում՝ Եդեմում+, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած+ մարդուն այնտեղ դրեց։ 9 Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող, և պարտեզի մեջտեղում՝ կյանքի ծառը+, ինչպես նաև բարին ու չարը+ գիտենալու ծառը։
10 Եդեմից մի գետ էր դուրս գալիս պարտեզը ջրելու համար և այնտեղից բաժանվում էր չորս հիմնական ճյուղերի։ 11 Առաջինի անունը Փիսոն է. այն հոսում է ողջ Եվիլա+ երկրի շուրջը. այդ երկրում ոսկի կա։ 12 Այդ երկրի ոսկին լավն է+։ Այնտեղ նաև կա անուշահոտ խեժ+ և օնիքս+։ 13 Երկրորդ գետի անունը Գեհոն է. այն հոսում է ողջ Քուշի* երկրի շուրջը։ 14 Երրորդ գետի անունը Հիդդեկել*+ է. այն հոսում է Ասորեստանի+ արևելյան կողմով։ Իսկ չորրորդ գետը Եփրատն+ է։
15 Ապա Եհովա Աստված վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի+ պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան+։ 16 Նաև Եհովա Աստված մարդուն այս պատվերը տվեց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես+։ 17 Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»+։
18 Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում»+։ 19 Եվ Եհովա Աստված հողից ստեղծում էր դաշտի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին. նա նրանց բերեց մարդու մոտ, որ տեսնի, թե ինչ անուն կտա ամեն մեկին, և ինչ անուն որ մարդը տալիս էր կենդանի հոգիներից յուրաքանչյուրին+, այն էր դառնում նրա անունը+։ 20 Մարդը բոլոր ընտանի կենդանիներին, երկնքի թռչուններին և դաշտի բոլոր գազաններին անուններ էր տալիս, սակայն մարդու համար ոչ մի օգնական չգտնվեց որպես նրան լրացում։ 21 Ուստի Եհովա Աստված խոր քուն+ բերեց մարդու վրա և, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը ու դրա տեղը միս լցրեց։ 22 Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց* ու բերեց մարդու մոտ+։
23 Այդ ժամանակ մարդն ասաց.
«Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից
Եվ մարմին՝ իմ մարմնից+։
Սա Կին կկոչվի,
Որովհետև մարդուց վերցվեց»+։
24 Ահա թե ինչու տղամարդը կթողնի իր հորն ու մորը+ և կմիանա* իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն+։ 25 Նրանք երկուսը՝ թե՛ մարդը, թե՛ կինը, մերկ էին+, սակայն չէին ամաչում+։
3 Օձը+ ամենազգույշն էր+ դաշտի բոլոր գազաններից, որ Եհովա Աստված ստեղծել էր+։ Նա խոսեց կնոջ+ հետ ու ասաց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»+։ 2 Կինը պատասխանեց օձին. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել+։ 3 Բայց պարտեզի մեջտեղի ծառի+ պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»»+։ 4 Այդ ժամանակ օձը կնոջն ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի+, 5 քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»+։
6 Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, որ փափագելի է աչքերին ու ցանկալի է նայելու համար+, վերցրեց նրա պտղից և սկսեց ուտել։ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց պտղից, և նա կերավ+։ 7 Այդ ժամանակ նրանց երկուսի աչքերը բացվեցին, ու նրանք հասկացան, որ մերկ են+։ Ուստի թզենու տերևներն իրար կարեցին և ծածկեցին իրենց մերկությունը*+։
8 Որոշ ժամանակ անց նրանք լսեցին Եհովա Աստծու ձայնը, երբ նա օրվա հով ժամանակ շրջում էր պարտեզում+։ Այդ պահին մարդն ու իր կինը Եհովա Աստծու երեսից թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ+։ 9 Իսկ Եհովա Աստված կանչում էր մարդուն՝ ասելով. «Որտե՞ղ ես»+։ 10 Ի վերջո, նա պատասխանեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում և քանի որ մերկ էի, վախեցա ու թաքնվեցի»+։ 11 Նա էլ ասաց. «Ո՞վ քեզ ասաց, որ մերկ ես+։ Մի՞թե կերել ես այն ծառից, որից քեզ պատվիրել էի չուտել»+։ 12 Իսկ մարդն ասաց. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ պտուղը, ու ես կերա»+։ 13 Ապա Եհովա Աստված կնոջն ասաց. «Այդ ի՞նչ արեցիր»։ Կինը պատասխանեց. «Օձը... Նա խաբեց ինձ, ու ես կերա»+։
14 Եհովա Աստված օձին+ ասաց. «Քանի որ արեցիր այս բանը, անիծյալ ես բոլոր ընտանի կենդանիների և դաշտի բոլոր գազանների մեջ։ Կյանքիդ բոլոր օրերում փորիդ վրա պիտի սողաս և հողի փոշի պիտի ուտես+։ 15 Ես+ թշնամություն+ եմ դնելու քո+ և կնոջ+ միջև, քո սերնդի*+ ու նրա սերնդի+ միջև։ Նա+ քո+ գլուխը պիտի ջախջախի+, իսկ դու+ նրա գարշապարը+ պիտի խայթես»+։
16 Ապա կնոջն ասաց. «Խիստ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը+, և ցավերով երեխաներ կծնես+, մեծ փափագ կունենաս քո ամուսնու հանդեպ, և նա պիտի իշխի քեզ վրա»+։
17 Իսկ Ադամին ասաց. «Քանի որ լսեցիր կնոջդ ձայնին և կերար այն ծառից, որի մասին պատվիրել էի+՝ «չուտես դրանից», անիծյալ լինի հողը քո պատճառով+։ Կյանքիդ բոլոր օրերում ցավով պիտի ուտես նրա արդյունքը+։ 18 Քեզ համար այն փուշ ու տատասկ կաճեցնի+, և դաշտի բույսերը պիտի ուտես։ 19 Երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր+, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»+։
20 Դրանից հետո Ադամն իր կնոջ անունը Եվա*+ դրեց, քանի որ նա դառնալու էր բոլոր ապրողների մայրը+։ 21 Եհովա Աստված կաշվե երկար հագուստներ պատրաստեց Ադամի ու նրա կնոջ համար և հագցրեց նրանց+։ 22 Եվ Եհովա Աստված ասաց. «Այժմ մարդը մեզնից մեկի պես է դարձել՝ բարին ու չարը իմացող+. և հիմա որպեսզի նա իր ձեռքը չմեկնի, չվերցնի նաև կյանքի ծառի+ պտղից և չուտի այն ու հավիտյան* չապրի...»։ 23 Սա ասելով՝ Եհովա Աստված դուրս արեց նրան Եդեմի+ պարտեզից, որ մշակի հողը, որտեղից վերցվել էր+։ 24 Այդպես նա արտաքսեց մարդուն և Եդեմի+ պարտեզի արևելյան կողմում քերովբեներ+ կանգնեցրեց ու բոցավառվող սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր։ Սա արեց կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար։
4 Ադամը հարաբերություն ունեցավ իր կին Եվայի հետ, և նա հղիացավ+։ Նա ծնեց Կայենին*+ և ասաց. «Ես մարդ ծնեցի* Եհովայի օգնությամբ»+։ 2 Հետագայում նա ծնեց նրա եղբայր Աբելին+։
Աբելը ոչխարների+ հովիվ դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ+։ 3 Որոշ ժամանակ անց Կայենը հողի պտղից+ Եհովային ընծա+ բերեց։ 4 Իսկ Աբելը բերեց իր հոտի առաջնեկներից+ և նրանց ճարպոտ կտորներից+։ Եհովան հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային+, 5 մինչդեռ Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց+։ Կայենը խիստ բարկացավ+, ու նրա դեմքը մռայլվեց։ 6 Ուստի Եհովան ասաց Կայենին. «Ինչո՞ւ ես այդպես բարկացել, և ինչո՞ւ է դեմքդ մռայլվել։ 7 Եթե բարին անես, մի՞թե չես բարձրանա+ իմ աչքում։ Բայց եթե բարին չանես, մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է և քեզ է փափագում+. բայց արդյո՞ք դու կիշխես նրա վրա»+։
8 Դրանից հետո Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի դաշտ գնանք»։ Երբ նրանք դաշտում էին,Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա ու սպանեց նրան+։ 9 Ավելի ուշ Եհովան հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է քո եղբայր Աբելը»+։ Նա էլ պատասխանեց. «Չգիտեմ։ Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»+։ 10 Աստված ասաց. «Ի՞նչ ես արել։ Լսի՛ր. եղբորդ արյունը երկրից բարձրաձայն կանչում է ինձ+։ 11 Այժմ դու անիծված ես և արտաքսվում ես երկրից+, որը բացել է իր բերանը՝ եղբորդ արյունը ընդունելու, որ թափվեց քո ձեռքով+։ 12 Երբ դու մշակես երկիրը, նա քեզ չի տա իր արդյունքը*+։ Թափառական և վտարանդի կդառնաս երկրի վրա»+։ 13 Կայենն ասաց Եհովային. «Հանցանքիս համար պատիժն այնքան մեծ է, որ անհնար է կրել։ 14 Ահա դու այսօր արտաքսում ես ինձ երկրի երեսից, ես կթաքնվեմ քո երեսից+ և երկրի վրա թափառական+ ու վտարանդի կդառնամ, և ինձ հանդիպողը անպատճառ կսպանի ինձ»+։ 15 Եհովան էլ ասաց նրան. «Ուրեմն ով որ Կայենին սպանի, նրանից յոթնապատիկ վրեժ կառնվի»+։
Եհովան Կայենի համար նշան դրեց, որպեսզի ոչ ոք նրան հանդիպելիս չսպանի նրան+։ 16 Այն ժամանակ Կայենը հեռացավ Եհովայի երեսից+ և բնակություն հաստատեց Նայիդ* երկրում՝ Եդեմից դեպի արևելք։
17 Դրանից հետո Կայենը հարաբերություն ունեցավ իր կնոջ+ հետ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին։ Այնուհետև Կայենը մի քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդի Ենոքի անունով+։ 18 Ավելի ուշ Ենոքը ունեցավ Իրադին։ Իրադը ունեցավ Մայիելին, Մայիելը ունեցավ Մաթուսայելին, Մաթուսայելը ունեցավ Ղամեքին։
19 Ղամեքն իր համար երկու կին առավ։ Առաջինի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ 20 Հետագայում Ադդան ծնեց Հոբելին։ Նա դարձավ վրաններում+ ապրողների և անասնապահների նախահայրը+։ 21 Նրա եղբոր անունը Հոբալ էր։ Նա դարձավ բոլոր քնարահարների+ և սրնգահարների+ նախահայրը։ 22 Իսկ Սելլան ծնեց Թոբել-Կայենին՝ պղնձից և երկաթից+ ամեն տեսակ գործիք ձուլողին։ Թոբել-Կայենի քույրը Նաաման էր։ 23 Ղամեքը իր կանանց՝ Ադդայի ու Սելլայի համար այս խոսքերը հորինեց.
«Լսե՛ք իմ ձայնին, ո՛վ Ղամեքի կանայք,
Ակա՛նջ դրեք իմ ասածներին։
Մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու համար,
Մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։
24 Եթե Կայենի համար պետք է յոթնապատիկ վրեժ առնվի+,
Ապա Ղամեքի համար՝ յոթանասունյոթ անգամ»։
25 Եվ Ադամը կրկին հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա որդի ծնեց ու նրա անունը Սեթ*+ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ համար ուրիշ սերունդ է նշանակել Աբելի փոխարեն, քանի որ Կայենը սպանեց նրան»+։ 26 Սեթը նույնպես որդի ունեցավ և նրա անունը Ենոս+ դրեց։ Այդ ժամանակ սկսեցին կանչել Եհովայի անունը*+։
5 Սա է Ադամի պատմության գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին, Աստծու նմանությամբ ստեղծեց նրան+։ 2 Տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ Նա օրհնեց նրանց և իրենց ստեղծման+ օրը նրանց Մարդ+ կոչեց։
3 Ադամը ապրեց հարյուր երեսուն տարի և իր նմանությամբ ու իր պատկերով մի որդի ունեցավ և նրա անունը Սեթ+ դրեց։ 4 Սեթին ունենալուց հետո Ադամն ապրեց ևս ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։ 5 Այսպիսով՝ Ադամն ապրեց ինը հարյուր երեսուն տարի և մահացավ+։
6 Սեթը ապրեց հարյուր հինգ տարի և ունեցավ Ենոսին+։ 7 Ենոսին ունենալուց հետո Սեթն ապրեց ութ հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 8 Այսպիսով՝ Սեթն ապրեց ինը հարյուր տասներկու տարի և մահացավ։
9 Ենոսը ապրեց իննսուն տարի և ունեցավ Կենանին+։ 10 Կենանին ունենալուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 11 Այսպիսով՝ Ենոսն ապրեց ինը հարյուր հինգ տարի և մահացավ։
12 Կենանը ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Մաղաղիելին+։ 13 Մաղաղիելին ունենալուց հետո Կենանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 14 Այսպիսով՝ Կենանն ապրեց ինը հարյուր տասը տարի և մահացավ։
15 Մաղաղիելը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Հարեդին+։ 16 Հարեդին ունենալուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 17 Այսպիսով՝ Մաղաղիելն ապրեց ութ հարյուր իննսունհինգ տարի և մահացավ։
18 Հարեդը ապրեց հարյուր վաթսուներկու տարի և ունեցավ Ենոքին+։ 19 Ենոքին ունենալուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 20 Այսպիսով՝ Հարեդն ապրեց ինը հարյուր վաթսուներկու տարի և մահացավ։
21 Ենոքը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Մաթուսաղային+։ 22 Մաթուսաղային ունենալուց հետո Ենոքը շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու հետ երեք հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 23 Այսպիսով՝ Ենոքն ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի։ 24 Ենոքը շարունակ քայլում էր+ ճշմարիտ Աստծու+ հետ։ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան+։
25 Մաթուսաղան ապրեց հարյուր ութսունյոթ տարի և ունեցավ Ղամեքին+։ 26 Ղամեքին ունենալուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 27 Այսպիսով՝ Մաթուսաղան ապրեց ինը հարյուր վաթսունինը տարի և մահացավ։
28 Ղամեքը ապրեց հարյուր ութսուներկու տարի և մի որդի ունեցավ։ 29 Նա նրա անունը Նոյ*+ դրեց՝ ասելով. «Նա մեզ մխիթարություն կբերի մեր աշխատանքից և մեր ձեռքերի ցավից, որ ունենք Եհովայի կողմից անիծված+ երկրի պատճառով»։ 30 Նոյին ունենալուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 31 Այսպիսով՝ Ղամեքն ապրեց յոթ հարյուր յոթանասունյոթ տարի և մահացավ։
32 Նոյը հինգ հարյուր տարեկան դարձավ և հետո ունեցավ Սեմին+, Քամին+ ու Հաբեթին+։
6 Երբ մարդիկ շատացան երկրի երեսին և աղջիկներ ունեցան+, 2 ճշմարիտ Աստծու որդիները+ սկսեցին ուշադրություն դարձնել+ մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին։ 3 Ուստի Եհովան ասաց. «Իմ ոգին+ հավիտյան չի հանդուրժի մարդուն+, քանի որ նա ընդամենը մարմին+ է։ Դրա համար նրա օրերը հարյուր քսան տարի պիտի լինեն»+։
4 Այդ օրերում (նաև դրանցից հետո) ճշմարիտ Աստծու որդիները հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ, և նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Այդ որդիները նեֆիլիմներ* էին՝ զորավոր և անվանի մարդիկ, որ ապրում էին վաղեմի ժամանակներում։
5 Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են+ միայն դեպի չարը+։ 6 Ուստի Եհովան ափսոսաց+, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում+։ 7 Եհովան ասաց. «Ես պիտի սրբեմ իմ ստեղծած+ մարդկանց երկրի երեսից, և՛ մարդկանց, և՛ ընտանի կենդանիներին, և՛ երկնքի թռչուններին+, և՛ երկրի այլ կենդանիներին*, որովհետև ափսոսում եմ, որ ստեղծել եմ նրանց»+։ 8 Բայց Նոյը հաճություն գտավ Եհովայի աչքում։
9 Սա է Նոյի պատմությունը։
Նոյը արդար մարդ էր+։ Նա անարատ էր իր ժամանակակիցների մեջ։ Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց+։ 10 Նոյը երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին ու Հաբեթին+։ 11 Երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում+ և բռնությամբ+ լցվեց։ 12 Աստված նայեց երկրին ու տեսավ, որ այն ապականված էր+, որովհետև ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի+ վրա։
13 Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ամեն մարմնի վերջը եկել է+, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել, ուստի ես կործանելու եմ նրանց երկրի հետ միասին+։ 14 Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից+։ Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով+ պատիր։ 15 Այսպես շինիր այն. տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն*+, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն։ 16 Տապանի համար ցոհար [տանիք կամ պատուհան] շինիր և ավարտիր այն՝ վերևից մեկ կանգուն թողնելով։ Տապանի մուտքը կողքից շինիր+։ Տապանում շինիր ներքնահարկ, երկրորդ հարկ և երրորդ հարկ։
17 Ես երկրի վրա ջրհեղեղ*+ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ եղող ամեն մարմին, որի մեջ կյանքի ուժ+ կա։ Երկրի վրա ամեն կենդանի արարած պիտի մեռնի+։ 18 Ես իմ ուխտն եմ հաստատում քեզ հետ։ Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք+։ 19 Ամեն տեսակ կենդանի արարածներից+ երկու-երկու տապանը պիտի մտցնես, որպեսզի քեզ հետ միասին կենդանի մնան+։ Արու և էգ պիտի լինեն դրանք։ 20 Թռչուններից՝ ըստ իրենց տեսակի+, ընտանի կենդանիներից՝ ըստ իրենց տեսակի, երկրի մյուս բոլոր կենդանիներից*՝ ըստ իրենց տեսակի. ամեն մեկից երկու-երկու քեզ հետ այնտեղ պիտի մտնեն, որ կենդանի մնան+։ 21 Իսկ դու քեզ համար վերցրու ամեն տեսակ ուտելիք+, հավաքիր այն քեզ մոտ, և այն կերակուր կլինի քեզ ու նրանց համար»+։
22 Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց+։
7 Դրանից հետո Եհովան ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ ընտանիքը+ տապան մտեք, որովհետև իմ առաջ քեզ եմ արդար տեսնում այս սերնդի մեջ+։ 2 Ամեն մաքուր անասունից յոթական վերցրու քեզ մոտ՝ արու և էգ+, իսկ ամեն անմաքուր անասունից՝ ընդամենը երկու հատ՝ արու և էգ, 3 ինչպես նաև երկնքի թռչուններից յոթական վերցրու՝ արու և էգ+, որպեսզի ողջ երկրի+ երեսին նրանց սերունդը կենդանի մնա։ 4 Եվս յոթ օր, ու ես երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր+ անձրև+ կբերեմ և իմ ստեղծած ամեն արարածի կսրբեմ երկրի երեսից»+։ 5 Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն։
6 Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի+ վրա։ 7 Նոյը, իր որդիները, իր կինն ու իր որդիների կանայք տապան մտան նախքան ջրհեղեղի+ սկսվելը։ 8 Ամեն մաքուր անասունից, ամեն անմաքուր անասունից, թռչուններից և երկրի+ վրա ամեն շարժվողներից 9 զույգերով՝ արու և էգ, մտան տապանը՝ Նոյի մոտ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ 10 Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։
11 Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսում*՝ ամսվա տասնյոթերորդ օրը, այդ նույն օրը ջրերի հսկայական անդունդի* աղբյուրները ճեղքվեցին, ու երկնքի ջրարգելակները բացվեցին+։ 12 Երկրի վրա հեղեղը տեղաց քառասուն օր ու քառասուն գիշեր+։ 13 Հենց այդ օրը Նոյը, նրա որդիները+՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինն ու նրա որդիների երեք կանայք իր հետ տապան+ մտան։ 14 Նրանց հետ մտան բոլոր գազանները՝ ըստ իրենց տեսակի+, բոլոր ընտանի կենդանիները՝ ըստ իրենց տեսակի, բոլոր թռչունները՝ ըստ իրենց տեսակի+, բոլոր թևավոր արարածները+ և երկրի մյուս բոլոր կենդանիները*՝ ըստ իրենց տեսակի+։ 15 Նրանք երկու-երկու մտնում էին տապան՝ Նոյի մոտ, ամեն տեսակ մարմնից, որի մեջ կյանքի ուժ և շունչ կար+։ 16 Ներս մտան արու և էգ ամեն տեսակ մարմնից, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ Այնուհետև Եհովան դուռը փակեց նրա հետևից+։
17 Ջրհեղեղը քառասուն օր տևեց երկրի վրա։ Ջրերը շատացան ու բարձրացրին տապանը, և այն սկսեց լողալ երկրից բարձր։ 18 Ջրերը սաստկացան և ավելի ու ավելի շատացան երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի+ երեսին։ 19 Ջրերը այն աստիճան հեղեղեցին երկիրը, որ ծածկեցին երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները+։ 20 Մինչև տասնհինգ կանգուն ջրերը բարձրացան լեռներից, և դրանք ծածկվեցին+։
21 Այսպիսով՝ բոլոր մարմինները, որ շարժվում էին երկրի վրա, մեռան+, այսինքն՝ թռչունները, ընտանի կենդանիները, գազանները, մյուս բոլոր փոքր արարածները, որոնցով լցված էր երկիրը, ինչպես նաև բոլոր մարդիկ+։ 22 Բոլոր արարածները, որոնց ռունգերի մեջ կյանքի ուժ և շունչ կար, այսինքն՝ ցամաքի վրա եղած ամեն արարած, մեռավ+։ 23 Այդպես նա սրբեց երկրի+ երեսին գոյություն ունեցող ամեն արարածի՝ մարդուց մինչև անասուն, մինչև երկնքի թռչուն ու մյուս բոլոր կենդանիները*, և նրանք վերացան երկրի վրայից։ Միայն Նոյն ու իր հետ տապանում լինողները վերապրեցին+։ 24 Ջրերը հարյուր հիսուն օր բարձրացած մնացին երկրի վրա։
8 Այդ ժամանակ Աստված հիշեց+ Նոյին և բոլոր գազաններին ու բոլոր ընտանի կենդանիներին, որոնք նրա հետ տապանում էին+, և Աստված երկրի վրա քամի բերեց, ու ջրերը սկսեցին նվազել+։ 2 Ջրերի անդունդի*+ աղբյուրներն ու երկնքի ջրարգելակները+ փակվեցին, և այդպիսով երկնքից հեղեղը դադարեց։ 3 Ջրերը սկսեցին աստիճանաբար պակասել երկրի վրայից, և հարյուր հիսուն օր հետո ջրերը զգալիորեն նվազեցին+։ 4 Յոթերորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը, տապանը+ նստեց Արարատի+ լեռների վրա։ 5 Ջրերը շարունակեցին աստիճանաբար նվազել մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, լեռների գագաթները երևացին+։
6 Քառասուն օր անց Նոյը բացեց իր շինած տապանի պատուհանը+։ 7 Այնուհետև մի ագռավ+ բաց թողեց. այն դրսում թռչում էր, գնում ու հետ էր գալիս, մինչև որ երկրի վրայի ջրերը չորացան։
8 Ավելի ուշ նա մի աղավնի+ բաց թողեց տեսնելու համար, թե արդյոք ջրերը քաշվել են երկրի երեսից։ 9 Աղավնին նստելու տեղ* չգտավ, ուստի վերադարձավ Նոյի մոտ՝ տապան, քանի որ ջրերը դեռ ամբողջ երկրի+ երեսին էին։ Նոյը դուրս հանեց ձեռքը, վերցրեց աղավնուն ու իր մոտ՝ տապան մտցրեց։ 10 Նա սպասեց ևս յոթ օր և մեկ անգամ էլ աղավնուն տապանից բաց թողեց։ 11 Իրիկնադեմին աղավնին եկավ նրա մոտ, և ահա նրա կտուցին ձիթենու նոր պոկած տերև+ կար։ Այդպիսով Նոյը իմացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրայից+։ 12 Նա ևս յոթ օր սպասեց, այնուհետև բաց թողեց աղավնուն, բայց այն այլևս չվերադարձավ նրա մոտ+։
13 Վեցհարյուրմեկերորդ տարվա+ առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից։ Նոյը բացեց տապանի ծածկը և տեսավ, որ երկրի երեսը ցամաքել էր+։ 14 Երկրորդ ամսում՝ ամսվա քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ+։
15 Աստված խոսեց Նոյի հետ՝ ասելով. 16 «Դուրս եկ տապանից կնոջդ, որդիներիդ և որդիներիդ կանանց հետ+։ 17 Քեզ հետ դուրս բեր ամեն տեսակ մարմնից+ բոլոր կենդանի արարածները, որ քեզ հետ են՝ թռչունները+, անասունները+ և երկրի մյուս բոլոր կենդանիները*+, որովհետև նրանք պետք է լցնեն երկիրը, բազմանան ու շատանան երկրի վրա»+։
18 Այդ ժամանակ Նոյը, իր հետ նաև իր որդիները+, կինը և իր որդիների կանայք դուրս եկան։ 19 Ամեն կենդանի արարած, ամեն թռչուն և ուրիշ կենդանի*, նաև ամեն բան, որ շարժվում է երկրի վրա, դուրս եկան տապանից՝ ըստ իրենց ընտանիքների+։ 20 Նոյը զոհասեղան+ շինեց Եհովայի համար և բոլոր մաքուր անասուններից+ ու բոլոր մաքուր թռչուններից+ մի քանիսը վերցրեց ու ողջակեզներ մատուցեց զոհասեղանի+ վրա։ 21 Եհովան զգաց հաճելի* բուրմունքը+, և Եհովան իր սրտում+ ասաց. «Այլևս երբեք չեմ անիծի երկիրը+ մարդու պատճառով, որովհետև մարդու սիրտն իր մանկությունից+ հակված է+ դեպի չարը, և այլևս երբեք չեմ հարվածի ամեն կենդանի արարածի, ինչպես որ արեցի+։ 22 Որքան ժամանակ որ երկիրը գոյություն ունենա, սերմնացանն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի»+։
9 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը+։ 2 Երկրի բոլոր կենդանի արարածները, երկնքի բոլոր թռչունները, երկրի մյուս բոլոր կենդանիները* և ծովի բոլոր ձկները պիտի շարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից։ Ձեր ձեռքն են նրանք տրված+։ 3 Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար+, ինչպեսև կանաչ բուսականությունը. այդ ամենը ձեզ+ եմ տալիս։ 4 Միայն թե միսը իր հոգով+, այսինքն՝ իր արյունով+, մի՛ կերեք+։ 5 Բացի դրանից, ես կպահանջեմ ձեր հոգիների արյունը. ամեն կենդանի արարածի ձեռքից կպահանջեմ այն։ Մարդու ձեռքից, այո՛, յուրաքանչյուր մարդու ձեռքից կպահանջեմ մարդու հոգին+, քանի որ նա նրա եղբայրն էր։ 6 Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից պիտի թափվի+, քանի որ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն։ 7 Իսկ դուք բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը մարդկանցով ու շատացեք նրա վրա»+։
8 Ապա Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին. 9 «Իսկ ես իմ ուխտն+ եմ հաստատում ձեզ հետ և ձեր սերնդի հետ+, 10 նաև ձեզ հետ եղող ամեն կենդանի հոգու՝ թռչունների, գազանների և ձեզ հետ եղող երկրի բոլոր կենդանի արարածների հետ՝ բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են գալիս տապանից, և երկրի վրա նրանց ամբողջ սերնդի հետ+։ 11 Այո՛, իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ. այլևս երբեք բոլոր մարմինները չեն ոչնչանա ջրհեղեղի պատճառով, և այլևս ջրհեղեղ չի լինի երկիրը կործանելու համար»+։
12 Ապա Աստված ասաց. «Սա է նշանը+ այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու ձեր միջև և ձեզ հետ եղող ամեն կենդանի հոգու միջև. այն ուժի մեջ կլինի սերնդեսերունդ, դարեդար։ 13 Իմ ծիածանն+ եմ դնում ամպերի մեջ, և այն ուխտի նշան պիտի լինի իմ ու երկրի միջև։ 14 Երբ ամպ բերեմ երկրի վրա, ծիածանը անպայման կհայտնվի ամպերի մեջ։ 15 Եվ ես կհիշեմ իմ ուխտը+, որ իմ ու ձեր և բոլոր մարմիններից+ եղող ամեն կենդանի հոգու միջև է. այլևս երբեք ջրերը հեղեղ չեն դառնա բոլոր մարմիններին կործանելու+ համար։ 16 Ծիածանը կհայտնվի ամպերի+ մեջ, և այն տեսնելով՝ ես կհիշեմ այն ուխտը, որ դարերի համար+ հաստատված է Աստծու և բոլոր մարմիններից եղող ամեն կենդանի հոգու միջև, որ երկրի վրա է»+։
17 Աստված դարձյալ ասաց Նոյին. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու բոլոր մարմինների միջև, որ երկրի+ վրա են»։
18 Նոյի որդիներն+ էին Սեմը, Քամը և Հաբեթը, որոնք դուրս եկան տապանից։ Ավելի ուշ Քամը դարձավ Քանանի+ հայրը։ 19 Այս երեքը Նոյի որդիներն էին, և նրանցով բնակեցվեց ամբողջ երկիրը+։
20 Նոյը դարձավ հողագործ+ և խաղողի այգի+ տնկեց։ 21 Նա խմեց դրա գինուց, հարբեց+ ու մերկացավ իր վրանում։ 22 Քամը+՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը+ և դուրս եկավ ու պատմեց իր երկու եղբայրներին+։ 23 Այդ ժամանակ Սեմն ու Հաբեթը մի թիկնոց+ վերցրին, դրեցին իրենց ուսերին և հետ-հետ գնալով՝ ներս մտան ու ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանց երեսը ուրիշ կողմ էր շրջված, ուստի իրենց հոր մերկությունը չտեսան+։
24 Ի վերջո, երբ Նոյը սթափվեց ու արթնացավ, իմացավ, թե իր կրտսեր որդին ինչ է արել իրեն։ 25 Այդ ժամանակ նա ասաց.
«Անիծյա՛լ լինի Քանանը+։
Թող որ նա իր եղբայրների ամենաստոր ծառան լինի»+։
26 Ապա ավելացրեց.
«Օրհնյա՛լ լինի Եհովան+՝ Սեմի Աստվածը,
Եվ թող Քանանը ծառա լինի նրան+։
27 Թող որ Աստված մեծ տարածք շնորհի Հաբեթին,
Եվ թող նա Սեմի վրաններում բնակվի+։
Թող Քանանը նաև նրան ծառա դառնա»։
28 Ջրհեղեղից+ հետո Նոյը ապրեց ևս երեք հարյուր հիսուն տարի։ 29 Այսպիսով՝ Նոյն ապրեց ինը հարյուր հիսուն տարի և մահացավ+։
10 Սա է Նոյի որդիների+՝ Սեմի, Քամի և Հաբեթի պատմությունը։
Ջրհեղեղից հետո նրանք որդիներ ունեցան+։ 2 Հաբեթի որդիներն էին Գոմերը+, Մագոգը+, Մադան+, Հավանը+, Թոբելը+, Մեսեքը+ և Թիրասը+։
3 Գոմերի որդիներն էին Ասքանազը+, Ռիֆաթը+ և Թորգոման+։
4 Հավանի որդիներն էին Ելիսան+, Թարսիսը+, Կիտիմը+ և Դոդանիմը+։
5 Նրանցից տարածվեցին կղզիների բնակիչները իրենց տարածքներով, բոլորը՝ ըստ իրենց լեզվի, ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց ազգությունների։
6 Քամի որդիներն էին Քուշը+, Միսրայիմը+, Փութը+ և Քանանը+։
7 Քուշի որդիներն էին Սեբան+, Եվիլան, Սաբաթան, Ռեգման+ և Սաբեթաքան։
Ռեգմայի որդիներն էին Սաբան և Դեդանը +։
8 Քուշը ունեցավ Նեբրովթին+։ Նա առաջինն էր, որ հզոր մարդ դարձավ երկրի վրա։ 9 Նա հզոր որսորդ էր ընդդեմ Եհովայի։ Ահա թե ինչու մի առած կա, որն ասում է. «Նեբրովթի պես հզոր որսորդ ընդդեմ Եհովայի»+։ 10 Նրա թագավորության սկիզբն էին Բաբելոնը+, Արեքը+, Աքքադը և Քալանեն՝ Սենաար+ երկրում։ 11 Այդ երկրից նա գնաց Ասորեստան+ և սկսեց կառուցել Նինվեն+, Ռոհոբոթ-Իրը, Քալանը 12 և Նինվեի ու Քալանի միջև՝ Ռեսենը. սրանք մեծ քաղաք են կազմում*։
13 Միսրայիմը+ ունեցավ Լուդիմին+, Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին+, 14 Պաթուրեսիմին+, Քասլուհիմին+ (որից առաջ եկան փղշտացիները)+, ինչպես նաև Կաֆթորիմին+։
15 Քանանը ունեցավ Սիդոնին+՝ իր անդրանիկին, Քետին+, 16 հեբուսացիներին+, ամորհացիներին+, գերգեսացիներին, 17 խևացիներին+, արկեցիներին, սենացիներին, 18 արվադացիներին+, սեմարացիներին ու եմաթացիներին+։ Հետագայում քանանացիների տոհմերը ցրվեցին։ 19 Քանանացիների սահմանը ձգվեց Սիդոնից մինչև Գերար+՝ Գազայի+ մոտ, մինչև Սոդոմ, Գոմոր+, Ադմա+, Սեբոյիմ+՝ Լասայի մոտ։ 20 Սրանք էին Քամի որդիներն իրենց երկրներում՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց լեզուների, ըստ իրենց ազգությունների։
21 Սեմը նույնպես սերունդ ունեցավ։ Նա Եբերի+ բոլոր որդիների նախահայրն էր և Հաբեթի եղբայրը (Հաբեթն ամենամեծն էր)։ 22 Սեմի որդիներն էին Էլամը+, Ասուրը+, Արփաքսադը+, Լուդը և Արամը։
23 Արամի որդիներն էին Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը+։
24 Արփաքսադը ունեցավ Շելային+, Շելան ունեցավ Եբերին։
25 Եբերն ունեցավ երկու որդի։ Մեկի անունը Փալեկ*+ էր, որովհետև նրա օրերում երկիրը բաժանվեց+, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր+։
26 Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին+, 27 Հադորամին, Ուզալին, Դիկլային+, 28 Գեբաղին, Աբիմեելին, Սաբային+, 29 Օֆիրին+, Եվիլային+ և Հոբաբին+. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին։
30 Նրանց բնակության վայրը ձգվում էր Մեսայից մինչև Սոֆեր՝ Արևելքի լեռնային շրջանը։
31 Սրանք էին Սեմի որդիներն իրենց երկրներում՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց լեզուների, ըստ իրենց ազգությունների+։
32 Սրանք էին Նոյի որդիների տոհմերը՝ ըստ իրենց ծագման, ըստ իրենց ազգությունների, և սրանցից ազգերը տարածվեցին երկրի վրա ջրհեղեղից հետո+։
11 Ամբողջ երկրի լեզուն մեկ էր, ու մարդիկ խոսում էին նույն բառերով։ 2 Դեպի արևելք ուղևորվելիս նրանք մի դաշտահովիտ գտան Սենաար+ երկրում և բնակվեցին այնտեղ։ 3 Նրանք իրար ասացին. «Եկեք աղյուսներ պատրաստենք և թրծենք դրանք»։ Ուստի աղյուսը նրանց համար որպես քար էր ծառայում, իսկ ասֆալտը՝ որպես շաղախ+։ 4 Հետո ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք+ հասնի, և եկեք մեզ համար հռչակավոր անուն ստեղծենք+, որ հանկարծ չցրվենք ողջ երկրի երեսով»+։
5 Եհովան իջավ, որ տեսնի մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը+։ 6 Հետո Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են, ու մեկ լեզու կա նրանց բոլորի համար+, և ահա թե ինչ են նրանք սկսել անել։ Հիմա չկա մի բան, որ խանգարի նրանց՝ հասնելու իրենց մտադրություններին+։ 7 Ե՛կ+ իջնենք ու խառնենք+ նրանց լեզուն, որ չկարողանան մեկը մյուսի լեզուն հասկանալ»+։ 8 Ուստի Եհովան ցրեց նրանց ողջ երկրի երեսով+, և նրանք դադարեցին քաղաքը կառուցելուց+։ 9 Այդ պատճառով այն կոչվեց Բաբելոն*+, որովհետև այնտեղ Եհովան ամբողջ երկրի լեզուն խառնեց, և Եհովան այնտեղից ցրեց+ նրանց ողջ երկրի երեսով։
Սեմը հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղից երկու տարի հետո ունեցավ Արփաքսադին+։ 11 Արփաքսադին ունենալուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։
12 Արփաքսադը ապրեց երեսունհինգ տարի և ունեցավ Շելային+։ 13 Շելային ունենալուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
14 Շելան ապրեց երեսուն տարի և ունեցավ Եբերին+։ 15 Եբերին ունենալուց հետո Շելան ապրեց չորս հարյուր երեք տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
16 Եբերը ապրեց երեսունչորս տարի և ունեցավ Փալեկին+։ 17 Փալեկին ունենալուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
18 Փալեկը ապրեց երեսուն տարի և ունեցավ Ռագավին+։ 19 Ռագավին ունենալուց հետո Փալեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
20 Ռագավը ապրեց երեսուներկու տարի և ունեցավ Սերուգին+։ 21 Սերուգին ունենալուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
22 Սերուգը ապրեց երեսուն տարի և ունեցավ Նաքորին+։ 23 Նաքորին ունենալուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
24 Նաքորը ապրեց քսանինը տարի և ունեցավ Թարային+։ 25 Թարային ունենալուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
26 Թարան ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Աբրամին+, Նաքորին+ ու Խառանին։
27 Սա է Թարայի պատմությունը։
Թարան ունեցավ Աբրամին, Նաքորին ու Խառանին, իսկ Խառանն ունեցավ Ղովտին+։ 28 Երբ Թարան դեռ կենդանի էր, Խառանը մահացավ իր ծննդավայրում՝ քաղդեացիների+ Ուր+ քաղաքում։ 29 Աբրամն ու Նաքորը իրենց համար կին առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր+, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մելքա+, որը Խառանի աղջիկն էր։ Խառանը Մելքայի ու Եսքայի հայրն էր։ 30 Սարան ամուլ էր+. նա երեխա չուներ։
31 Հետագայում Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռ Ղովտին+՝ Խառանի որդուն, և իր հարս Սարային+՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրա հետ նրանք դուրս եկան քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի գնան Քանանի+ երկիր։ Որոշ ժամանակ անց նրանք եկան Խառան+ ու բնակվեցին այնտեղ։ 32 Թարան ապրեց երկու հարյուր հինգ տարի։ Եվ Թարան մահացավ Խառանում։
12 Եհովան Աբրամին ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և քո հոր տնից ու գնա այն երկիրը, որը ցույց կտամ քեզ+։ 2 Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ, կօրհնեմ քեզ, կմեծացնեմ քո անունը, իսկ դու օրհնություն+ եղիր ուրիշների համար։ 3 Քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ+, և երկրի բոլոր ընտանիքները քեզանով+ պիտի օրհնվեն*»։
4 Աբրամը գնաց, ինչպես որ Եհովան ասել էր իրեն, նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից+։ 5 Աբրամը վերցրեց իր կին+ Սարային, իր եղբորորդի+ Ղովտին և իրենց կուտակած ողջ ունեցվածքը+, ինչպես նաև Խառանում ձեռք բերած իրենց ծառաներին*, և նրանք դուրս եկան, որ գնան Քանանի+ երկիր։ Ի վերջո, նրանք հասան Քանանի երկիր։ 6 Աբրամը այդ երկրով անցավ մինչև Սյուքեմ+ կոչված վայրը, որը Մորեի+ մեծ ծառերի մոտ էր։ Այդ ժամանակ երկրում քանանացիներ կային։ 7 Եհովան երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»+։ Դրանից հետո նա զոհասեղան շինեց Եհովայի համար, որը հայտնվել էր իրեն։ 8 Ավելի ուշ նա գնաց այդտեղից դեպի Բեթելի+ արևելքում գտնվող լեռնային շրջանը և իր վրանը կանգնեցրեց այնպես, որ Բեթելը լիներ արևմտյան կողմում, իսկ Գային+՝ արևելյան։ Այնտեղ նա զոհասեղան շինեց Եհովայի+ համար և սկսեց կանչել Եհովայի անունը*+։ 9 Այնուհետև Աբրամը հավաքեց իր վրանները և սկսեց տեղափոխվել մի բանակատեղից մյուսը՝ դեպի Նեգև*+։
10 Այդ երկրում սով սկսվեց, և Աբրամը գնաց Եգիպտոս, որ այնտեղ բնակվի որպես պանդուխտ+, քանի որ սովը սաստկացել էր այդ երկրում+։ 11 Մինչ նա մոտենում էր Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես+, 12 և, անշուշտ, երբ եգիպտացիները տեսնեն քեզ, կասեն՝ «սա նրա կինն է», ու անպատճառ կսպանեն ինձ, իսկ քեզ կենդանի կթողնեն։ 13 Խնդրում եմ, ասա, որ իմ քույրն ես+, որպեսզի ինձ լավ լինի, և քո շնորհիվ իմ հոգին ապրի»+։
14 Հենց որ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիները տեսան, որ կինը շատ գեղեցիկ է։ 15 Փարավոնի իշխանները նույնպես տեսան նրան և սկսեցին գովել կնոջը փարավոնի առաջ, ուստի նրան տարան փարավոնի տուն։ 16 Հանուն նրա փարավոնը Աբրամին լավ վերաբերվեց, և նա ունեցավ ոչխարներ, խոշոր անասուններ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր+։ 17 Այդ ժամանակ Եհովան փարավոնի ու նրա տան վրա մեծ պատուհասներ+ բերեց Աբրամի կին+ Սարայի պատճառով։ 18 Ուստի փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ։ Ինչո՞ւ չասացիր, որ նա քո կինն է+։ 19 Ինչո՞ւ ասացիր՝ «նա իմ քույրն է»+։ Քիչ էր մնացել, որ նրան ինձ կին առնեի։ Ահա՛ քո կինը։ Վերցրո՛ւ նրան ու գնա՛»։ 20 Եվ փարավոնը նրա վերաբերյալ հրամաններ տվեց իր մարդկանց, որ ճանապարհեն նրան, նրա կնոջը և տանեն նրա ողջ ունեցվածքը+։
13 Դրանից հետո Աբրամը իր կնոջ հետ և իր ողջ ունեցվածքով դուրս եկավ Եգիպտոսից ու գնաց Նեգև+. նրա հետ գնաց նաև Ղովտը։ 2 Աբրամը շատ հոտեր, ոսկի+ և արծաթ ուներ։ 3 Մի բանակատեղից մյուսը տեղափոխվելով՝ նա Նեգևից գնաց դեպի Բեթել՝ դեպի այն վայրը, որտեղ սկզբում եղել էր իր վրանը՝ Բեթելի և Գայիի+ միջև՝ 4 դեպի այն վայրը, որտեղ նա սկզբում զոհասեղան էր շինել+։ Այնտեղ Աբրամը կանչեց Եհովայի+ անունը։
5 Ղովտը, որ գնում էր Աբրամի հետ, նույնպես ոչխարներ, խոշոր անասուններ ու վրաններ ուներ։ 6 Բայց երկիրը նրանց չէր բավականացնում, որ միասին բնակվեն, քանի որ նրանց ունեցվածքը շատացել էր, և բոլորը միասին չէին կարող բնակվել+։ 7 Ուստի վեճ բռնկվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիներն էին ապրում այդ երկրում+։ 8 Աբրամն ասաց Ղովտին+. «Խնդրում եմ, թող իմ ու քո, իմ հովիվների ու քո հովիվների միջև վեճ չլինի, քանի որ մենք եղբայրներ+ ենք։ 9 Չէ՞ որ ամբողջ երկիրը քո առաջ է։ Խնդրում եմ, առանձնացիր ինձանից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե աջ գնաս, ես ձախ կգնամ»+։ 10 Ղովտը բարձրացրեց աչքերը ու տեսավ Հորդանանի ամբողջ Շրջանը*+ մինչև Սեգոր+։ Տեսավ, որ (նախքան Եհովայի կողմից Սոդոմի ու Գոմորի ոչնչացվելը) այն ոռոգվող տարածք էր՝ Եհովայի+ պարտեզի նման, Եգիպտոսի երկրի նման։ 11 Այդ ժամանակ Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջանը և իր ճամբարը արևելք տեղափոխեց։ Այդպիսով՝ նրանք առանձնացան իրարից։ 12 Աբրամը բնակվում էր Քանանի երկրում, իսկ Ղովտը՝ այդ շրջանի+ քաղաքների մոտ։ Ի վերջո, նա իր վրանը կանգնեցրեց Սոդոմի մոտակայքում։ 13 Սոդոմի մարդիկ չար էին և ծանր մեղքեր էին գործում Եհովայի դեմ+։
14 Այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ Աբրամից, Եհովան Աբրամին ասաց. «Բարձրացրու, խնդրեմ, աչքերդ և քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք+, 15 որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու հավիտյան*+։ 16 Ես քո սերունդը երկրի փոշեհատիկի չափ եմ դարձնելու, այնպես, որ եթե մարդ կարողանա հաշվել հողի փոշեհատիկները, ապա հնարավոր կլինի հաշվել նաև քո սերունդը+։ 17 Վեր կաց, շրջիր այդ երկրով նրա երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»+։ 18 Եվ Աբրամը շարունակեց բնակվել վրաններում։ Հետագայում նա եկավ ու բնակվեց Քեբրոնում+՝ Մամբրեի+ մեծ ծառերի մոտ, և այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի+ համար։
14 Սենաարի+ թագավոր Ամարփալի օրերում Ելլասարի թագավոր Արիոքը, Էլամի+ թագավոր Քոդողագոմորը+ և Գոյիմի+ թագավոր Թադգալը 2 պատերազմեցին Սոդոմի+ թագավոր Բարայի, Գոմորի+ թագավոր Բարսայի, Ադմայի+ թագավոր Սենաբի, Սեբոյիմի+ թագավոր Սիմոբորի և Բաղայի, այսինքն՝ Սեգորի+ թագավորի դեմ։ 3 Դաշնակցելով իրար հետ+՝ նրանք բոլորը գնացին Սիդդիմի+ հովիտ, այսինքն՝ Աղի ծով+։
4 Տասներկու տարի նրանք ծառայեցին Քոդողագոմորին, բայց տասներեքերորդ տարում ապստամբեցին։ 5 Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորը, ինչպես նաև իր հետ եղող թագավորները եկան ու պարտության մատնեցին ռաֆայիմներին Աստարոթ-Կառնայիմում+, զուզեցիներին՝ Համում, էմիմներին+՝ Շավե-Կարիաթեմում 6 և քոռեցիներին+՝ իրենց Սեիր+ լեռան վրա մինչև Էլ-Փառան+, որը անապատի սահմանին է։ 7 Այնուհետև նրանք հետ դարձան ու եկան Ենմասեփաթ, այսինքն՝ Կադես+, և նվաճեցին ամաղեկացիների+ ամբողջ տարածքը, ինչպես նաև հաղթեցին ամորհացիներին+, որոնք բնակվում էին Ասասան-Թամարում+։
8 Այդ ժամանակ Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորը և Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը, դուրս եկան արշավի ու Սիդդիմի+ հովտում ճակատամարտի մեջ մտան նրանց հետ՝ 9 Էլամի թագավոր Քոդողագոմորի, Գոյիմի թագավոր Թադգալի, Սենաարի թագավոր Ամարփալի և Ելլասարի+ թագավոր Արիոքի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։ 10 Սիդդիմի+ հովտում ասֆալտի շատ հորեր կային+։ Սոդոմի ու Գոմորի+ թագավորները փախուստի դիմեցին և ընկան դրանց մեջ, իսկ ովքեր մնացին, փախան լեռները+։ 11 Հաղթողներն էլ վերցրին Սոդոմի ու Գոմորի ողջ ունեցվածքը և նրանց ողջ պաշարը ու հեռացան+։ 12 Նրանք նաև վերցրին Աբրամի եղբորորդի Ղովտին ու նրա ունեցվածքը և շարունակեցին իրենց ճանապարհը։ Այդ ժամանակ Ղովտը Սոդոմում+ էր բնակվում։
13 Ազատվածներից մեկը եկավ ու եբրայեցի+ Աբրամին պատմեց եղելությունը։ Այդ ժամանակ նա բնակվում էր վրաններում՝ Եսքողի ու Աների+ եղբոր՝ ամորհացի+ Մամբրեի մեծ ծառերի մոտ, և նրանք Աբրամի դաշնակիցներն էին։ 14 Աբրամը լսեց, որ իր եղբորը գերի են տարել+, ուստի հավաքեց իր փորձառու մարդկանց+՝ երեք հարյուր տասնութ ծառա, որոնք ծնվել էին իր տանը+, և հետապնդեց նրանց մինչև Դան+։ 15 Գիշերով նա և իր ծառաները բաժանեցին իրենց ուժերը+ ու հարձակվելով նրանց վրա՝ կոտորեցին ու հետապնդեցին նրանց մինչև Քոբա, որը գտնվում է Դամասկոսի հյուսիսում։ 16 Նա հետ վերցրեց ամբողջ ունեցվածքը+, հետ բերեց իր եղբայր Ղովտին և նրա ունեցվածքը, ինչպես նաև կանանց ու մնացած մարդկանց+։
17 Երբ Աբրամը Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին հաղթելուց հետո վերադառնում էր, Սոդոմի թագավորը դուրս եկավ դիմավորելու նրան Շավեի հովտում, այսինքն՝ Թագավորի հովտում+։ 18 Իսկ Սաղեմի+ թագավոր Մելքիսեդեկը+ հաց ու գինի+ բերեց. նա Բարձրյալ Աստծու+ քահանան էր։ 19 Նա օրհնեց նրան ու ասաց.
«Թող օրհնվի՛ Աբրամը Բարձրյալ Աստծուց+,
Երկինքն ու երկիրը+ Ստեղծողից։
20 Եվ օրհնյա՛լ լինի Բարձրյալ Աստված+,
Որը քեզ հարստահարողներին քո ձեռքը մատնեց»+։
Այդ ժամանակ Աբրամը ամեն ինչի տասներորդ մասը*+ տվեց նրան։ 21 Դրանից հետո Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց*+ ինձ տուր, իսկ ունեցվածքը քեզ վերցրու»։ 22 Իսկ Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը՝ երդվելով+ Բարձրյալ Աստված Եհովային՝ երկինքն ու երկիրը Ստեղծողին, 23 որ թելից մինչև սանդալի կապերն անգամ քո ունեցածից+ մի բան չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ «այդ ես հարստացրի Աբրամին»։ 24 Ինձ ոչինչ պետք չէ+, բացի նրանից, ինչ երիտասարդներն արդեն կերել են, ինչպես նաև ինձ հետ գնացող մարդկանց՝ Աների, Եսքողի և Մամբրեի+ բաժնից. թող նրանք վերցնեն իրենց բաժինը»+։
15 Այդ բաներից հետո Եհովայի խոսքը տեսիլքում+ եղավ Աբրամին. «Մի՛ վախեցիր+, Աբրա՛մ։ Ես վահան եմ քեզ համար+։ Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու»+։ 2 Աբրամն ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ի՞նչ պիտի տաս ինձ, քանի որ ես անզավակ եմ մնում, և իմ տան վրա տիրելու է դամասկոսցի Եղիեզերը»+։ 3 Ապա ավելացրեց. «Դու ինձ սերունդ+ չես տվել, և իմ տան ծառան+ է իմ ժառանգը լինելու»։ 4 Բայց Եհովայի խոսքն այսպես եղավ. «Այդ մարդը քո ժառանգը չի լինի, այլ քո ժառանգը կլինի նա, ով առաջ կգա քեզանից*»+։
5 Հետո դուրս տարավ նրան ու ասաց. «Վե՛ր նայիր, խնդրեմ, դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե իհարկե կարող ես հաշվել դրանք»+։ Այնուհետև նա ասաց. «Քո սերունդը այսպես է լինելու»+։ 6 Աբրամը հավատ ընծայեց* Եհովային+, և դրա համար Նա նրան արդար+ համարեց։ 7 Ապա ասաց. «Ես Եհովան եմ, որը հանեց քեզ քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տա նրան տիրելու համար»+։ 8 Աբրամն ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչի՞ց կիմանամ, որ տիրելու եմ դրան»+։ 9 Նա էլ ասաց. «Ինձ համար վերցրու երեք տարեկան երինջ, երեք տարեկան էգ այծ, երեք տարեկան խոյ, մի տատրակ ու մի մատղաշ աղավնի»+։ 10 Նա վերցրեց այս բոլորը, կտրելով՝ երկու մասի բաժանեց ու կտորները դրեց իրար դիմաց, բայց թռչունները մասերի չբաժանեց+։ 11 Գիշատիչ թռչունները սկսեցին իջնել դիակների+ վրա, սակայն Աբրամը քշեց դրանց։
12 Որոշ ժամանակ անց, երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ+, և մի մեծ ու սարսափազդու խավար պատեց նրան։ 13 Աստված ասաց Աբրամին. «Ստույգ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ պիտի լինեն մի երկրում, որն իրենցը չէ+, և նրանք պիտի ծառայեն այնտեղի մարդկանց, ու այդ մարդիկ չորս հարյուր տարի պիտի չարչարեն նրանց+։ 14 Բայց ես կդատեմ+ այն ազգին, որին նրանք կծառայեն, և դրանից հետո շատ բարիքներով նրանք դուրս կգան+։ 15 Իսկ դու խաղաղությամբ քո նախահայրերի մոտ պիտի գնաս և խոր ծերության+ մեջ պիտի թաղվես։ 16 Չորրորդ սերնդում նրանք պիտի վերադառնան այստեղ+, քանի որ ամորհացիների մեղքը դեռ ամբողջական չի դարձել»+։
17 Արևն արդեն մայր էր մտնում, և մի թանձր խավար իջավ, ու հանկարծ ծխացող հնոց և կրակե ջահ անցան այդ կտորների միջով+։ 18 Այդ օրը Եհովան ուխտ+ կապեց Աբրամի հետ՝ ասելով. «Քո սերնդին պիտի տամ այս երկիրը+՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատ+ գետը՝ 19 կենեցիների+, կենեզացիների, կեդմոնացիների, 20 քետացիների+, փերեզացիների+, ռաֆայիմների+, 21 ամորհացիների, քանանացիների, գերգեսացիների ու հեբուսացիների+ երկիրը»։
16 Աբրամի կին Սարան երեխաներ+ չէր ծնել նրա համար։ Նա ուներ մի եգիպտացի աղախին, որի անունը Հագար+ էր։ 2 Ուստի Սարան Աբրամին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Եհովան թույլ չի տվել, որ երեխա+ ունենամ։ Խնդրում եմ, պառկիր աղախնիս հետ, գուցե ես երեխաներ ունենամ նրանից»+։ Աբրամը լսեց Սարայի+ ձայնին։ 3 Աբրամի կին Սարան վերցրեց Հագարին՝ իր եգիպտացի աղախնին, և իր ամուսին Աբրամին կին+ տվեց։ Այդ ժամանակ արդեն տասը տարի էր, ինչ Աբրամն ապրում էր Քանանի երկրում։ 4 Նա հարաբերություն ունեցավ Հագարի հետ, և նա հղիացավ։ Երբ Հագարն իմացավ, որ հղի է, սկսեց արհամարհանքով նայել իր տիրուհուն+։
5 Եվ Սարան ասաց Աբրամին. «Ինձ արված չարիքի պատասխանատվությունը քեզ վրա լինի։ Ես ինքս իմ աղախնին քո գիրկը տվեցի, և երբ նա իմացավ, որ հղի է, սկսեց արհամարհանքով նայել ինձ։ Թող Եհովան դատի ինձ ու քեզ»+։ 6 Աբրամն էլ ասաց Սարային+. «Աղախինդ քո տրամադրության տակ է։ Արա նրան այն, ինչը ճիշտ է քո աչքում»+։ Ուստի Սարան սկսեց ստորացնել նրան, և նա փախավ նրանից+։
7 Ավելի ուշ Եհովայի հրեշտակը+ գտավ Հագարին անապատում՝ ջրի աղբյուրի մոտ՝ այն աղբյուրի մոտ, որը Սուր+ տանող ճանապարհին է։ 8 Նա հարցրեց. «Հագա՛ր, Սարայի՛ աղախին, որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։ 9 Ապա Եհովայի հրեշտակն ասաց. «Հետ դարձիր քո տիրուհու մոտ և խոնարհվիր նրա ձեռքի տակ»+։ 10 Հետո Եհովայի հրեշտակն ասաց. «Ես խիստ կշատացնեմ քո սերունդը+, այնպես որ շատության պատճառով այն հնարավոր չի լինի հաշվել»+։ 11 Եհովայի հրեշտակն ավելացրեց. «Դու հղի ես ու մի որդի կծնես և նրա անունը Իսմայել*+ կդնես, քանի որ Եհովան լսեց քո դժբախտության աղաղակը+։ 12 Նա զեբրի* պես կլինի։ Նրա ձեռքը բոլորի դեմ կլինի, և բոլորի ձեռքը՝ նրա դեմ+, ու նա վրաններում կբնակվի իր բոլոր եղբայրների դիմաց»+։ 13 Այդ ժամանակ Հագարը կանչեց իր հետ խոսող Եհովայի անունը՝ ասելով. «Դու ամեն ինչ տեսնող* Աստված ես+,– քանի որ ասաց,– մի՞թե այստեղ ես իսկապես տեսա նրան, ով տեսնում է ինձ»։ 14 Ահա թե ինչու այդ ջրհորը կոչվեց Բեեր-Լահայ-Րոյ*+։ Այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև։ 15 Հետո Հագարը Աբրամի համար որդի ծնեց, և Աբրամը Հագարի ծնած որդու անունը Իսմայել+ դրեց։ 16 Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը նրա համար ծնեց Իսմայելին։
17 Երբ Աբրամը իննսունինը տարեկան էր, Եհովան հայտնվեց նրան+ ու ասաց. «Ես եմ Ամենակարող+ Աստվածը։ Քայլիր իմ առաջ և անարատ+ եղիր։ 2 Իմ ուխտը կհաստատեմ իմ ու քո միջև+, և դրա շնորհիվ խիստ կշատացնեմ քո սերունդը»+։
3 Դա լսելով՝ Աբրամը երեսնիվայր+ ընկավ, և Աստված շարունակեց խոսել նրա հետ՝ ասելով. 4 «Իմ ուխտը քեզ+ հետ է, և դու անպատճառ բազում ազգերի հայր+ պիտի դառնաս։ 5 Քո անունը այլևս Աբրամ* չպիտի լինի, այլ քո անունը Աբրահամ* պիտի լինի, որովհետև քեզ բազում ազգերի հայր եմ դարձնելու։ 6 Ես խիստ կբազմացնեմ քո սերունդը, քեզնից ազգեր կստեղծեմ, ու քեզնից թագավորներ կսերվեն+։ 7 Ես կկատարեմ իմ ուխտը, որը հավիտենական*+ ուխտ է և հաստատված է իմ ու քո+, ինչպես նաև քեզնից հետո եկող քո սերնդի միջև՝ իր գալիք սերունդներով, որպեսզի Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո եկող քո սերնդի համար+։ 8 Քեզ և քեզնից հետո եկող քո սերնդին պիտի տամ քո պանդխտության+ երկիրը, այո՛, Քանանի ողջ երկիրը՝ այն դարեդար տիրելու համար, և ես նրանց համար Աստված կլինեմ»+։
9 Այնուհետև Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պետք է պահես իմ ուխտը, դու և քեզնից հետո եկող քո սերունդը՝ իր գալիք սերունդներով+։ 10 Սա է իմ ու ձեր և ձեզնից հետո եկող ձեր սերնդի միջև հաստատված ուխտը+, որ պիտի պահեք. ձեր մեջ ամեն տղամարդ* պետք է թլփատվի+։ 11 Դուք պետք է կտրեք ձեր մարմնի թլիփը, և դա որպես նշան կծառայի այն ուխտի, որը իմ ու ձեր միջև է+։ 12 Ձեր մեջ գտնվող ութ օրական յուրաքանչյուր տղա՝ թե՛ տանը ծնված և թե՛ օտարականից փողով գնված յուրաքանչյուր մարդ, որ քո սերնդից չէ, պետք է թլփատվի+։ Դա պետք է արվի սերնդեսերունդ։ 13 Քո տանը ծնված, նաև փողով գնված յուրաքանչյուր տղամարդ անպատճառ պետք է թլփատվի+։ Իմ ուխտը, որը որպես նշան է ծառայում ձեր մարմնի վրա, հավիտենական ուխտ կլինի+։ 14 Իսկ այն անթլփատ տղամարդը, որը չի կտրի իր մարմնի թլիփը, այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից+. նա դրժել է իմ ուխտը»։
15 Ապա Աստված ասաց Աբրահամին. «Ինչ վերաբերում է քո կին Սարային, դու նրան չպետք է Սարա* կոչես, որովհետև նրա անունը Սառա*+ է։ 16 Ես կօրհնեմ նրան և քեզ որդի կտամ նրանից+, ես կօրհնեմ նրան, ու նրանից ազգեր+ ու ժողովուրդների թագավորներ կսերվեն»+։ 17 Դա լսելով՝ Աբրահամը երեսնիվայր ընկավ։ Հետո նա ծիծաղեց ու իր սրտում ասաց+. «Մի՞թե հարյուր տարեկան մարդը երեխա կունենա, և մի՞թե Սառան՝ իննսուն տարեկան կինը, կծնի»+։
18 Դրանից հետո Աբրահամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող Իսմայելը ապրի քո առաջ»+։ 19 Իսկ Աստված ասաց. «Քո կին Սառան անպատճառ որդի կծնի քեզ համար, և դու նրա անունը Իսահակ+ պիտի դնես։ Իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ՝ նրանից հետո եկող իր սերնդի համար+։ 20 Իսկ ինչ վերաբերում է Իսմայելին, ես լսեցի քեզ։ Ես կօրհնեմ նրան և խիստ կբազմացնեմ ու կշատացնեմ նրա սերունդը+։ Նրանից տասներկու տոհմապետներ առաջ կգան, և ես նրանից մեծ ազգ+ կստեղծեմ։ 21 Սակայն իմ ուխտը Իսահակի+ հետ կհաստատեմ, որին Սառան կծնի քեզ համար նշանակված ժամանակին՝ հաջորդ տարի+ այս ժամանակ»։
22 Այդ խոսքերով Աստված վերջացրեց Աբրահամի հետ խոսելը ու հեռացավ նրանից+։ 23 Հետո Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր տան մեջ ծնված բոլոր տղամարդկանց, բոլոր նրանց, ովքեր փողով գնվել էին, ինչպես նաև Աբրահամի տնեցիներից ամեն տղամարդու և հենց նույն օրը կտրեց նրանց մարմնի թլիփը, ինչպես որ Աստված ասել էր իրեն+։ 24 Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա մարմնի թլիփը կտրվեց+։ 25 Իսկ նրա որդի Իսմայելը տասներեք տարեկան էր, երբ նրա մարմնի թլիփը կտրվեց+։ 26 Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու նրա որդի Իսմայելը+։ 27 Նրա հետ թլփատվեցին իր տան բոլոր տղամարդիկ, իր տան մեջ բոլոր ծնվածները և օտարականներից փողով գնվածները+։
18 Ավելի ուշ, երբ Աբրահամը օրվա շոգ+ ժամանակ նստած էր վրանի մուտքի մոտ, Եհովան հայտնվեց+ նրան Մամբրեի+ մեծ ծառերի մոտ։ 2 Բարձրացնելով աչքերը+՝ նա տեսավ երեք տղամարդկանց, որոնք կանգնած էին իրենից որոշ հեռավորության վրա։ Նրանց տեսնելուն պես վրանի մուտքի մոտից վազեց, որ դիմավորի, և մինչև գետին+ խոնարհվեց։ 3 Նա ասաց. «Եհո՛վա, եթե քո աչքում հաճություն գտա, խնդրում եմ, մի՛ անցիր ծառայիդ կողքով+։ 4 Խնդրում եմ, թող մի քիչ ջուր բերեն ու ձեր ոտքերը լվանան+, ապա թիկնեք ծառի տակ+։ 5 Իսկ ես մի կտոր հաց բերեմ, և դուք զորացրեք ձեր սրտերը+, որովհետև դրա համար եք այս ճանապարհն անցել, որ գաք ձեր ծառայի մոտ։ Իսկ դրանից հետո կարող եք շարունակել ձեր ճամփան»։ Նրանք էլ ասացին. «Շա՛տ լավ։ Արա այնպես, ինչպես ասացիր»։
6 Ուստի Աբրահամը շտապ գնաց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, վերցրո՛ւ երեք գրիվ* բարձրորակ ալյուր, խմո՛ր հունցիր և բլիթնե՛ր+ պատրաստիր»։ 7 Այնուհետև Աբրահամը վազեց նախրի կողմը, ընտրեց մի մատղաշ, լավ ցուլ ու տվեց իր ծառային, և նա շտապեց պատրաստելու այն+։ 8 Հետո վերցրեց կարագ, կաթ և պատրաստված ցուլը ու դրեց նրանց առաջ+։ Իսկ ինքը, մինչ նրանք ուտում էին, կանգնել էր նրանց կողքին՝ ծառի տակ+։
9 Ապա նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո կին+ Սառան»։ Նա էլ պատասխանեց. «Այստեղ՝ վրանում»+։ 10 Նրանցից մեկը շարունակեց. «Ես անպատճառ կվերադառնամ քեզ մոտ մյուս տարի այս ժամանակ, և քո կին Սառան որդի+ կունենա»։ Իսկ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ՝ այդ մարդու հետևում։ 11 Աբրահամն ու Սառան ծեր էին, տարիքն առած+, և Սառայի դաշտանը+ դադարել էր։ 12 Ուստի Սառան իր մտքում+ ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես իսկապես ուրախություն պիտի ունենամ, երբ արդեն զառամյալ եմ, և տերս էլ ծեր է»+։ 13 Այդ ժամանակ Եհովան ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց ու ասաց՝ «մի՞թե իսկապես կարող եմ ծնել, չէ՞ որ ես ծեր եմ»+։ 14 Կա՞ արդյոք Եհովայի+ համար որևէ անհնարին բան։ Նշանակված ժամանակին՝ հաջորդ տարի այս ժամանակ, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի կունենա»։ 15 Բայց Սառան վախեցավ, ուստի ժխտելով ասաց. «Ես չծիծաղեցի»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»+։
16 Հետո այդ մարդիկ վեր կացան, որ գնան, և նայեցին Սոդոմի+ ուղղությամբ, իսկ Աբրահամը գնում էր նրանց հետ, որ ճանապարհ դնի+։ 17 Եհովան ասաց. «Մի՞թե Աբրահամից ծածկելու եմ իմ անելիքը+։ 18 Աբրահամն, անկասկած, մեծ ու հզոր ազգ է դառնալու, և երկրի բոլոր ազգերը նրանով+ պիտի օրհնվեն*։ 19 Ես մտերմացա նրա հետ, որպեսզի նա իր որդիներին և իրենից հետո եկող իր տնեցիներին պատվիրի պահել Եհովայի ճանապարհը՝ արդարություն և դատաստան իրագործելու համար+, որպեսզի Եհովան Աբրահամի վրա իրականացնի այն ամենը, ինչ ասել է նրա+ մասին»։
20 Ապա Եհովան ասաց. «Մեծ է Սոդոմի ու Գոմորի համար արված բողոքի աղաղակը+, և նրանց մեղքը շատ ծանր է+։ 21 Ես վճռել եմ իջնել ու տեսնել, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ինձ հասած աղաղակին, իսկ եթե ոչ՝ իմանամ»+։
22 Դրանից հետո այդ մարդիկ այնտեղից շրջվեցին ու գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Եհովան+ դեռ կանգնած էր Աբրահամի առաջ+։ 23 Աբրահամը մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կկործանես+։ 24 Գուցե քաղաքի մեջ հիսուն արդար մարդ կա։ Մի՞թե նրանց կկործանես և չես խնայի այդ վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարի+։ 25 Անհնար է, որ դու այդպես վարվես, արդար մարդուն ամբարշտի հետ սպանես, որպեսզի արդար մարդուն պատահի այն, ինչ ամբարշտին+։ Դա անհնար է+։ Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի»+։ 26 Եհովան պատասխանեց. «Եթե Սոդոմում հիսուն արդար մարդ գտնեմ, հանուն նրանց կխնայեմ ամբողջ այդ վայրը»+։ 27 Բայց Աբրահամն ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես համարձակվեցի խոսել Եհովայի հետ, մինչդեռ փոշի ու մոխիր եմ+։ 28 Գուցե հիսուն արդարից հինգը պակասի։ Մի՞թե այդ հինգի պատճառով ամբողջ քաղաքը կկործանես»։ Նա էլ պատասխանեց. «Եթե այնտեղ քառասունհինգի էլ գտնեմ, չեմ կործանի»+։
29 Բայց Աբրահամը կրկին խոսեց նրա հետ ու ասաց. «Գուցե քառասունը գտնվեն այնտեղ»։ Նա էլ ասաց. «Հանուն քառասունի էլ չեմ անի այդ բանը»։ 30 Բայց նա շարունակեց. «Խնդրում եմ, թող Եհովայի բարկությունը+ չբորբոքվի, այլ թույլ տուր ինձ շարունակել խոսքս+։ Գուցե երեսունը գտնվեն այնտեղ»։ Նա ասաց. «Եթե այնտեղ երեսունի էլ գտնեմ, չեմ անի այդ բանը»։ 31 Բայց Աբրահամը շարունակեց. «Ես համարձակվեցի խոսել Եհովայի հետ+։ Գուցե քսանը գտնվեն այնտեղ»։ Նա էլ ասաց. «Հանուն քսանի էլ չեմ կործանի»+։ 32 Ի վերջո, Աբրահամն ասաց. «Խնդրում եմ, թող Եհովայի բարկությունը+ չբորբոքվի, այլ թույլ տուր ինձ այս անգամ էլ խոսել+։ Գուցե տասը գտնվեն այնտեղ»։ Նա ասաց. «Հանուն տասի էլ չեմ կործանի»+։ 33 Աբրահամի հետ խոսելուց հետո Եհովան+ գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։
19 Իրիկնադեմին այն երկու հրեշտակները եկան Սոդոմ։ Այդ ժամանակ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասների մոտ+։ Երբ նա տեսավ նրանց, վեր կացավ, որ դիմավորի, և իր երեսը մինչև գետին+ խոնարհեց։ 2 Նա ասաց. «Խնդրում եմ, ի՛մ տերեր, ձեր ծառայի տուն եկեք ու գիշերեք, և թող ձեր ոտքերը լվանան+, իսկ վաղ առավոտյան վեր կկենաք և կշարունակեք ձեր ճանապարհը»+։ Բայց նրանք ասացին. «Ո՛չ, մենք հրապարակում կգիշերենք»+։ 3 Սակայն նա շատ պնդեց+, և նրանք գնացին նրա հետ ու մտան նրա տուն։ Նա ճաշկերույթ արեց նրանց համար+, անթթխմոր բլիթներ+ թխեց, և նրանք կերան։
4 Նրանք դեռ չէին պառկել, երբ քաղաքի, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ տղայից մինչև ծեր, բոլորը, ամբոխ կազմած+, շրջապատեցին տունը+։ 5 Նրանք դուրս էին կանչում Ղովտին և ասում. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որոնք այս գիշեր քեզ մոտ եկան։ Նրանց դո՛ւրս բեր մեզ մոտ, որ հարաբերություն ունենանք նրանց հետ»+։
6 Ի վերջո, Ղովտը դուրս եկավ դռան շեմքի մոտ ու իր հետևից դուռը փակեց։ 7 Ապա ասաց. «Խնդրում եմ, եղբայրնե՛րս, չարիք մի՛ գործեք+։ 8 Խնդրում եմ, լսե՛ք ինձ, ես երկու աղջիկ ունեմ, որոնք երբեք տղամարդու հետ հարաբերություն չեն ունեցել+։ Թույլ տվեք, խնդրեմ, որ նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և արեք նրանց այն, ինչը հաճելի է ձեր աչքին+։ Միայն թե այս մարդկանց ոչինչ մի՛ արեք+, որովհետև նրանք իմ հարկի շուքի տակ են մտել»+։ 9 Նրանք էլ ասացին՝ հեռո՛ւ գնա։ Ապա ավելացրին. «Այս մարդը՝ որպես պանդուխտ+, մենակ եկել է այստեղ և հիմա էլ դատո՞ւմ է մեզ+։ Հիմա քեզ հետ ավելի վատ կվարվենք, քան նրանց հետ»։ Եվ նրանք սկսեցին սաստիկ նեղել այդ մարդուն+, այսինքն՝ Ղովտին, և մոտենում էին, որ դուռը կոտրեն+։ 10 Ուստի այն տղամարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին ու Ղովտին տուն մտցրին և դուռը փակեցին։ 11 Իսկ տան մուտքի մոտ գտնվող մարդկանց՝ ամենափոքրից մինչև ամենամեծը+, կուրացրին+, այնպես որ նրանք ուժասպառ եղան՝ փորձելով գտնել մուտքը+։
12 Այնուհետև այդ տղամարդիկ Ղովտին ասացին. «Ունե՞ս այստեղ ուրիշ որևէ մեկը՝ փեսա, որդիներ, աղջիկներ. ում որ այս քաղաքում ունես, դո՛ւրս բեր այս վայրից+։ 13 Մենք կործանելու ենք այս վայրը, քանի որ նրանց դեմ արված աղաղակը մեծացել է Եհովայի+ առաջ, ուստի Եհովան մեզ ուղարկեց, որ կործանենք այս քաղաքը»+։ 14 Այդ ժամանակ Ղովտը դուրս գնաց ու խոսեց իր փեսաների հետ, որոնք իր աղջիկներին կին էին առնելու, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Եհովան կործանելու է+ այս քաղաքը»։ Բայց իր փեսաների աչքում նա կատակ անողի պես էր+։
15 Արշալույսին հրեշտակները սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ և երկու աղջիկներիդ, որոնք այստեղ են+, որպեսզի այս քաղաքի հանցանքի պատճառով չմեռնես»+։ 16 Բայց նա դանդաղում էր+. և քանի որ Եհովան կարեկցում էր նրան+, այդ տղամարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և քաղաքից հանեցին+։ 17 Երբ նրանց տարան արվարձաններ, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր քո հոգին+, հետ չնայե՛ս+ և կանգ չառնե՛ս այս ամբողջ Շրջանում*+։ Փախի՛ր լեռները, որ չկործանվես»+։ 18 Այդ ժամանակ Ղովտն ասաց նրանց. «Խնդրում եմ, Եհո՛վա, միայն թե ոչ դա։ 19 Քո ծառան հաճություն է գտել քո աչքում+։ Եվ դու մեծ սիրառատ բարություն*+ ցուցաբերեցիր՝ իմ հոգին կենդանի+ պահելով, բայց ես... ես չեմ կարող փախչել լեռները, քանի որ գուցե փորձանքի մեջ ընկնեմ ու մահանամ+։ 20 Այս քաղաքը մոտ է այնտեղ փախչելու համար, և չէ՞ որ դա քեզ համար չնչին բան է+։ Խնդրում եմ, կարո՞ղ եմ փախչել այնտեղ, չէ՞ որ դա քեզ համար չնչին բան է, և իմ հոգին կապրի»+։ 21 Նա էլ ասաց նրան. «Շա՛տ լավ։ Ես քեզ համար այս բանն էլ կանեմ+ և չեմ կործանի այն քաղաքը, որի մասին դու ասացիր+։ 22 Շտապի՛ր, փախի՛ր այնտեղ, քանի որ ես ոչինչ չեմ կարող անել, մինչև դու չհասնես այնտեղ»+։ Ահա թե ինչու նա այդ քաղաքը Սեգոր*+ կոչեց։
23 Երբ Ղովտը հասավ Սեգոր+, արևն արդեն ծագել էր երկրի վրա։ 24 Այն ժամանակ Եհովան Սոդոմի ու Գոմորի+ վրա ծծումբ ու կրակ տեղաց երկնքից Եհովայի կողմից։ 25 Այդպես նա սկսեց կործանել այդ քաղաքները, նույնիսկ ամբողջ Շրջանը և քաղաքի բոլոր բնակիչներին ու երկրի+ բույսերը։ 26 Իսկ նրա կինը, որ նրա հետևում էր, հետ նայեց և աղի արձան դարձավ+։
27 Վաղ առավոտյան Աբրահամը գնաց այն վայրը, որտեղ կանգնած էր եղել Եհովայի+ առաջ։ 28 Նա նայեց Սոդոմի ու Գոմորի և Շրջանի ամբողջ տարածքի կողմը, և նրա առաջ մի տեսարան բացվեց. երկրից թանձր ծուխ էր բարձրանում, որը թրծավառարանի ծխի էր նման+։ 29 Շրջանի քաղաքները կործանելիս Աստված հիշում էր Աբրահամին և երբ կործանում էր քաղաքները (որոնց մեջ ապրում էր Ղովտը), քայլեր ձեռնարկեց, որ Ղովտին փրկի կործանումից+։
30 Հետագայում Ղովտը իր երկու աղջիկների հետ Սեգորից գնաց ու բնակվեց լեռներում+, քանի որ վախենում էր Սեգորում+ բնակվելուց։ Իր երկու աղջիկների հետ նա բնակվեց քարայրի մեջ։ 31 Ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Մեր հայրը ծեր է, և այս երկրում տղամարդ չկա, որ մեզ հետ պառկի, ինչպես որ ամբողջ երկրի կարգն է+։ 32 Եկ մեր հորը գինի խմեցնենք+ ու պառկենք նրա հետ, որպեսզի նրա սերունդը պահպանենք»+։
33 Ուստի այդ գիշեր+ նրանք իրենց հորը գինի խմեցրին։ Այնուհետև ավագ աղջիկն իր հոր մոտ մտավ ու պառկեց նրա հետ, բայց հայրը չիմացավ, թե երբ նա պառկեց ու երբ վեր կացավ։ 34 Հաջորդ օրը ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Անցյալ գիշեր ես պառկեցի հորս հետ։ Եկ այս գիշեր էլ նրան գինի խմեցնենք, իսկ հետո դու մտիր ու պառկիր նրա հետ, և այդպես պահպանենք մեր հոր սերունդը»։ 35 Ուստի նրանք այդ գիշեր նույնպես մի քանի անգամ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը վեր կացավ ու պառկեց նրա հետ, բայց հայրը չիմացավ, թե երբ նա պառկեց ու երբ վեր կացավ։ 36 Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից+։ 37 Որոշ ժամանակ անց ավագը մի որդի ծնեց ու նրա անունը Մովաբ*+ դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ+։ 38 Կրտսերը նույնպես մի որդի ծնեց և նրա անունը Բենամմի* դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես Ամմոնի+ որդիներ։
20 Այնտեղից+ Աբրահամը իր ճամբարը տեղափոխեց դեպի Նեգև ու սկսեց բնակվել Կադեսի+ և Սուրի+ միջև։ Նա նաև Գերարում+ պանդուխտ եղավ։ 2 Աբրահամը իր կին Սառայի մասին կրկին ասաց. «Նա իմ քույրն է»+։ Դա լսելով՝ Գերարի թագավոր Աբիմելեքը* մարդ ուղարկեց ու Սառային+ իր մոտ վերցրեց։ 3 Գիշերը Աստված երազում եկավ Աբիմելեքի մոտ ու ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին քեզ մոտ վերցրիր+, քանի որ նա ուրիշի կինն է*»+։ 4 Սակայն Աբիմելեքը չէր մերձեցել նրան+։ Ուստի ասաց. «Եհո՛վա, մի՞թե կսպանես մի ազգի, որն իրոք արդար է+։ 5 Չէ՞ որ նա ինձ ասաց՝ «նա իմ քույրն է»։ Իսկ կինը... Չէ՞ որ կինն էլ ասաց՝ «նա իմ եղբայրն է»։ Սրտիս անկեղծությամբ ու մաքուր ձեռքերով ես արեցի այդ բանը»+։ 6 Այդ ժամանակ ճշմարիտ Աստված երազում ասաց նրան. «Գիտեմ, որ սրտի անկեղծությամբ արեցիր դա+, դրա համար էլ հետ էի պահում քեզ, որ իմ դեմ մեղք չգործես+, և թույլ չտվեցի, որ դիպչես նրան+։ 7 Ուրեմն վերադարձրու այդ մարդու կնոջը, քանի որ նա մարգարե է+։ Նա քեզ համար աղաչանք+ կանի, և դու կապրես։ Բայց եթե չվերադարձնես նրան, իմացիր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլոր նրանք, ովքեր քեզ են պատկանում»+։
8 Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին ու այս բոլոր բաները պատմեց նրանց, և այդ մարդիկ շատ վախեցան։ 9 Այնուհետև Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Այս ի՞նչ արեցիր մեզ։ Ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ, որ իմ և իմ թագավորության վրա մեծ մեղք բերեցիր+։ Դու ինձ արեցիր մի բան, որն անելու բան չէ»+։ 10 Աբիմելեքը շարունակեց խոսել Աբրահամի հետ՝ ասելով. «Ի՞նչ էիր մտածում, որ այդ բանն արեցիր»+։ 11 Աբրահամն էլ ասաց. «Ես մտածում էի. «Անկասկած, այստեղ Աստծու հանդեպ վախ չկա+, ու այստեղի մարդիկ հաստատ կսպանեն ինձ կնոջս պատճառով»+։ 12 Բացի դրանից, նա իրոք իմ քույրն է՝ իմ հոր աղջիկը, սակայն ոչ իմ մոր աղջիկը, և նա դարձավ իմ կինը+։ 13 Երբ Աստված իմ հոր+ տնից ինձ հանեց, և ես թափառական դարձա, կնոջս ասացի. «Իմ հանդեպ սիրառատ բարություն+ ցույց տուր. ուր էլ որ գնանք, իմ մասին ասա, թե՝ իմ եղբայրն է»»+։
14 Դրանից հետո Աբիմելեքը ոչխարներ, խոշոր անասուններ, ծառաներ և աղախիններ վերցրեց ու տվեց Աբրահամին և նրա կին Սառային վերադարձրեց նրան+։ 15 Ապա Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առաջ է։ Որ տեղը որ հաճելի է քո աչքին, այնտեղ էլ բնակվիր»+։ 16 Իսկ Սառային ասաց. «Քո եղբորը հազար կտոր արծաթ եմ տալիս+։ Դրանք ծածկոց+ կլինեն բոլոր քեզ հետ լինողների աչքին* ու յուրաքանչյուր մարդու աչքին և ցույց կտան, որ դու մաքուր ես նախատինքից»։ 17 Աբրահամը աղաչեց ճշմարիտ Աստծուն+, և Աստված բուժեց Աբիմելեքին, նրա կնոջը ու նրա աղախիններին, և նրանք սկսեցին երեխաներ ծնել, 18 որովհետև Եհովան Աբրահամի կին+ Սառայի պատճառով փակել էր Աբիմելեքի տան բոլոր կանանց արգանդները։
21 Եհովան ուշադրություն դարձրեց Սառային, ինչպես որ ասել էր, և Եհովան Սառային արեց այնպես, ինչպես որ խոսել էր+։ 2 Սառան հղիացավ+ և տարեց Աբրահամի համար նշանակված ժամանակին (որի մասին Աստված ասել էր նրան+) մի որդի ծնեց։ 3 Աբրահամը իր համար ծնված, այսինքն՝ Սառայի ծնած որդու անունը Իսահակ+ դրեց։ 4 Երբ Իսահակը ութ օրական դարձավ, Աբրահամը թլփատեց նրան, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն+։ 5 Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ նրա որդի Իսահակը ծնվեց։ 6 Այդ ժամանակ Սառան ասաց. «Աստված ուրախության ծիծաղ պատրաստեց ինձ համար. ով որ լսի այդ մասին, կծիծաղի ինձ վրա»+։ 7 Ապա ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե՝ «Սառան երեխաներ կկերակրի»։ Սակայն ես երեխա ծնեցի նրա ծերության ժամանակ»։
8 Երեխան մեծանում էր, և եկավ ժամանակը, որ նա կաթից կտրվի+։ Այն օրը, երբ Իսահակը կաթից կտրվեց, Աբրահամը մի մեծ խնջույք արեց։ 9 Սառան նկատում էր, որ եգիպտացի Հագարի որդին+, որին վերջինս ծնել էր Աբրահամի համար, ծաղրում էր Իսահակին+։ 10 Ուստի սկսեց ասել Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև այս աղախնի որդին չպետք է ժառանգ լինի իմ որդի Իսահակի հետ»+։ 11 Բայց Աբրահամին հաճելի չէր իր որդու+ մասին այդ բանը լսելը։ 12 Այդ ժամանակ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ չտրտմեցնեն Սառայի խոսքերը, որ շարունակ ասում է աղախնիդ մասին։ Լսիր նրա ձայնին, որովհետև Իսահակի միջոցով է, որ առաջ կգա քեզ խոստացված սերունդը+։ 13 Իսկ ինչ վերաբերում է աղախնի+ որդուն, նրանից նույնպես ազգ պիտի ստեղծեմ, քանի որ նա քո սերունդն է»+։
14 Ուստի Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց հաց ու մի տիկ ջուր և տվեց Հագարին+՝ դնելով նրա ուսին, ապա երեխայի+ հետ արձակեց նրան։ Հագարը ճանապարհ ընկավ և Բերսաբեե+ անապատում թափառում էր։ 15 Երբ տկի ջուրը վերջացավ+, նա տղային դրեց+ մի թփի տակ 16 և առաջ գնալով՝ մի նետընկեց* հեռավորության վրա մենակ նստեց, քանի որ ասաց. «Երեխայի մեռնելը հանկարծ չտեսնեմ»+։ Այդպես նա հեռվում նստեց և սկսեց բարձր ձայնով լաց լինել+։
17 Այդ ժամանակ Աստված լսեց տղայի ձայնը+, և Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին ու ասաց+. «Ի՞նչ է պատահել, Հագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, որտեղ երեխան է։ 18 Վեր կաց, վերցրու տղային ու ձեռքովդ ամուր բռնիր նրան, քանի որ նրանից ես մեծ ազգ+ պիտի ստեղծեմ»։ 19 Ապա Աստված բացեց նրա աչքերը, և նա մի ջրհոր տեսավ+։ Նա գնաց, տիկը ջրով լցրեց ու խմեցրեց տղային։ 20 Եվ Աստված տղայի+ հետ էր։ Նա մեծանում էր և բնակվում անապատում։ Անցավ ժամանակ, և տղան աղեղնավոր+ դարձավ։ 21 Նա Փառան+ անապատում էր բնակվում, և նրա մայրը Եգիպտոսից կին առավ նրա համար։
22 Այդ օրերում Աբիմելեքը, որ եկել էր իր զորագլուխ Փիքողի հետ, Աբրահամին ասաց. «Աստված քեզ հետ է բոլոր այն բաներում, ինչ որ անում ես+։ 23 Ուստի այժմ Աստծով+ երդվիր ինձ, որ ո՛չ ինձ հետ, ո՛չ իմ որդիների հետ և ո՛չ էլ նրանց որդիների հետ խաբեությամբ չես վարվի+, այլ ինչպես որ ես քո հանդեպ նվիրված սեր ցուցաբերեցի+, այնպես էլ դու այդպիսի սեր կցուցաբերես իմ ու այն երկրի հանդեպ, որում պանդխտացել ես»+։ 24 Աբրահամն էլ ասաց՝ երդվո՛ւմ եմ+։
25 Երբ Աբրահամը խստորեն քննադատեց Աբիմելեքին այն ջրհորի համար, որը Աբիմելեքի ծառաները բռնությամբ վերցրել էին+, 26 Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ով է արել այդ բանը, ոչ էլ դու ես դրա մասին հայտնել ինձ։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»+։ 27 Աբրահամն էլ ոչխարներ և խոշոր անասուններ վերցրեց ու տվեց Աբիմելեքին+, և երկուսն իրար հետ ուխտ+ կնքեցին։ 28 Իսկ երբ Աբրահամը հոտի միջից յոթ էգ գառ առանձնացրեց, 29 Աբիմելեքը հարցրեց նրան. «Ի՞նչ է նշանակում այն, որ առանձնացրիր այս յոթ գառները»։ 30 Նա ասաց. «Դու պետք է իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որպեսզի դա վկայություն+ լինի այն բանի, որ ես եմ փորել այս ջրհորը»։ 31 Դրա համար նա այդ վայրը Բերսաբեե*+ կոչեց, քանի որ այնտեղ նրանք երկուսն էլ երդում արեցին։ 32 Այդպես նրանք ուխտ+ կնքեցին Բերսաբեեում, ինչից հետո Աբիմելեքը վեր կացավ ու իր զորագլուխ Փիքողի հետ վերադարձավ փղշտացիների+ երկիր։ 33 Դրանից հետո Աբրահամը կարմրանի ծառ տնկեց Բերսաբեեում ու այնտեղ կանչեց հավիտյան գոյություն ունեցող Աստծու+՝ Եհովայի+ անունը։ 34 Աբրահամը փղշտացիների երկրում շատ օրեր պանդուխտ եղավ+։
22 Այս բաներից հետո ճշմարիտ Աստված ստուգեց Աբրահամին+։ Նա ասաց՝ Աբրահա՛մ։ Նա էլ պատասխանեց՝ ահա՛ ես+։ 2 Աստված ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ Իսահակին+՝ քո մինուճար որդուն+, որին այդքան սիրում ես, և գնա Մորիա+ երկիր ու այնտեղ նրան ողջակեզ մատուցիր այն լեռներից մեկի վրա, որը քեզ ցույց կտամ»+։
3 Ուստի Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, թամբեց իր էշը, իր հետ վերցրեց իր սպասավորներից երկուսին և իր որդի Իսահակին+, ապա փայտ կոտրեց ողջակեզի համար։ Այնուհետև վեր կացավ և ճանապարհ ընկավ դեպի այն վայրը, որը ճշմարիտ Աստված ցույց էր տվել նրան։ 4 Երրորդ օրն էր, երբ Աբրահամը, բարձրացնելով աչքերը, հեռվից տեսավ այդ վայրը։ 5 Աբրահամն ասաց իր սպասավորներին+. «Դուք այստեղ՝ էշի մոտ մնացեք, իսկ ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն+ անենք ու վերադառնանք ձեզ մոտ»։
6 Այնուհետև Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց իր որդի Իսահակի վրա+, իր ձեռքն առավ կրակն ու մեծ դանակը, և երկուսով շարունակեցին ճանապարհը+։ 7 Իսահակն ասաց իր հայր Աբրահամին՝ հա՛յր+ իմ։ Նա էլ ասաց. «Լսո՛ւմ եմ, որդի՛ս»+։ Նա շարունակեց. «Ահա կրակը և փայտը, իսկ ո՞ւր է ողջակեզի ոչխարը»+։ 8 Աբրահամը պատասխանեց. «Աստված իր համար ողջակեզի+ ոչխար կգտնի, որդի՛ս»։ Եվ երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը։
9 Վերջապես նրանք հասան այն վայրը, որը ճշմարիտ Աստված ցույց էր տվել Աբրահամին։ Այնտեղ նա մի զոհասեղան+ շինեց, շարեց փայտերը, իր որդի Իսահակի ձեռքերն ու ոտքերը կապեց և նրան դրեց զոհասեղանին՝ փայտերի վրա+։ 10 Ապա Աբրահամը մեկնեց ձեռքը, վերցրեց մեծ դանակը, որ սպանի իր որդուն+, 11 բայց Եհովայի հրեշտակը երկնքից կանչեց նրան՝ ասելով+. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Նա պատասխանեց՝ ահա՛ ես։ 12 Նա էլ շարունակեց. «Ձեռքդ մի՛ մեկնիր տղայի վրա և նրան ոչինչ մի՛ արա+, որովհետև հիմա գիտեմ, որ վախենում ես Աստծուց, քանի որ ինձ համար քո մինուճար որդուն չխնայեցիր»+։ 13 Դա լսելով՝ Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվում մի խոյ տեսավ, որը եղջյուրներով խճճվել էր մացառներում։ Ուստի գնաց, վերցրեց խոյը և իր որդու փոխարեն այն ողջակեզ մատուցեց+։ 14 Աբրահամն այդ վայրը կոչեց Եհովա-Յիրե*։ Ահա թե ինչու այսօր ասում են. «Եհովայի լեռան վրա պիտի տրվի»+։
15 Եհովայի հրեշտակը երկնքից երկրորդ անգամ կանչեց Աբրահամին՝ 16 ասելով. «Ինձանով երդվում եմ,– ասում է Եհովան+։– Քանի որ արեցիր այս բանը և չխնայեցիր քո մինուճար որդուն+, 17 ես անպատճառ կօրհնեմ քեզ և կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ+, և քո սերունդը կտիրի իր թշնամիների դարպասներին*+։ 18 Քո սերնդով+ երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն* շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին»+։
19 Այնուհետև Աբրահամը վերադարձավ իր սպասավորների մոտ, և նրանք միասին վեր կացան ու գնացին Բերսաբեե+։ Աբրահամը շարունակեց բնակվել Բերսաբեեում։
20 Այս դեպքերից հետո Աբրահամին տեղեկացրին՝ ասելով. «Մելքան+ էլ է որդիներ ծնել քո եղբայր Նաքորի+ համար՝ 21 Հուսին՝ իր անդրանիկին, նրա եղբայր Բուզին+ և Կամուելին՝ Արամի հորը, 22 նաև Քազադին, Ազավին, Փալդասին, Հետլափին ու Բաթուելին»+։ 23 Բաթուելը ունեցավ Ռեբեկային+։ Այս ութին Մելքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքորի համար։ 24 Նա նաև հարճ* ուներ, որի անունը Ռեումա էր։ Նա ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին ու Մաաքային+։
23 Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ Այդքան էին Սառայի կյանքի տարիները+։ 2 Սառան մահացավ Կարիաթ-Արբայում+, այսինքն՝ Քեբրոնում+՝ Քանանի+ երկրում։ Եվ Աբրահամը ներս մտավ, որ ողբա ու լաց լինի Սառայի համար։ 3 Երբ նա դուրս եկավ իր հանգուցյալի մոտից, խոսեց Քետի+ որդիների հետ՝ ասելով. 4 «Ես ձեր մեջ պանդուխտ ու եկվոր եմ+։ Ձեր տարածքում թաղելու համար տեղ տվեք ինձ, որ հանգուցյալիս թաղեմ»+։ 5 Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով. 6 «Տե՛ր+ իմ, լսի՛ր մեզ։ Դու մեր մեջ Աստծու կողմից նշանակված տոհմապետ ես+։ Քո հանգուցյալին թաղիր մեր լավագույն գերեզմաններից մեկում+։ Մեզնից ոչ ոք չի մերժի իր գերեզմանը քեզ տալ հանգուցյալիդ թաղելու համար»+։
7 Աբրահամը վեր կացավ, խոնարհվեց տեղի բնակիչների+՝ Քետի+ որդիների առաջ 8 և խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե դուք* համաձայն եք, որ ես թաղեմ իմ հանգուցյալին, լսեցեք ինձ և Սահառի որդի Եփրոնին ինձ համար խնդրեք+, 9 որ իրեն պատկանող Մաքփելա+ քարայրը ինձ տա, որն իր արտի ծայրին է։ Թող ձեր տարածքում այն որպես գերեզման+ վաճառի ինձ այնքան արծաթով, որքան արժե»։
10 Այդ ժամանակ Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Քետացի+ Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդիների, ինչպես նաև բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին իր քաղաքի դարպասներով։ Նա ասաց+. 11 «Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր։ Արտը քեզ եմ տալիս, քեզ եմ տալիս նաև այն քարայրը, որն արտի մեջ է։ Իմ ժողովրդի որդիների աչքի առաջ այն քեզ եմ տալիս+։ Թաղի՛ր քո հանգուցյալին»։ 12 Այդ ժամանակ Աբրահամը խոնարհվեց տեղի բնակիչների առաջ 13 և նրանց ներկայությամբ խոսեց Եփրոնի հետ՝ ասելով. «Միայն եթե դու... Ո՛չ, ի՛նձ լսիր։ Արտի համար քեզ կտամ հարկ եղած արծաթը։ Վերցրու այն ինձնից+, որ այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»։
14 Իսկ Եփրոնը պատասխանեց Աբրահամին. 15 «Տե՛ր իմ, ի՛նձ լսիր։ Հողատարածքը արժե չորս հարյուր սիկղ* արծաթ։ Իմ ու քո միջև դա ի՞նչ է որ։ Թաղի՛ր քո հանգուցյալին»+։ 16 Աբրահամը լսեց Եփրոնին և նրա համար կշռեց այնքան արծաթ, որքան Եփրոնը ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ ըստ վաճառականների կողմից ընդունված արժույթի+։ 17 Այդպես Եփրոնի արտը, որ Մաքփելայում է, որն էլ գտնվում է Մամբրեի դիմաց, արտում գտնվող քարայրը և բոլոր ծառերը, որոնք աճում էին արտի սահմաններում+, դարձան+ 18 Աբրահամի սեփականությունը, որը նա գնեց Քետի որդիների, այսինքն՝ բոլոր նրանց աչքի առաջ, ովքեր մտնում էին քաղաքի դարպասներով+։ 19 Դրանից հետո Աբրահամը թաղեց իր կին Սառային Մաքփելա արտի քարայրում, որ Մամբրեի դիմացն է, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանի+ երկրում։ 20 Այսպես արտը և նրանում գտնվող քարայրը Քետի+ որդիների ձեռքով Աբրահամի սեփականությունը դարձան՝ որպես գերեզման։
24 Աբրահամն արդեն ծեր էր ու տարիքն առած, և Եհովան ամեն ինչում+ օրհնել էր նրան։ 2 Մի անգամ Աբրահամն ասաց իր ծառային, որն իր տնեցիներից ամենամեծն էր և տնօրինում էր իր ողջ ունեցվածքը+. «Խնդրում եմ, ձեռքդ ազդրիս+ տակ դիր, 3 քանի որ քեզ երդվել եմ տալու Եհովայով+՝ երկնքի Աստծով ու երկրի Աստծով, որ որդուս համար կին չվերցնես քանանացիների աղջիկներից, որոնց մեջ ես բնակվում եմ+, 4 այլ գնաս իմ երկիրը և իմ ազգականների+ մոտ ու իմ որդի Իսահակի համար կին առնես»։
5 Սակայն ծառան ասաց նրան. «Իսկ եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գալ այս երկիրը, այդ դեպքում պե՞տք է արդյոք որդուդ վերադարձնեմ այն երկիրը, որտեղից դուրս ես եկել»+։ 6 Աբրահամը պատասխանեց նրան. «Զգուշացի՛ր, որդուս չվերադարձնե՛ս այնտեղ+։ 7 Եհովան՝ երկնքի Աստվածը, որը հանեց ինձ իմ հոր տնից ու իմ ազգականների+ երկրից և խոսեց ինձ հետ ու երդվեց+՝ ասելով, թե՝ «քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»+, նա քո առջևից կուղարկի իր հրեշտակին+, և դու անպատճառ որդուս համար կին կառնես այնտեղից+։ 8 Իսկ եթե այդ կինը չցանկանա քեզ հետ գալ, դու ազատված կլինես ինձ տված երդումիցդ+։ Միայն թե որդուս չվերադարձնես այնտեղ»։ 9 Ուստի ծառան իր ձեռքը դրեց իր տեր Աբրահամի ազդրի տակ ու այս բանի համար երդում տվեց նրան+։
10 Այնուհետև ծառան իր տիրոջ ուղտերից վերցրեց տասը ուղտ ու գնաց։ Իր ձեռքում նա ուներ իր տիրոջ բոլոր բարիքներից+։ Նա վեր կացավ ու ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքորի քաղաքը։ 11 Ի վերջո, իրիկնադեմին նա քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, ծնկի իջեցրեց ուղտերին+՝ մոտավորապես այն ժամանակ, երբ կանայք սովորաբար դուրս էին գալիս ջուր հանելու+։ 12 Ապա նա ասաց. «Եհո՛վա, իմ տեր Աբրահամի՛+ Աստված, խնդրում եմ, ինձ հաջողություն տուր այսօր և սիրառատ բարություն+ ցույց տուր իմ տեր Աբրահամի+ հանդեպ։ 13 Ահա ես կանգնած եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու+։ 14 Թող այնպես լինի, որ այն աղջիկը, ում ես կասեմ՝ «խնդրում եմ, սափորդ ցած դիր, որ խմեմ», և որը կասի՝ «խմիր, և ես քո ուղտերին էլ ջուր կտամ», նա՛ լինի այն մեկը, որին դու ընտրել ես քո ծառա Իսահակի համար+, ու այդպիսով ինձ ցույց տուր, որ նվիրված սեր ես ցուցաբերել իմ տիրոջ հանդեպ»+։
15 Նա դեռ չէր ավարտել իր խոսքը+, երբ տեսավ, որ քաղաքից դուրս է գալիս Ռեբեկան՝ սափորն ուսին+։ Նա Աբրահամի եղբայր Նաքորի+ կնոջ՝ Մելքայի+ որդի Բաթուելի+ աղջիկն էր։ 16 Աղջիկն արտաքնապես շատ հրապուրիչ էր+։ Նա կույս էր, և ոչ մի տղամարդ հարաբերություն չէր ունեցել նրա հետ+։ Նա իջավ դեպի աղբյուրը, ջրով լցրեց իր սափորը ու վեր ելավ։ 17 Ծառան էլ անմիջապես վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Խնդրում եմ, մի կում ջուր տուր քո սափորից»+։ 18 Նա էլ ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ»։ Դա ասելով՝ նա արագորեն սափորը իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան+։ 19 Ծառային ջուր տալուց հետո նա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև որ հագենան»+։ 20 Ռեբեկան արագ դատարկեց իր սափորը գուռի մեջ ու մի քանի անգամ դեպի ջրհորը վազեց ջուր հանելու+, և նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց։ 21 Այդ ամբողջ ընթացքում ծառան զարմացած լուռ նայում էր նրան ու մտածում՝ արդյոք Եհովան իր ճամփորդությունը հաջողեցրել էր, թե ոչ+։
22 Երբ ուղտերը հագեցան, այդ մարդը մի ոսկե քթի օղ+ վերցրեց, որը կշռում էր կես սիկղ*, ու նրա ձեռքերի համար երկու ապարանջան+, որոնք կշռում էին տասը սիկղ ոսկի, 23 ու ասաց. «Ասա ինձ, խնդրեմ, դու ո՞ւմ աղջիկն ես։ Քո հոր տանը մեզ համար գիշերելու տեղ կա՞»+։ 24 Նա էլ պատասխանեց. «Ես Մելքայի որդի Բաթուելի+ աղջիկն եմ, որին նա ծնեց Նաքորի+ համար»։ 25 Ապա ավելացրեց. «Մենք հարդ ու շատ կեր ունենք, նաև գիշերելու տեղ»+։ 26 Այդ մարդը ծնկի եկավ, մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ+ 27 ու ասաց. «Օրհնյա՜լ լինի Եհովան+՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որն իմ տիրոջը չզրկեց իր սիրառատ բարությունից ու հավատարմությունից։ Ճանապարհին Եհովան առաջնորդեց ինձ դեպի իմ տիրոջ եղբայրների տունը»+։
28 Աղջիկը վազելով գնաց և իր մոր տնեցիներին պատմեց այս ամենի մասին։ 29 Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան+ էր։ Լաբանը վազեց այն մարդու մոտ, որը քաղաքից դուրս՝ աղբյուրի մոտ կանգնած էր։ 30 Տեսնելով քթի օղը և իր քրոջ ձեռքերի ապարանջանները+ և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «այդ մարդն այսպես խոսեց ինձ հետ»՝ նա գնաց այդ մարդու մոտ ու տեսավ, որ նա դեռ կանգնած է ուղտերի մոտ՝ աղբյուրի կողքին։ 31 Նա իսկույն ասաց. «Ե՛կ, ո՛վ Եհովայի օրհնյալ+։ Ինչո՞ւ ես կանգնել այդտեղ։ Ես պատրաստել եմ տունը, նաև տեղ եմ պատրաստել ուղտերի համար»։ 32 Այդ ժամանակ այդ մարդը մտավ տուն, և Լաբանը քանդեց ուղտերի լծերը, հարդ ու կեր տվեց դրանց և ջուր տվեց ծառայի ու նրա հետ եղող մարդկանց ոտքերը լվանալու համար+։ 33 Ապա նրա առաջ ուտելու բան դրեցին, բայց նա ասաց. «Ես չեմ ուտի, մինչև չպատմեմ իմ գործի մասին»։ Լաբանն էլ ասաց՝ պատմի՛ր+։
34 Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ+։ 35 Եհովան մեծապես օրհնել է իմ տիրոջը ու մեծ մարդ է դարձրել նրան՝ տալով ոչխարներ ու խոշոր անասուններ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր+։ 36 Իմ տիրոջ կին Սառան ծեր+ հասակում մի որդի ծնեց իմ տիրոջ համար, և նա նրան տալու է իր ունեցած բոլոր բաները+։ 37 Ուստի իմ տերը ինձ երդվել տվեց՝ ասելով. «Որդուս համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես ապրում եմ+, 38 այլ գնա իմ հոր տուն ու իմ ընտանիքի+ մոտ և կին առ որդուս+ համար»։ 39 Սակայն ես ասացի իմ տիրոջը. «Իսկ եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գա՞լ»+։ 40 Նա էլ ասաց ինձ. «Եհովան, որի առաջ ես քայլում եմ+, իր հրեշտակին+ կուղարկի քեզ հետ ու անպատճառ կհաջողեցնի քո ճանապարհը+, և որդուս համար կին կառնես իմ ընտանիքից ու իմ հոր տնից+։ 41 Ինձ տված երդման պարտավորությունից ազատված կլինես այն դեպքում, եթե գնաս իմ ընտանիքի մոտ, ու եթե նրան քեզ չտան, այդ ժամանակ դու ազատ կլինես ինձ տված երդման+ պարտավորությունից»։
42 Երբ այսօր ջրհորի մոտ եկա, ասացի. «Իմ տեր Աբրահամի Աստված Եհո՛վա, եթե դու իսկապես հաջողեցնելու ես իմ ճանապարհը, որով գնում եմ+, թող այսպես լինի. 43 մինչ ես կանգնած եմ ջրհորի մոտ, այն օրիորդը+, որը կգա ջուր հանելու, և որին ես կասեմ՝ «խնդրում եմ, թույլ տուր մի քիչ ջուր խմեմ քո սափորից», 44 և որը ինձ կասի՝ «խմի՛ր, և ես քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ», նա՛ լինի այն կինը, ում Եհովան ընտրել է իմ տիրոջ որդու համար»+։
45 Ես դեռ սրտումս+ խոսքս չէի ավարտել+, երբ տեսա, որ Ռեբեկան դուրս է գալիս քաղաքից՝ սափորն ուսին։ Նա իջավ դեպի ջրհորը և սկսեց ջուր հանել+։ Ես նրան ասացի. «Խնդրում եմ, ինձ խմելու ջուր տուր»+։ 46 Նա էլ շտապ ուսից իջեցրեց սափորն ու ասաց. «Խմի՛ր+, և ես քո ուղտերին էլ ջուր կտամ»։ Ես խմեցի, և նա ուղտերին էլ ջուր տվեց։ 47 Դրանից հետո ես հարցրի. «Դու ո՞ւմ աղջիկն ես»+։ Նա էլ պատասխանեց. «Ես Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ, որին Մելքան ծնեց նրա համար»։ Ուստի ես նրա քթին օղ ու ձեռքերին ապարանջաններ դրեցի+։ 48 Ապա ծնկի եկա ու մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ և օրհնեցի Եհովային՝ իմ տեր Աբրահամի+ Աստծուն, որն ինձ ճիշտ ճանապարհով+ էր առաջնորդել, որ իմ տիրոջ եղբոր աղջկան նրա որդու համար կին առնեմ։ 49 Հիմա եթե դուք սիրառատ բարություն ու հավատարմություն եք ցուցաբերելու իմ տիրոջ հանդեպ+, ասացեք ինձ, իսկ եթե ոչ, դարձյալ ասացեք, որ ես կա՛մ աջ գնամ, կա՛մ ձախ»+։
50 Այդ ժամանակ Լաբանն ու Բաթուելը ասացին. «Այս բանը Եհովայից է+։ Մենք չենք կարող քեզ ո՛չ վատ, ո՛չ էլ լավ բան ասել+։ 51 Ահա Ռեբեկան քո առջև է։ Ա՛ռ նրան ու գնա՛, և թող նա քո տիրոջ որդու կինը դառնա, ինչպես որ Եհովան ասել է»+։ 52 Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, իսկույն մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ+։ 53 Ծառան արծաթե ու ոսկե իրեր, ինչպես նաև հանդերձներ հանեց և տվեց Ռեբեկային։ Ապա ընտիր նվերներ տվեց նրա եղբորն ու մորը+։ 54 Դրանից հետո նա և իր հետ եղող մարդիկ կերան ու խմեցին և գիշերն այնտեղ անցկացրին։
Իսկ երբ առավոտյան վեր կացան, ծառան ասաց. «Ինձ իմ տիրոջ մոտ ուղարկեք»+։ 55 Բայց աղջկա եղբայրն ու մայրը պատասխանեցին. «Թող աղջիկը գոնե տասը օր մեզ հետ մնա և դրանից հետո կարող է գնալ»։ 56 Բայց նա ասաց. «Ինձ մի՛ ուշացրեք, քանի որ Եհովան հաջողեցրել է իմ ճանապարհը+։ Ուղարկե՛ք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»+։ 57 Նրանք էլ ասացին. «Եկեք կանչենք օրիորդին ու նրան հարցնենք»+։ 58 Ուստի կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա պատասխանեց՝ կգնա՛մ+։
59 Այդ ժամանակ նրանք ուղարկեցին իրենց քույր Ռեբեկային+ ու նրա դայակին+, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։ 60 Նրանք օրհնեցին Ռեբեկային ու ասացին. «Ո՜վ մեր քույր, թող քեզնից հազարավոր տասը հազարներ առաջ գան, ու թող քո սերունդը տիրի իրեն ատողների դարպասներին*»+։ 61 Դրանից հետո Ռեբեկան ու նրա աղախինները+ վեր կացան, նստեցին ուղտերի+ վրա ու գնացին այն մարդու հետևից։ Ծառան առավ Ռեբեկային ու ճանապարհ ընկավ։
62 Իսահակը եկել էր Բեեր-Լահայ-Րոյի+ կողմից (այդ ժամանակ նա ապրում էր Նեգև+ երկրում)։ 63 Իրիկնամուտին Իսահակը դաշտ էր դուրս եկել, որ խորհրդածի+։ Երբ նա բարձրացրեց աչքերը, տեսավ, որ ուղտեր են գալիս։ 64 Ռեբեկան էլ բարձրացրեց աչքերը և տեսնելով Իսահակին՝ իջավ ուղտի վրայից։ 65 Ապա հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում քայլելով մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան էլ պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան գլխաշոր վերցրեց ու ծածկեց իրեն+։ 66 Ծառան իր արած բոլոր բաների մասին պատմեց Իսահակին։ 67 Դրանից հետո Իսահակը Ռեբեկային տարավ իր մոր+՝ Սառայի վրանը։ Այդպես նա վերցրեց Ռեբեկային, ու նա դարձավ նրա կինը+։ Իսահակը սիրեց նրան+ և իր մոր+ կորստից հետո մխիթարություն գտավ։
25 Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր+։ 2 Որոշ ժամանակ անց նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին+, Եսբոկին ու Սովեին+։
3 Հեկսանը ունեցավ Սաբային+ ու Դեդանին+։
Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմն ու Լովոմիմը*։
4 Մադիանի որդիներն էին՝ Գեֆան+, Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան+։
Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
5 Հետագայում Աբրահամը իր ունեցած բոլոր բաները տվեց Իսահակին+։ 6 Իսկ հարճերի որդիներին, որոնք ծնվել էին Աբրահամի համար, նվերներ+ տվեց։ Այնուհետև քանի դեռ կենդանի էր, իր որդի+ Իսահակի մոտից նրանց ուղարկեց արևելյան կողմը՝ դեպի Արևելքի+ երկիրը։ 7 Աբրահամն ապրեց հարյուր յոթանասունհինգ տարի 8 և վախճանվեց։ Աբրահամը մահացավ խոր ծերության մեջ՝ տարիքն առած ու կյանքից բավարարված, և միացավ իր ժողովրդին+։ 9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելա քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որը Մամբրեի+ դիմացն է, 10 այն արտում, որն Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղվեց Աբրահամը, ինչպես նաև նրա կին+ Սառան։ 11 Աբրահամի մահից հետո Աստված շարունակեց օրհնել նաև նրա որդի+ Իսահակին։ Իսահակը ապրում էր Բեեր-Լահայ-Րոյի+ մոտ։
12 Սա է Աբրահամի որդի Իսմայելի+ պատմությունը, որին Սառայի աղախինը՝ եգիպտացի Հագարը, ծնել էր Աբրահամի համար+։
13 Սրանք են Իսմայելի որդիների անունները՝ ըստ իրենց տոհմի ծագումնաբանության։ Իսմայելի անդրանիկը Նաբեոթն+ էր, որին հաջորդեցին Կեդարը+, Ադբեելը, Մաբսամը+, 14 Մասման, Դուման, Մասսեն, 15 Ադադը+, Թեման+, Հետուրը, Նաֆեսն ու Կեդման+։ 16 Սրանք են Իսմայելի որդիները՝ ըստ իրենց բնակատեղերի և ըստ իրենց պարսպապատ ճամբարների+. տասներկու տոհմապետներ՝ ըստ իրենց ազգատոհմերի+։ 17 Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Դրանից հետո նա վախճանվեց և միացավ իր ժողովրդին+։ 18 Նրանք բնակվում էին վրաններում Սուրի+ մոտ գտնվող Եվիլայից+ մինչև Ասորեստան (Սուրը գտնվում է Եգիպտոսի դիմաց)։ Նրանք բնակվեցին իրենց բոլոր եղբայրների դիմաց+։
19 Սա է Աբրահամի+ որդի Իսահակի պատմությունը։
Աբրահամն ունեցավ Իսահակին։ 20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ Ռեբեկային՝ Փադան-Արամի* ասորի+ Բաթուելի+ աղջկան ու ասորի Լաբանի քրոջը, իր համար կին առավ։ 21 Իսահակը աղերսում էր Եհովային հատկապես իր կնոջ համար+, որովհետև նա ամուլ էր+։ Եհովան լսեց նրա աղերսանքը+, ու նրա կին Ռեբեկան հղիացավ։ 22 Իր ներսում նրա որդիները սկսեցին կռվել իրար հետ+, ուստի նա ասաց. «Եթե այդպես է լինելու, էլ ինչո՞ւ եմ ապրում»։ Այդ խոսքերն ասելով՝ նա գնաց, որ հարցնի Եհովային+։ 23 Եհովան ասաց նրան. «Երկու ազգ կա քո որովայնում+, և երկու ազգություն կառանձնանա քեզանից*+։ Մեկը մյուսից զորեղ կլինի+, և մեծը կծառայի փոքրին»+։
24 Ռեբեկայի ծնելու օրերը լրացան, և պարզվեց, որ նրա որովայնում+ երկվորյակներ են։ 25 Առաջինը, որ ծնվեց, կարմիր էր, և նրա մարմինը այնքան մազոտ էր, որ կարծես մազոտ+ հանդերձ հագած լիներ, ուստի նրա անունը Եսավ*+ դրեցին։ 26 Այնուհետև նրա եղբայրը ծնվեց, և նա ձեռքով բռնել էր Եսավի+ կրունկը, ուստի նրա անունը Հակոբ*+ դրվեց։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։ 27 Տղաները մեծացան, ու Եսավը հմուտ որսորդ+՝ դաշտի մարդ* դարձավ, իսկ Հակոբը անարատ մարդ էր+, որ ապրում էր վրաններում+։ 28 Իսահակը Եսավին էր սիրում, քանի որ իրեն կերակրում էր որսի մսով, իսկ Ռեբեկան Հակոբին+ էր սիրում։ 29 Մի անգամ, երբ Եսավը հոգնած վերադարձավ դաշտից, Հակոբը ապուր էր եփում։ 30 Ուստի Եսավն ասաց Հակոբին. «Շո՛ւտ արա, խնդրում եմ, ինձ այդ կարմրի՛ց տուր ուտեմ, այդ կարմրի՛ց, որովհետև հոգնած եմ»։ Այդ պատճառով նրա անունը Եդոմ*+ դրեցին։ 31 Իսկ Հակոբը պատասխանեց. «Նախևառաջ վաճառիր ինձ քո առաջնեկության իրավունքը»+։ 32 Եսավն էլ ասաց. «Ուր որ է պիտի մեռնեմ, ի՞նչ օգուտ կա ինձ այդ առաջնեկության իրավունքից»։ 33 Հակոբն ավելացրեց. «Նախ երդվի՛ր ինձ»+։ Նա էլ երդվեց նրան և իր առաջնեկության իրավունքը վաճառեց Հակոբին+։ 34 Ապա Հակոբը հաց ու ոսպի ապուր տվեց Եսավին, և նա կերավ ու խմեց+, այնուհետև վեր կացավ ու գնաց։ Այդպես Եսավը արհամարհեց իր առաջնեկության իրավունքը+։
26 Երկրում սով եղավ, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում+։ Ուստի Իսահակը գնաց Գերար+՝ փղշտացիների թագավոր Աբիմելեքի մոտ։ 2 Այդ ժամանակ Եհովան հայտնվեց նրան ու ասաց+. «Մի՛ իջիր Եգիպտոս։ Վրաններում բնակվիր այն երկրում, որը ցույց կտամ քեզ+։ 3 Որպես պանդուխտ բնակվիր այդ երկրում+, և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետև այս բոլոր երկրները+ քեզ ու քո սերնդին եմ տալու, և ես կկատարեմ իմ երդումը, որ տվեցի քո հայր+ Աբրահամին՝ 4 ասելով՝ «ես կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ ու քո սերնդին կտամ այս բոլոր երկրները+, և քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն*»+ 5 այն բանի շնորհիվ, որ Աբրահամը լսեց իմ ձայնին ու պահեց այն ամենը, ինչ պահանջել էի՝ իմ հրամանները, կանոններն ու օրենքները»+։ 6 Եվ Իսահակը շարունակեց ապրել Գերարում+։
7 Երբ այնտեղի մարդիկ Իսահակին հարցնում էին իր կնոջ մասին, նա ասում էր՝ «նա իմ քույրն է»+։ Նա վախենում էր ասել՝ իմ կինն է՝ մտածելով, թե՝ «այստեղի մարդիկ կսպանեն ինձ Ռեբեկայի պատճառով», որովհետև նա հրապուրիչ էր+։ 8 Իսահակը արդեն շատ օրեր էր ապրել այնտեղ, երբ մի անգամ փղշտացիների թագավոր Աբիմելեքը պատուհանից նայելիս տեսավ, թե ինչպես է Իսահակը փաղաքշում իր կնոջը+՝ Ռեբեկային։ 9 Աբիմելեքն անմիջապես կանչեց Իսահակին ու ասաց. «Փաստորեն, նա քո կի՛նն է։ Այդ դեպքում ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է»։ Իսահակն ասաց նրան. «Այդպես ասացի, որ հանկարծ նրա պատճառով չմեռնեմ»+։ 10 Բայց Աբիմելեքը շարունակեց. «Այս ի՞նչ արեցիր մեզ+։ Քիչ էր մնում ժողովրդի միջից ինչ-որ մեկը պառկեր կնոջդ հետ, և դու մեզ հանցավոր դարձնեիր»+։ 11 Հետո Աբիմելեքը պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ դիպչի այս մարդուն ու նրա կնոջը, անպատճառ պիտի սպանվի»։
12 Դրանից հետո Իսահակը սկսեց սերմ ցանել այդ երկրում+ և այդ տարի իր ցանածից հարյուրապատիկ ավել ստացավ+, քանի որ Եհովան օրհնել էր նրան+։ 13 Արդյունքում այդ մարդը հարստացավ և գնալով ավելի ու ավելի էր հարստանում, մինչև որ շատ հարուստ դարձավ+։ 14 Նա ոչխարների հոտեր, խոշոր անասունների նախիրներ ու շատ ծառաներ+ ունեցավ, այնպես որ փղշտացիները սկսեցին նախանձել նրան+։
15 Իսկ ինչ վերաբերում է այն բոլոր ջրհորներին, որ Իսահակի հոր ծառաները փորել էին իր հայր Աբրահամի օրերում+, փղշտացիները դրանց մեջ հող լցրին ու ծածկեցին+։ 16 Ի վերջո, Աբիմելեքն ասաց նրան. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի հզոր ես դարձել»+։ 17 Իսահակն էլ հեռացավ այնտեղից, ճամբար դրեց Գերարի+ գետահովտում* և այնտեղ բնակություն հաստատեց։ 18 Իսահակը կրկին փորեց այն ջրհորները, որ ծառաները փորել էին իր հայր Աբրահամի օրերում, իսկ փղշտացիները ծածկել էին Աբրահամի մահից հետո+։ Իսահակը դրանք կոչեց այն նույն անուններով, որոնցով իր հայրն էր կոչել+։
19 Իսահակի ծառաները շարունակեցին փորել այդ հովտում ու գտան մի ջրհոր, որում խմելու ջուր կար։ 20 Գերարի հովիվները վիճեցին Իսահակի հովիվների հետ+՝ ասելով. «Ջուրը մերն է»։ Այդ պատճառով նա այդ ջրհորի անունը Էսեք* դրեց, քանի որ նրանք վիճել էին իր հետ։ 21 Նրանք մեկ ուրիշ ջրհոր փորեցին ու դրա համար նույնպես վիճեցին։ Ուստի նա այն Սիթնա* կոչեց։ 22 Ավելի ուշ նա հեռացավ այդտեղից ու մեկ ուրիշ ջրհոր փորեց+, բայց դրա համար այլևս չվիճեցին։ Ուստի այն Ռոհոբոթ* կոչեց՝ ասելով. «Այժմ Եհովան մեզ լայնարձակ տեղ+ է տվել ու մեզ երկրում պտղաբեր է դարձրել»+։
23 Այնտեղից նա գնաց Բերսաբեե+։ 24 Այդ գիշեր Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես եմ քո հայր Աբրահամի Աստվածը+։ Մի՛ վախեցիր+, որովհետև ես քեզ հետ եմ, ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը հանուն իմ ծառա Աբրահամի»+։ 25 Իսահակը զոհասեղան շինեց այնտեղ ու կանչեց* Եհովայի+ անունը։ Այնտեղ նա վրան+ կանգնեցրեց, իսկ նրա ծառաները ջրհոր փորեցին։
26 Ավելի ուշ Աբիմելեքը իր մտերիմ ընկեր Ոքոզաթի և իր բանակի զորագլուխ Փիքողի հետ Գերարից եկավ նրա մոտ+։ 27 Իսահակը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ։ Չէ՞ որ դուք ատում էիք ինձ և ձեր մոտից ինձ դուրս արեցիք»+։ 28 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք պարզ տեսանք, որ Եհովան քեզ հետ է+։ Դրա համար որոշեցինք ասել. «Խնդրում ենք, թող որ պարտավորության երդում լինի մեր միջև+՝ մեր ու քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ+, 29 որպեսզի դու մեր հանդեպ ոչ մի վատ բան չանես, ինչպես որ մենք չդիպանք քեզ և լավ վերաբերվեցինք քեզ՝ խաղաղությամբ+ ուղարկելով։ Դու Եհովայի օրհնյալն ես»»+։ 30 Դրանից հետո Իսահակը խնջույք արեց նրանց համար, և նրանք կերան ու խմեցին+։ 31 Վաղ առավոտյան վեր կացան և միմյանց երդումներ տվեցին+։ Հետո Իսահակը ուղարկեց նրանց, ու նրանք խաղաղությամբ+ գնացին նրա մոտից։
32 Այդ օրը Իսահակի ծառաները եկան ու հայտնեցին նրան իրենց փորած+ ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր ենք գտել»։ 33 Ուստի դրա անունը Սաբեե* դրեց։ Ահա թե ինչու մինչև օրս այդ քաղաքի անունը Բերսաբեե*+ է։
34 Եսավը դարձավ քառասուն տարեկան։ Նա իր համար կին առավ քետացի Բեերիի աղջիկ Հուդիթին, նաև քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին+։ 35 Նրանք շատ էին վշտացնում Իսահակին ու Ռեբեկային+։
27 Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերն այնքան էին տկարացել+, որ չէր կարողանում տեսնել, կանչեց իր ավագ որդի Եսավին ու ասաց+՝ որդի՛ս։ Նա էլ ասաց՝ ահա՛ ես։ 2 Նա շարունակեց. «Ես արդեն ծերացել եմ+ ու մահվանս+ օրը չգիտեմ։ 3 Ուստի խնդրում եմ, վերցրու քո գործիքները՝ քո կապարճն ու աղեղը, և գնա դաշտ ու ինձ համար որս արա+։ 4 Այնուհետև ինձ համար համեղ կերակուր պատրաստիր, ինչպիսին որ ես սիրում եմ, և այն ինձ բեր, որ ուտեմ, ու նախքան մեռնելս իմ հոգին օրհնի քեզ»+։
5 Երբ Իսահակը խոսում էր իր որդի Եսավի հետ, Ռեբեկան լսում էր։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի ու բերի+։ 6 Իսկ Ռեբեկան ասաց իր որդի+ Հակոբին. «Ես լսեցի, թե ինչպես հայրդ խոսեց քո եղբայր Եսավի հետ՝ ասելով. 7 «Ինձ համար որս բեր և համեղ կերակուր պատրաստիր, որ ես ուտեմ և նախքան մեռնելս Եհովայի առաջ օրհնեմ քեզ»+։ 8 Այժմ, որդի՛ս, լսիր իմ ձայնին ու արա այն, ինչ որ պատվիրում եմ քեզ+։ 9 Խնդրում եմ, գնա, հոտից երկու լավ ուլ վերցրու ինձ համար, որ ես համեղ կերակուր պատրաստեմ քո հոր համար, ինչպիսին որ նա է սիրում։ 10 Այնուհետև կտանես այն քո հորը, որ նա ուտի, որպեսզի նախքան իր մահը օրհնի քեզ»։
11 Հակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Բայց իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ եմ+։ 12 Իսկ եթե հայրս շոշափի՞ ինձ+։ Այդ ժամանակ ես նրա աչքում ծաղրողի+ պես կլինեմ ու անպատճառ ինձ վրա անեծք կբերեմ և ոչ թե օրհնություն»+։ 13 Նրա մայրը պատասխանեց. «Քեզ ուղղված անեծքը ինձ վրա թող լինի, որդի՛ս+, միայն թե լսի՛ր իմ ձայնին ու գնա՛, բե՛ր ինձ դրանք»+։ 14 Նա էլ գնաց, վերցրեց դրանք ու բերեց իր մորը, որն էլ համեղ կերակուր պատրաստեց, ինչպիսին որ նրա հայրն էր սիրում։ 15 Ապա Ռեբեկան վերցրեց իր ավագ որդի+ Եսավի ամենալավ հանդերձները+, որոնք տանը՝ իր մոտ էին, ու հագցրեց իր կրտսեր որդի+ Հակոբին։ 16 Ուլերի մորթին դրեց նրա ձեռքերին ու նրա պարանոցի լերկ մասին+, 17 այնուհետև իր պատրաստած համեղ կերակուրն ու հացը տվեց իր որդի Հակոբի ձեռքը+։
18 Նա գնաց իր հոր մոտ ու ասաց՝ հա՛յր իմ։ Նա էլ պատասխանեց. «Լսո՛ւմ եմ։ Ո՞վ ես դու, որդի՛ս»։ 19 Հակոբն ասաց իր հորը. «Ես Եսավն եմ՝ քո առաջնեկը+։ Ես արեցի այնպես, ինչպես ասացիր ինձ։ Խնդրում եմ, վեր կաց, նստիր ու կեր իմ որսից, որպեսզի քո հոգին օրհնի ինձ»+։ 20 Իսահակն ասաց իր որդուն. «Ինչպե՞ս կարողացար այդքան արագ գտնել այն, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Աստված Եհովան այն իմ առաջ բերեց»։ 21 Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցիր, խնդրեմ, որդի՛ս, որ շոշափեմ քեզ, որպեսզի իմանամ՝ իրո՞ք իմ որդի Եսավն ես, թե ոչ»+։ 22 Հակոբը մոտեցավ իր հայր Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»+։ 23 Նա չճանաչեց նրան, քանի որ նրա ձեռքերը իր եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին, ուստի օրհնեց նրան+։
24 Դրանից հետո նա ասաց. «Դու իրո՞ք իմ որդի Եսավն ես»։ Նա պատասխանեց՝ այո՛+։ 25 Իսահակն էլ ասաց. «Մոտեցրու կերակուրը ինձ, որ իմ որդու բերած որսից ուտեմ, և որ հոգիս օրհնի քեզ»+։ Ապա Հակոբը այն մոտեցրեց նրան, և նա սկսեց ուտել. Հակոբը գինի բերեց նրան, ու նա խմեց։ 26 Հետո նրա հայր Իսահակն ասաց. «Մոտեցիր, խնդրեմ, որդի՛ս, ու համբուրիր ինձ»+։ 27 Ուստի նա մոտեցավ և համբուրեց նրան, և Իսահակը հոտ քաշեց նրա հանդերձներից+։ Այդ ժամանակ նա օրհնեց նրան ու ասաց.
«Որդուս հոտը դաշտի հոտի պես է, որ Եհովան օրհնել է։ 28 Թող ճշմարիտ Աստված տա քեզ երկնքի+ ցողը, երկրի+ պտղաբեր հողերը և հացահատիկի ու նոր գինու+ առատությունը։ 29 Թող ժողովուրդները ծառայեն քեզ, ու ազգությունները խոնարհվեն քո առաջ+։ Քո եղբայրների տերը լինես, և թող քո մոր որդիները խոնարհվեն քո առաջ+։ Ամեն քեզ անիծողը թող անիծյալ լինի, և ամեն քեզ օրհնողը թող օրհնյալ լինի»+։
30 Հենց որ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և երբ Հակոբը նոր էր դուրս եկել իր հայր Իսահակի մոտից, նրա եղբայր Եսավը որսից+ վերադարձավ։ 31 Նա նույնպես գնաց, համեղ կերակուր պատրաստեց ու բերեց այն իր հորը և ասաց. «Թող իմ հայրը վեր կենա և ուտի իր որդու բերած որսից, որ քո հոգին օրհնի ինձ»+։ 32 Այդ ժամանակ Իսահակն ասաց. «Իսկ դո՞ւ ով ես»։ Նա պատասխանեց. «Ես քո որդին եմ՝ քո առաջնեկ Եսավը»+։ 33 Իսահակը սարսափից սկսեց ուժգին դողալ ու ասաց. «Այդ դեպքում ո՞վ էր նա, որ որս արեց ու բերեց ինձ, և ես ամեն ինչ կերա քո գալուց առաջ և օրհնեցի նրան։ Նա՛ օրհնյալ կլինի»+։
34 Լսելով իր հոր խոսքերը՝ Եսավը սկսեց շատ բարձր ձայնով և դառնագին աղաղակել ու ասել իր հորը+. «Հա՛յր+ իմ, ի՛նձ էլ օրհնիր, ի՛նձ էլ»։ 35 Բայց նա ասաց. «Քո եղբայրը եկավ, որ խաբեությամբ վերցնի քեզ համար նախատեսված օրհնությունը»+։ 36 Եսավն ասաց. «Մի՞թե զուր տեղն են նրան Հակոբ* կոչում. նա արդեն երկու անգամ իմ տեղն է զբաղեցնում+։ Առաջնեկության իմ իրավունքը արդեն վերցրել է+, հիմա էլ օրհնությունս վերցրեց»+։ Ապա ավելացրեց. «Ինձ համար օրհնություն չե՞ս պահել»։ 37 Իսահակը պատասխանեց Եսավին. «Ես նրան տեր եմ նշանակել քեզ վրա+ և նրա բոլոր եղբայրներին ծառա+ եմ տվել նրան։ Ես նրան հացահատիկով ու նոր գինով+ եմ ապահովել։ Կա՞ արդյոք որևէ բան, որ կարող եմ քեզ համար անել, որդի՛ս»։
38 Այդ ժամանակ Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, դու ընդամենը մե՞կ օրհնություն ունես։ Հա՛յր+ իմ, ի՛նձ էլ օրհնիր, ի՛նձ էլ»։ Այդ խոսքերն ասելով՝ Եսավը բարձրացրեց ձայնը և լաց եղավ+։ 39 Ի պատասխան՝ նրա հայր Իսահակն ասաց նրան.
«Երկրի պտղաբեր հողերից ու երկնքի ցողից հեռու պիտի լինի քո բնակությունը+։ 40 Դու քո սրով կապրես+ և քո եղբորը կծառայես+։ Բայց կգա ժամանակ, դու կըմբոստանաս, նրա լուծը կփշրես ու կգցես քո պարանոցից»+։
41 Եսավը ոխ էր պահում Հակոբի հանդեպ այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան+, և իր սրտում+ ասում էր. «Հորս համար սգալու օրերը մոտենում են+, դրանից հետո ես կսպանեմ իմ եղբայր+ Հակոբին»։ 42 Երբ Ռեբեկային հայտնեցին իր ավագ որդի Եսավի խոսքերը, նա անմիջապես մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին ու ասաց. «Քո եղբայր Եսավը մխիթարում է իրեն այն մտքով, որ սպանելու է քեզ+։ 43 Ուստի, որդի՛ս, լսի՛ր իմ ձայնին ու վե՛ր կաց+, փախի՛ր Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ+։ 44 Մի որոշ ժամանակ այնտե՛ղ բնակվիր, մինչև եղբորդ ցասումը հանդարտվի+, 45 և քո հանդեպ նրա բարկությունն անցնի, ու նա մոռանա, թե ինչ ես արել իրեն+։ Այդ ժամանակ ես մարդ կուղարկեմ քո հետևից և այնտեղից քեզ կբերեմ։ Ինչո՞ւ մեկ օրում երկուսիցդ զրկվեմ»։
46 Դրանից հետո Ռեբեկան ասում էր Իսահակին. «Կյանքիցս զզվել եմ Քետի աղջիկների պատճառով+։ Եթե Հակոբն էլ Քետի աղջիկներից կին առնի, ինչպիսին որ սրանք են՝ այս երկրի աղջիկները, էլ ինչո՞ւ եմ ապրում»+։
28 Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես+։ 2 Վե՛ր կաց, գնա՛ Փադան-Արամ՝ քո մոր հայր Բաթուելի տուն, ու այնտեղից քո մորեղբայր Լաբանի աղջիկներից քեզ համար կին առ+։ 3 Ամենակարող Աստվածը կօրհնի քեզ, կշատացնի ու կբազմացնի քեզ, և դու ժողովուրդների ժողով կդառնաս+։ 4 Աբրահամի օրհնությունը+ նա քեզ ու քո սերնդին կտա+, որպեսզի դու տիրանաս քո պանդխտության երկրին+, որն Աստված տվել է Աբրահամին»+։
5 Իսահակը ուղարկեց Հակոբին, և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի+ Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Հակոբի ու Եսավի+ մայր Ռեբեկայի+ եղբայրն էր։
6 Երբ Եսավը տեսավ, որ Իսահակը օրհնեց Հակոբին ու նրան Փադան-Արամ ուղարկեց՝ այնտեղից իր համար կին առնելու, որ նրան օրհնելիս պատվիրեց ու ասաց, թե՝ «Քանանի աղջիկներից կին չառնես»+, 7 և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու մորը և գնաց Փադան-Արամ+, 8 այդ ժամանակ Եսավը հասկացավ, որ Քանանի աղջիկները տհաճ էին իր հոր Իսահակի աչքին+։ 9 Ուստի Եսավը գնաց Իսմայելի* մոտ և իր մյուս կանանցից բացի, կնության առավ Աբրահամի որդի Իսմայելի աղջիկ և Նաբեոթի քույր Մայելեթին+։
10 Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից ու շարունակեց իր ճանապարհը դեպի Խառան+։ 11 Որոշ ժամանակ անց նա հասավ մի վայր և քանի որ արևն արդեն մայր էր մտել, մնաց այնտեղ՝ գիշերելու։ Նա վերցրեց այդտեղի քարերից մեկը, դրեց գլխի տակ ու պառկեց այնտեղ+։ 12 Եվ նա երազ+ տեսավ. երկրի վրա մի սանդուղք էր դրված, որի ծայրը մինչև երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով+, 13 իսկ Եհովան դրա վերևում էր+։ Նա ասաց.
«Ես Եհովան եմ՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի+ Աստվածը։ Այն երկիրը, որի վրա դու պառկած ես, քեզ ու քո սերնդին+ եմ տալու։ 14 Քո սերունդը երկրի փոշեհատիկի չափ կլինի+, և դու կտարածվես դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ+, և քո, ինչպես նաև քո սերնդի միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն*+։ 15 Ես քեզ հետ եմ և կպահպանեմ քեզ այն ողջ ճանապարհին, որով գնում ես, ու քեզ կվերադարձնեմ այս երկիր+, որովհետև չեմ թողնի քեզ, մինչև որ չկատարեմ այն, ինչ ասել եմ քեզ»+։
16 Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իրոք որ, Եհովան այս վայրում է, իսկ ես չգիտեի այդ մասին»։ 17 Նա վախեցավ ու ավելացրեց+. «Որքա՜ն ահազդու է այս վայրը+։ Սա այլ բան չէ, եթե ոչ Աստծու տունը+, և սա երկնքի դարպասն է»։ 18 Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց իր գլխի տակ դրած քարը, այն կանգնեցրեց որպես սյուն ու վրան յուղ լցրեց+։ 19 Այնուհետև այդ վայրը Բեթել*+ կոչեց, բայց մինչ այդ քաղաքի անունը Լուզ էր+։
20 Հետո Հակոբը երդում+ տվեց՝ ասելով. «Եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահպանի այս ճանապարհին, որով գնում եմ, ինձ հաց տա ուտելու համար և հագուստ՝ հագնելու համար+, 21 ու ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տուն, այդ ժամանակ Եհովան ցույց կտա, որ իրոք իմ Աստվածն է+։ 22 Այս քարը, որը ես կանգնեցրել եմ որպես սյուն, Աստծու+ տուն կդառնա, և ինչ էլ որ ինձ տաս, դրա տասներորդ մասը անպայման քեզ կտամ»+։
29 Դրանից հետո Հակոբը ճանապարհ ընկավ ու գնաց Արևելքի+ բնակիչների երկիրը։ 2 Նա դաշտում մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարների երեք հոտեր էին պառկած, քանի որ հովիվներն այդ ջրհորից հոտերին+ ջուր էին տալիս։ Ջրհորի+ բերանին մի մեծ քար կար։ 3 Երբ բոլոր հոտերը հավաքվում էին այնտեղ, ջրհորի բերանից հովիվները քարը մի կողմ էին գլորում ու ջուր էին տալիս հոտերին, որից հետո քարը դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։
4 Հակոբն ասաց նրանց. «Եղբայրնե՛րս, որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին՝ Խառանից+։ 5 Ապա նա ասաց. «Նաքորի+ թոռ Լաբանին+ ճանաչո՞ւմ եք»։ Նրանք էլ ասացին՝ ճանաչում ենք։ 6 Նա հարցրեց. «Նա լա՞վ է»+։ Նրանք պատասխանեցին. «Լավ է։ Ահա նրա աղջիկ Ռաքելը+ գալիս է ոչխարներով»+։ 7 Հակոբն ասաց. «Օրը դեռ առջևում է։ Հոտերը հավաքելու ժամանակը չէ։ Ջուր տվեք ոչխարներին և գնացեք ու արածեցրեք նրանց»+։ 8 Նրանք էլ ասացին. «Չենք կարող դա անել, մինչև բոլոր հոտերը չհավաքվեն, և մարդիկ քարը ջրհորի բերանից մի կողմ չգլորեն։ Դրանից հետո ջուր կտանք ոչխարներին»։
9 Մինչ նա խոսում էր նրանց հետ, Ռաքելը+ եկավ իր հոր ոչխարներով, որովհետև նա հովվում էր նրանց+։ 10 Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, անմիջապես մոտեցավ ու ջրհորի բերանից քարը մի կողմ գլորեց և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին ջուր տվեց+։ 11 Ապա Հակոբը համբուրեց+ Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ+։ 12 Հակոբը Ռաքելին պատմեց, որ ինքը նրա հոր եղբայրն*+ է, և որ Ռեբեկայի որդին է։ Նա էլ վազելով գնաց ու պատմեց իր հորը+։
13 Հենց որ Լաբանը լսեց իր քրոջ որդի Հակոբի մասին, վազեց նրան ընդառաջ+։ Նա գրկեց, համբուրեց նրան ու բերեց իր տուն+։ Իսկ Հակոբը Լաբանին պատմեց իր հետ պատահած բոլոր բաները։ 14 Լաբանն ասաց նրան. «Դու իսկապես իմ ոսկորն ես ու իմ մարմինը»+։ Եվ Հակոբը մի ամբողջ ամիս բնակվեց նրա մոտ։
15 Դրանից հետո Լաբանն ասաց Հակոբին. «Եթե իմ եղբայրն ես+, ուրեմն առանց վճարի՞ պետք է ծառայես ինձ+։ Ասա ինձ, ի՞նչ է քո վարձը»+։ 16 Լաբանը երկու աղջիկ ուներ։ Ավագի անունը Լիա+ էր, իսկ կրտսերի անունը՝ Ռաքել։ 17 Լիայի աչքերում փայլ չկար, մինչդեռ Ռաքելը+ կազմվածքով ու դեմքով գեղեցիկ էր+։ 18 Հակոբը սիրեց Ռաքելին, ուստի ասաց. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր աղջկա՝ Ռաքելի համար»+։ 19 Լաբանն էլ պատասխանեց. «Ինձ համար ավելի լավ է, որ նրան քեզ տամ, քան ուրիշ մարդու+։ Բնակվիր ինձ մոտ»։ 20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար+, բայց իր աչքին դրանք մի քանի օրվա պես անցան, որովհետև սիրում էր նրան+։
21 Հետո Հակոբն ասաց Լաբանին. «Աշխատանքիս օրերը լրացել են, տուր ինձ իմ կնոջը, որ պառկեմ նրա հետ»+։ 22 Այդ ժամանակ Լաբանը հավաքեց այդտեղ բնակվող բոլոր մարդկանց և խնջույք+ արեց։ 23 Բայց երեկոյան նա վերցրեց իր աղջիկ Լիային ու բերեց Հակոբի մոտ, որ նա պառկի նրա հետ։ 24 Լաբանն իր աղախին Զելփային+ իբրև աղախին տվեց իր աղջիկ Լիային։ 25 Եվ երբ առավոտյան պարզվեց, որ դա Լիան էր, Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր ինձ։ Մի՞թե Ռաքելի համար չէի ծառայում քեզ մոտ։ Ինչո՞ւ խաբեցիր ինձ»+։ 26 Լաբանն էլ պատասխանեց. «Մեր կողմերում ընդունված չէ առաջնեկից առաջ կրտսերին տալ։ 27 Լիովին տոնիր+ այս կնոջ շաբաթը, որից հետո այս մյուսն էլ կտրվի քեզ այն ծառայության դիմաց, որն ինձ մոտ կանես ևս յոթ տարի»+։ 28 Հակոբը այդպես էլ արեց ու լիովին տոնեց այդ կնոջ շաբաթը, որից հետո Լաբանն իր դուստր Ռաքելին կնության տվեց նրան։ 29 Բացի դրանից, Լաբանն իր աղախին Բալլային+ իբրև աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։
30 Հակոբը պառկեց նաև Ռաքելի հետ։ Նա Ռաքելին Լիայից ավելի շատ էր սիրում+ և Լաբանի համար ծառայեց ևս յոթ տարի+։ 31 Երբ Եհովան տեսավ, որ Լիան սիրված չէ*, բացեց նրա արգանդը+, սակայն Ռաքելն ամուլ էր+։ 32 Լիան հղիացավ և մի որդի ծնեց ու նրա անունը Ռուբեն*+ դրեց, քանի որ ասաց. «Եհովան տեսավ իմ թշվառությունը+, և հիմա ամուսինս կսիրի ինձ»։ 33 Նա կրկին հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Եհովան լսեց+, որ ես սիրված չեմ*, և այս մեկին էլ տվեց ինձ»։ Դրա համար նրա անունը Շմավոն*+ դրեց։ 34 Նա դարձյալ հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Այս անգամ ամուսինս կմիանա ինձ, քանի որ ես երեք որդի եմ ծնել նրա համար»։ Ուստի նրա անունը Ղևի*+ դրվեց։ 35 Նա նորից հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Այս անգամ ես կգովաբանեմ Եհովային»։ Ուստի նրա անունը Հուդա*+ դրեց։ Այնուհետև դադարեց ծնելուց։
30 Երբ Ռաքելը տեսավ, որ երեխա չի ունենում Հակոբի համար, սկսեց խանդել իր քրոջը և Հակոբին ասաց+. «Ինձ երեխանե՛ր տուր, այլապես մեռած կնոջ պես կլինեմ»+։ 2 Այդ ժամանակ Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, ու նա ասաց+. «Մի՞թե ես Աստված եմ, որը զրկել է քեզ արգանդի պտղից»+։ 3 Նա էլ ասաց. «Ահա իմ աղախին Բալլան+։ Պառկիր նրա հետ, որ նա ծնի իմ ծնկների վրա, որպեսզի ես էլ երեխաներ ունենամ նրանից»+։ 4 Ուստի իր աղախին Բալլային նրան կին տվեց ու Հակոբը պառկեց նրա հետ+։ 5 Բալլան հղիացավ և Հակոբի համար որդի+ ծնեց։ 6 Այդ ժամանակ Ռաքելն ասաց. «Աստված դարձավ իմ դատավորը+ ու լսեց իմ ձայնը և ինձ որդի տվեց»։ Դրա համար նրա անունը Դան*+ դրեց։ 7 Ռաքելի աղախին Բալլան մեկ անգամ էլ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդուն ծնեց։ 8 Ռաքելն ասաց. «Ծանր պայքարով պայքարեցի քրոջս հետ ու հաղթեցի»։ Ուստի որդու անունը Նեփթաղիմ*+ դրեց։
9 Երբ Լիան տեսավ, որ այլևս չի ծնում, վերցրեց իր աղախին Զելփային ու Հակոբին կին տվեց+։ 10 Լիայի աղախին Զելփան որդի ծնեց Հակոբի համար։ 11 Այդ ժամանակ Լիան ասաց. «Ի՜նչ հաջողություն»։ Ուստի նրա անունը Գադ*+ դրեց։ 12 Դրանից հետո Լիայի աղախին Զելփան Հակոբի համար երկրորդ որդուն ծնեց։ 13 Այդ ժամանակ Լիան ասաց. «Ի՜նչ երջանկություն։ Կանայք ինձ երանի կտան»+։ Ուստի նրա անունը Ասեր*+ դրեց։ 14 Ցորենի հնձի+ օրերին Ռուբենը+ դաշտ գնաց և այնտեղ մանրագորներ* գտավ։ Նա դրանք բերեց իր մայր Լիային։ Այդ ժամանակ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ, տուր ինձ որդուդ մանրագորներից»+։ 15 Նա էլ պատասխանեց. «Քեզ համար քիչ է, որ ամուսնուս ես վերցրել+, հիմա էլ որդուս մանրագորնե՞րն ես ուզում վերցնել»։ Ուստի Ռաքելն ասաց. «Որդուդ մանրագորների դիմաց այս գիշեր նա քեզ հետ կպառկի»։
16 Երբ Հակոբը երեկոյան վերադառնում էր դաշտից+, Լիան դուրս եկավ դիմավորելու նրան ու ասաց. «Այսօր ինձ հետ պիտի պառկես, որովհետև որդուս մանրագորներով վճարել եմ, ես վճարել եմ քեզ համար»։ Ուստի այդ գիշեր նա պառկեց նրա հետ+։ 17 Աստված լսեց ու պատասխանեց Լիային, և նա հղիացավ ու Հակոբի համար հինգերորդ որդուն ծնեց+։ 18 Այդ ժամանակ Լիան ասաց. «Աստված վարձատրեց ինձ, քանի որ ես իմ աղախնին տվեցի ամուսնուս»։ Ուստի որդու անունը Իսաքար*+ դրեց։ 19 Լիան կրկին հղիացավ ու Հակոբի համար վեցերորդ որդուն ծնեց+։ 20 Լիան ասաց. «Աստված ինձ լավ պարգև տվեց։ Վերջապես ամուսինս կհանդուրժի* ինձ+, որովհետև նրա համար վեց որդի+ ծնեցի»։ Ուստի նրա անունը Զաբուղոն*+ դրեց։ 21 Դրանից հետո նա մի աղջիկ ունեցավ և նրա անունը Դինա*+ դրեց։
22 Ի վերջո, Աստված հիշեց Ռաքելին, և Աստված լսեց ու պատասխանեց նրան՝ բացելով նրա արգանդը+։ 23 Նա հղիացավ ու մի որդի ծնեց, ապա ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»+։ 24 Ուստի նրա անունը Հովսեփ*+ դրեց՝ ասելով. «Եհովան մեկ այլ որդի է ինձ համար ավելացնում»։
25 Երբ Ռաքելը Հովսեփին ծնեց, Հակոբն անմիջապես ասաց Լաբանին. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ տունն ու իմ երկիրը+։ 26 Տո՛ւր ինձ իմ կանանց ու երեխաներին, որոնց համար ծառայել եմ քեզ, որ ես գնամ, որովհետև դու գիտես, թե ինչպես եմ ծառայել քեզ»+։ 27 Լաբանն ասաց նրան. «Եթե հաճություն եմ գտել քո աչքին... Նախանշաններով տեսնում եմ, որ Եհովան քո շնորհիվ օրհնում է ինձ»+։ 28 Ապա ավելացրեց. «Սահմանի՛ր ինձ քո վարձը, ու ես կտամ քեզ»+։ 29 Նա էլ ասաց. «Դու գիտես, թե ինչպես եմ ծառայել քեզ, ու թե ինչպիսին է դարձել քո հոտը ինձ մոտ+, 30 որ այն փոքր էր մինչև իմ գալը և բազմացավ, որովհետև իմ գալուց հետո Եհովան օրհնեց քեզ+։ Իսկ իմ տան համար ե՞րբ եմ մի բան անելու»+։
31 Հետո նա հարցրեց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբն էլ պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր+։ Եթե անես իմ ասածը, ես դարձյալ կհովվեմ քո հոտը+ և կշարունակեմ պահպանել այն+։ 32 Ես այսօր կանցնեմ քո ամբողջ հոտի միջով։ Քո մատղաշ խոյերից առանձնացրու բոլոր խայտավոր և բծավոր, ինչպես նաև մուգ դարչնագույն ոչխարները, իսկ էգ այծերից՝ բոլոր բծավորներն ու խայտավորները։ Այսուհետև այդպիսիները կլինեն իմ վարձը+։ 33 Եվ եթե ապագայում մի օր գաս իմ վարձը տեսնելու+, այդ ժամանակ իմ ազնիվ գործելակերպը կխոսի իմ փոխարեն։ Եթե ինձ մոտ էգ այծերի միջից որևէ մեկը խայտավոր կամ բծավոր չլինի, իսկ մատղաշ խոյերի միջից մուգ դարչնագույն չլինի, ուրեմն այն գողացված է»+։
34 Լաբանն էլ ասաց. «Շատ լավ։ Թող քո ասածով լինի»+։ 35 Ուստի այդ օրը նա առանձնացրեց գծավոր և բծավոր նոխազներն ու բոլոր խայտավոր ու բծավոր էգ այծերը, ինչպես նաև բոլոր մատղաշ խոյերը, որոնք գոնե փոքր-ինչ սպիտակ էին, և բոլոր նրանց, որոնք մուգ դարչնագույն էին, ու տվեց իր որդիների ձեռքը։ 36 Այնուհետև նա իր ու Հակոբի միջև երեք օրվա ճանապարհի տարածություն սահմանեց։ Եվ Հակոբը արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։
37 Հետո Հակոբը վերցրեց ստյուրակի+, նշենու+ և սոսու+ նոր կտրած ճյուղեր ու տեղ-տեղ հանեց դրանց կեղևը, և ճյուղերի սպիտակ մասը երևաց+։ 38 Ապա կեղևազատված ճյուղերը դրեց հոտերի առաջ՝ գուռերի մեջ+, որոնցից հոտերը ջուր պիտի խմեին, որպեսզի երբ գային խմելու, դրանց առաջ զուգավորվեին։
39 Այդպես հոտերը զուգավորվում էին ճյուղերի առաջ և գծավոր, խայտավոր ու բծավոր ձագեր էին ունենում+։ 40 Հակոբը առանձնացրեց մատղաշ խոյերը և հոտերը դրեց Լաբանի հոտի գծավոր և մուգ դարչնագույն անասունների դիմաց։ Դրանից հետո նա իր հոտերը առանձին էր պահում և չէր պահում Լաբանի հոտերի հետ։ 41 Ամեն անգամ, երբ զուգավորվում էին ուժեղ+ անասունները, Հակոբը ճյուղերը դնում էր գուռերի մեջ+՝ հոտերի աչքի առաջ, որպեսզի նրանք զուգավորվեին ճյուղերի մոտ։ 42 Բայց երբ հոտերը թույլ էին, ճյուղերն այնտեղ չէր դնում։ Ուստի թույլերը միշտ Լաբանինն էին լինում, իսկ ուժեղները՝ Հակոբինը+։
43 Այդ մարդը ավելի ու ավելի էր հարստանում. նա շատ հոտեր, ծառաներ, աղախիններ, ուղտեր և էշեր ունեցավ+։
31 Որոշ ժամանակ անց Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, թե՝ «Հակոբը վերցրել է այն ամենը, ինչ մեր հորն է պատկանում, և իր ողջ հարստությունը կուտակել է մեր հոր ունեցվածքի շնորհիվ»+։ 2 Եվ երբ Հակոբը նայում էր Լաբանի դեմքին, տեսնում էր, որ նրա վերաբերմունքը փոխվել էր իր հանդեպ+։ 3 Ի վերջո, Եհովան ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիրը ու քո ազգականների մոտ+, և ես քեզ հետ կլինեմ»+։ 4 Այդ ժամանակ Հակոբը մարդ ուղարկեց Ռաքելի ու Լիայի հետևից ու կանչեց նրանց դաշտ՝ իր հոտի մոտ, 5 և ասաց.
«Երբ նայում եմ ձեր հոր դեմքին, տեսնում եմ, որ նրա վերաբերմունքը առաջվա պես չէ իմ հանդեպ+, սակայն իմ հոր Աստվածը ինձ հետ է եղել+։ 6 Դուք ինքներդ գիտեք, որ ես ձեր հորը իմ ամբողջ ուժով եմ ծառայել+։ 7 Իսկ ձեր հայրը հիմարացրել է ինձ ու իմ վարձը տասը անգամ փոխել է, բայց Աստված թույլ չի տվել, որ նա ինձ վնաս հասցնի+։ 8 Եթե նա ասում էր՝ «քո վարձը խայտավորները լինեն», ամբողջ հոտը խայտավորներ էր ծնում, իսկ եթե ասում էր՝ «քո վարձը գծավորները լինեն», ամբողջ հոտը գծավորներ էր ծնում+։ 9 Այդպես Աստված ձեր հոր հոտը վերցնում ու ինձ էր տալիս+։ 10 Պատահեց այնպես, որ հոտի զուգավորվելու ժամանակ ես բարձրացրի աչքերս ու երազումս+ տեսա, որ հոտի հետ զուգավորվող նոխազները գծավոր էին, խայտավոր ու պուտավոր+։ 11 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը երազում ասաց ինձ՝ Հակո՛բ։ Իսկ ես ասացի՝ ահա՛ ես+։ 12 Ապա նա ասաց. «Բարձրացրու, խնդրեմ, աչքերդ և տես, որ հոտի հետ զուգավորվող բոլոր նոխազները գծավոր, խայտավոր ու պուտավոր են, որովհետև ես տեսնում եմ այն ամենը, ինչ Լաբանն անում է քեզ+։ 13 Ես եմ ճշմարիտ Աստվածը, որ հայտնվեց քեզ Բեթելում+՝ այն վայրում, որտեղ դու օծեցիր սյունը+ և որտեղ երդում տվեցիր ինձ+։ Հիմա վեր կաց, դուրս եկ այս երկրից ու վերադարձիր քո ծննդավայրը»»+։
14 Ռաքելն ու Լիան պատասխանեցին նրան. «Մի՞թե մեր հոր տանը մենք դեռևս ժառանգության բաժին ունենք+։ 15 Մի՞թե իրականում օտարներ չենք նրա համար։ Չէ՞ որ նա վաճառեց մեզ և նույնիսկ մեզ համար տրված փողն է ուտում+։ 16 Այն ամբողջ հարստությունը, որ Աստված վերցրել է մեր հորից, մերն է ու մեր երեխաներինը+։ Ուստի հիմա արա այն, ինչ Աստված ասել է քեզ»+։
17 Հակոբը վեր կացավ, իր երեխաներին ու կանանց նստեցրեց ուղտերի+ վրա, 18 հավաքեց իր ամբողջ հոտը և իր կուտակած ողջ ունեցվածքը+։ Նա վերցրեց Փադան-Արամում ձեռք բերած իր հոտը, որպեսզի գնա Քանանի երկիր՝ իր հայր Իսահակի մոտ+։
19 Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու։ Այդ ընթացքում Ռաքելը գողացավ իր հորը պատկանող թերափիմները*+։ 20 Հակոբը խաբեց ասորի Լաբանին, քանի որ առանց որևէ բան ասելու՝ փախուստի դիմեց։ 21 Նա իր ողջ ունեցվածքով փախավ ու հասնելով Գետի*+ մոտ՝ անցավ այն։ Այնուհետև ուղղվեց դեպի Գաղաադի+ լեռնային շրջանը։ 22 Երրորդ օրը Լաբանին ասվեց, որ Հակոբը փախել է։ 23 Դա լսելով՝ նա վերցրեց իր եղբայրներին և հետապնդեց+ Հակոբին՝ անցնելով յոթ օրվա ճանապարհ, ու հասավ նրան Գաղաադի լեռնային շրջանում։ 24 Գիշերը Աստված երազում+ եկավ ասորի+ Լաբանի մոտ ու ասաց նրան. «Զգուշացիր, որ Հակոբի հետ ո՛չ լավը խոսես, ո՛չ էլ վատը»+։
25 Լաբանը հասավ Հակոբին, երբ Հակոբը իր վրանը կանգնեցրել էր Գաղաադի լեռնային շրջանում. Լաբանն իր եղբայրների հետ նույնպես բանակ դրեց այդ շրջանում։ 26 Լաբանն ասաց Հակոբին. «Այս ի՞նչ արեցիր։ Ինձ խաբեցիր և աղջիկներիս տարար սրով վերցված գերիների նման+։ 27 Ինչո՞ւ գաղտնաբար փախար, խաբեցիր ինձ և չասացիր, որ ես ուրախությամբ ու երգերով+, դափով ու քնարով ուղարկեի քեզ+։ 28 Ինձ հնարավորություն չտվեցիր, որ երեխաներիս* ու աղջիկներիս համբուրեմ+։ Դու անմտությամբ վարվեցիր։ 29 Ես իշխանություն ունեմ ձեզ վնաս հասցնելու+, բայց անցած գիշեր ձեր հոր Աստվածը խոսեց ինձ հետ՝ ասելով. «Զգուշացիր, որ Հակոբի հետ ո՛չ լավը խոսես, ո՛չ էլ վատը»+։ 30 Լավ, ասենք գնացիր, քանի որ շատ էիր կարոտել քո հոր տունը, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»+։
31 Հակոբը պատասխանեց Լաբանին ու ասաց. «Ես վախենում էի+ և ինքս ինձ ասացի. «Միգուցե նա խլի իր աղջիկներին ինձանից»։ 32 Ում մոտ որ քո աստվածները գտնես, թող նա չապրի+։ Մեր եղբայրների առաջ ստուգիր ինչ որ ունեմ և դրանք քեզ վերցրու»+։ Սակայն Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք+։ 33 Ուստի Լաբանը մտավ Հակոբի, Լիայի և երկու աղախինների վրանները+, բայց չգտավ։ Ի վերջո, դուրս գալով Լիայի վրանից՝ նա մտավ Ռաքելի վրանը։ 34 Ռաքելը վերցրել էր թերափիմները, դրել էր ուղտի թամբի զամբյուղի մեջ ու նստել էր դրանց վրա։ Լաբանը փնտրեց ամբողջ վրանում, բայց ոչինչ չգտավ։ 35 Այդ ժամանակ Ռաքելն ասաց իր հորը. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի+, որ ես չեմ կարող վեր կենալ քո առաջ, քանի որ այնպիսի վիճակում եմ, ինչը սովորաբար լինում է կանանց մոտ»+։ Լաբանը մանրազնին փնտրեց, բայց թերափիմները+ չգտավ։
36 Հակոբը բարկացավ+ ու սկսեց վիճել Լաբանի հետ։ Նա ասաց Լաբանին. «Ի՞նչ հանցանք+ և ի՞նչ մեղք եմ գործել, որ դու համառորեն հետապնդում ես+ ինձ։ 37 Քո տան ամբողջ ունեցվածքից ի՞նչ գտար իմ ողջ ունեցվածքը խուզարկելուց հետո+։ Դիր այն իմ եղբայրների ու քո եղբայրների+ առաջ, և թող նրանք դատեն երկուսիս միջև+։ 38 Այս քսան տարիները ես քեզ հետ եմ եղել։ Քո ոչխարներն ու այծերը չեն վիժել+, և քո հոտի խոյերից ես երբեք չեմ կերել։ 39 Հոշոտված կենդանի քեզ չեմ բերել+, ես եմ հատուցել դրա կորուստը։ Ցերեկը կամ գիշերը գողացվածին դու իմ ձեռքից էիր պահանջում+։ 40 Եղել է այնպես, որ ցերեկը շոգն է ինձ հյուծել, իսկ գիշերը՝ ցուրտը, և քունս փախել է իմ աչքերից+։ 41 Այդպես են քո տանը անցել իմ քսան տարիները։ Տասնչորս տարի ծառայեցի քո երկու աղջիկների համար և վեց տարի՝ քո հոտի համար, իսկ դու տասը անգամ+ փոխեցիր իմ վարձը։ 42 Եթե իմ հոր Աստվածը+՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը+, ինձ հետ չլիներ, դու հիմա դատարկ ձեռքով ինձ կուղարկեիր։ Աստված տեսավ իմ թշվառությունն ու ծանր աշխատանքը և այդ պատճառով հանդիմանեց քեզ անցած գիշեր»+։
43 Այդ ժամանակ Լաբանը պատասխանեց Հակոբին. «Աղջիկները իմ աղջիկներն են, երեխաները իմ երեխաներն են, հոտերը իմ հոտերն են, ու ամեն բան, ինչին նայում ես, իմն է ու իմ աղջիկներինը։ Ի՞նչ կարող եմ այսօր անել նրանց ու նրանց երեխաների դեմ, որոնց նրանք ծնել են։ 44 Ուստի եկ հիմա ես և դու ուխտ+ կապենք, որ այն վկա լինի իմ ու քո միջև»+։ 45 Հակոբն էլ մի քար վերցրեց և այն որպես սյուն+ կանգնեցրեց։ 46 Ապա Հակոբն ասաց իր եղբայրներին. «Քարե՛ր վերցրեք»։ Նրանք քարեր վերցրին, մի քարակույտ+ սարքեցին և դրա վրա հաց կերան։ 47 Լաբանը այն կոչեց Եկար-Սահադութա*, իսկ Հակոբը կոչեց Գաղաադ*։
48 Հետո Լաբանն ասաց. «Այս քարակույտը վկա է այսօր իմ ու քո միջև»։ Ահա թե ինչու այն Գաղաադ+ կոչվեց, 49 ինչպես նաև Դիտարան, քանի որ նա ասաց. «Թող Եհովան դիտի իմ ու քո միջև, երբ մենք բաժանվենք իրարից+։ 50 Եթե դու վշտացնես իմ աղջիկներին+ ու նրանցից բացի ուրիշ կանայք առնես, ապա հիշիր, որ չնայած մեզ հետ ոչ ոք չկա՝ Աստված վկա է իմ ու քո միջև»+։ 51 Լաբանը շարունակեց. «Ահա այն քարակույտը և ահա այն սյունը, որ ես կանգնեցրել եմ իմ ու քո միջև։ 52 Վկա է այս քարակույտը, և վկա է այս սյունը+, որ ես չեմ անցնի այս քարակույտից՝ քո դեմ որևէ բան անելու, և դու էլ չես անցնի այս քարակույտից ու այս սյունից՝ ինձ վնասելու համար+։ 53 Թող Աբրահամի աստվածը*+ և Նաքորի+ աստվածը՝ նրանց հայրերի աստվածը, դատի մեր միջև»։ Բայց Հակոբը երդում արեց իր հայր Իսահակի Երկյուղով+։
54 Դրանից հետո Հակոբը լեռան վրա զոհ մատուցեց ու հրավիրեց իր եղբայրներին հաց ուտելու+։ Նրանք հաց կերան ու գիշերը լեռան վրա անցկացրին։ 55 Վաղ առավոտյան Լաբանը վեր կացավ, համբուրեց+ իր երեխաներին* ու աղջիկներին և օրհնեց նրանց+։ Այնուհետև Լաբանը ճանապարհ ընկավ, որ վերադառնա իր տուն+։
32 Հակոբը ճանապարհ ընկավ, և նրան հանդիպեցին Աստծու հրեշտակները+։ 2 Երբ Հակոբը տեսավ նրանց, իսկույն ասաց. «Սա Աստծու ճամբարն է»+։ Ուստի այդ վայրը Մանայիմ*+ կոչեց։
3 Դրանից հետո Հակոբը իր առջևից պատգամաբերներ+ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիրի+ երկիր՝ Եդոմի+ տարածք։ 4 Նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպես կասեք իմ տեր+ Եսավին. «Քո ծառա Հակոբը այսպես է ասում. «Լաբանի մոտ ես որպես պանդուխտ եմ բնակվել ու մնացել եմ երկար ժամանակ՝ մինչև հիմա+։ 5 Ես ցլեր, էշեր ու ոչխարներ, ծառաներ ու աղախիններ+ եմ ձեռք բերել և մարդ եմ ուղարկում՝ այդ մասին իմ տիրոջը տեղեկացնելու, որ բարեհաճություն գտնեմ քո աչքում»»»+։
6 Որոշ ժամանակ անց պատգամաբերները վերադարձան Հակոբի մոտ և ասացին. «Մենք եղանք քո եղբայր Եսավի մոտ, և նա նույնպես ճամփա է ընկել քեզ դիմավորելու, ու նրա հետ չորս հարյուր մարդիկ կան»+։ 7 Հակոբը շատ վախեցավ ու տագնապեց+։ Ուստի իր հետ եղող մարդկանց, հոտերը, խոշոր անասունները և ուղտերը բաժանեց երկու ճամբարի+ 8 ու ասաց. «Եթե Եսավը հասնի ու հարձակվի մի ճամբարի վրա, ապա մյուս ճամբարը կկարողանա ազատվել»+։
9 Այնուհետև Հակոբն ասաց. «Ո՜վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված+, ո՜վ Եհովա, դու, որ ինձ ասում ես՝ «վերադարձիր քո երկիրը ու քո ազգականների մոտ, և ես բարիք կանեմ քեզ»+, 10 ես արժանի չեմ այն սիրառատ բարությանն ու հավատարմությանը, որ դու ցուցաբերում ես քո ծառայի հանդեպ+, քանի որ այս Հորդանանն անցնելիս միայն ցուպ ունեի, իսկ այժմ երկու ճամբար ունեմ+։ 11 Աղաչում եմ քեզ+, ազատիր ինձ իմ եղբոր ձեռքից՝ Եսավի ձեռքից, որովհետև ես վախենում եմ նրանից, որ գուցե գա ու հարձակվի ինձ վրա+ և մայրերի վրա՝ իրենց երեխաների հետ։ 12 Բայց դու, անձամբ դու ասացիր ինձ. «Ես անպատճառ քեզ բարիք եմ անելու և քո սերունդը ծովի ավազահատիկների չափ եմ անելու, որոնք հնարավոր չէ հաշվել շատության պատճառով»»+։
13 Այդ գիշեր Հակոբը այնտեղ մնաց։ Իր ձեռքի տակ եղած ամեն ինչից նա իր եղբայր Եսավի համար նվեր վերցրեց+. 14 երկու հարյուր այծ ու քսան նոխազ, երկու հարյուր ոչխար ու քսան խոյ, 15 ծիծ տվող երեսուն ուղտ՝ իրենց ձագերով, քառասուն կով ու տասը ցուլ, քսան էգ էշ ու տասը արու էշ+։
16 Դրանից հետո նա մի հոտը մյուսի հետևից տվեց իր ծառաներին ու մի քանի անգամ ասաց նրանց. «Իմ առջևից գետն անցեք ու հոտերի միջև տարածություն թողեք»+։ 17 Ապա նա պատվիրեց առաջինին՝ ասելով. «Եթե իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ ու հարցնի, թե՝ «ո՞վ է քո տերը, ո՞ւր ես գնում և ո՞ւմ են պատկանում քո առջևից գնացողները», 18 այդ ժամանակ ասա նրան. «Քո ծառա Հակոբինն են։ Սա նվեր է+, որն ուղարկված է իմ տեր Եսավին+, իսկ նա մեր հետևից է գալիս»»։ 19 Նա պատվիրեց նաև երկրորդին, երրորդին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր գնում էին հոտերի հետևից, և ասաց. «Երբ հանդիպեք Եսավին, այսպես ասացեք նրան+։ 20 Նաև ասացեք. «Քո ծառա Հակոբը մեր հետևում է»»+։ Նա այդպես արեց, քանի որ ինքն իրեն ասում էր. «Միգուցե խաղաղեցնեմ նրան իմ առջևից ուղարկված նվերներով+ և դրանից հետո կտեսնեմ նրա երեսը։ Գուցե նա ինձ բարյացակամորեն ընդունի»+։ 21 Ծառաները նվերներով նրա առջևից գետն անցան, իսկ նա այդ գիշերը ճամբարում անցկացրեց+։
22 Ավելի ուշ այդ գիշեր նա վեր կացավ, վերցրեց իր երկու կանանց+, երկու աղախիններին+ ու տասնմեկ որդիներին+ և անցավ Հաբոկի+ ծանծաղուտով։ 23 Այդպես նա վերցրեց նրանց ու անցկացրեց գետահովտով*+։ Նա անցկացրեց իր ողջ ունեցվածքը։
24 Այնպես եղավ, որ Հակոբը մենակ մնաց։ Այդ ժամանակ մի մարդ սկսեց գոտեմարտել նրա հետ մինչև լուսաբաց+։ 25 Երբ նա տեսավ, որ չի հաղթում Հակոբին+, դիպավ նրա ազդրի հոդին*, և Հակոբի ազդրի հոդը տեղից դուրս ընկավ, մինչ նա գոտեմարտում էր նրա հետ+։ 26 Ապա նա ասաց. «Թույլ տուր գնամ, որովհետև լույսը բացվել է»։ Հակոբը պատասխանեց. «Քեզ բաց չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»+։ 27 Այդ մարդը հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց՝ Հակոբ։ 28 Ապա նրան ասաց. «Այսուհետև քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել*+, քանի որ դու մարտնչեցիր+ Աստծու և մարդկանց հետ և ի վերջո հաղթեցիր»։ 29 Հակոբն էլ իր հերթին ասաց նրան. «Խնդրում եմ, ասա ինձ քո անունը»։ Բայց նա ասաց. «Ինչո՞ւ ես ուզում իմանալ իմ անունը»+։ Այդ խոսքերից հետո նա այնտեղ օրհնեց Հակոբին։ 30 Հակոբն այդ վայրը Փանիել*+ կոչեց, քանի որ ասաց. «Երես առ երես տեսա Աստծուն, այնուհանդերձ հոգիս ազատվեց»+։
31 Երբ նա անցնում էր Փանուելի մոտով, արևը ծագեց։ Իր ազդրի+ պատճառով նա կաղում էր։ 32 Ահա թե ինչու մինչև օրս Իսրայելի որդիները ազդրի ջիլ* չեն ուտում, որն ազդրի հոդի* վրա է, քանի որ այն մարդը Հակոբի ազդրի հոդի ջլին+ դիպավ։
33 Այդ ամենից հետո Հակոբը բարձրացրեց աչքերը և տեսավ, որ Եսավը գալիս է. նրա հետ չորս հարյուր մարդ կար+։ Այդ ժամանակ նա բաժանեց երեխաներին Լիայի, Ռաքելի և երկու աղախինների+ միջև։ 2 Առջևում նա դրեց աղախիններին ու նրանց երեխաներին+, նրանցից հետո՝ Լիային ու նրա երեխաներին+, և ամենավերջում՝ Ռաքելին ու Հովսեփին+։ 3 Իսկ ինքը անցավ նրանցից առաջ և նախքան իր եղբորը մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց+։
4 Եսավը վազելով նրան ընդառաջ եկավ+, գրկեց նրան+, նրա վզովն ընկավ ու համբուրեց, և նրանք լաց եղան։ 5 Հետո նա բարձրացրեց աչքերը, տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Այս ովքե՞ր են քեզ հետ»։ Հակոբը պատասխանեց. «Այն երեխաներն են, որոնց Աստված շնորհել է քո ծառային»+։ 6 Այդ ժամանակ աղախիններն ու նրանց երեխաները առաջ եկան և խոնարհվեցին։ 7 Լիան ու նրա երեխաներն էլ առաջ եկան և խոնարհվեցին, իսկ վերջում Հովսեփն ու Ռաքելը առաջ եկան և խոնարհվեցին+։
8 Հետո Եսավը հարցրեց. «Ինչո՞ւ ուղարկեցիր այս ամբողջ ճամբարը, որին ես հանդիպեցի»+։ Նա էլ պատասխանեց. «Իմ տիրոջ աչքին+ հաճություն գտնելու համար դա արեցի»։ 9 Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յրս+։ Թող քոնը քեզ մնա»։ 10 Սակայն Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրում եմ, եթե հաճություն եմ գտել քո աչքին+, ընդունիր իմ ձեռքից այս նվերը, որովհետև կարողացա տեսնել քո երեսը, և քո երեսը տեսնելը Աստծու երեսը տեսնելու պես էր, քանի որ դու ինձ ուրախությամբ ընդունեցիր+։ 11 Խնդրում եմ, վերցրու իմ նվերը+՝ որպես իմ կողմից օրհնություն, քանի որ Աստված իմ հանդեպ բարեհաճություն ցուցաբերեց, և ես ամեն ինչ ունեմ»+։ Եվ նրան այնքան համոզեց, որ նա վերցրեց այն+։
12 Հետո Եսավն ասաց. «Եկ ճանապարհ ընկնենք ու գնանք, և ես կգնամ քո առջևից»։ 13 Բայց Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ երեխաները նուրբ են և որ ծիծ տվող ոչխարներ ու խոշոր անասուններ ունեմ+։ Եթե մեկ օրում նրանց շատ արագ քշեն, ապա ամբողջ հոտը կսատկի+։ 14 Խնդրում եմ, իմ տերը իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես առանց շտապելու կշարունակեմ իմ ճամփորդությունը իմ առաջ եղող անասունների+ ու երեխաների+ ընթացքով, մինչև որ գամ իմ տիրոջ մոտ՝ Սեիր»+։ 15 Այդ ժամանակ Եսավն ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր, որ ինձ հետ եղող մարդկանցից մի քանիսին քո տրամադրության տակ թողնեմ»։ Հակոբն էլ պատասխանեց. «Կարիք չկա։ Բավական է միայն, որ հաճություն գտնեմ իմ տիրոջ աչքին»+։ 16 Այդ օրը Եսավը ճանապարհ ընկավ ու վերադարձավ Սեիր։
17 Հակոբը գնաց Սոկքոթ+ ու իր համար տուն և իր հոտերի համար տաղավարներ+ շինեց։ Ահա թե ինչու նա այդ վայրը Սոկքոթ* կոչեց։
18 Փադան-Արամից+ Հակոբը ապահով հասավ Սյուքեմ+ քաղաք, որը Քանանի+ երկրում է, և իր վրանը կանգնեցրեց քաղաքի դիմաց։ 19 Նա Սյուքեմի հայր Եմորի որդիներից հարյուր կեսիթայով* արտի մի հողակտոր գնեց ու իր վրանը այնտեղ կանգնեցրեց+։ 20 Դրանից հետո նա այնտեղ մի զոհասեղան կանգնեցրեց և այն կոչեց «Աստված Իսրայելի Աստվածն է»+։
34 Լիայի+ աղջիկ Դինան, որին նա ծնել էր Հակոբի համար, սովորություն ուներ գնալու և տեսնելու+ այդ երկրի աղջիկներին+։ 2 Այդ երկրի տոհմապետներից մեկի՝ խևացի+ Եմորի որդի Սյուքեմը նկատեց նրան։ Նա վերցրեց նրան, պառկեց նրա հետ ու բռնաբարեց+։ 3 Եվ նրա հոգին կապվեց Հակոբի աղջիկ Դինայի հետ, նա սիրահարվեց երիտասարդ աղջկան ու սկսեց վստահեցնել նրան իր սիրո մեջ։ 4 Ի վերջո, Սյուքեմն ասաց իր հայր Եմորին+. «Այս աղջկան ինձ համար կին+ առ»։
5 Հակոբը լսեց, որ նա պղծել է իր աղջիկ Դինային, բայց քանի որ նրա որդիները իր հոտի հետ դաշտում էին+, լուռ մնաց մինչև նրանց վերադառնալը+։ 6 Ավելի ուշ Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ նրա հետ խոսելու+։ 7 Հենց որ Հակոբի որդիները լսեցին պատահածի մասին, դաշտից եկան։ Նրանք վիրավորվել ու շատ բարկացել էին+, քանի որ Սյուքեմը, Հակոբի աղջկա+ հետ պառկելով, խայտառակ ու անմիտ արարք էր գործել Իսրայելի դեմ, մինչդեռ այդպիսի բան չպետք է արվեր+։
8 Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմի հոգին կապվել է ձեր աղջկա հետ+։ Խնդրում եմ, նրան կնության+ տվեք որդուս 9 և խնամություն արեք մեզ հետ+. ձեր աղջիկներին մեզ տվեք, իսկ մեր աղջիկներին ձեզ կնության առեք+։ 10 Կարող եք մեզ հետ բնակվել, ու երկիրը ձեր տրամադրության տակ կլինի։ Բնակվեք նրանում, առևտուր արեք ու հաստատվեք այնտեղ»+։ 11 Հետո Սյուքեմն ասաց Դինայի հորն ու եղբայրներին. «Թող հաճություն գտնեմ ձեր աչքին, և ինչ որ ասեք ինձ, կտամ։ 12 Ինձ համար սահմանեք անչափ բարձր հարսնագին և պահանջեք ցանկացած նվեր+ և ինչ որ ասեք, կտամ ձեզ, միայն թե այդ աղջկան ինձ կնության տվեք»։
13 Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սյուքեմը պղծել էր իրենց քույր Դինային+։ 14 Նրանք ասացին. «Մենք պարզապես չենք կարող այդպիսի բան անել և մեր քրոջը տալ մի տղամարդու, որը թլիփ ունի+, քանի որ դա նախատինք է մեզ համար։ 15 Մեր համաձայնությունը կտանք միայն այն պայմանով, եթե դուք մեզ նման դառնաք, այսինքն՝ ձեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի+։ 16 Այդ ժամանակ մենք անպատճառ մեր աղջիկներին ձեզ կտանք, իսկ ձեր աղջիկներին մեզ կառնենք և կբնակվենք ձեզ հետ ու մեկ ժողովուրդ կլինենք+։ 17 Բայց եթե չլսեք մեզ և չթլփատվեք, այդ դեպքում մենք կվերցնենք մեր աղջկան ու կգնանք»։
18 Եմորի ու նրա որդի+ Սյուքեմի աչքին նրանց խոսքերը լավ երևացին, 19 և երիտասարդը չհետաձգեց կատարել այդ պայմանը+, քանի որ շատ էր հավանում Հակոբի աղջկան։ Սյուքեմն իր հոր ամբողջ տան+ մեջ ամենահարգվածն էր+։
20 Ուստի Եմորն ու նրա որդի Սյուքեմը գնացին իրենց քաղաքի դարպասների+ մոտ ու խոսեցին քաղաքի մարդկանց հետ՝ ասելով. 21 «Այս մարդիկ խաղաղասիրությամբ են լցված մեր հանդեպ+։ Ուստի թող որ նրանք բնակվեն այս երկրում ու առևտուր անեն, քանի որ նրանց առաջ եղող երկիրը շատ ընդարձակ է+։ Նրանց աղջիկներին կարող ենք կին առնել մեզ, իսկ մեր աղջիկներին՝ նրանց տալ+։ 22 Սակայն նրանք համաձայն կլինեն ապրել մեզ հետ և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, եթե մեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի, ինչպես որ իրենք են թլփատված+։ 23 Մի՞թե այդ ժամանակ նրանց ունեցվածքը, հարստությունն ու բոլոր անասունները մերը չեն լինի+։ Միայն թե եկեք մեր համաձայնությունը տանք, որպեսզի նրանք բնակվեն մեզ հետ»+։ 24 Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասներով, լսեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին, և բոլոր տղամարդիկ, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասներով, թլփատվեցին։
25 Սակայն երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին+, Հակոբի երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին+՝ Դինայի+ եղբայրները, յուրաքանչյուրը, վերցնելով իր սուրը, առանց որևէ կասկած հարուցելու՝ գնացին քաղաքն ու սկսեցին սպանել բոլոր տղամարդկանց+։ 26 Նրանք Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին+։ Ապա Սյուքեմի տնից վերցրին Դինային ու դուրս եկան+։ 27 Իսկ Հակոբի մյուս որդիները հարձակվեցին մահացու վիրավորների վրա ու կողոպտեցին քաղաքը, քանի որ նրանք պղծել էին իրենց քրոջը+։ 28 Նրանք վերցրին նրանց հոտերը, նախիրները, էշերը և այն ամենը, ինչ կար քաղաքում ու դաշտում+։ 29 Վերցրին նրանց ամբողջ ունեցվածքը և բոլոր երեխաներին ու կանանց գերի տարան և հափշտակեցին տներում եղած ամեն ինչ+։
30 Այդ ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին+. «Այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների համար ինձ գարշելի դարձնելով՝ դուք ինձ վրա փորձանք* բերեցիք+, ու քանի որ ինձ հետ եղող մարդիկ քիչ են+, նրանք կհամախմբվեն, կհարձակվեն ինձ վրա, և ես ու իմ տունը բնաջինջ կլինենք»։ 31 Նրանք պատասխանեցին. «Իսկ մի՞թե կարելի էր մեր քրոջ հետ վարվել այնպես, ինչպես մարմնավաճառի հետ»+։
35 Դրանից հետո Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, գնա՛ Բեթել ու այնտե՛ղ բնակվիր+։ Մի զոհասեղա՛ն շինիր այնտեղ ճշմարիտ Աստծու համար, որը երևաց քեզ, երբ դու փախչում էիր քո եղբայր Եսավից»+։
2 Այդ ժամանակ Հակոբն ասաց իր տնեցիներին ու բոլոր նրանց, ովքեր իր հետ էին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները+, մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր թիկնոցները+ 3 և եկեք վեր կենանք ու գնանք Բեթել։ Այնտեղ ես մի զոհասեղան կշինեմ ճշմարիտ Աստծու համար, որը պատասխանեց ինձ իմ նեղության օրը+ և որը ինձ հետ էր իմ գնացած ճանապարհին»+։ 4 Նրանք Հակոբին տվեցին իրենց ձեռքերում եղած օտար աստվածները+ ու իրենց ականջների օղերը, և Հակոբը թաքցրեց+ դրանք մի մեծ ծառի տակ, որը գտնվում էր Սյուքեմի մոտ։
5 Այնուհետև նրանք ճանապարհ ընկան, և նրանց շուրջը գտնվող քաղաքները Աստված սարսափի մեջ գցեց+, այնպես որ նրանք չհետապնդեցին Հակոբի որդիներին։ 6 Ի վերջո, Հակոբն իր հետ եղող բոլոր մարդկանց հետ եկավ Լուզ+, այսինքն՝ Բեթել, որը Քանանի երկրում է։ 7 Այնտեղ նա մի զոհասեղան շինեց և այդ վայրը Էլ-Բեթել* կոչեց, քանի որ այնտեղ ճշմարիտ Աստված իրեն հայտնի դարձրեց Հակոբին, երբ նա փախչում էր իր եղբորից+։ 8 Ավելի ուշ Ռեբեկայի դայակ Դեբորան+ մահացավ ու թաղվեց Բեթելի ստորոտում՝ մի վիթխարի ծառի տակ։ Ուստի դրա անունը նա Ալոն-Բախութ* դրեց։
9 Երբ Հակոբը գալիս էր Փադան-Արամից+, Աստված կրկին հայտնվեց նրան և օրհնեց նրան+։ 10 Ապա Աստված ասաց. «Քո անունը Հակոբ է+։ Սակայն քո անունը այլևս Հակոբ չի լինի, այլ Իսրայել կլինի»։ Եվ սկսեց նրան Իսրայել+ կոչել։ 11 Հետո Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող+ Աստվածը։ Բազմացիր ու շատացիր։ Ազգեր ու ազգերի ժողովներ կսերվեն քեզնից, և քո երանքից* թագավորներ առաջ կգան+։ 12 Իսկ ինչ վերաբերում է այն երկրին+, որը ես Աբրահամին ու Իսահակին տվեցի, քեզ ու քեզնից հետո քո սերնդին+ եմ տալու այն»։ 13 Դրանից հետո Աստված բարձրացավ նրա մոտից՝ այն վայրից, որտեղ խոսել էր նրա հետ+։
14 Ապա Հակոբը մի սյուն՝ քարե մի սյուն կանգնեցրեց այն վայրում, որտեղ Աստված խոսել էր իր հետ+, ու նրա վրա ըմպելիքի ընծա և յուղ լցրեց+։ 15 Հակոբը Բեթել+ էր կոչում այն վայրը, որտեղ Աստված խոսել էր իր հետ։
16 Հետո նրանք հեռացան Բեթելից։ Երբ դեռ շատ ճանապարհ կար Եփրաթա+ հասնելու համար, Ռաքելը սկսեց ծննդաբերել, և նրա ծննդաբերությունը+ շատ դժվար էր։ 17 Մինչ ծնելիս նա սաստիկ ցավերի մեջ էր, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև ևս մի որդի ես ունենում»+։ 18 Երբ նրա հոգին*+ դուրս էր գալիս (քանի որ նա մահանում էր)+, որդու անունը Բենոնի* դրեց, սակայն նրա հայրը նրան Բենիամին*+ կոչեց։ 19 Այսպիսով՝ Ռաքելը մահացավ և թաղվեց Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի+ ճանապարհին։ 20 Հակոբը մի սյուն կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մինչև օրս այն Ռաքելի գերեզմանի սյունն է+։
21 Այնուհետև Իսրայելը ճանապարհ ընկավ ու իր վրանը կանգնեցրեց Եդերի աշտարակից ոչ հեռու+։ 22 Մի անգամ, երբ Իսրայելը այդ երկրում վրաններում+ էր բնակվում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճ Բալլայի հետ, և Իսրայելը լսեց այդ մասին+։
Հակոբն ուներ տասներկու որդի։ 23 Լիայից ծնված որդիներն էին Հակոբի առաջնեկ Ռուբենը+, նաև Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարն ու Զաբուղոնը։ 24 Ռաքելից ծնված որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։ 25 Ռաքելի աղախին Բալլայից ծնված որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը։ 26 Լիայի աղախին Զելփայից ծնված որդիներն էին Գադն ու Ասերը։ Սրանք էին Հակոբի որդիները, որոնց նա ունեցավ Փադան-Արամում։
27 Ի վերջո, Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե+՝ Կարիաթ-Արբայի+, այսինքն՝ Քեբրոնի շրջան, որտեղ Աբրահամն ու Իսահակը ապրել էին որպես պանդուխտներ+։ 28 Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի+։ 29 Հետո Իսահակը վախճանվեց։ Ծերացած և օրերից կշտացած+՝ նա մահացավ ու միացավ իր ժողովրդին, և նրա որդիներ Եսավն ու Հակոբը թաղեցին նրան+։
36 Սա է Եսավի, այսինքն՝ Եդոմի+ պատմությունը։
2 Եսավը Քանանի+ աղջիկներից առավ իր կանանց՝ քետացի+ Ելոնի աղջիկ Ադդային+, Անայի աղջիկ ու խևացի Սեբեգոնի թոռ Օլիբամային+ 3 և Իսմայելի աղջիկ ու Նաբեոթի+ քույր Բասեմաթին+։
4 Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, Բասեմաթը ծնեց Ռագուելին,
5 իսկ Օլիբաման ծնեց Հեուսին, Հեգլոմին ու Կորխին+։
Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ Քանանի երկրում։ 6 Դրանից հետո Եսավը վերցրեց իր կանանց, որդիներին, աղջիկներին ու իր տան բոլոր մարդկանց*, նաև իր հոտերը, մնացած բոլոր անասունները, Քանանի երկրում կուտակած իր ողջ հարստությունը+ և գնաց մեկ ուրիշ երկիր՝ իր եղբայր Հակոբից հեռու+, 7 քանի որ նրանց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և իրենց հոտերի պատճառով նրանց պանդխտության երկիրը չէր բավարարում+։ 8 Եսավը սկսեց բնակվել Սեիրի+ լեռնային շրջանում։ Եսավը նաև Եդոմ+ է կոչվում։
9 Սա է եդոմացիների հայր Եսավի պատմությունը Սեիրի+ լեռնային շրջանում։
10 Սրանք են Եսավի որդիների անունները՝ Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին+։
11 Եղիփազի որդիներն էին Թեմանը+, Օմարը, Զաֆոն, Գոթամն ու Կենեզը+։ 12 Թամնան+ դարձավ Եսավի որդի Եղիփազի հարճը։ Որոշ ժամանակ անց նա Եղիփազի համար ծնեց Ամաղեկին+։ Սրանք են Եսավի կին Ադդայի որդիները։
13 Սրանք են Ռագուելի որդիները՝ Նահաթը, Զարան, Սամման և Մեզան+։ Սրանք Եսավի կին Բասեմաթի+ որդիներն էին*։
14 Սրանք են Անայի աղջիկ Սեբեգոնի թոռ ու Եսավի կին Օլիբամայի որդիները, որոնց նա ծնեց Եսավի համար՝ Հեուսը, Հեգլոմը և Կորխը+։
15 Սրանք են Եսավի որդիներից սերված ցեղապետները+. Եսավի առաջնեկ Եղիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը+, ցեղապետ Օմարը, ցեղապետ Զաֆոն, ցեղապետ Կենեզը, 16 ցեղապետ Կորխը, ցեղապետ Գոթամը, ցեղապետ Ամաղեկը։ Սրանք են Եղիփազից+ սերված ցեղապետները Եդոմի երկրում։ Սրանք Ադդայի որդիներն են։
17 Սրանք են Եսավի որդի Ռագուելի որդիները՝ ցեղապետ Նահաթը, ցեղապետ Զարան, ցեղապետ Սամման, ցեղապետ Մեզան։ Սրանք են Ռագուելից սերված ցեղապետները Եդոմի+ երկրում։ Սրանք են Եսավի կին Բասեմաթի որդիները։
18 Սրանք են Եսավի կին Օլիբամայի որդիները՝ ցեղապետ Հեուսը, ցեղապետ Հեգլոմը, ցեղապետ Կորխը։ Սրանք են այն ցեղապետները, որ սերվեցին Անայի աղջիկ Եսավի կին Օլիբամայից։
19 Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդոմի+ որդիներն ու նրանցից սերված ցեղապետները։
20 Սրանք են քոռեցի Սեիրի որդիները՝ այդ երկրի բնակիչները+՝ Լոտանը, Սոբալը, Սեբեգոնը, Անան+, 21 Դիսոնը, Եզերը ու Դիսանը+։ Սրանք են քոռեցիների ցեղապետները, որոնք Սեիրի որդիներն էին Եդոմի երկրում։
22 Լոտանի որդիներն էին Քոռին ու Հեմամը, իսկ Լոտանի քույրը Թամնան էր+։
23 Սրանք են Սոբալի որդիները՝ Գալվանը, Մանաքաթը, Գեբալը, Սեֆոն և Օնամը։
24 Սրանք են Սեբեգոնի որդիները՝ Այիան և Անան։ Սա այն Անան է, որն անապատում ջերմաղբյուրներ գտավ, երբ հովվում էր իր հայր Սեբեգոնի էշերը+։
25 Սրանք են Անայի երեխաները՝ Դիսոնը և Օլիբաման՝ Անայի աղջիկը։
26 Սրանք են Դիսոնի որդիները՝ Ամադանը, Եսբանը, Եթրանն ու Քառանը+։
27 Սրանք են Եզերի որդիները՝ Բիլհանը, Զաավանն ու Ականը։
28 Սրանք են Դիսանի որդիները՝ Հուսը և Առանը+։
29 Սրանք են քոռեցիների ցեղապետները՝ ցեղապետ Լոտանը, ցեղապետ Սոբալը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան, 30 ցեղապետ Դիսոնը, ցեղապետ Եզերը, ցեղապետ Դիսանը+։ Սրանք են քոռեցիների ցեղապետները՝ ցեղապետները Սեիրի երկրում՝ ըստ իրենց անունների։
31 Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդոմի+ երկրում, նախքան Իսրայելի որդիների վրա որևէ թագավորի իշխելը+։ 32 Բեորի որդի Բաղան թագավորեց Եդոմում+. նրա քաղաքի անունը Դենհաբա էր։ 33 Երբ Բաղան մահացավ, նրա փոխարեն+ սկսեց թագավորել Բոսրայից+ Զարայի որդի Հոբաբը։ 34 Երբ Հոբաբը մահացավ, թեմանացիների+ երկրից Հուսամը սկսեց թագավորել նրա փոխարեն+։ 35 Երբ Հուսամը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Բադադի որդի Ադադը, որը Մովաբի+ դաշտում կոտորեց մադիանացիներին+. նրա քաղաքի անունը Ավիթ էր+։ 36 Երբ Ադադը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Սամալան+ Մասրեկայից։ 37 Երբ Սամալան մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Շաուլը Ռոհոբոթից, որը Գետի* մոտ է+։ 38 Երբ Շաուլը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Աքբորի որդի Բահաղ-Հանանը+։ 39 Երբ Աքբորի որդի Բահաղ-Հանանը մահացավ, նրա փոխարեն սկսեց թագավորել Հադարը։ Նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր+։
40 Սրանք են Եսավի ցեղապետները՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց տարածքների, ըստ իրենց անունների. ցեղապետ Թամնան, ցեղապետ Գալվան, ցեղապետ Հեթաթը+, 41 ցեղապետ Օլիբաման, ցեղապետ Էլան, ցեղապետ Փինոնը+, 42 ցեղապետ Կենեզը, ցեղապետ Թեմանը, ցեղապետ Մաբզարը+, 43 ցեղապետ Մագեդիելը, ցեղապետ Իրամը։ Սրանք են Եդոմի ցեղապետները+՝ ըստ իրենց բնակատեղերի, այն երկրում, որին տիրում են+։ Սա Եսավն է՝ եդոմացիների+ հայրը։
37 Հակոբը շարունակեց բնակվել իր հոր պանդխտության երկրում+՝ Քանանի+ երկրում։
2 Սա է Հակոբի պատմությունը։
Երբ Հովսեփը+ տասնյոթ տարեկան էր, իր եղբայրների հետ ոչխարներ+ էր արածեցնում, և լինելով դեռ պատանի՝ նա իր հոր կանանց՝ Բալլայի+ ու Զելփայի+ որդիների հետ էր։ Հովսեփը նրանց վատ արարքների մասին պատմեց իրենց հորը+։ 3 Իսրայելը Հովսեփին իր մյուս որդիներից ավելի շատ էր սիրում+, քանի որ նա իր ծերության որդին էր։ Հովսեփի համար նա գծավոր, երկար ու թևքերով մի հանդերձ էր պատրաստել+։ 4 Երբ եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան բոլոր եղբայրներից ավելի շատ է սիրում, սկսեցին ատել նրան+ և չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ+։
5 Ավելի ուշ Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին+, ու դրա համար նրանք ավելի շատ ատեցին նրան։ 6 Նա ասաց նրանց. «Խնդրում եմ, լսեցեք, թե ինչ երազ եմ տեսել+։ 7 Երբ մենք դաշտում խուրձ էինք կապում, իմ խուրձը վեր կացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը շրջապատեցին իմ խրձին ու խոնարհվեցին նրա առաջ»+։ 8 Եղբայրներն էլ ասացին. «Մի՞թե պատրաստվում ես թագավոր դառնալ մեզ վրա+ կամ մի՞թե տիրելու ես մեզ»+։ Ուստի իր երազների ու խոսքերի համար է՛լ ավելի ատեցին նրան։
9 Դրանից հետո նա մեկ ուրիշ երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Ես նորից երազ տեսա. արևը, լուսինը և տասնմեկ աստղեր խոնարհվում էին իմ առաջ»+։ 10 Բացի իր եղբայրներից, նա նաև հորը պատմեց այդ երազը, և իր հայրը սաստեց նրան ու ասաց+. «Ի՞նչ է նշանակում այս քո տեսած երազը։ Մի՞թե ես, քո մայրը և եղբայրներդ պետք է գանք ու մինչև գետին խոնարհվենք քո առաջ»։ 11 Եվ եղբայրները սկսեցին նախանձել նրան+, բայց նրա հայրը այդ խոսքերն իր մտքում պահեց+։
12 Մի անգամ Հովսեփի եղբայրները գնացին, որ Սյուքեմի+ մոտակայքում իրենց հոր հոտը արածեցնեն։ 13 Որոշ ժամանակ անց Իսրայելն ասաց Հովսեփին. «Մի՞թե քո եղբայրները Սյուքեմի մոտակայքում չեն արածեցնում հոտերը։ Եկ քեզ նրանց մոտ ուղարկեմ»։ Նա էլ ասաց՝ ահա՛ ես+։ 14 Ուստի Իսրայելն ասաց. «Գնա, խնդրեմ, և տես, թե արդյոք քո եղբայրները ողջ-առողջ են, և թե արդյոք հոտը ողջ ու առողջ է, ապա ինձ լուր բեր»+։ Դա ասելով՝ նա ուղարկեց նրան Քեբրոնի+ հարթավայրից, և նա գնաց դեպի Սյուքեմ։ 15 Ավելի ուշ, երբ Հովսեփը շրջում էր դաշտում, նրան մի մարդ հանդիպեց ու հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ 16 Նա էլ պատասխանեց. «Ես իմ եղբայրներին եմ փնտրում։ Խնդրում եմ, ասա ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»։ 17 Այդ մարդն ասաց. «Նրանք հեռացել են այստեղից, որովհետև ես լսեցի, թե ինչպես էին ասում՝ «եկեք Դոթայիմ գնանք»»։ Հովսեփն էլ գնաց իր եղբայրների հետևից և գտավ նրանց Դոթայիմում։
18 Նրանք հեռվից տեսան Հովսեփին, և մինչ նա մոտենում էր, նենգորեն ծրագրեցին սպանել նրան+։ 19 Ուստի իրար ասացին. «Նայե՛ք, գալիս է այն երազատեսը+։ 20 Հիմա եկեք սպանենք նրան և գցենք ջրափոսերից մեկի մեջ+։ Հետո կասենք, թե գիշատիչ գազան է կերել նրան+։ Այդ ժամանակ տեսնենք, թե նրա երազներից ինչ դուրս կգա»։ 21 Երբ Ռուբենը լսեց, փորձեց ազատել Հովսեփին նրանց ձեռքից+՝ ասելով. «Եկեք չսպանենք նրան*»+։ 22 Ապա ասաց. «Արյուն մի՛ թափեք+։ Նրան գցեք այս ջրափոսի մեջ, որ այս անապատում է, և նրա վրա ձեռք մի՛ բարձրացրեք»+։ Ռուբենն ուզում էր նրան ազատել նրանց ձեռքից, որ վերադարձնի իր հորը։
23 Հենց որ Հովսեփը մոտեցավ իր եղբայրներին, նրանք պատռելով հանեցին նրա հանդերձը, այսինքն՝ նրա վրայի երկար և գծավոր հանդերձը+։ 24 Ապա վերցրին նրան ու ջրափոսի մեջ գցեցին+։ Այդ ժամանակ փոսը դատարկ էր, մեջը ջուր չկար։
25 Հետո նստեցին հաց ուտելու+։ Բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան իսմայելացիների+ մի քարավան, որը գալիս էր Գաղաադից։ Նրանց ուղտերը բեռնված էին բուրումնավետ խեժով, բալասանով և խեժավոր կեղևով+. այդ ամենը նրանք տանում էին Եգիպտոս։ 26 Այդ ժամանակ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և ծածկենք նրա արյունը+։ 27 Եկեք վաճառենք նրան իսմայելացիներին+, և թող մեր ձեռքը նրա վրա չլինի+։ Վերջապես նա մեր եղբայրն է, մեր մարմինը»։ Նրանք էլ լսեցին իրենց եղբորը+։ 28 Այդ պահին այն մարդիկ՝ մադիանացի վաճառականները+, անցնում էին նրանց կողքով։ Ուստի նրանք քաշեցին ու հանեցին Հովսեփին ջրափոսից+ և քսան կտոր արծաթով վաճառեցին իսմայելացիներին+։ Եվ նրանք Հովսեփին տարան Եգիպտոս։
29 Ավելի ուշ Ռուբենը վերադարձավ ջրափոսի մոտ ու տեսավ, որ Հովսեփն այնտեղ չէ։ Այդ ժամանակ նա պատռեց իր հանդերձները+։ 30 Հետ գալով իր եղբայրների մոտ՝ նա բացականչեց. «Տղան անհետացել է։ Հիմա ի՞նչ եմ անելու»+։
31 Նրանք վերցրին Հովսեփի երկար հանդերձը, մի նոխազ մորթեցին և հանդերձը արյան մեջ թաթախեցին+։ 32 Հետո այդ գծավոր երկար հանդերձը իրենց հորն ուղարկեցին՝ ասելով. «Ահա թե ինչ ենք գտել։ Նայիր+, խնդրում ենք, սա որդուդ հանդերձը չէ՞»+։ 33 Նա ճանաչեց այն և բացականչեց. «Սա որդուս հանդերձն է, երևի գիշատիչ գազան է կերել նրան+։ Հաստատ Հովսեփին հոշոտել են»+։ 34 Դա ասելով՝ Հակոբը պատռեց իր թիկնոցը, մեջքը քրձով գոտևորեց և շատ օրեր սգաց իր որդու համար+։ 35 Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները գալիս էին նրան մխիթարելու+, բայց նա չէր մխիթարվում և ասում էր+. «Ես սգալով որդուս մոտ՝ գերեզման* կիջնեմ»։ Եվ հայրը շարունակ լաց էր լինում նրա համար։
36 Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին Պետափրեսին՝ փարավոնի+ պալատականին և թիկնապահների պետին+։
38 Այդ ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և վրան կանգնեցրեց ոդողոմացի+ մի մարդու մոտ, որի անունը Իրաս էր։ 2 Այնտեղ Հուդան տեսավ մի քանանացու+ աղջկա. այդ քանանացու անունը Շավա էր։ Նա աղջկան կնության առավ և պառկեց նրա հետ։ 3 Նա հղիացավ և որդի ծնեց, և Հուդան նրա անունը Էր+ դրեց։ 4 Նա նորից հղիացավ և որդի ծնեց ու նրա անունը Օնան դրեց։ 5 Հետո նա ևս մի որդի ծնեց ու նրա անունը Շելա դրեց։ Երբ կինը նրան ծնեց, Հուդան Աքզիբում էր գտնվում+։
6 Հետագայում Հուդան իր առաջնեկի՝ Էրի համար կին առավ։ Նրա անունը Թամար+ էր։ 7 Սակայն Հուդայի առաջնեկը՝ Էրը, չար էր Եհովայի աչքին+, ուստի Եհովան նրան մահվան մատնեց+։ 8 Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Պառկիր եղբորդ կնոջ հետ ու նրա հետ ամուսնանալով՝ կատարիր տեգրի պարտավորությունդ և եղբորդ համար սերունդ առաջ բեր»+։ 9 Բայց Օնանը գիտեր, որ այդ սերունդը իրենը չի լինելու+, ուստի երբ հարաբերություն էր ունենում իր եղբոր կնոջ հետ, սերմը գետին էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը+։ 10 Նրա արածը չարիք էր Եհովայի աչքին+, ուստի նրան էլ մահվան մատնեց+։ 11 Այդ ժամանակ Հուդան ասաց իր հարս Թամարին. «Քո հոր տանը բնակվիր որպես այրի, մինչև իմ որդի Շելան մեծանա»+։ Նա այդպես ասաց, քանի որ մտածում էր. «Գուցե իր եղբայրների պես նա էլ մահանա»+։ Ուստի Թամարը գնաց և բնակվեց իր հոր տանը+։
12 Շատ օրեր անցան, և Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը+, մահացավ։ Երբ սգի օրերը լրացան+, Հուդան գնաց Թամնա+՝ իր ոչխարները խուզողների մոտ. նրա հետ գնաց իր ընկեր ոդողոմացի+ Իրասը։ 13 Այդ ժամանակ Թամարին ասացին. «Քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»+։ 14 Դա լսելով՝ նա հանեց այրիության հանդերձները, շալով ծածկեց իրեն, քողով ծածկեց երեսը ու նստեց Ենայիմի մուտքի մոտ, որը գտնվում է Թամնայի ճանապարհին, քանի որ տեսնում էր, որ Շելան մեծացել էր, բայց ինքը նրան կնության չէր տրվել+։
15 Երբ Հուդան տեսավ նրան, կարծեց, թե մարմնավաճառ է+, քանի որ նա ծածկել էր իր երեսը+։ 16 Ուստի նրան ճանապարհից մի կողմ տարավ և ասաց. «Թույլ տուր պառկեմ քեզ հետ»+։ Նա չգիտեր, որ նա իր հարսն է+։ Թամարը հարցրեց. «Ինձ հետ պառկելու դիմաց ի՞նչ կտաս»+։ 17 Նա էլ պատասխանեց. «Ես հոտի այծերից մի ուլ կուղարկեմ քեզ»։ Բայց հարսը հարցրեց. «Մինչ ուղարկելդ գրավ կտա՞ս ինձ»+։ 18 Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Նա պատասխանեց. «Կնքամատանիդ+, թելը և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Նա էլ տվեց դրանք ու պառկեց նրա հետ, և Թամարը հղիացավ նրանից։ 19 Հետո նա վեր կացավ, իր վրայից հանեց շալը և հագավ այրիության հանդերձները+։
20 Հուդան իր ընկերոջ՝ ոդողոմացու+ միջոցով ուլն ուղարկեց, որպեսզի այդ կնոջ ձեռքից հետ վերցնի գրավը, բայց նա չգտավ նրան։ 21 Այդտեղի մարդկանց նա հարցրեց. «Որտե՞ղ է այն տաճարային պոռնիկը+, որ նստած էր Ենայիմում՝ ճանապարհի մոտ»։ Բայց նրանք ասացին. «Այս վայրում երբեք այդպիսի պոռնիկ չի եղել»։ 22 Այդ ժամանակ նա վերադարձավ Հուդայի մոտ ու ասաց. «Ես չգտա նրան։ Բացի դրանից, այդտեղի մարդիկ ասացին, թե՝ «այս վայրում երբեք տաճարային պոռնիկ չի եղել»»։ 23 Ուստի Հուդան ասաց. «Թող դրանք իրեն վերցնի, որպեսզի մեզ վրա անարգանք չգա+։ Ինչևիցե, ես ուղարկեցի այս ուլը, բայց դու նրան չգտար»։
24 Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարս Թամարը պոռնկություն+ է արել և հիմա հղի է»+։ Այդ ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք և այրե՛ք* նրան»+։ 25 Երբ նրան դուրս էին հանում, նա լուր ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես հղի եմ այն մարդուց, ում պատկանում են այս բաները»+։ Ապա ավելացրեց. «Ճանաչիր+, խնդրեմ, թե ում են պատկանում այս կնքամատանին, թելը և գավազանը»+։ 26 Հուդան ճանաչեց դրանք ու ասաց+. «Նա ինձնից արդար է+, քանի որ իմ որդի Շելային չտվեցի նրան»+։ Դրանից հետո նա այլևս չպառկեց նրա հետ+։ 27 Երբ նրա ծնելու ժամանակը եկավ, պարզվեց, որ նրա որովայնում երկվորյակներ էին։ 28 Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը դուրս հանեց ձեռքը, և մանկաբարձուհին անմիջապես նրա ձեռքի վրա կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։ 29 Հանկարծ նա հետ քաշեց իր ձեռքը, և հենց այդ պահին նրա եղբայրը դուրս եկավ, և մանկաբարձուհին բացականչեց. «Այս ի՞նչ է։ Ինչպե՞ս կարողացար պատռել-անցնել*»։ Ուստի նրա անունը Փարես*+ դրվեց։ 30 Դրանից հետո դուրս եկավ նրա եղբայրը, որի ձեռքի վրա կարմիր թել կար, և նրա անունը Զարա*+ դրեցին։
39 Իսկ Հովսեփին տարան Եգիպտոս+, և եգիպտացի Պետափրեսը+՝ փարավոնի պալատականն ու թիկնապահների պետը, գնեց նրան իսմայելացիների+ ձեռքից, որոնք նրան բերել էին այնտեղ։ 2 Բայց Եհովան Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ+ դարձավ ու իր տիրոջ՝ եգիպտացու տանը սկսեց տարբեր պարտականություններ կատարել։ 3 Նրա տերը տեսավ, որ Եհովան նրա հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր։
4 Հովսեփը հաճություն գտավ նրա աչքին և ծառայում էր նրան այնպես, որ իր տերը նրան իր տան վրա նշանակեց+ և ինչ որ ուներ, նրա ձեռքը տվեց։ 5 Այն ժամանակվանից, երբ նա Հովսեփին նշանակեց իր տան և ամբողջ ունեցվածքի վրա, Եհովան հանուն Հովսեփի սկսեց օրհնել եգիպտացու տունը։ Եհովայի օրհնությունը նրա ունեցած բոլոր բաների վրա էր, ինչպես տանը, այնպես էլ դաշտում+։ 6 Այսպիսով՝ Պետափրեսը իր ունեցած ամեն ինչը Հովսեփի ձեռքը տվեց+ և ոչնչով չէր մտահոգվում, բացի իր կերած հացից։ Հովսեփը մեծացավ և վայելչակազմ ու արտաքնապես գեղեցիկ տղամարդ դարձավ։
7 Այդ ամենից հետո Հովսեփի տիրոջ կինը սկսեց աչք դնել+ նրա վրա ու ասել. «Պառկի՛ր ինձ հետ»+։ 8 Բայց նա մերժում էր+ և ասում նրա կնոջը. «Իմ տերը իր տանը ոչնչով չի մտահոգվում և իմ ձեռքն է հանձնել իր ողջ ունեցվածքը+։ 9 Այս տան մեջ ինձնից մեծը չկա, և իմ տերը ոչինչ չի արգելել ինձ, բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես+։ Ուստի ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»+։
10 Թեև կինը ամեն օր ասում էր Հովսեփին այդ մասին, նա երբեք չէր համաձայնվում պառկել ու լինել նրա հետ+։ 11 Մի օր, երբ նա սովորականի պես տուն մտավ, որ իր գործերն անի, և ծառաներից ոչ մեկը տանը չէր+, 12 կինը բռնեց նրա հանդերձից+ ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»+։ Բայց նա թողեց իր հանդերձը նրա ձեռքում և վազքով տնից դուրս նետվեց+։ 13 Հենց որ կինը տեսավ, որ Հովսեփը հանդերձն իր ձեռքում թողեց և դուրս փախավ, 14 կանչեց իր ծառաներին ու ասաց. «Նայե՛ք, այս մարդուն՝ այս եբրայեցուն, նա բերել է մեզ մոտ, որ մեզ ծաղրի առարկա դարձնի։ Նա եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես ամբողջ ձայնով գոռացի+։ 15 Հենց որ նա լսեց, որ ես ձայնս բարձրացրի ու սկսեցի գոռալ, իր հանդերձը թողեց ինձ մոտ և վազքով տնից դուրս նետվեց»։ 16 Հետո նա Հովսեփի հանդերձը իր մոտ պահեց, մինչև որ նրա տերը տուն եկավ+։
17 Ապա նույն բաները պատմեց նրան՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որին դու բերեցիր մեզ մոտ, եկել էր մոտս, որ ինձ ծաղրի առարկա դարձնի։ 18 Բայց հենց որ ես բարձրացրի ձայնս և սկսեցի գոռալ, նա իր հանդերձը ինձ մոտ թողեց և դուրս փախավ»+։ 19 Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, թե՝ «քո ծառան այսպես և այսպես արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց+։ 20 Ուստի Հովսեփի տերը վերցրեց նրան և բանտ նետեց՝ այնտեղ, որտեղ կալանքի տակ էին պահվում թագավորի բանտարկյալները։ Եվ նա մնաց բանտում+։
21 Սակայն Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ և այնպես արեց, որ նա հաճություն գտնի բանտապետի աչքին+։ 22 Ուստի բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր բանտարկյալներին, և ամեն ինչ, որ այնտեղ անում էին, նրա ասածով էին անում+։ 23 Բանտապետը բացարձակապես չէր մտահոգվում այն ամենով, ինչ նրա ձեռքում էր, քանի որ Եհովան Հովսեփի հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր+։
40 Այս բաներից հետո Եգիպտոսի թագավորի գինեմատույցն+ ու հացագործը մեղք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի+ թագավորի դեմ։ 2 Փարավոնը բարկացավ իր երկու պալատականների+՝ գլխավոր գինեմատույցի և գլխավոր հացագործի+ վրա։ 3 Ուստի նրանց թիկնապահների+ պետի տան բանտը գցեց՝ այն բանտը+, որտեղ Հովսեփն էր բանտարկված։ 4 Թիկնապահների պետը Հովսեփին նշանակեց, որ նրանց հետ լինի ու ծառայի նրանց+, և նրանք միառժամանակ բանտում մնացին։
5 Մի գիշեր+ նրանք երկուսը՝ Եգիպտոսի թագավորի գինեմատույցն ու հացագործը, որոնք բանտում+ կալանավորված էին, երազ+ տեսան. ամեն մեկն իր երազը տեսավ՝ յուրաքանչյուր երազն իր մեկնությամբ+։ 6 Երբ առավոտյան Հովսեփը նրանց մոտ մտավ, տեսավ, որ ընկճված տեսք ունեն+։ 7 Նա փարավոնի պալատականներին, որոնք իր հետ իր տիրոջ տան բանտում էին, հարցրեց. «Ինչո՞ւ է ձեր դեմքը այսօր մռայլ»+։ 8 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է+։ Պատմեք ինձ, խնդրեմ»։
9 Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը Հովսեփին պատմեց իր երազը՝ ասելով. «Երազումս խաղողի մի որթատունկ տեսա։ 10 Այդ որթատունկի վրա երեք ոստեր կային, և այն բողբոջում էր+։ Նրա վրա ծաղիկներ հայտնվեցին, և խաղողի հասած հատիկներով ողկույզներ աճեցին։ 11 Փարավոնի գավաթը իմ ձեռքում էր։ Ես վերցրի խաղողը և քամեցի փարավոնի գավաթի մեջ+։ Հետո գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»+։ 12 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը+. երեք ոստերը երեք օրեր են։ 13 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* ու դարձյալ քո պաշտոնին կնշանակի+, և դու փարավոնի գավաթը նրա ձեռքը կտաս, ինչպես անում էիր նախկինում, երբ նրա գինեմատույցն էիր+։ 14 Սակայն երբ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի, հիշիր ինձ+, խնդրում եմ, սիրառատ բարություն ցույց տուր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին+ և հանիր ինձ այս տնից, 15 քանի որ ինձ իրոք առևանգել են եբրայեցիների երկրից+, և այստեղ էլ ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է բանտի փոսը գցվեի»+։
16 Երբ գլխավոր հացագործը տեսավ, որ Հովսեփի մեկնությունը լավն էր, ասաց. «Ես նույնպես երազ տեսա. գլխիս երեք զամբյուղ կար՝ սպիտակ հացով լի, 17 և ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար ամեն տեսակ ուտեստներ կային+՝ հացագործի թխած բաներից, և թռչունները+ ուտում էին իմ գլխի վրայի զամբյուղից»։ 18 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը+. երեք զամբյուղը երեք օրեր են։ 19 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* և գլուխդ կկտրի ու ցցից կկախի քեզ+, և թռչունները+ կուտեն քո մարմինը»։
20 Երրորդ օրը փարավոնի ծննդյան+ տարեդարձն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց ու նրանց աչքի առաջ ազատ արձակեց* գլխավոր գինեմատույցին և գլխավոր հացագործին+։ 21 Այսպիսով՝ գլխավոր գինեմատույցին նա դարձյալ նշանակեց գինեմատույցի իր պաշտոնին+, և նա շարունակեց գավաթը փարավոնի ձեռքը տալ։ 22 Բայց գլխավոր հացագործին նա կախաղան հանեց+, ինչպես որ Հովսեփը մեկնել+ էր նրանց։ 23 Սակայն գլխավոր գինեմատույցը չհիշեց Հովսեփին. նա մոռացավ նրան+։
41 Անցավ երկու տարի, և փարավոնը երազում+ տեսավ, որ կանգնած է Նեղոս գետի մոտ։ 2 Նեղոս գետից դուրս եկան տեսքով գեղեցիկ և գեր մարմնով յոթ կովեր, որոնք Նեղոսի մոտ սկսեցին արածել+։ 3 Նրանցից հետո Նեղոս գետից դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ տեսքով տգեղ և մարմնով նիհար+, և նրանք կանգնեցին այն կովերի կողքին՝ Նեղոս գետի ափին։ 4 Հետո տգեղ և նիհար կովերը սկսեցին ուտել այն յոթ կովերին, որոնք գեղեցիկ ու գեր էին+։ Այդ պահին փարավոնը զարթնեց+։
5 Այնուհետև նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ. ցորենի մեկ ցողունի վրա յոթ պարարտ և լավ հասկեր դուրս եկան+։ 6 Դրանցից հետո+ դուրս եկան ևս յոթ հասկեր՝ բարակ և արևելյան քամուց+ խանձված։ 7 Բարակ հասկերը սկսեցին կուլ տալ այն յոթ պարարտ և հասած հասկերին+։ Այդ պահին փարավոնը զարթնեց, և պարզվեց, որ դա երազ է։
8 Առավոտյան փարավոնի ոգին խռովվեց+։ Նա կանչել տվեց Եգիպտոսի+ բոլոր քրմերին, որ մոգությամբ էին զբաղվում, նաև բոլոր իմաստուններին+ ու նրանց պատմեց իր երազները+։ Բայց մեկը չկար, որ փարավոնի համար դրանք մեկներ։
9 Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը խոսեց փարավոնի հետ+՝ ասելով. «Այսօր հիշում եմ իմ մեղքերը+։ 10 Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա+ և ինձ ուղարկել էր թիկնապահների պետի+ տան բանտը՝ և՛ ինձ, և՛ գլխավոր հացագործին։ 11 Մի գիշեր մենք երկուսս՝ ես և նա, երազ տեսանք։ Ամեն մեկս մեր երազը տեսանք՝ յուրաքանչյուր երազը իր մեկնությամբ+։ 12 Այնտեղ մեզ հետ մի երիտասարդ եբրայեցի+ կար՝ թիկնապահների պետի ծառան+։ Երբ նրան պատմեցինք մեր երազները+, նա մեկնեց դրանք. ամեն մեկիս իր երազը մեկնեց։ 13 Եվ ինչպես որ նա մեկնեց, այնպես էլ կատարվեց. ես իմ պաշտոնին վերադարձա+, իսկ նա կախաղան հանվեց»+։
14 Փարավոնը մարդ ուղարկեց, որ կանչեն Հովսեփին+ և բանտի փոսից անհապաղ բերեն+։ Հովսեփը սափրվեց*+, հանդերձները+ փոխեց ու մտավ փարավոնի մոտ։ 15 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ եմ տեսել, բայց այն մեկնող չկա։ Իսկ քո մասին լսել եմ, որ եթե քեզ երազ պատմեն, կարող ես մեկնել այն»+։ 16 Հովսեփը պատասխանեց փարավոնին՝ ասելով. «Ոչ թե ես, այլ Աստված մեկնություն կտա ի նպաստ փարավոնին»+։
17 Փարավոնը Հովսեփին սկսեց պատմել. «Երազումս կանգնած էի Նեղոս գետի ափին։ 18 Նեղոս գետից դուրս եկան մարմնով գեր և տեսքով գեղեցիկ յոթ կովեր, որոնք սկսեցին արածել Նեղոսի մոտ+։ 19 Նրանցից հետո դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ թույլ, շատ վատ տեսքով և նիհար մարմնով+։ Ամբողջ Եգիպտոսում դրանց պես զազրելի կովեր ես երբեք չեմ տեսել։ 20 Այդ նիհար և վատ կովերը կերան այն յոթ գեր կովերին+։ 21 Նրանք կերան նրանց, բայց նրանց տեսքից չէր երևում, որ կերել են, քանի որ նրանց տեսքը առաջվա պես վատ էր+։ Այդ պահին ես զարթնեցի։
22 Այնուհետև երազումս տեսա, որ ցորենի մեկ ցողունի վրա յոթ հասկեր դուրս եկան՝ պարարտ ու լավ հասած+։ 23 Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր՝ չորացած, բարակ և արևելյան քամուց+ խանձված։ 24 Բարակ հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասած հասկերին+։ Ես այն պատմեցի մոգությամբ զբաղվող քրմերին+, բայց ոչ ոք ինձ չկարողացավ բացատրել»+։
25 Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները մեկ նշանակություն ունեն։ Ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ անելու է+։ 26 Յոթ լավ կովերը յոթ տարիներ են։ Նմանապես, յոթ լավ հասկերը յոթ տարիներ են։ Երազները նույնն են։ 27 Յոթ նիհար և վատ կովերը, որ հետո դուրս եկան, յոթ տարիներ են, և յոթ դատարկ հասկերը, որոնք խանձվել էին արևելյան քամուց+, սովի+ յոթ տարիներ են։ 28 Սա է այն խոսքը, որ ասացի փարավոնին. ճշմարիտ Աստված փարավոնին ցույց է տվել այն, ինչ անելու է+։
29 Ողջ Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն պիտի լինի։ 30 Բայց դրանցից հետո սովի յոթ տարիներ կգան, Եգիպտոսի ողջ առատությունը կմոռացվի, և սովը կսպառի երկիրը+։ 31 Երկրի նախկին առատությունը չի հիշվի նրանից հետո եկող սովի պատճառով, որովհետև այն շատ սաստիկ կլինի։ 32 Իսկ այն փաստը, որ փարավոնը երազը երկու անգամ տեսավ, նշանակում է, որ այդ բանը հաստատապես վճռված է ճշմարիտ Աստծու կողմից+, և ճշմարիտ Աստված շուտով անելու է դա+։
33 Հիմա փարավոնը թող մի խոհեմ ու իմաստուն մարդ փնտրի և նշանակի նրան Եգիպտոսի վրա+։ 34 Թող փարավոնը վերակացուներ նշանակի+ և առատության յոթ տարիների ընթացքում վերցնի Եգիպտոսի բերքի հինգերորդ մասը+։ 35 Թող գալիք առատ տարիների ընթացքում հավաքեն ամբողջ սննդամթերքը, քաղաքներում+ փարավոնի ձեռքի տակ հացահատիկ կուտակեն ու պահպանեն այն։ 36 Այդ սննդամթերքը կմատակարարի երկիրը սովի յոթ տարիներին, որ գալու են Եգիպտոսի+ վրա, որպեսզի երկիրը սովից+ չկործանվի»։
37 Այս բանը դուր եկավ փարավոնին և նրա բոլոր ծառաներին+։ 38 Ուստի փարավոնն ասաց իր ծառաներին. «Մի՞թե հնարավոր է այս մարդու նման մեկ ուրիշի գտնել, որի մեջ Աստծու ոգին կա»+։ 39 Դրանից հետո փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ է հայտնել այս ամենը+, ուստի քեզ պես խոհեմ և իմաստուն ոչ ոք չկա+։ 40 Անձամբ դու կլինես իմ տան վրա+, և իմ ամբողջ ժողովուրդը լիովին կհնազանդվի քեզ+։ Քեզնից միայն գահով մեծ կլինեմ»+։ 41 Փարավոնն ավելացրեց՝ ասելով Հովսեփին. «Ահա քեզ նշանակում եմ ողջ Եգիպտոսի վրա»+։ 42 Ապա իր ձեռքից հանեց կնքամատանին+ և դրեց Հովսեփի ձեռքին, նրան բարձրորակ կտավից հանդերձ հագցրեց և նրա պարանոցին ոսկե վզնոց գցեց+։ 43 Դեռ ավելին, նա պատվիրեց, որ նրան իր երկրորդ պատվավոր կառքով տանեն+ և նրա առջևից կանչեն՝ ավրե՛խ*։ Այսպիսով փարավոնն ամբողջ Եգիպտոսի վրա նրան ղեկավար նշանակեց։
44 Հետո փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ, բայց առանց քո թույլտվության՝ ամբողջ Եգիպտոսում ոչ ոք չի կարող բարձրացնել իր ձեռքը կամ ոտքը»+։ 45 Դրանից հետո փարավոնը Հովսեփի անունը Փսոմփթոմփանե* դրեց և Ասանեթին+՝ Օն+ քաղաքի Պետափրեա քրմի աղջկան, նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը գնաց Եգիպտոսում շրջելու+։ 46 Հովսեփը երեսուն տարեկան էր+, երբ կանգնեց Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ։
Հովսեփը դուրս եկավ փարավոնի մոտից և շրջեց ամբողջ Եգիպտոսում։ 47 Առատության այդ յոթ տարիների ընթացքում երկիրը խիստ շատ բերք էր տալիս+։ 48 Յոթ տարի նա Եգիպտոսում հավաքում էր ամբողջ սննդամթերքը և ամբարում քաղաքներում+։ Ամեն քաղաքի շրջակա դաշտերից նա սնունդը տվյալ քաղաքում ամբարեց+։ 49 Հովսեփը շատ մեծ քանակությամբ+՝ ծովի ավազի չափ հացահատիկ կուտակեց, այնքան, որ ի վերջո դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր+։
50 Նախքան սովի տարին, Հովսեփը երկու որդի+ ունեցավ, որոնց Ասանեթը՝ Օն քաղաքի Պետափրեա քրմի աղջիկը, ծնեց նրա համար։ 51 Հովսեփը առաջնեկի անունը Մանասե*+ դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»+։ 52 Երկրորդ որդու անունը նա Եփրեմ*+ դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ պտղաբեր դարձրեց իմ դժբախտության երկրում»+։
53 Եգիպտոսի առատության յոթ տարիները անցան+, 54 և ինչպես Հովսեփն ասել էր, սկսվեցին սովի յոթ տարիները+։ Բոլոր երկրներում սով եղավ, սակայն ամբողջ Եգիպտոսում հաց կար+։ 55 Երբ սովը տարածվեց ամբողջ Եգիպտոսում, ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, որ հաց տա+։ Այդ ժամանակ փարավոնը բոլոր եգիպտացիներին ասաց. «Գնացե՛ք Հովսեփի մոտ, և ինչ որ նա ասի ձեզ, արե՛ք»+։ 56 Սովը տարածվեց ամբողջ երկրի երեսով+։ Այդ ժամանակ Հովսեփը բացեց հացահատիկի շտեմարանները, որ իրենք ունեին, և հացահատիկը վաճառեց եգիպտացիներին+, որովհետև Եգիպտոսում սովը շատ էր սաստկացել։ 57 Ավելին, բոլոր երկրներից մարդիկ գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից սնունդ գնելու, որովհետև ամբողջ երկրում սովը շատ էր սաստկացել+։
42 Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում+ հացահատիկ կա, իր որդիներին ասաց. «Ինչո՞ւ եք իրար նայում»։ 2 Ապա ավելացրեց. «Ես լսել եմ, որ Եգիպտոսում հացահատիկ կա+։ Գնացեք և մեզ համար այնտեղից հացահատիկ գնեք, որ ողջ մնանք ու չմեռնենք»։ 3 Ուստի Հովսեփի տասը եղբայրները+ գնացին Եգիպտոս՝ հացահատիկ գնելու։ 4 Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին+ չուղարկեց նրա մյուս եղբայրների հետ, որովհետև ասաց. «Միգուցե նրա հետ մի փորձանք պատահի, և նա մահանա»+։
5 Իսրայելի որդիները Եգիպտոս եկան ուրիշ մարդկանց հետ, որոնք նույնպես գալիս էին հացահատիկ գնելու, որովհետև Քանանի երկրում սով էր+։ 6 Հովսեփը իշխում էր Եգիպտոսի վրա+։ Նա հացահատիկ էր վաճառում բոլոր երկրների մարդկանց+։ Ուստի Հովսեփի եղբայրները եկան նրա մոտ և իրենց երեսը մինչև գետին խոնարհեցին+։ 7 Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, իսկույն ճանաչեց նրանց, բայց իրեն այնպես պահեց, որ չճանաչեն իրեն+։ Նա նրանց հետ խստորեն խոսեց ու ասաց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից. եկել ենք, որ սնունդ գնենք»+։
8 Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, սակայն նրանք չճանաչեցին նրան։ 9 Հովսեփն անմիջապես հիշեց իր երազները, որ տեսել էր նրանց վերաբերյալ+, և ասաց. «Դուք լրտեսնե՛ր եք։ Դուք եկել եք երկրի խոցելի տեղերը տեսնելու»+։ 10 Իսկ նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր+ իմ, քո ծառաները+ եկել են սնունդ գնելու։ 11 Մենք բոլորս մեկ մարդու որդիներ ենք։ Մենք ազնիվ մարդիկ ենք։ Քո ծառաները լրտեսներ չեն»+։ 12 Բայց նա ասաց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի խոցելի տեղերը տեսնելու»+։ 13 Նրանք էլ ասացին. «Քո ծառաները տասներկու եղբայրներ են+։ Մենք Քանանի երկրից ենք և մեկ մարդու+ որդիներ ենք։ Կրտսերը հիմա մեր հոր մոտ է+, իսկ մյուսը չկա»+։
14 Սակայն Հովսեփն ասաց նրանց. «Ես հենց դա էի ասում՝ «դուք լրտեսնե՛ր եք»։ 15 Սրանով կփորձվեք. կենդանի է փարավոնը, որ դուք այստեղից դուրս չեք գա, մինչև ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգա+։ 16 Ձեզնից մեկին ուղարկեք, որ ձեր եղբորը բերի, իսկ մյուսներդ կբանտարկվեք, որ ստուգենք, թե արդյոք ձեր խոսքերը ճշմարիտ են+։ Իսկ եթե ոչ, կենդանի է փարավոնը, դուք լրտեսնե՛ր եք»։ 17 Եվ նա երեք օր նրանց բանտում պահեց։
18 Երրորդ օրը, Հովսեփն ասաց նրանց. «Սա՛ արեք, որ ողջ մնաք։ Ես վախենում եմ+ ճշմարիտ Աստծուց։ 19 Եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկը կապված պահվի ձեր բանտարկության տանը+, իսկ մյուսներդ գնացեք և ձեզ հետ հացահատիկ վերցրեք, քանի որ ձեր տներում սով է+։ 20 Հետո ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որ ձեր խոսքերը վստահելի լինեն, և որ դուք չմեռնեք»+։ Նրանք այդպես էլ արեցին։
21 Նրանք ասացին իրար. «Անկասկած, մենք մեր եղբոր հանդեպ մեղավոր ենք+, քանի որ տեսանք նրա հոգու տառապանքը, երբ նա մեզնից կարեկցանք էր աղերսում, բայց չլսեցինք։ Դա է պատճառը, որ այս փորձանքը եկավ մեզ վրա»+։ 22 Այդ պահին Ռուբենն ասաց նրանց. «Մի՞թե ձեզ չէի ասում, թե՝ «մեղք մի՛ գործեք տղայի դեմ»։ Բայց դուք չլսեցիք+։ Իսկ հիմա նրա արյունը պահանջվում է»+։ 23 Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, քանի որ նրանց հետ թարգմանչի միջոցով էր խոսում։ 24 Եվ նա մի կողմ գնաց ու լաց եղավ+։ Հետո նրանց մոտ եկավ, խոսեց նրանց հետ և վերցնելով Շմավոնին+՝ նրանց աչքի առաջ կապեց նրան+։ 25 Ապա Հովսեփը հրաման տվեց, որ նրանց պարկերը հացահատիկով լցնեն։ Նաև հրամայեց, որ նրանց փողը հետ դնեն՝ ամեն մեկի փողը իր պարկի+ մեջ, և ճանապարհի համար պաշար տան+։ Այդպես էլ արվեց։
26 Այսպիսով՝ նրանք էշերը հացահատիկով բեռնեցին ու ճանապարհ ընկան։ 27 Երբ նրանցից մեկը իջևանատեղում իր պարկը բացեց, որ կեր տա իր էշին+, հանկարծ տեսավ, որ իր փողը պարկի բերանին է+։ 28 Այդ ժամանակ նա ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, և այն իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը դող ընկավ, և սարսափահար իրար նայելով+՝ ասացին. «Այս ի՞նչ արեց մեզ Աստված»+։
29 Վերջապես նրանք եկան իրենց հայր Հակոբի մոտ՝ Քանանի երկիր, և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ՝ ասելով. 30 «Այն մարդը՝ այն երկրի տերը, խստորեն խոսեց մեզ հետ+, որովհետև նա մեզ երկիրը լրտեսողների տեղ դրեց+։ 31 Բայց մենք ասացինք նրան. «Մենք ազնիվ մարդիկ ենք+, լրտեսներ չենք։ 32 Մենք տասներկու եղբայրներ ենք+՝ մեր հոր որդիները+։ Մեկը չկա+, իսկ կրտսերը հիմա մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում»+։ 33 Սակայն այդ մարդը՝ այն երկրի տերը, մեզ ասաց+. «Ձեր ազնիվ լինելը սրանով կիմանամ+. թող ձեր եղբայրներից մեկը մնա ինձ մոտ+, իսկ դուք ձեզ հետ ուտելիք վերցրեք, քանի որ ձեր տներում սով է, և գնացեք+։ 34 Ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որ ես իմանամ, որ լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ եք։ Ձեր եղբորը կվերադարձնեմ ձեզ, և դուք կարող եք առևտուր անել այս երկրում»»+։
35 Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, պարզվեց, որ յուրաքանչյուրի փողի կապոցը իր պարկում է։ Տեսնելով իրենց փողի կապոցները՝ և՛ նրանք, և՛ իրենց հայրը վախեցան։ 36 Նրանց հայր Հակոբը բացականչեց. «Դուք ինձ զրկեցիք երեխաներից+։ Հովսեփը չկա, Շմավոնը՝ նույնպես+, հիմա էլ Բենիամինին եք պատրաստվում տանել։ Այս բոլոր բաները ինձ վրա եկան»։ 37 Բայց Ռուբենն իր հորն ասաց. «Եթե նրան հետ չբերեմ, իմ երկու որդիներին կարող ես սպանել+։ Նրան ինձ վստահիր, և ես նրան կվերադարձնեմ քեզ»+։ 38 Սակայն նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի գա, որովհետև նրա եղբայրը մահացել է, և նա մենակ է մնացել+։ Եթե ձեր գնացած ճանապարհին նրան փորձանք պատահի, և նա մահանա, ապա դուք իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման*+ կիջեցնեք»։
43 Սովը սաստիկ էր երկրում+։ 2 Երբ Եգիպտոսից բերած հացահատիկը կերան վերջացրին+, նրանց հայրն ասաց. «Հետ դարձեք ու մի քիչ ուտելիք գնեք մեզ համար»+։ 3 Հուդան ասաց նրան+. «Այն մարդը մեզ խստորեն ասաց. «Եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի, իմ երեսը չտեսնեք»+։ 4 Եթե մեր եղբորը մեզ հետ ուղարկես+, կգնանք և քեզ համար ուտելիք կգնենք։ 5 Բայց եթե չուղարկես, չենք գնա, որովհետև այդ մարդը մեզ ասաց. «Եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի, իմ երեսը չտեսնեք»»+։ 6 Իսրայելը բացականչեց+. «Ինչո՞ւ ինձ վրա չարիք բերեցիք՝ այդ մարդուն ասելով, թե ուրիշ եղբայր էլ ունեք»։ 7 Նրանք էլ ասացին. «Այդ մարդը ուղղակիորեն հարցրեց մեր և մեր ազգականների մասին. «Ձեր հայրը դեռ ո՞ղջ է+։ Ուրիշ եղբայր ունե՞ք»։ Մենք էլ այդ խոսքերի համաձայն պատասխանեցինք նրան+։ Ի՞նչ իմանայինք, որ նա կասեր՝ «այստեղ բերեք ձեր եղբորը»»+։
8 Ի վերջո, Հուդան իր հորն ասաց. «Տղային ինձ հետ ուղարկիր+, որ վեր կենանք գնանք և ողջ մնանք ու չմեռնենք+, ինչպես մենք, այնպես էլ դու, նաև մեր երեխաները+։ 9 Ես նրա համար երաշխավոր կլինեմ+։ Նրա համար տույժը իմ ձեռքից պահանջիր+։ Եթե չկարողանամ բերել նրան ու քո առջև կանգնեցնել, ապա ընդմիշտ քո առաջ մեղավոր կլինեմ։ 10 Եթե չհապաղեինք, արդեն երկու անգամ այնտեղ գնացած-եկած կլինեինք»+։
11 Ուստի նրանց հայր Իսրայելը ասաց. «Եթե այդպես է+, ուրեմն սա արեք. ձեր պարկերով վերցրեք երկրի լավագույն արդյունքները և այն մարդուն նվեր+ տարեք՝ մի քիչ բալասան+, մի քիչ մեղր+, բուրումնավետ խեժ ու խեժավոր կեղև+, պիստակ և նուշ+։ 12 Բացի դրանից, կրկնակի փող վերցրեք ձեզ հետ։ Վերցրեք ձեզ հետ նաև այն փողը, որ հետ էր դրվել ձեր պարկերի բերանին+։ Գուցե սխալմունք է եղել+։ 13 Վերցրեք ձեր եղբորը և վեր կացեք ու գնացեք այդ մարդու մոտ, 14 և թող Ամենակարող Աստվածն այնպես անի, որ նա խղճա+ ձեզ և արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, եթե անզավակ պիտի մնամ, ուրեմն կմնամ»+։
15 Այդպես նրանք վերցրին նվերը, կրկնակի փող, ինչպես նաև Բենիամինին։ Նրանք վեր կացան ու գնացին Եգիպտոս և կանգնեցին Հովսեփի առաջ+։ 16 Երբ Հովսեփը Բենիամինին նրանց հետ տեսավ, իր տան վրա նշանակված մարդուն իսկույն ասաց. «Այս մարդկանց տուն տար, կենդանիներ մորթիր ու պատրաստություն+ տես, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ 17 Նա անմիջապես արեց այնպես, ինչպես Հովսեփն ասաց+, և այդ մարդկանց Հովսեփի տուն տարավ։ 18 Բայց նրանք վախեցան, երբ իրենց Հովսեփի տուն տարան+, և ասացին. «Մեզ այստեղ բերեցին այն փողի պատճառով, որը նախորդ անգամ մեր պարկերում էր մնացել և որը հետ էինք տարել։ Նրանք ուզում են հարձակվել մեզ վրա, բռնել ու ստրկացնել մեզ, նաև տիրանալ մեր էշերին»+։
19 Ուստի մոտեցան Հովսեփի տան վրա նշանակված մարդուն և տան մուտքի մոտ խոսեցին նրա հետ՝ 20 ասելով. «Ների՛ր, տե՛ր իմ։ Նախորդ անգամ մենք իսկապես ուտելիք գնելու համար էինք եկել+։ 21 Բայց երբ մի իջևանատեղ+ հասանք և բացեցինք մեր պարկերը, տեսանք, որ յուրաքանչյուրիս փողը իր ողջ կշռով ամեն մեկիս պարկի բերանին էր։ Ուստի ուզում ենք մեր ձեռքով վերադարձնել այն+։ 22 Մեզ հետ ավելի շատ փող ենք բերել ուտելիք գնելու համար։ Մենք չգիտենք, թե ով է մեր փողը դրել մեր պարկերի մեջ»+։ 23 Նա էլ ասաց. «Ամեն ինչ լավ է։ Մի՛ վախեցեք+։ Ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը գանձեր է դրել ձեր պարկերում+։ Իսկ ձեր փողը ես ստացել եմ»։ Դրանից հետո նա Շմավոնին դուրս բերեց նրանց մոտ+։
24 Ապա այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տուն և ջուր տվեց նրանց ոտքերը լվանալու+ համար, նաև կեր տվեց նրանց էշերի+ համար։ 25 Իսկ նրանք նվերը+ պատրաստեցին Հովսեփի կեսօրվա գալուն, քանի որ լսել էին, որ այնտեղ էին հաց ուտելու+։ 26 Երբ Հովսեփը տուն մտավ, իրենց նվերը նրա մոտ բերեցին և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ+։ 27 Նա էլ հարցրեց, թե արդյոք ամեն ինչ լավ է, ապա ասաց+. «Ձեր տարեց հայրը, որի մասին խոսում էիք, լա՞վ է։ Դեռ ո՞ղջ է»+։ 28 Նրանք պատասխանեցին. «Քո ծառան՝ մեր հայրը, լավ է։ Նա դեռ ողջ է»։ Ապա ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին+։
29 Երբ նա բարձրացրեց աչքերը և տեսավ իր եղբայր Բենիամինին՝ իր մոր որդուն+, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ինձ ասել էիք»+։ Ապա ավելացրեց. «Թող Աստված իր հաճությունը+ ցույց տա քեզ, որդի՛ս»։ 30 Հովսեփն ուզում էր շտապ դուրս գալ, քանի որ եղբորը տեսնելուն պես սիրտը ճմլվեց+, և նա լացելու տեղ էր փնտրում։ Ուստի մտավ ներքին սենյակը և այնտեղ լաց եղավ+։ 31 Այնուհետև երեսը լվաց, իրեն հավաքեց, դուրս եկավ ու ասաց+. «Ճաշը բերե՛ք»+։ 32 Ճաշը սկսեցին մատուցել՝ նրա համար առանձին, նրանց համար առանձին և նրա հետ ուտող եգիպտացիների համար առանձին, քանի որ եգիպտացիները չէին կարող հաց ուտել եբրայեցիների հետ, որովհետև դա գարշելի է եգիպտացիների համար+։
33 Նրանց նստեցրին Հովսեփի դիմաց. առաջնեկին՝ ըստ իր առաջնեկության+ իրավունքի, իսկ կրտսերին՝ ըստ իր կրտսերության իրավունքի։ Եվ նրանք ապշած իրար էին նայում։ 34 Նա իր առաջ դրված բաժինները ուղարկում էր նրանց, բայց Բենիամինի բաժինը բոլորի բաժիններից հինգ անգամ ավել էր+։ Այդպես նրանք խնջույք արեցին և կուշտ խմեցին նրա հետ+։
44 Ավելի ուշ Հովսեփը իր տան վրա նշանակված մարդուն հրամայեց+՝ ասելով. «Այդ մարդկանց պարկերն այնքան ուտելիք լցրու, որքան կկարողանան տանել, և յուրաքանչյուրի փողն իր պարկի բերանին դիր+։ 2 Սակայն իմ բաժակը՝ արծաթյա բաժակը, դիր կրտսերի պարկի բերանին հացահատիկի համար տրված փողի հետ միասին»։ Նա արեց Հովսեփի ասածի համաձայն+։
3 Երբ մարդկանց իրենց էշերով ճանապարհ դրեցին+, լույսն արդեն բացվել էր։ 4 Նրանք դուրս եկան քաղաքից և դեռ շատ չէին հեռացել, երբ Հովսեփն իր տան վրա նշանակված մարդուն ասաց. «Վե՛ր կաց, այդ մարդկանց հետևի՛ց ընկիր, հասի՛ր նրանց ու ասա՛. «Ինչո՞ւ բարուն չարով հատուցեցիք+։ 5 Չէ՞ որ իմ տերը դրանից է խմում և դրանով հմտորեն նախանշաններ+ է մեկնում։ Դուք չարություն գործեցիք»»։
6 Նա հասավ նրանց և ասաց այդ խոսքերը։ 7 Բայց նրանք ասացին. «Ինչո՞ւ է իմ տերը այսպիսի խոսքեր ասում։ Անհնար է, որ քո ծառաները նման բան անեն։ 8 Նույնիսկ այն փողը, որ գտանք մեր պարկերի բերանին, Քանանի երկրից քեզ բերեցինք+։ Ուրեմն ինչպե՞ս կարող էինք քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի գողանալ+։ 9 Քո ծառաներից որ մեկի մոտ որ այն գտնվի, թող մեռնի, և մենք էլ իմ տիրոջ ստրուկները դառնանք»+։ 10 Նա էլ ասաց. «Հիմա թող լինի այնպես, ինչպես ասացիք+։ Ում մոտ որ այն գտնվի, թող իմ ստրուկը դառնա+, սակայն դուք անմեղ կլինեք»։ 11 Ուստի ամեն մեկը շտապ իր պարկը գետին իջեցրեց, և յուրաքանչյուրը բացեց իր պարկը։ 12 Նա մանրակրկիտ խուզարկեց նրանց. սկսեց ավագից և ավարտեց կրտսերով։ Ի վերջո, բաժակը Բենիամինի պարկում գտավ+։
13 Այդ ժամանակ նրանք պատռեցին իրենց թիկնոցները+, յուրաքանչյուրն իր բեռը դրեց էշի վրա, ու վերադարձան քաղաք։ 14 Երբ Հուդան+ ու նրա եղբայրները մտան Հովսեփի տուն, նա դեռ այնտեղ էր, և նրա առաջ գետին ընկան+։ 15 Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը։ Չգիտեի՞ք, որ ինձ պես մարդը կարող է հմտորեն նախանշաններ+ մեկնել»։ 16 Հուդան բացականչեց. «Ի՞նչ կարող ենք ասել իմ տիրոջը։ Ի՞նչ կարող ենք խոսել։ Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ արդար ենք+։ Ճշմարիտ Աստվածը բացահայտեց քո ծառաների հանցանքը+։ Հիմա մենք իմ տիրոջ ստրուկներն ենք+, ինչպես մենք, այնպես էլ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։ 17 Սակայն նա ասաց. «Անհնա՛ր է, ես այդպես չե՛մ անի+։ Այն մարդը, ում ձեռքում գտնվեց բաժակը, նա՛ կլինի իմ ստրուկը+։ Իսկ մյուսներդ խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ»+։
18 Հուդան մոտեցավ նրան ու ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր իմ, խնդրում եմ, թույլ տուր, որ քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ առաջ+, և թող քո բարկությունը+ չբորբոքվի քո ծառայի դեմ, որովհետև դու նույնն ես, ինչ փարավոնը+։ 19 Իմ տերն իր ծառաներին հարցրեց. «Հայր կամ եղբայր ունե՞ք»։ 20 Մենք էլ մեր տիրոջը պատասխանեցինք. «Մի տարեց հայր ունենք և մի կրտսեր+ եղբայր, որը ծնվել է նրա ծերության ժամանակ։ Բայց նրա եղբայրը մահացել է, և միայն նա է մնացել իր մորից+, ու նրա հայրը շատ է սիրում նրան»։ 21 Ապա դու ասացիր քո ծառաներին. «Ինձ մոտ բերեք նրան, որ աչքովս տեսնեմ»+։ 22 Իսկ մենք ասացինք մեր տիրոջը. «Տղան չի կարող թողնել իր հորը։ Եթե իր հորը թողնի, նա կմեռնի»+։ 23 Այդ ժամանակ դու ասացիր քո ծառաներին. «Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չգա, այլևս իմ երեսը չտեսնեք»+։
24 Հետո մենք գնացինք քո ծառայի՝ մեր հոր մոտ ու մեր տիրոջ խոսքերը հայտնեցինք նրան։ 25 Ավելի ուշ մեր հայրն ասաց. «Հետ դարձեք, մի քիչ ուտելիք գնեք մեզ համար»+։ 26 Բայց մենք ասացինք. «Չենք կարող գնալ այնտեղ։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, կգնանք, որովհետև եթե նա մեզ հետ չլինի, այդ մարդու երեսը չենք կարող տեսնել»+։ 27 Քո ծառան՝ մեր հայրը, ասաց մեզ. «Դուք լավ գիտեք, որ իմ կինը երկու որդի է ծնել ինձ համար+։ 28 Մեկը իմ մոտից գնաց, և ես ասացի՝ «հաստատ նրան հոշոտել են»+, և մինչև հիմա նրան չեմ տեսել։ 29 Եթե այս մեկին էլ իմ առաջից տանեք, և նրան փորձանք պատահի ու մահանա, ապա դուք իմ սպիտակ մազերը ցավով գերեզման*+ կիջեցնեք»։
30 Ուրեմն եթե հիմա ես գնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ և տղան մեզ հետ չլինի, ըստ որում նրա հոգին կապված է տղայի հոգու+ հետ, 31 ապա հենց որ նա տեսնի, որ տղան մեզ հետ չէ, անպատճառ կմեռնի, և քո ծառաները իրոք քո ծառայի՝ մեր հոր սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման* կիջեցնեն, 32 քանի որ քո ծառան տղային տանելիս նրա հոր առաջ երաշխավոր+ եղավ նրա համար՝ ասելով. «Եթե չկարողանամ նրան հետ բերել քեզ մոտ, ապա հավիտյան իմ հոր առաջ մեղավոր կլինեմ»+։ 33 Ուստի հիմա խնդրում եմ, թող տղայի փոխարեն քո ծառան մնա որպես իմ տիրոջ ստրուկ, որ տղան գնա իր եղբայրների+ հետ։ 34 Ինչպե՞ս կարող եմ առանց տղայի գնալ հորս մոտ և տեսնել այն վիշտը, որ կգա իմ հոր վրա»+։
45 Սա լսելով՝ Հովսեփն այլևս չկարողացավ զսպել իրեն բոլոր իր մոտ կանգնածների առաջ+։ Նա բղավեց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ մոտից»։ Երբ ոչ ոք չմնաց Հովսեփի մոտ, նա իր եղբայրներին հայտնեց իր ով լինելը+։
2 Նա բարձրաձայն լաց եղավ+, այնպես որ եգիպտացիները լսեցին նրա ձայնը, և այդ մասին լուրը հասավ փարավոնի տուն։ 3 Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Հայրս դեռ ո՞ղջ է»։ Բայց եղբայրները ոչինչ չկարողացան պատասխանել, որովհետև տագնապահար էին եղել+։ 4 Ուստի Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրում եմ, մոտ եկեք»։ Նրանք էլ մոտեցան։
Ապա ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք Եգիպտոս+։ 5 Բայց հիմա մի՛ տրտմեք+ և մի՛ բարկացեք ձեզ վրա, որ ինձ վաճառել եք այստեղ, որովհետև ձեր կյանքը պահպանելու համար է, որ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկեց+։ 6 Արդեն երկու տարի է, ինչ երկրում սով է+, և դեռ հինգ տարի էլ կա, որ ո՛չ վարուցանք կլինի, ո՛չ էլ հունձ+։ 7 Դրա համար էլ Աստված ձեզնից առաջ ինձ ուղարկեց, որպեսզի հանուն ձեզ մնացորդ+ թողնի երկրի վրա և ձեզ կենդանի պահի՝ մեծ ազատագրում շնորհելով։ 8 Ուրեմն ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ+, այլ ճշմարիտ Աստված, որպեսզի ինձ փարավոնի համար հայր+ նշանակի և տեր՝ նրա ամբողջ տան վրա, ինչպես նաև մեկը, որը կտիրի ամբողջ Եգիպտոսի վրա։
9 Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան. «Այսպես է ասում քո որդի Հովսեփը. «Աստված ինձ տեր է նշանակել ամբողջ Եգիպտոսի վրա+։ Արի՛ ինձ մոտ, մի՛ դանդաղիր։ 10 Դու Գեսեմ+ երկրում կբնակվես և ինձնից հեռու չես լինի՝ դու, քո որդիները, որդիներիդ որդիները, ինչպես նաև քո հոտերն ու նախիրները և այն ամենը, ինչ ունես։ 11 Այնտեղ քեզ ուտելիքով կապահովեմ, քանի որ դեռ հինգ տարի սով է լինելու+, որ հանկարծ դու և քո տունը չաղքատանաք, և քո ողջ ունեցվածքը չկորչի»»։ 12 Ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ այս խոսքերը իմ բերանից են դուրս գալիս+։ 13 Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում ունեցած իմ ողջ փառքի և այն ամենի մասին, ինչ տեսել եք։ Շտապե՛ք և իմ հորն այստե՛ղ բերեք»։
14 Ապա իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկավ և սկսեց լաց լինել. Բենիամինն էլ նրա վզովն+ ընկավ ու լաց եղավ։ 15 Նա համբուրեց իր բոլոր եղբայրներին և նրանց վզովն ընկնելով՝ լաց եղավ+։ Դրանից հետո նրա եղբայրները խոսեցին նրա հետ։
16 Փարավոնի տուն լուր հասավ, թե՝ «Հովսեփի եղբայրներն են եկել»։ Դա հաճելի երևաց փարավոնին ու նրա ծառաներին+։ 17 Ուստի փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. «Այսպես արեք։ Բեռնեք ձեր անասունները և գնացեք ու մտեք Քանանի երկիր+, 18 վերցրեք ձեր հորը, ձեր տնեցիներին ու եկեք ինձ մոտ, որ Եգիպտոսի բարիքները ձեզ տամ, և կերեք երկրի պարարտ մասը»+։ 19 Հրամայում եմ քեզ ասել նրանց+. «Այսպես արեք։ Եգիպտոսից ձեր մանուկների և ձեր կանանց համար սայլակառքեր+ վերցրեք և ձեր հորը դրանցից մեկի վրա նստեցրեք ու եկեք այստեղ+։ 20 Թող ձեր աչքը չափսոսա ձեր ունեցվածքը+, որովհետև ամբողջ Եգիպտոսի բարիքները ձերն են»»+։
21 Իսրայելի որդիները այդպես էլ արեցին, և Հովսեփը, փարավոնի հրամանի համաձայն, նրանց սայլակառքեր ու ճանապարհի համար պաշար+ տվեց։ 22 Նրանցից յուրաքանչյուրին նա մեկական նոր թիկնոց+ տվեց, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ և հինգ նոր թիկնոց+։ 23 Իր հորը նա ուղարկեց հետևյալը՝ տասը էշ, որ կրում էին Եգիպտոսի բարիքները, և տասը էգ էշ, որ կրում էին ցորեն, հաց և այլ ուտելիքներ իր հոր ճանապարհի համար։ 24 Նա ուղարկեց իր եղբայրներին, ու նրանք գնացին, և նա ասաց. «Ճանապարհին չվիճեք»+։
25 Նրանք դուրս եկան Եգիպտոսից և հասան Քանանի երկիր՝ իրենց հայր Հակոբի մոտ։ 26 Այդ ժամանակ նրան տեղեկացրին՝ ասելով. «Հովսեփը ո՛ղջ է, և նա՛ է տիրում ողջ Եգիպտոսի վրա»+։ Հակոբի սիրտը նվաղեց, քանի որ չէր հավատում նրանց+։ 27 Բայց երբ նրանք հայտնեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ իրենց ասել էր, ու երբ նա տեսավ այն սայլակառքերը, որոնք Հովսեփն ուղարկել էր իրեն տանելու համար, նրանց հայր Հակոբի ոգին կենդանացավ+։ 28 Ապա Իսրայելը բացականչեց. «Բավակա՛ն է։ Իմ որդի Հովսեփը ո՛ղջ է։ Ա՜խ, գնամ և նախքան մեռնելս տեսնեմ նրան»+։
46 Իսրայելը և բոլոր նրանք, ովքեր իրենն էին, ճանապարհ ընկան ու եկան Բերսաբեե+, և նա իր հայր Իսահակի+ Աստծուն զոհեր մատուցեց։ 2 Աստված գիշերվա տեսիլքներում խոսեց Իսրայելի հետ՝ ասելով+. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա պատասխանեց. «Ահա՛ ես»+։ 3 Աստված շարունակեց. «Ես եմ ճշմարիտ Աստվածը+՝ քո հոր Աստվածը+։ Մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, քանի որ այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու+։ 4 Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս ու անպայման կհանեմ քեզ այնտեղից+, և Հովսեփն իր ձեռքը քո աչքերին կդնի*»+։
5 Դրանից հետո Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից, և Իսրայելի որդիները իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին ու իրենց կանանց փոխադրեցին այն սայլակառքերով, որոնք փարավոնն ուղարկել էր Հակոբին փոխադրելու համար+։ 6 Նրանք իրենց հետ վերցրին նաև իրենց հոտերը և ունեցվածքը, որ կուտակել էին Քանանի երկրում+։ Վերջապես նրանք՝ Հակոբը և նրա ամբողջ սերունդը, հասան Եգիպտոս։ 7 Նա իր հետ Եգիպտոս բերեց իր որդիներին, իր որդիների որդիներին, իր աղջիկներին և իր որդիների աղջիկներին, այսինքն՝ իր ողջ սերունդը+։
8 Սրանք են Իսրայելի, այսինքն՝ Հակոբի որդիների անունները, ովքեր եկան Եգիպտոս+. Հակոբի անդրանիկը Ռուբենն+ էր։
9 Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին+։
10 Շմավոնի+ որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը+, Սահառը և Շաուլը+՝ քանանացի կնոջ որդին։
11 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը+, Կահաթը+ և Մերարին+։
12 Հուդայի+ որդիներն էին Էրը+, Օնանը+, Շելան+, Փարեսը+ և Զարան+։ Սակայն Էրն ու Օնանը Քանանի երկրում մահացան+։
13 Իսաքարի+ որդիներն էին Թոլան+, Փուվան+, Եոբը և Սամրոնը+։
14 Զաբուղոնի+ որդիներն էին Սարեդը, Ելոնը և Հալելը+։
15 Սրանք են Լիայի+ որդիները, որոնց նա ծնեց Հակոբի համար Փադան-Արամում, ինչպես նաև նրա աղջիկ Դինային+։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները երեսուներեք հոգի էին։
16 Գադի+ որդիներն էին Սիֆոնը, Անգին, Սունին, Եսբոնը, Էրին, Արոդին և Արելին+։
17 Ասերի+ որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան+։ Նրանց քույրը Սերան էր։
Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը+։
18 Սրանք են Զելփայի+ որդիները, որին Լաբանը տվեց իր աղջիկ Լիային։ Նա Հակոբի համար ծնեց այս տասնվեց հոգուն։
19 Ռաքելի+՝ Հակոբի կնոջ որդիներն էին Հովսեփն+ ու Բենիամինը+։
20 Եգիպտոսի երկրում Հովսեփն ունեցավ Մանասեին+ ու Եփրեմին*+, որոնց նրա համար ծնեց Ասանեթը+՝ Օն քաղաքի Պետափրեա քրմի աղջիկը։
21 Բենիամինի որդիներն էին Բաղան+, Բոքորը+, Ասբելը, Գերան+, Նեեմանը+, Էհին, Ռոսը, Մուփիմը+, Օփիմը+ և Արեդը։
22 Սրանք են Ռաքելի որդիները, որոնց նա ծնեց Հակոբի համար։ Բոլորը՝ տասնչորս հոգի։
23 Դանի+ որդիներն էին* Հուսիմը+։
24 Նեփթաղիմի+ որդիներն էին Հասեելը, Գունին+, Հասիրը և Սիլլեմը+։
25 Սրանք են Բալլայի+ որդիները, որին Լաբանը տվեց իր աղջիկ Ռաքելին։ Նա Հակոբի համար ծնեց այս յոթ հոգուն։
26 Հակոբի երանքից+ դուրս եկած բոլոր հոգիները, որոնք նրա հետ եկան Եգիպտոս, վաթսունվեց հոգի էին՝ չհաշված նրա հարսներին։ 27 Եգիպտոսում Հովսեփի համար ծնված որդիները երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր անդամները, որ եկան Եգիպտոս, յոթանասուն*+ հոգի էին։
28 Նա Հուդային+ իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ, որ Գեսեմի մասին նախապես տեղեկություն տա։ Հետո նրանք հասան Գեսեմ+ երկիր։ 29 Հովսեփն էլ պատվիրեց պատրաստել իր կառքը և գնաց, որ իր հայր Իսրայելին Գեսեմում դիմավորի+։ Տեսնելով նրան՝ նա իսկույն նրա վզովն ընկավ ու երկար լաց եղավ+։ 30 Այդ ժամանակ Իսրայելը Հովսեփին ասաց. «Հիմա, երբ տեսա քո երեսը և իմացա, որ ողջ ես, կարող եմ մեռնել»+։
31 Ապա Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տնեցիներին ասաց. «Գնամ և փարավոնին տեղեկացնեմ ու ասեմ+. «Եղբայրներս ու իմ հոր տնեցիները, որոնք Քանանի երկրում էին, ինձ մոտ են եկել+։ 32 Այդ մարդիկ հովիվներ են+, նրանք անասուններ են պահում և իրենց հոտերն ու նախիրները+, նաև ողջ ունեցվածքը բերել են այստեղ»+։ 33 Երբ փարավոնը ձեզ կանչի ու հարցնի, թե՝ «ինչո՞վ եք զբաղվում», 34 ասացեք՝ «քո ծառաները մանկությունից մինչև հիմա անասուններ են պահում, ինչպես մենք, այնպես էլ մեր նախահայրերը»+։ Այսպես ասացեք, որ ապրեք Գեսեմ երկրում+, քանի որ բոլոր նրանք, ովքեր ոչխարներ են արածեցնում, գարշելի են Եգիպտոսի համար»+։
47 Հովսեփը եկավ ու տեղեկացրեց փարավոնին՝ ասելով+. «Իմ հայրն ու իմ եղբայրները իրենց հոտերով ու նախիրներով և իրենց ողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա գտնվում են Գեսեմ երկրում»+։ 2 Նա իր եղբայրներից հինգին վերցրեց, որ ներկայացնի փարավոնին+։
3 Փարավոնը նրա եղբայրներին հարցրեց. «Ինչո՞վ եք զբաղվում»+։ Նրանք պատասխանեցին. «Քո ծառաները ոչխարներ են արածեցնում+, ինչպես մենք, այնպես էլ մեր նախահայրերը»+։ 4 Ապա ասացին փարավոնին. «Մենք եկել ենք, որ այս երկրում ապրենք որպես պանդուխտ+, քանի որ Քանանի+ երկրի սաստիկ սովի պատճառով քո ծառաների հոտերի համար այնտեղ արոտավայր չկա+։ Այժմ խնդրում ենք, թույլ տուր քո ծառաներին, որ Գեսեմ+ երկրում բնակվեն»։ 5 Փարավոնն էլ ասաց Հովսեփին. «Քո հայրն ու եղբայրները քեզ մոտ են եկել։ 6 Եգիպտոսը քո տրամադրության տակ է+։ Քո հորն ու եղբայրներին այս երկրի լավագույն մասում բնակեցրու+։ Թող որ Գեսեմ+ երկրում բնակվեն, և եթե գիտես, որ նրանց մեջ խիզախ մարդիկ կան+, ապա նրանց նշանակիր, որ հսկեն իմ անասունները»+։
7 Ապա Հովսեփը ներս բերեց իր հայր Հակոբին ու ներկայացրեց փարավոնին, և Հակոբը օրհնեց փարավոնին+։ 8 Նա հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»։ 9 Հակոբը պատասխանեց. «Հարյուր երեսուն տարի ես պանդխտության մեջ եմ+։ Կյանքիս տարիները քիչ և ցավով լի են եղել+, և դրանք չեն հասել իմ հայրերի կյանքի տարիներին, որ անցկացրել են պանդխտության մեջ»+։ 10 Այնուհետև Հակոբը օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից+։
11 Եվ ինչպես որ փարավոնը հրամայել էր, Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտոսում և երկրի լավագույն մասում՝ Ռամսես երկրում+, կալվածք տվեց։ 12 Եվ Հովսեփն իր հորը, եղբայրներին ու իր հոր բոլոր տնեցիներին, ըստ իրենց երեխաների թվի+, հացով էր ապահովում+։
13 Քանի որ սովը շատ էր սաստկացել+, ողջ երկրում այլևս հաց չկար, և սովի+ պատճառով Եգիպտոսն ու Քանանի երկիրը հյուծվել էին։ 14 Հովսեփը Եգիպտոսում և Քանանի երկրում եղած ամբողջ փողը, որով մարդիկ հացահատիկ էին գնում+, հավաքում և բերում էր փարավոնի տուն։ 15 Որոշ ժամանակ անց Եգիպտոսի և Քանանի երկրի փողը սպառվեց, ուստի բոլոր եգիպտացիները սկսեցին գալ Հովսեփի մոտ և ասել. «Հաց տուր մեզ+։ Ինչո՞ւ մեռնենք քո առաջ այն պատճառով, որ փողը վերջացել է»+։ 16 Իսկ Հովսեփն ասաց. «Եթե փողը վերջացել է, ուրեմն ձեր անասունները բերեք, և ձեր անասունների դիմաց ես հաց կտամ ձեզ»։ 17 Նրանք սկսեցին իրենց անասունները բերել Հովսեփի մոտ+, և Հովսեփը ձիերի, հոտերի ու նախիրների անասունների և էշերի դիմաց նրանց հաց էր տալիս։ Այդ տարվա ընթացքում նրանց բոլոր անասունների դիմաց նա նրանց հացով էր ապահովում։
18 Այդ տարին ավարտվեց։ Հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Չենք թաքցնում մեր տիրոջից այն, որ մեր փողն ու ընտանի կենդանիների հոտերը մեր տիրոջն ենք տվել+։ Բացի մեր մարմիններից ու երկրից, էլ ոչինչ չի մնացել մեր տիրոջ համար+։ 19 Ինչո՞ւ մահանանք մեր տիրոջ աչքի առաջ+՝ մենք ու մեր երկիրը։ Հացի դիմաց գնիր մեզ ու մեր երկիրը+, և մեր երկրով հանդերձ մենք փարավոնի ստրուկները կլինենք։ Սերմեր տուր մեզ, որ ապրենք ու չմեռնենք և որ մեր երկիրը ամայի չդառնա»+։ 20 Ուստի Հովսեփը ամբողջ Եգիպտոսը գնեց փարավոնի համար+, որովհետև դաժան սովի պատճառով բոլոր եգիպտացիները վաճառեցին իրենց արտերը։ Այդպես երկիրը փարավոնինը եղավ։
21 Իսկ ժողովրդին նա տեղափոխեց քաղաքներ՝ Եգիպտոսի տարածքի մի ծայրից մյուս ծայրը+։ 22 Նա միայն քրմերի հողատարածքները չգնեց+, քանի որ քրմերի մթերաբաժինը փարավոնից էր, և նրանք փարավոնի տված մթերաբաժնով էին սնվում+։ Դրա համար նրանք իրենց հողատարածքները չվաճառեցին+։ 23 Այնուհետև Հովսեփը ժողովրդին ասաց. «Այսօր ես ձեզ և ձեր երկիրը գնեցի փարավոնի համար։ Ահա՛ ձեզ սերմ, ցանե՛ք երկիրը+։ 24 Երբ այն բերք+ տա, դրա հինգերորդ մասը կտաք փարավոնին+, իսկ չորս մասը ձերը կլինի իբրև արտի սերմ և ուտելիք՝ ձեզ, ձեր տանը լինողների ու ձեր երեխաների համար»+։ 25 Նրանք էլ ասացին. «Դու փրկեցիր մեր կյանքը+։ Թող մեր տիրոջ աչքին հաճություն գտնենք, և մենք փարավոնի ստրուկները կդառնանք»+։ 26 Հովսեփը հրամանագիր արձակեց այն մասին, որ բերքի հինգերորդ մասը տրվի փարավոնին, և այդ հրամանագիրը մինչև օրս ուժի մեջ է Եգիպտոսի բոլոր հողատարածքների համար։ Որպես հատուկ խմբի՝ միայն քրմերի հողատարածքները փարավոնինը չդարձան+։
27 Իսրայելը ապրում էր Եգիպտոսում՝ Գեսեմ+ երկրում։ Նրանք բնակություն հաստատեցին այնտեղ և բազմացան ու խիստ շատացան+։ 28 Հակոբը Եգիպտոսում ապրեց տասնյոթ տարի. ընդամենը նա ապրեց հարյուր քառասունյոթ տարի+։
29 Մոտեցան Իսրայելի մահանալու օրերը+։ Նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց. «Եթե քո աչքին հաճություն եմ գտել, խնդրում եմ, ձեռքդ ազդրիս+ տակ դիր և երդվիր, որ իմ հանդեպ սիրառատ բարություն և հավատարմություն կդրսևորես+։ Խնդրում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր+։ 30 Երբ ես ննջեմ իմ հայրերի հետ+, հանիր ինձ Եգիպտոսից և նրանց գերեզմանում թաղիր»+։ Նա էլ ասաց. «Ես կանեմ այնպես, ինչպես ասացիր»։ 31 Ապա նա ասաց՝ երդվի՛ր։ Նա էլ երդվեց+։ Դրանից հետո Իսրայելը գլուխը խոնարհեց մահճակալի գլխատեղին+։
48 Այս ամենից հետո Հովսեփին ասացին. «Քո հայրը տկարանում է»։ Ուստի նա իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին+ վերցրեց իր հետ։ 2 Հակոբին տեղեկացրին՝ ասելով. «Քո որդի Հովսեփը քեզ մոտ է եկել»։ Իսրայելն էլ ուժերը հավաքեց և նստեց իր մահճին։ 3 Հակոբն ասաց Հովսեփին.
«Ամենակարող Աստվածը երևաց ինձ Լուզում+՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ+։ 4 Նա ասաց. «Ես կբազմացնեմ և կշատացնեմ+ քեզ ու քեզնից ժողովուրդների ժողով+ առաջ կբերեմ և այս երկիրը քեզնից հետո եկող քո սերնդին կտամ որպես հավիտենական կալվածք»+։ 5 Քո երկու որդիները, որոնց ունեցար Եգիպտոսում նախքան քեզ մոտ՝ Եգիպտոս գալս, իմն են+։ Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի+ պես իմը կլինեն։ 6 Իսկ քո այն երեխաները, որոնք կծնվեն նրանցից հետո, քոնը կլինեն։ Նրանց ժառանգությունը իրենց եղբայրների անունով կլինի+։ 7 Երբ ես գալիս էի Փադանից+, Ռաքելը+ ճանապարհին Քանանի երկրում կողքիս մահացավ։ Եվ քանի որ մինչև Եփրաթա+ հասնելը դեռ շատ կար, նրան թաղեցի դեպի Եփրաթա, այսինքն՝ Բեթլեհեմ+ տանող ճանապարհին»։
8 Հետո Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին ու հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»+։ 9 Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված տվել է ինձ այստեղ»+։ Նա էլ ասաց. «Նրանց ինձ մոտ բեր, խնդրեմ, որ օրհնեմ նրանց»+։ 10 Իսրայելի տեսողությունը ծերության պատճառով թուլացել էր+, և նա չէր տեսնում։ Ուստի Հովսեփը նրանց մոտեցրեց, և նա համբուրեց ու գրկեց նրանց+։ 11 Իսրայելն ասաց Հովսեփին. «Մտքովս անգամ չէր անցնի, թե կտեսնեմ քո երեսը+, բայց Աստված թույլ տվեց, որ նույնիսկ քո զավակներին տեսնեմ»։ 12 Այդ ժամանակ Հովսեփը նրա ծնկներից մի կողմ տարավ նրանց ու երեսը մինչև գետին խոնարհեց+։
13 Հետո Հովսեփը նրանց երկուսին վերցրեց և մոտեցրեց իր հորը. Եփրեմին իր աջ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի ձախ կողմում+, իսկ Մանասեին՝ ձախ ձեռքով՝ Իսրայելի աջ կողմում+։ 14 Սակայն Իսրայելը մեկնեց իր աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին+, թեև նա կրտսերն էր+, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին+։ Նա միտումնավոր իր ձեռքերը այդպես դրեց, չնայած որ Մանասեն էր առաջնեկը+։ 15 Նա օրհնեց Հովսեփին ու ասաց+.
«Ճշմարիտ Աստված, որի առաջ իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը քայլեցին+,
Ճշմարիտ Աստված, որն իմ ամբողջ կյանքում հովվեց ինձ մինչև այսօր+,
16 Այն հրեշտակը*, որն ազատեց ինձ ամեն տեսակ փորձանքներից+, թող օրհնի տղաներին+։
Թող նրանք իմ անունով ու իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով կոչվեն+,
Եվ թող նրանք շատանան, մինչև որ բազմություն դառնան երկրի վրա»+։
17 Երբ Հովսեփը տեսավ, որ իր հայրը աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, դա նրան դուր չեկավ+, ուստի բռնեց հոր ձեռքը, որ Եփրեմի գլխի վրայից վերցնի ու դնի Մանասեի գլխին+։ 18 Հովսեփը հորն ասաց. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև առաջնեկը+ սա է։ Աջ ձեռքդ նրա՛ գլխին դիր»։ 19 Բայց հայրը մերժեց ու ասաց. «Գիտեմ, որդի՛ս, գիտեմ։ Նա նույնպես ժողովուրդ կդառնա, և նա նույնպես մեծ կլինի+։ Այնուհանդերձ, նրա կրտսեր եղբայրը նրանից ավելի մեծ կլինի+, և նրա հետնորդները ամբողջական ազգեր կդառնան»+։ 20 Նա շարունակեց օրհնել+ նրանց այդ օրը և ասել.
«Իսրայելը քո անունով պիտի օրհնի ու ասի.
«Թող Աստված քեզ Եփրեմի և Մանասեի նման դարձնի»»+։
Այդպես նա Եփրեմին Մանասեից+ առաջ դրեց։
21 Այնուհետև Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես մեռնում եմ+։ Բայց Աստված ձեզ հետ կլինի և ձեզ կվերադարձնի ձեր նախահայրերի երկիրը+։ 22 Ես երկրից քեզ մի մաս ավել եմ տալիս, քան քո եղբայրներին+։ Ես իմ սրով ու իմ աղեղով եմ այն վերցրել ամորհացիների ձեռքից»։
49 Ավելի ուշ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվեք մեկտեղ, որ ձեզ ասեմ, թե ինչ է ձեզ պատահելու վերջին օրերում։ 2 Հավաքվե՛ք և լսեցե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ, լսեցե՛ք ձեր հայր Իսրայելին+։
3 Ռուբե՛ն, դու իմ անդրանիկն ես+, իմ ուժն ու իմ առնականության զորությունը+, արժանապատվության գերազանցությունը և զորության գերազանցությունը։ 4 Ջրերի պես սանձարձակ ես դու, քեզ մի՛ բարձրացրու+, որովհետև քո հոր անկողինը ելար+։ Այդ ժամանակ դու պղծեցիր իմ մահիճը+։ Նա անկողի՛նս ելավ։
5 Շմավոնն ու Ղևին եղբայրներ են+։ Բռնության գործիքներ են նրանց սպանության զենքերը+։ 6 Նրանց հետ մի՛ մտերմացիր+, ո՛վ իմ հոգի։ Նրանց ժողովին մի՛ միացիր+, ո՛վ իմ բանականություն, որովհետև իրենց բարկությամբ նրանք մարդկանց սպանեցին+ և իրենց քմահաճությամբ ցլերի ջլեր կտրեցին։ 7 Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը+, որովհետև դաժան+ է, նաև նրանց ցասումը, որովհետև խստությամբ է վարվում+։ Կբաժանեմ նրանց Հակոբի երկրում և կցրեմ նրանց Իսրայելում+։
8 Իսկ քեզ, Հո՛ւդա+, քո եղբայրները կգովեն+։ Քո ձեռքը թշնամիներիդ ծոծրակին կլինի+։ Քո հոր որդիները մինչև գետին կխոնարհվեն քո առաջ+։ 9 Հուդան առյուծի ձագ է+։ Որդի՛ս, դու որսը կուտես ու կբարձրանաս։ Նա խոնարհվեց, նա առյուծի պես ձգվեց։ Նա առյուծ է, ո՞վ կհամարձակվի արթնացնել նրան+։ 10 Գավազանը* չի հեռանա Հուդայից+, ոչ էլ ղեկավարի ցուպը*՝ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը* գա+, և ժողովուրդների հնազանդությունը նրան կպատկանի+։ 11 Իր էշը կապելով որթատունկին և իր էշի ձագը՝ ընտիր որթատունկին՝ նա իր հագուստները գինու մեջ կլվանա և իր հանդերձները՝ խաղողի արյան մեջ+։ 12 Գինուց նրա աչքերը մուգ կարմիր են, իսկ կաթից նրա ատամները սպիտակել են։
13 Զաբուղոնը ծովի ափին կբնակվի, և կլինի այն ափին+, որտեղ նավերը խարիսխ են գցում+։ Նրա հեռավոր սահմանը դեպի Սիդոն կլինի+։
14 Իսաքարը+ պնդոսկր էշ է, որ պառկում է երկու խուրջինների մեջտեղում։ 15 Նա կտեսնի, որ հանգստի վայրը լավ է, և երկիրը՝ հաճելի։ Նա իր ուսերը կկռացնի, որ ծանրություն կրի, և ստրկական աշխատանք կկատարի։
16 Դանը՝ Իսրայելի ցեղերից մեկը, կդատի իր ժողովրդին+։ 17 Թող Դանը օձ լինի ճանապարհի եզրին՝ եղջերավոր օձ՝ ճանապարհի կողքին, որը խայթում է ձիերի գարշապարները, այնպես որ դեպի հետ է ընկնում հեծյալը+։ 18 Ես քեզնից փրկություն կսպասեմ, ո՛վ Եհովա+։
19 Իսկ Գադի վրա հրոսակախումբ կհարձակվի, բայց նա թիկունքից կհետապնդի հրոսակներին+։
20 Ասերից պարարտ հաց կլինի+, և նա թագավորական համեղ ուտեստներ կտա+։
21 Նեփթաղիմը+ նրբագեղ եղնիկ է։ Նա վայելուչ խոսքեր է ասում+։
22 Հովսեփը պտղատու ծառի ընձյուղ է+։ Նա ընձյուղ է մի պտղատու ծառի, որն աճում է աղբյուրի+ մոտ և իր ճյուղերը տարածում է պատնիվեր+։ 23 Բայց աղեղնավորները նեղում և նետահարում էին նրան և ոխ էին պահում նրա հանդեպ+։ 24 Այնուհանդերձ, նրա աղեղը ամուր էր մնում+, և նրա զորեղ ձեռքերը՝ ճկուն+։ Հակոբի Հզորից է Հովիվը+, Իսրայելի Քարը+։ 25 Նա քո հոր Աստծուց է+, և Աստված կօգնի քեզ+։ Նա Ամենակարողի հետ է+, և Աստված վերևից կօրհնի քեզ երկնքի օրհնություններով+, ներքևում եղող ջրերի անդունդի օրհնություններով+, ստինքների և որովայնի օրհնություններով+։ 26 Քո հոր օրհնությունները հավերժական լեռների օրհնություններից+ և հավիտենական բլուրների զարդարանքներից ավելի լավը կլինեն+։ Նրանք կմնան Հովսեփի գլխի վրա՝ նրա գագաթի վրա, ով առանձնացվել է իր եղբայրներից+։
27 Բենիամինը գայլի պես կպատառոտի+։ Առավոտյան բռնված կենդանուն կուտի, իսկ երեկոյան ավար կբաժանի»+։
28 Սրանք բոլորը Իսրայելի տասներկու ցեղերն են, և ահա այն ամենը, ինչ ասաց նրանց հայրը, երբ օրհնում էր նրանց։ Նա օրհնեց յուրաքանչյուրին՝ ըստ իր օրհնության+։
29 Դրանից հետո նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես միանում եմ իմ ժողովրդին+։ Թաղեք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որը քետացի Եփրոնի+ արտում է, 30 այն քարայրում, որը Մաքփելա արտում է, որը Մամբրեի դիմացն է՝ Քանանի երկրում։ Այն արտում, որն Աբրահամը որպես գերեզման+ գնեց քետացի Եփրոնից։ 31 Այնտեղ թաղված են Աբրահամն ու նրա կին Սառան+, այնտեղ թաղված են Իսահակն ու նրա կին Ռեբեկան+, և այնտեղ ես թաղեցի Լիային։ 32 Այդ արտը և նրա միջի քարայրը Քետի+ որդիներից էին գնվել»։
33 Այսպիսով՝ Հակոբը ավարտեց իր որդիներին պատվերներ տալը։ Հետո նա իր ոտքերը բարձրացրեց ու դրեց մահճին և վախճանվեց՝ միանալով իր ժողովրդին+։
50 Հովսեփը կռացավ իր հոր երեսին+, լաց եղավ նրա վրա ու համբուրեց նրան+։ 2 Հետո հրամայեց իր ծառաներին՝ բժիշկներին, որ զմռսեն+ իր հորը։ Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին։ 3 Դրա համար նրանցից պահանջվեց քառասուն լրիվ օր, որովհետև զմռսելը սովորաբար նրանցից այդքան օր է պահանջում։ Եվ եգիպտացիները յոթանասուն օր լաց եղան նրա համար+։
4 Երբ նրա վրա սգալու օրերը լրացան, Հովսեփը խոսեց փարավոնի տնեցիների հետ ու ասաց. «Եթե հաճություն եմ գտել ձեր աչքին+, խնդրում եմ, խոսեք փարավոնի առաջ ու ասացեք. 5 «Հայրս ինձ երդվել+ տվեց՝ ասելով. «Ես մահանում եմ+։ Ինձ թաղիր այն գերեզմանում, որ Քանանի+ երկրում փորել եմ ինձ+ համար»։ Ուստի խնդրում եմ, թույլ տուր, որ գնամ ու թաղեմ իմ հորը, որից հետո կվերադառնամ»»։ 6 Փարավոնն ասաց. «Գնա և թաղիր քո հորը, ինչպես որ նա քեզ երդվել տվեց»+։
7 Ուստի Հովսեփը գնաց՝ իր հորը թաղելու։ Նրա հետ գնացին նաև փարավոնի բոլոր ծառաները, նրա տան բոլոր երեցները+ և Եգիպտոսի բոլոր երեցները, 8 Հովսեփի բոլոր տնեցիները, նրա եղբայրները և նրա հոր տնեցիները+։ Միայն փոքր երեխաներին, հոտերն ու նախիրները թողեցին Գեսեմ երկրում։ 9 Նրա հետ գնացին նաև կառքեր+ ու ձիավորներ։ Արդյունքում մի մեծ շքախումբ կազմվեց։ 10 Նրանք հասան Ատադի կալը+, որը գտնվում է Հորդանանի+ շրջանում, և այնտեղ անչափ մեծ ու սաստիկ ողբ արեցին, և Հովսեփը յոթ օր շարունակ սգո արարողություններ արեց իր հոր համար+։ 11 Այդ երկրի բնակիչները՝ քանանացիները, տեսնելով Ատադի կալում կատարվող սգո արարողությունները, բացականչեցին. «Եգիպտացիների մոտ սաստիկ սուգ է»։ Դա է պատճառը, որ Հորդանանի շրջանում+ գտնվող այդ վայրը Աբել-Միսրայիմ* կոչվեց։
12 Հակոբի որդիները արեցին ճիշտ այնպես, ինչպես նա պատվիրել էր+։ 13 Նրան տարան Քանանի երկիր և թաղեցին Մաքփելա արտի քարայրում, այն արտում, որը Մամբրեի+ դիմացն է, և որը Աբրահամը որպես գերեզման գնել էր քետացի Եփրոնից։ 14 Իր հորը թաղելուց հետո Հովսեփը վերադարձավ Եգիպտոս, նրա հետ նաև իր եղբայրները և բոլոր նրանք, ովքեր իր հետ գնացել էին իր հորը թաղելու։
15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, սկսեցին ասել. «Հնարավոր է՝ Հովսեփը ոխ է պահում մեր հանդեպ+, և նա հաստատ կհատուցի մեզ այն ողջ չարիքի դիմաց, որ արել ենք նրան»+։ 16 Ուստի Հովսեփին իրենց հոր պատվերը հաղորդեցին՝ ասելով. «Հայրդ մեռնելուց առաջ պատվիրեց. 17 «Այսպես ասացեք Հովսեփին. «Աղաչում եմ քեզ, ներիր+, խնդրեմ, քո եղբայրների հանցանքն ու նրանց մեղքը, որ չարիք արեցին քեզ»»+։ Ուստի այժմ խնդրում ենք, ներիր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»+։ Երբ Հովսեփին այս խոսքերն ասացին, նա լաց եղավ։ 18 Դրանից հետո նրա եղբայրներն էլ եկան, ընկան նրա առաջ ու ասացին. «Մենք քո ծառաներն ենք»+։ 19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստված եմ+։ 20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց այն բարիք դարձնել, որպեսզի անի այն, ինչ այսօր տեսնում եք՝ շատ մարդկանց կյանքեր փրկի+։ 21 Ուստի հիմա մի՛ վախեցեք։ Ես ձեզ ու ձեր երեխաներին ուտելիքով կապահովեմ»+։ Այդպես նա մխիթարեց նրանց և իր խոսքերով վստահություն ներշնչեց։
22 Հովսեփը շարունակեց ապրել Եգիպտոսում, ինչպես նա, այնպես էլ իր հոր տունը։ Նա հարյուր տասը տարի ապրեց։ 23 Հովսեփը տեսավ Եփրեմի որդիներին մինչև երրորդ սերունդը+, ինչպես նաև Մանասեի որդի Մաքիրի+ որդիներին։ Նրանք Հովսեփի ծնկներին+ ծնվեցին։ 24 Անցավ որոշ ժամանակ և Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ես մահանում եմ, բայց Աստված անպատճառ ուշադրություն կդարձնի ձեզ+ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որի մասին երդվեց Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»+։ 25 Հովսեփը երդվել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպատճառ ուշադրություն կդարձնի ձեզ։ Այդ ժամանակ տարեք իմ ոսկորները այստեղից»+։ 26 Դրանից հետո հարյուր տասը տարեկանում Հովսեփը մահացավ։ Նրան զմռսեցին+ և դագաղի մեջ դրեցին Եգիպտոսում։
[Ծանոթագրություններ]
Այստեղ օգտագ. եբր. բառը տարբերվում է 1, 21, 27-րդ համարներում և 2։3-ում օգտագ. «ստեղծել» բառից և նշ. է «շինել» կամ «անել»։
«Թռչուն» թարգմանված եբր. օֆ բառը կարող է ներառել նաև թևավոր միջատներին։
Եբր.-ում այս բառը ակներև. վերաբ. է այն արարածներին, որոնք գետնին մոտ են գտնվում, օր.՝ փոքր կենդանիներին, կրծողներին, սողուններին ու միջատներին։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Առաջին անգամ այստեղ է հանդիպում Աստծու անձնանունը՝ יְהוָה (ՅՀՎՀ)։ Նշ. է «նա դարձնում է»։ Այն ցույց է տալիս, որ նա կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակները իրականացնելու համար։ Միայն ճշմարիտ Աստված իրավունք ունի կրելու այս անունը։ Տե՛ս հավելված 1։
Կամ՝ «մառախուղ»։
LXXVg-ում՝ «Եթովպիա»։
Տիգրիսի եբր. անվանումը։
Բռց.՝ «շինեց»։
Եբրայերեն բառը նշ. է «ամուր կպչել, սոսնձվել»։
Կամ՝ «կոնքերի հատվածը»։
Բռց.՝ «սերմ»։ Եբր. զերա բառը եզ. թվով է, բայց կարող է արտահայտել հոգնակիության գաղափար։
Նշ. է «ապրող»։
Բռց.՝ «անորոշ ժմնկ»։ Եբր. բառը փոխանցում է անորոշ ժ-հատվածի միտք, որի սկիզբը կամ վերջը անհայտ է կամ անորոշ։ Սակայն այն վերաբ. է երկար ժ-հատվածի և երբեմն էլ հավիտենությանը։
Նշ. է «առաջ բերված»։ Եվան բացատրում է, թե ինչու է նրան տվել այս անունը։
Բռց.՝ «առաջ բերեցի»։
Բռց.՝ «իր ուժը»։
Նշ. է «վտարանդիություն»։
Նշ. է «նշանակված, դրված, հաստատված»՝ փոխարինելու կամ տեղակալելու իմաստով։
Կամ՝ «սկսեցին պղծել Եհովայի անունը»։
Նշ. է «հանգիստ, մխիթարություն»։
Նշ. է «ուրիշներին տապալողներ»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։
Կամ՝ «երկնային օվկիանոս»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս գալուց հետո Եհովայից ստացան սուրբ օրացույցը, այդ ամիսը դարձավ ութերորդը և կոչվեց բուլ։ Տե՛ս հավելված 18։
Այս արտահայտ-ը վերաբ. է մթնոլորտում եղած ջրային մեծ ամպհովանուն, որը շրջապատում էր երկիրը և որը 1։6, 7-ում նկարագրվում է որպես «տարածության վերևի ջրեր»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Տե՛ս 7։11-ի ծնթ.։
Բառացի՝ «ոտքի համար հանգստի տեղ»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Կամ՝ «հանգստացնող, խաղաղեցնող»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Բռց.՝ «սա մեծ քաղաքն է»։ Հվնբր սա վերաբ. է Նինվեին և մյուս երեք քաղաքներին՝ միասին վերցրած։
Նշանակում է «բաժանում, հոսք»։
Բռց.՝ «Բաբել»։ Եբր.՝ Բավել։ Մովսեսը «Բաբել» բառը վերցրել է բալալ բայի արմատից, որը նշ. է «շփոթեցնել, խառնակել»՝ այդպիսով «Բաբել» բառին տալով «խառնաշփոթություն» իմաստը։
Տե՛ս 22։18-ի ծնթ.։
Բռց.՝ «հոգիներ»։
Կամ՝ «հռչակել (քարոզել) անունը»։ Տե՛ս Ելք 34։5։
Կամ՝ «հարավ», այսինքն՝ Ավետյաց երկրի հարավային մասը։
Կամ՝ «Իջվածքը»։ Սա գրեթե կլոր տարածք է Հորդանանի հովտի ստորին մասում՝ Երիքովի շուրջը։
Տե՛ս 3։22-ի ծնթ.։
Կամ՝ «տասանորդը»։
Բռց.՝ «հոգիներ»։
Կամ՝ «քո ընդերքից»։
Սա առաջին տեղն է, որտեղ հիշատակվում է հավատ ընծայելու մասին։ Հմմտ. Հռ 4։11։
Նշ. է «Աստված լսում է»։
Այսինքն՝ վայրագ։ Հվնբր սա վերաբ. է չափազանց անկախ խառնվածքին։
Կամ՝ «Աստված, որը տեսնում է ինձ», կամ՝ «Աստված, որն իրեն տեսանելի է դարձնում [որը հայտնվում է]»։
Նշ. է «ինձ տեսնողի՝ Կենդանի եղողի ջրհորը»։
Նշ. է «ցնծության հայր»։
Նշ. է «բազմության հայր»։
Տե՛ս 3։22-ի ծնթ.։
Բռց.՝ «ամեն արու», այդ թվում տղա երեխաները։
Հվնբր նշ. է «կռվարար»։
Նշ. է «իշխանուհի»։
Մեկ գրիվը հվսր է 7,33 լ.։
Տե՛ս 22։18-ի ծնթ.։
Կամ՝ «Իջվածքում»։ Տե՛ս 13։10-ի ծնթ.։
Կամ՝ «նվիրված սեր»։ Եբր.՝ խեսեդ, որը վերաբ. է սիրուց մղված բարությանը։
Նշ. է «չնչինություն»։
Նշ. է «հորից»։
Նշ. է «իմ ժողովրդի որդի», այսինքն՝ «իմ ազգականների որդի»։
Հվնբր պաշտոնական տիտղոս է։
Կամ՝ «ուրիշ տեր է տիրում նրան որպես կնոջ»։
Եբր. դարձվածք, որը պաշտոնապես հաստատում է կնոջ չվարկաբեկված հեղինակությունը՝ ուրիշների աչքում նրա վրայից հանելով մեղադրանքը։
Եբր. արտահայտ., որը վերաբ. է նետաձիգների ու նրանց թիրախների միջև ընկած տարածությանը։
Նշ. է «երդման ջրհոր» կամ «յոթի ջրհոր»։
Նշ. է «Եհովան կհոգա, Եհովան կտա»։
Այսինքն՝ քաղաքի դարպասներին։
Կամ՝ «իրենք իրենց օրհնեն, օրհնություն ստանան»։ Սա կարող է մատնանշել օրհնություն ստանալու համար գործողություն կատարելու անհրաժեշտությունը։
Այն կինը, որի հետ բազմակնության մեջ տղամարդը ամուսնանում էր, բացի իր գլխավոր կնոջից (կամ գլխավոր կանանցից), և որը գլխավոր կնոջ հետ համեմատած՝ ավելի ցածր կարգավիճակ ուներ։
Բռց.՝ «ձեր հոգին»։
Եբրայեցիների համար սիկղը կշռի և փողի հիմնական միավորն էր։ Մեկ սիկղը կշռ. էր 11,4 գ։
Մեկ սիկղը կշռ. էր 11,4 գ։
Այսինքն՝ քաղաքի դարպասներին։
«Ասուր, Լատուս և Լովոմ»։ Եբր-ում այս անունները կարող են ընդգրկել նաև նրանց հետնորդներին։
Նշ. է «Արամի (Ասորիքի) հարթավայր»։ Միջագետքի մի մասը։
Կամ՝ «քո ընդերքից»։
Նշ. է «մազոտ»։
Նշ. է «կրունկից բռնող, ուրիշի տեղը զբաղեցնող»։
Կամ՝ «վայրագ մարդ»։
Նշ. է «կարմիր, կարմրագույն»։
Տե՛ս 22։18-ի ծնթ.։
Տե՛ս բառարանը։
Նշ. է «վեճ, կռիվ»։
Նշ. է «մեղադրանք»։
Նշ. է «լայնարձակ տեղեր»։
Կամ՝ «հռչակեց (քարոզեց) անունը»։
Նշ. է «երդում» կամ «յոթ»։
Տե՛ս 21։31-ի ծնթ.։
Նշ. է «կրունկից բռնող, ուրիշի տեղը զբաղեցնող»։
Կամ՝ «իսմայելացիների»։ Այդ ժմնկ Իսմայելն արդեն մահացել էր, իսկ Եսավը մոտ 77 տարեկան էր։ Տե՛ս 25։17, 26։
Տե՛ս 22։18-ի ծնթ.։
Նշ. է «Աստծու տուն»։
Իրականում՝ զարմիկը։
Բռց.՝ «ատված է»։
Նշ. է «տե՛ս, որդի»։
Բռց.՝ «ատված եմ»։
Նշ. է «լսել», այսինքն՝ հավանությամբ լսել։
Նշ. է «կապվածություն, միացած»։
Նշ. է «գովաբանված, գովաբանության առարկա»։
Նշ. է «դատավոր»։
Նշ. է «իմ պայքարը»։
Նշ. է «հաջողություն»։
Նշ. է «երջանիկ, երջանկություն»։
Մորմազգիների ընտանիքին պատկանող պտղատու բույս։
Նշ. է «նա վարձ է», այսինքն՝ որպես վարձ տրված մարդ։
Կամ՝ «կբնակվի ինձ հետ»։ Տե՛ս «Զաբուղոն» անվան նշ-յան վերաբ. ծնթ.։
Նշ. է «բնակություն»։ Հվնբր նաև «հանդուրժողականություն, իշխանություն»։
Նշ. է «դատված [այսինքն՝ անմեղ ճանաչված, արդարացված]»։
Նշ. է «շատացնող, ավելացնող»։
Ընտանեկան աստվածներ, կամ՝ կուռքեր։
Այսինքն՝ Եփրատի։
Կամ՝ «որդիներիս»։
Արամ. (ասոր.) արտահայտ., նշ. է «վկա-քարակույտ»։
Եբր. արտահայտ., նշ. է «վկա-քարակույտ»։
Սա կարող է վերաբ. «աստվածներին», քանի որ ասորի Լաբանը հավատում էր թերափիմներին։
Կամ՝ «որդիներին»։
Նշ. է «երկու ճամբար»։
Տե՛ս բառարանը։
Բառացի՝ «ազդրի հոդի խոռոչ»։
Նշ. է «Աստված մարտնչում է, Աստծու հետ մարտնչող (համառորեն իր ուզածին հասնող)»։
Նշ. է «Աստծու երես»։
Բառացի՝ «ազդրային նյարդ»։
Բառացի՝ «ազդրի հոդափոս»։
Նշ. է «տաղավարներ, ծածկված ախոռներ»։
Անհայտ արժեք ունեցող դրամ. միավոր։
Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։
Նշ. է «Բեթելի Աստվածը»։
Նշ. է «լացի վիթխարի ծառ»։
Այստեղ «երանք» բառը վերաբ. է բազմացման օրգաններին։
Կամ՝ «կյանքը»։
Նշ. է «իմ տրտմության որդի»։
Նշ. է «աջ ձեռքի որդի»։
Բռց.՝ «հոգիներ»։
Կամ՝ «թոռներն էին»։
Այսինքն՝ Եփրատի։
Կամ՝ «նրա հոգին»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Այս դատավճիռը իրականցվում էր միայն մարդուն սպանելուց հետո։ Տե՛ս Հս 7։25։
Այսինքն՝ շեքը պատռել։
Նշ. է «շեքային պատռվածք»։
Նշ. է «փայլատակում, ծագում»։
Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»։
Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»։
Բռց.՝ «գլուխը բարձրացրեց»։
Եբր. բառը կարող է ցույց տալ, որ նա սափրեց և՛ մորուքը, և՛ գլուխը։
Եգիպտերենից եբր. տառադարձված այս արտահայտ-յան ճշգրիտ իմաստն անհայտ է։
Հվնբր եբր. նշ. է «ծածուկ բաներ բացահայտող»։
Նշ. է «նա, ով մոռանալ է տալիս»։
Նշ. է «կրկնակի պտղաբեր»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Այսինքն՝ կփակի Հակոբի աչքերը նրա մահվան ժմնկ։
«Եփրեմից» հետո LXX-ը ավելացնում է ևս հինգ անուն։ Դրանից պարզ է դառնում, թե ինչու Ստեփանոսը Գրծ 7։14-ում 70-ի փոխարեն հիշատակեց 75 հոգու։ Հվնբր նա մեջ էր բերում LXX-ից։
Հվնբր մյուս որդիների անունները բաց են թողնվել։
MTSyVg-ում՝ «յոթանասուն», LXX-ում՝ «յոթանասունհինգ»։ Տե՛ս 46։20-ի ծնթ.։
Հվնբր Աստծու հրեշտակ-պատգամաբերը։
Վերաբ. է նրա թագավորական իշխանությանը։
Վերաբ. է նրա հրամայելու իշխանությանը։
Նշ. է «նա, ում պատկանում է»։
Նշ. է «եգիպտացիների սուգ»։ «Միսրայիմը» եգիպտացիների եբր. անվանումն է։ Տե՛ս 10։13։