Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Ղուկաս 1 ։ 1–24 ։ 53
  • Ղուկաս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ղուկաս
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Ղուկաս

Ավետարան ըստ Ղուկասի

1 Շատերը ձեռնարկեցին գրել պատահած այն բոլոր դեպքերի մասին+, որոնց մենք նույնպես լիովին հավատում ենք, 2 ինչպես որ սկզբից+ ականատես եղողները+ և այս պատգամը հռչակող սպասավորները+ այս բաները պատմեցին մեզ։ 3 Ուստի ես նույնպես, որ սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել եմ, որոշեցի տրամաբանական հաջորդականությամբ+ գրել դրանք, ո՛վ պատվարժան+ Թեոֆիլոս+, 4 որպեսզի լիովին համոզվես, որ այն ամենը ինչ սովորեցիր*+, ճշգրիտ է։

5 Հրեաստանի Հերովդես թագավորի օրերում+ մի քահանա կար Զաքարիա անունով՝ Աբիայի+ քահանայական խմբից, իսկ նրա կինը Ահարոնի դուստրերից էր+, անունը՝ Եղիսաբեթ։ 6 Նրանք երկուսն էլ արդար+ մարդիկ էին Աստծու առաջ, որովհետև անարատությամբ+ էին քայլում՝ Եհովայի+ բոլոր պատվիրանների+ և օրենքների+ համաձայն։ 7 Սակայն նրանք երեխա չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր+, և երկուսն էլ տարիքն առած էին։

8 Մի անգամ, երբ Զաքարիան Աստծու առաջ կատարում էր իր քահանայական պարտականությունը, քանի որ իր խմբի հերթն էր+, 9 քահանայական ծառայության հաստատված սովորության համաձայն՝ պատիվ ունեցավ մտնելու Եհովայի սրբարանը+ և խունկ ծխելու+։ 10 Խունկ ծխելու ժամանակ ամբողջ ժողովուրդը դրսում աղոթում էր+։ 11 Հանկարծ նրան երևաց Եհովայի հրեշտակը՝ խնկի սեղանի աջ կողմը կանգնած+։ 12 Նրան տեսնելով՝ Զաքարիան շփոթվեց և վախով լցվեց+։ 13 Սակայն հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև Աստված քո աղաչանքը լսեց+. քո կին Եղիսաբեթը քեզ համար մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես+։ 14 Դու ուրախություն ու մեծ ցնծություն կապրես, և շատերը կուրախանան+ նրա ծնունդով, 15 քանի որ նա մեծ կլինի Եհովայի առաջ+։ Նա գինի և ոգելից խմիչք բոլորովին չպետք է խմի+ և դեռ իր մոր արգանդից սուրբ ոգով լցված կլինի+, 16 և Իսրայելի որդիներից շատերին նա հետ կդարձնի դեպի Եհովան+՝ նրանց Աստվածը։ 17 Նա կքայլի Աստծու առջևից Եղիայի+ ոգով ու զորությամբ, որպեսզի հայրերի սրտերը զավակներին դարձնի+ և անհնազանդներին՝ արդարների իմաստությանը, որպեսզի Եհովայի համար+ նախապատրաստված մի ժողովուրդ կազմի»+։

18 Զաքարիան հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս հավատամ դրան։ Չէ՞ որ ես ծեր եմ+, և կինս էլ տարիքն առած է»։ 19 Հրեշտակն ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ+, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվել եմ քեզ հետ խոսելու+ և այս ամենի մասին բարի լուրը քեզ հայտնելու։ 20 Քանի որ չհավատացիր իմ խոսքերին, որոնք նշանակված ժամանակին պիտի կատարվեն, դու համր+ կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս ամենը տեղի ունենա»։ 21 Այդ ընթացքում մարդիկ սպասում էին Զաքարիային+ և զարմանում էին, որ նա ուշանում է դուրս գալ սրբարանից։ 22 Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ, և նրանք հասկացան, որ սրբարանում նա գերբնական+ ինչ-​որ բան է տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և համր էր մնում։ 23 Երբ նրա ծառայության օրերը լրացան+, նա գնաց տուն։

24 Այդ օրերից հետո Եղիսաբեթը՝ նրա կինը, հղիացավ+։ Հինգ ամիս նա տնից դուրս չէր գալիս ու ասում էր. 25 «Այսպես վարվեց Եհովան ինձ հետ այս օրերում. նա ուշադրություն դարձրեց ինձ վրա, որպեսզի իմ նախատինքը վեր առնի մարդկանց միջից»+։

26 Նրա հղիության վեցերորդ ամսում Աստված Գաբրիել+ հրեշտակին ուղարկեց Գալիլեայի քաղաքներից մեկը, որի անունը Նազարեթ էր՝ 27 մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Այդ կույսի+ անունը Մարիամ էր+։ 28 Գալով նրա մոտ՝ հրեշտակն ասաց. «Ողջո՛ւյն+, ո՛վ շնորհընկալ, Եհովան+ քեզ հետ է»+։ 29 Բայց Մարիամը այս խոսքերից խիստ հուզվեց ու սկսեց խորհել, թե ինչ կարող է նշանակել այդ ողջույնը։ 30 Ուստի հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու Աստծու բարեհաճությանը+ արժանացար։ 31 Դու կհղիանաս և մի որդի կծնես+ ու նրա անունը Հիսուս կդնես+։ 32 Նա մեծ կլինի+ և Բարձրյալի Որդի+ կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի+ գահը+, 33 նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի»+։

34 Մարիամն ասաց հրեշտակին. «Դա ինչպե՞ս կլինի, եթե ես երբեք հարաբերություն չեմ ունեցել+ տղամարդու հետ»։ 35 Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ ոգին+ կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ+, Աստծու Որդի+։ 36 Ահա քո ազգական Եղիսաբեթը, որն ամուլ+ է կոչվում, ծեր հասակում նույնպես հղի է և որդի պիտի ծնի։ Արդեն նրա հղիության վեցերորդ ամիսն է։ 37 Չէ՞ որ չկա մի խոսք, որ Աստված ասի ու չկարողանա կատարել»+։ 38 Մարիամն էլ ասաց. «Ահա՛ Եհովայի աղախինը+։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը գնաց նրա մոտից։

39 Այդ օրերին Մարիամը վեր կացավ ու շտապելով գնաց լեռնային շրջանները՝ Հուդայի քաղաքներից մեկը, 40 և մտնելով Զաքարիայի տուն՝ ողջունեց Եղիսաբեթին։ 41 Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը նրա արգանդի մեջ խաղաց, և Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց 42 ու բարձր ձայնով ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է+ քո արգանդի պտուղը։ 43 Ինչի՞ համար ինձ այս պատիվը եղավ, որ իմ Տիրոջ+ մայրը եկավ ինձ մոտ։ 44 Երբ քո ողջույնի ձայնը ականջիս հասավ, մանուկը ուրախությունից+ խաղաց իմ արգանդում։ 45 Երջանիկ ես դու, որ հավատացիր, որովհետև այն ամենը, ինչ որ Եհովան ասաց քեզ+, ամբողջությամբ պիտի կատարվի»+։

46 Մարիամն էլ ասաց. «Հոգիս մեծարում է Եհովային+, 47 և սիրտս չի կարող չցնծալ+ իմ Փրկիչ+ Աստծով, 48 որովհետև նա ուշադրություն դարձրեց իր աննշան աղախնին+։ Այսուհետև բոլոր սերունդները ինձ երջանիկ պիտի կոչեն+, 49 որովհետև Հզորը մեծ գործեր արեց ինձ համար։ Սուրբ է նրա անունը+, 50 և նրա ողորմությունը սերնդից սերունդ իրենից վախեցողների վրա է+։ 51 Նա զորավոր գործեր արեց իր բազկով+, ցրիվ տվեց նրանց, ովքեր գոռոզ են իրենց սրտի մտադրություններում+։ 52 Նա զորավորներին վայր գցեց+ իրենց աթոռներից, իսկ ցածրերին բարձրացրեց+, 53 քաղցածներին կշտացրեց բարիքներով+, իսկ հարուստներին դատարկաձեռն ուղարկեց+։ 54 Նա օգնության հասավ իր Իսրայել ծառային+, որպեսզի ցույց տա, որ հիշում է իր խոստումը, որ հավիտյան պիտի ողորմություն ցույց տա+ 55 Աբրահամին ու նրա սերնդին, ինչպես որ ասել էր մեր նախահայրերին»+։ 56 Մարիամը մոտ երեք ամիս մնաց նրա մոտ և հետո վերադարձավ իր տուն։

57 Եկավ Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը, և նա որդի ծնեց։ 58 Հարևաններն ու նրա ազգականները լսեցին, որ Եհովան մեծ ողորմություն+ էր ցուցաբերել նրա հանդեպ, և ուրախացան+ նրա հետ։ 59 Ութերորդ օրը նրանք եկան երեխային թլփատելու+ և պատրաստվում էին նրան իր հոր՝ Զաքարիայի անունով կոչել։ 60 Բայց մայրն ասաց. «Ո՛չ, նա Հովհաննես պիտի կոչվի»։ 61 Նրանք էլ ասացին. «Քո ազգականների մեջ չկա մեկը, որ այդ անունն ունենա»։ 62 Ապա սկսեցին նշաններով հարցնել նրա հորը, թե նա՛ ինչ անուն է ուզում նրան տալ։ 63 Նա էլ մի տախտակ խնդրեց ու վրան գրեց. «Նրա անունը Հովհաննես է»+։ Եվ բոլորը զարմացան։ 64 Այդ պահին Զաքարիայի բերանը բացվեց+, ու լեզուն արձակվեց, և նա սկսեց խոսել՝ Աստծուն օրհնելով։ 65 Նրանց հարևանությամբ ապրող բոլոր մարդկանց վրա վախ ընկավ։ Հրեաստանի ողջ լեռնային շրջաններում ամենուրեք խոսվում էր այս ամենի մասին, 66 և բոլոր լսողները դա իրենց սրտերում+ էին դնում ու ասում. «Այս երեխան ի՞նչ պիտի դառնա»։ Եվ Եհովայի ձեռքը+ նրա հետ էր։

67 Նրա հայրը՝ Զաքարիան, սուրբ ոգով լցվեց+ ու մարգարեացավ+. 68 «Օրհնյա՜լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, որովհետև նա իր ուշադրությունը դարձրեց իր ժողովրդին+ և ազատագրում բերեց+ նրան։ 69 Նա փրկության եղջյուր+ բարձրացրեց մեզ համար իր ծառա Դավթի տանը, 70 ինչպես որ հնում ապրած իր սուրբ մարգարեների+ բերանով խոսել էր 71 մեր թշնամիներից և բոլոր մեզ ատողների ձեռքից փրկելու մասին+, 72 որպեսզի մեր նախահայրերին տված խոստման համաձայն՝ մեր հանդեպ ողորմություն ցուցաբերի և հիշի իր սուրբ ուխտը+՝ 73 այն երդումը, որ մեր նախահայր Աբրահամին էր տվել+, 74 որպեսզի երբ ազատվենք թշնամիների ձեռքից+, նա շնորհի մեզ անվախորեն իրեն սուրբ ծառայություն մատուցելու պատիվը+՝ 75 նվիրվածությամբ և արդարությամբ նրա առջև մեր բոլոր օրերում+։ 76 Իսկ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե կկոչվես, որովհետև դու Եհովայի առջևից կքայլես, որպեսզի նրա ճանապարհները պատրաստես+, 77 նրա ժողովրդին հռչակես պատգամը փրկության՝ նրանց մեղքերի ներման միջոցով+ 78 և մեր Աստծու խոր կարեկցանքի շնորհիվ։ Այս կարեկցանքի շնորհիվ լուսաբացը+ կայցելի մեզ վերևից+, 79 որպեսզի լույս տա նրանց, ովքեր նստած են խավարում ու մահվան ստվերում+, և մեր քայլերն ուղղի խաղաղության ճանապարհում և օրհնի մեզ նրանում»։

80 Երեխան մեծանում էր+ ու զորանում ոգով։ Նա անապատներում էր մնում մինչև այն օրը, երբ հայտնապես ներկայացավ Իսրայելին։

2 Այն օրերին Օգոստոս կայսրից հրամանագիր+ դուրս եկավ, որ ամբողջ երկրում գրանցում անցկացվի։ 2 (Այս առաջին գրանցումը կատարվեց, երբ Կյուրենիոսը կառավարիչ էր Ասորիքում*)։ 3 Եվ բոլոր մարդիկ գնում էին գրանցվելու+, յուրաքանչյուրն՝ իր քաղաքում։ 4 Հովսեփն էլ դուրս եկավ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, ու գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ+ է կոչվում, որովհետև նա Դավթի տնից և նրա ազգատոհմից էր+, 5 որպեսզի Մարիամի+ հետ գրանցվի, որն այդ ժամանակ արդեն նրա կինն էր+ և հղի էր+։ 6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու ժամանակը հասավ։ 7 Նա ծնեց իր անդրանիկ որդուն+, բարուրեց ու դրեց մսուրի մեջ+, քանի որ իջևանատանը նրանց համար տեղ չկար։

8 Այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը* իրենց հոտերին պահակություն էին անում։ 9 Հանկարծ Եհովայի հրեշտակը+ կանգնեց նրանց առաջ, ու Եհովայի փառքը+ լուսավորեց նրանց շուրջը։ Հովիվները շատ վախեցան։ 10 Բայց հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդկանց է սպասում+։ 11 Դավթի քաղաքում+ այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց+՝ Քրիստոս Տերը+։ 12 Սա ձեզ համար նշան լինի. դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրված և մսուրի մեջ պառկած»։ 13 Եվ հանկարծ այն հրեշտակի հետ երկնային զորքի+ մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն+ ու ասում. 14 «Փա՜ռք Աստծուն բարձունքներում+, և խաղաղությո՜ւն+ երկրի վրա նրա բարեհաճությունն+ ունեցող մարդկանց մեջ»։

15 Երբ հրեշտակները նրանցից հեռացան ու երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք ու տեսնենք պատահածը, որի մասին Եհովան+ հայտնեց մեզ»։ 16 Նրանք շտապելով գնացին և գտան Մարիամին ու Հովսեփին, նաև մանկանը՝ մսուրի մեջ պառկած։ 17 Երբ տեսան մանկանը, պատմեցին, թե ինչ ասվեց իրենց երեխայի մասին։ 18 Բոլորը, ովքեր լսում էին հովիվների պատմածը, զարմանում էին, 19 իսկ Մարիամը այս խոսքերը պահում էր իր սրտում+՝ խորհելով դրանց շուրջ։ 20 Այնուհետև հովիվները հետ դարձան՝ փառավորելով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ որ լսեցին ու տեսան, ինչպես և իրենց ասվել էր։

21 Նրա ծնվելուց հետո՝ ութերորդ օրը+, նրան թլփատեցին+ և անունը Հիսուս դրեցին+՝ այն անունը, որ հրեշտակն էր տվել նրան, երբ Մարիամը դեռ հղի չէր+։

22 Նաև երբ Մովսեսի օրենքի համաձայն նրանց մաքրման+ օրերը լրացան, նրան բերեցին Երուսաղեմ, որպեսզի ներկայացնեն Եհովային, 23 ինչպես որ Եհովայի օրենքում է գրված՝ «ամեն արու առաջնեկ* սուրբ պիտի կոչվի Եհովայի համար»+, 24 նաև որպեսզի Եհովայի օրենքում ասվածի համաձայն զոհ մատուցեն՝ «մի զույգ տատրակ կամ երկու մատղաշ աղավնի»+։

25 Երուսաղեմում մի մարդ կար Սիմեոն անունով. այս մարդը արդար էր ու աստվածավախ և սպասում էր Իսրայելի մխիթարությանը+, և սուրբ ոգին նրա վրա էր։ 26 Սուրբ ոգու միջոցով Աստծուց հայտնություն էր եղել նրան, որ նա մահ չէր տեսնելու, մինչև որ Եհովայի Քրիստոսին+ չտեսներ։ 27 Ոգու առաջնորդությամբ+ նա եկավ տաճար, ու երբ ծնողները մանուկ Հիսուսին բերեցին, որպեսզի կատարեն այն, ինչ օրենքն էր պահանջում նրա համար+, 28 Սիմեոնը իր գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն ու ասաց. 29 «Հիմա, Գերիշխա՛ն Տեր, դու խաղաղությամբ արձակում ես+ ծառայիդ՝ քո խոսքի համաձայն, 30 որովհետև իմ աչքերը տեսան նրան, ում միջոցով դու փրկություն ես տալու+, 31 որին դու պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առջև+։ 32 Նա լույս+ է, որը կհեռացնի ազգերին+ ծածկող խավարը+, և փառքն է քո Իսրայել ժողովրդի»։ 33 Եվ նրա հայրն ու մայրը զարմանում էին այն ամենի վրա, որ Սիմեոնն ասում էր նրա մասին։ 34 Ապա Սիմեոնը օրհնեց նրանց և նրա մայր Մարիամին ասաց. «Նա պատճառ կլինի, որ Իսրայելում+ շատերն ընկնեն+ և նորից վեր կենան, և նա արհամարհանքի առարկա կլինի+ 35 (և քո հոգու միջով մի երկար սուր կանցնի)+, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»+։

36 Այնտեղ էր Աննա մարգարեուհին՝ Փանուելի աղջիկը՝ Ասերի ցեղից (նա տարիքն առած կին էր և իր կուսության ժամանակից՝ յոթ տարի էր ապրել ամուսնու հետ 37 և հիմա ութսունչորս տարեկան այրի+ էր)։ Նա երբեք չէր հեռանում տաճարից և ծոմերով ու աղաչանքներով գիշեր-​ցերեկ սուրբ ծառայություն էր մատուցում+։ 38 Հենց նույն ժամին նա մոտեցավ նրանց ու սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն և խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը+։

39 Ամեն ինչ Եհովայի օրենքի համաձայն կատարելուց հետո+ նրանք վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ+ քաղաքը։ 40 Երեխան մեծանում էր ու զորանում+ և լցվում էր իմաստությամբ, և Աստծու բարեհաճությունը+ նրա վրա էր։

41 Նրա ծնողները սովորություն ունեին ամեն տարի գնալ Երուսաղեմ+՝ Պասեքի տոնին։ 42 Երբ նա տասներկու տարեկան եղավ, նրանք, սովորության համաձայն+, գնացին տոնին 43 և այնտեղ մնացին մինչև տոնի ավարտը։ Բայց երբ վերադառնում էին, Հիսուսը մնաց Երուսաղեմում, և նրա ծնողները չնկատեցին դա։ 44 Կարծելով, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է՝ նրանք մեկ օրվա ճանապարհ+ անցան, իսկ հետո սկսեցին ազգականների ու ծանոթների մեջ փնտրել նրան։ 45 Սակայն չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ և ջանք չխնայելով՝ նրան էին փնտրում։ 46 Երեք օր հետո նրան գտան տաճարում+. նա ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս։ 47 Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով+։ 48 Երբ ծնողները նրան տեսան, զարմացան, և նրա մայրն ասաց. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Հայրդ ու ես անհանգստացած քեզ էինք փնտրում»։ 49 Բայց նա ասաց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»+։ 50 Սակայն նրանք չհասկացան այն, ինչ իրենց ասաց+։

51 Եվ նա նրանց հետ եկավ Նազարեթ ու շարունակում էր ենթարկվել+ նրանց։ Իսկ նրա մայրը այս բոլոր խոսքերը պահում էր իր սրտում+։ 52 Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել+՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը+։

3 Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը+ Գալիլեայի մարզի կառավարիչն էր, նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի մարզի կառավարիչը, և Լյուսանիասը՝ Աբիլենեի մարզի կառավարիչը, 2 Կայիափայի+ և ավագ քահանա Հաննայի օրերում Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին+ անապատում+։

3 Նա շրջում էր Հորդանանի բոլոր կողմերում և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+, 4 ինչպես որ գրված է Եսայիա մարգարեի գրքում. «Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները+։ 5 Ամեն ձոր պիտի լցվի, ամեն լեռ ու բլուր պիտի ցածրանա, ծուռ ճանապարհները պիտի ուղղվեն, և խորդուբորդ տեղերը հարթ ճանապարհներ պիտի դառնան+, 6 և ամեն մարմին պիտի տեսնի, թե ինչպես է Աստված փրկություն տալիս»»+։

7 Մարդիկ մեծ խմբերով գալիս էին Հովհաննեսի մոտ մկրտվելու, և նա ասում էր նրանց. «Իժերի՛ ծնունդներ+, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից+։ 8 Ուրեմն զղջմանը համապատասխան պտուղնե՛ր բերեք+։ Եվ մի՛ ասեք ձեր մեջ, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»։ Ասում եմ ձեզ, որ Աստված զորություն ունի այս քարերից էլ Աբրահամի համար զավակներ վեր կացնելու։ 9 Կացինն արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի»+։

10 Ժողովուրդը հարցրեց նրան. «Ուրեմն ի՞նչ անենք»+։ 11 Նա էլ պատասխանեց. «Ով երկու հանդերձ ունի, թող մեկը տա չունեցողին, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»+։ 12 Հարկահավաքները նույնպես եկան մկրտվելու և հարցրին նրան. «Ուսուցի՛չ, իսկ մե՞նք ինչ անենք»+։ 13 Նա էլ ասաց նրանց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք»+։ 14 Զինվորներն էլ էին հարցնում նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»։ Նա ասաց. «Ոչ մեկից բռնությամբ կամ սուտ մեղադրանքով+ փող մի՛ վերցրեք, այլ բավարարվեք ձեր ստացած պարենով»+։

15 Քանի որ ժողովուրդը սպասում էր Քրիստոսին, բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին մտածում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը»+։ 16 Ուստի Հովհաննեսն ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի սանդալների կապերն արձակելու ես արժանի չեմ+։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ+։ 17 Նրա քամհարը* իր ձեռքում է, որպեսզի ամբողջովին մաքրի իր կալը և ցորենն իր ամբարում հավաքի+։ Իսկ մղեղը+ նա կայրի անմար կրակով»+։

18 Նա նաև տարբեր կերպերով քաջալերում էր ժողովրդին ու բարի լուրն էր հռչակում նրանց։ 19 Բայց մարզի կառավարիչ Հերովդեսը, որը Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի և իր բոլոր չար գործերի համար+, 20 այդ բոլոր գործերի վրա ավելացրեց նաև այն, որ Հովհաննեսին բանտարկեց+։

21 Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց, Հիսուսը+ նույնպես մկրտվեց, ու երբ աղոթք էր անում, երկինքը+ բացվեց, 22 և սուրբ ոգին մարմնավոր կերպարանքով, աղավնու տեսքով իջավ նրա վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։

23 Հիսուսը, երբ սկսեց իր գործունեությունը+, մոտ երեսուն+ տարեկան էր, և ինչպես կարծում էին,

նա որդին+ էր Հովսեփի+,

և նա՝ Հեղիի,

24 և նա՝ Մատթատի,

և նա՝ Ղևիի,

և նա՝ Մելքիի,

և նա՝ Հաննեի,

և նա՝ Հովսեփի,

25 և նա՝ Մատաթիայի,

և նա՝ Ամոսի,

և նա՝ Նաումի,

և նա՝ Էսլիի,

և նա՝ Նանգեի,

26 և նա՝ Մաաթի,

և նա՝ Մատաթիայի,

և նա՝ Սեմեինի,

և նա՝ Հոսեքի,

և նա՝ Հոդայի,

27 և նա՝ Հոհանանի,

և նա՝ Ռեսայի,

և նա՝ Զորաբաբելի+,

և նա՝ Սաղաթիելի+,

և նա՝ Ներիի,

28 և նա՝ Մելքիի,

և նա՝ Ադդիի,

և նա՝ Կոսամի,

և նա՝ Ելմադամի,

և նա՝ Էրի,

29 և նա՝ Հիսուսի*,

և նա՝ Եղիեզերի,

և նա՝ Հորիմի,

և նա՝ Մատթատի,

և նա՝ Ղևիի,

30 և նա՝ Շմավոնի,

և նա՝ Հուդայի,

և նա՝ Հովսեփի,

և նա՝ Հովնամի,

և նա՝ Եղիակիմի,

31 և նա՝ Մելեայի,

և նա՝ Մեննայի,

և նա՝ Մատտաթայի,

և նա՝ Նաթանի+,

և նա՝ Դավթի+,

32 և նա՝ Հեսսեի+,

և նա՝ Օբեդի+,

և նա՝ Բոոսի+,

և նա՝ Սալմոնի+,

և նա՝ Նաասոնի+,

33 և նա՝ Ամինադաբի+,

և նա՝ Առնիի*+,

և նա՝ Եսրոնի+,

և նա՝ Փարեսի+,

և նա՝ Հուդայի+,

34 և նա՝ Հակոբի+,

և նա՝ Իսահակի+,

և նա՝ Աբրահամի+,

և նա՝ Թարայի+,

և նա՝ Նաքորի+,

35 և նա՝ Սերուգի+,

և նա՝ Ռագավի+,

և նա՝ Փալեկի+,

և նա՝ Եբերի+,

և նա՝ Շելայի+,

36 և նա՝ Կայնանի,

և նա՝ Արփաքսադի+,

և նա՝ Սեմի+,

և նա՝ Նոյի+,

և նա՝ Ղամեքի+,

37 և նա՝ Մաթուսաղայի+,

և նա՝ Ենոքի+,

և նա՝ Հարեդի+,

և նա՝ Մաղաղայելի+,

և նա՝ Կայնանի+,

38 և նա՝ Ենոսի+,

և նա՝ Սեթի+,

և նա՝ Ադամի+,

և նա՝ Աստծու։

4 Հիսուսը, սուրբ ոգով լցված, Հորդանանից հեռացավ, և ոգին նրան առաջնորդում էր անապատում+։ 2 Նա քառասուն օր+ այնտեղ մնաց ու Բանսարկուի կողմից փորձվեց+։ Այդ օրերին նա ոչինչ չկերավ, և երբ այդ օրերն անցան, քաղց զգաց։ 3 Այդ ժամանակ Բանսարկուն ասաց նրան. «Եթե Աստծու որդի ես, այս քարին ասա, որ հաց դառնա»։ 4 Բայց Հիսուսն ասաց. «Գրված է. «Մարդ միայն հացով չէ, որ պետք է ապրի»»+։

5 Բանսարկուն հանեց նրան մի բարձր տեղ ու մի ակնթարթում ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները, 6 ապա ասաց նրան. «Այս ամբողջ իշխանությունը+ և սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում որ ուզեմ, նրան էլ կտամ+։ 7 Ուստի եթե իմ առաջ ինձ երկրպագություն+ անես, այս ամենը քոնը կլինի»։ 8 Հիսուսն ասաց. «Գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն+ պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»»+։

9 Հետո նրան տարավ Երուսաղեմ և կանգնեցնելով տաճարի պարսպի վրա+՝ ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած նետիր այստեղից+, 10 քանի որ գրված է՝ «նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, որ քեզ պահեն»+ 11 և «նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես»»+։ 12 Հիսուսն էլ ասաց. «Ասված է. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն»»+։ 13 Բանսարկուն այս բոլոր փորձություններն ավարտելուց հետո հեռացավ նրանից մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ+։

14 Հիսուսը ոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա+։ Եվ նրա մասին բարի խոսքեր տարածվեցին շրջակա բոլոր վայրերում+։ 15 Նա սովորեցնում էր նրանց ժողովարաններում ու բոլորի կողմից պատվի էր արժանանում+։

16 Հիսուսը եկավ Նազարեթ+, որտեղ որ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ+ և կանգնեց, որ կարդա։ 17 Նրան Եսայիա մարգարեի գիրքը տվեցին. նա բացեց գիրքը ու գտավ այն տեղը, որտեղ գրված էր. 18 «Եհովայի ոգին+ ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ+ 19 և Եհովայի բարեհաճության տարին քարոզեմ»+։ 20 Ապա փակեց գիրքը, տվեց սպասավորին ու նստեց. ժողովարանում բոլոր մարդկանց աչքերը նրա վրա էին սևեռված։ 21 Նա ասաց նրանց. «Գրքի այս հատվածը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց»+։

22 Եվ բոլորը նրա մասին հավանությամբ էին խոսում ու հիանում էին այն շնորհալի խոսքերով+, որ դուրս էին գալիս նրա բերանից։ Նրանք հարցնում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»+։ 23 Նա էլ ասաց նրանց. «Անշուշտ այս առածը կասեք ինձ՝ «բժի՛շկ+, ինքդ քե՛զ բուժիր»։ Եվ կասեք. «Այն ամենը+, ինչ որ լսեցինք, թե արել ես Կափառնայումում+, այստեղ՝ քո հայրենի վայրերում էլ արա»»+։ 24 Եվ ավելացրեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենի վայրերում։ 25 Օրինակ՝ Եղիայի օրերում, երբ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, այնպես որ ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ, Իսրայելում շատ այրիներ կային+, 26 սակայն այդ կանանցից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն մի այրի կնոջ մոտ՝ Սարեփթա+, որը Սիդոնի երկրում էր։ 27 Եվ շատ բորոտներ կային Իսրայելում Եղիսե մարգարեի ժամանակ, բայց նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն ասորի Նեեմանը»+։ 28 Այս խոսքերը լսելով՝ ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին+ 29 և վեր կենալով նրան շտապ քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռան սարավանդը, որի վրա իրենց քաղաքն էր շինված, որպեսզի նրան գլխիվայր ցած նետեն+։ 30 Բայց նա անցավ նրանց միջով ու գնաց+։

31 Հիսուսն իջավ Գալիլեայի Կափառնայում+ քաղաք։ Շաբաթ օրը նա ուսուցանում էր մարդկանց, 32 և նրանք զարմանում էին նրա ուսուցանելու կերպի վրա+, քանի որ նա հեղինակությամբ+ էր խոսում։ 33 Ժողովարանում մի մարդ կար, որ դև ուներ+՝ անմաքուր ոգի։ Նա բարձրաձայն բղավեց. 34 «Ի՞նչ գործ ունես մեզ հետ+, Հիսո՛ւս նազովրեցի+։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ+, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»+։ 35 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից»։ Դևը նրանց առաջ գետին զարկեց այդ մարդուն և դուրս եկավ նրա միջից՝ առանց մի վնաս տալու+։ 36 Բոլորն ապշեցին և սկսեցին իրար ասել. «Տեսեք, թե ինչպես է նա խոսում։ Իշխանությամբ և զորությամբ հրամայում է անմաքուր ոգիներին, և նրանք դուրս են գալիս»+։ 37 Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր վայրերում+։

38 Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը եկավ Սիմոնի տուն։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմություն ուներ, ուստի խնդրեցին, որ օգնի նրան+։ 39 Նա էլ, կանգնելով նրա մոտ, սաստեց ջերմությանը+, և ջերմությունը թողեց նրան։ Նա իսկույն վեր կացավ ու սկսեց ծառայել նրանց+։

40 Երբ արևը մայր էր մտնում, բոլոր նրանք, ովքեր տարբեր հիվանդություններով տառապող հիվանդներ ունեին, բերեցին նրա մոտ։ Հիսուսն էլ ամեն մեկի վրա իր ձեռքերը դնելով՝ բուժում էր նրանց+։ 41 Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս+, որոնք բղավում էին. «Դու Աստծու Որդի՛ն+ ես»։ Բայց նա սաստում էր նրանց և թույլ չէր տալիս խոսել+, որովհետև գիտեին+, որ նա Քրիստոսն է+։

42 Օրը բացվելուն պես նա դուրս եկավ ու գնաց մեկուսի մի վայր+։ Բայց ժողովուրդը սկսեց որոնել նրան, մինչև որ եկան այնտեղ, որտեղ որ նա էր, և չէին թողնում, որ հեռանա իրենցից։ 43 Բայց նա ասաց նրանց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»+։ 44 Եվ նա քարոզում էր Հրեաստանի ժողովարաններում+։

5 Մի անգամ, երբ Գեննեսարեթի լճի*+ մոտ կանգնած Հիսուսը Աստծու խոսքն էր սովորեցնում, նրա շուրջը շատ ժողովուրդ սկսեց խռնվել։ 2 Լճի ափին նա երկու նավակ տեսավ, որոնց միջից ձկնորսները դուրս էին եկել և իրենց ցանցերն էին լվանում+։ 3 Մտնելով նավակներից մեկի մեջ, որը Սիմոնինն էր՝ խնդրեց նրան, որ ցամաքից մի փոքր հեռացնի այն։ Ապա նավակի+ մեջ նստած սկսեց սովորեցնել ժողովրդին։ 4 Երբ իր խոսքն ավարտեց, Սիմոնին ասաց. «Նավակը դեպի խորքը տար, և ցանցերը+ գցեք ջուրը»։ 5 Սիմոնը պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք+, բայց քանի որ դու ես ասում, կգցե՛մ»։ 6 Եվ երբ նրա ասածի պես արեցին, մեծ քանակությամբ ձուկ բռնեցին, այնքան, որ նրանց ցանցերը պատռվում էին։ 7 Ուստի նրանք նշան արեցին մյուս նավակի մեջ եղող իրենց գործընկերներին, որ գան և օգնեն իրենց+։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ այնքան լցվեցին, որ սուզվում էին։ 8 Տեսնելով սա՝ Սիմոն Պետրոսն+ ընկավ Հիսուսի ծնկների առաջ ու ասաց. «Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»+։ 9 Քանի որ այդքան շատ ձուկ էին բռնել, զարմանքը պատել էր նրան և բոլոր նրա հետ եղողներին, 10 ինչպես նաև իր գործընկերներ Հակոբոսին ու Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին+։ Բայց Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր։ Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս»+։ 11 Նրանք նավակները ափ հանեցին և ամեն ինչ թողնելով՝ գնացին նրա հետևից+։

12 Մի օր, երբ նա քաղաքներից մեկում էր, այնտեղ մի մարդ կար բորոտությամբ լեցուն։ Երբ այդ մարդը Հիսուսին տեսավ, երեսի վրա ընկավ ու սկսեց աղաչել. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»+։ 13 Նա էլ, մեկնելով իր ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից+։ 14 Հետո Հիսուսն այդ մարդուն պատվիրեց, որ ոչ մեկի չպատմի+, և ասաց. «Գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մաքրվելուդ համար ընծա մատուցիր+, ինչպես որ Մովսեսը պատվիրեց, որպեսզի նրանց վկայություն լինի»+։ 15 Բայց նրա մասին խոսակցությունները ավելի ու ավելի էին տարածվում, և մարդկանց մեծ բազմություններ էին հավաքվում, որպեսզի լսեին նրան ու բուժվեին իրենց հիվանդություններից+։ 16 Իսկ նա առանձնանում էր ամայի տեղերում և աղոթք էր անում+։

17 Մի օր, երբ Հիսուսն ուսուցանում էր մարդկանց, այնտեղ փարիսեցիներ և օրենքի ուսուցիչներ էլ կային նստած, որոնք եկել էին Գալիլեայի և Հրեաստանի բոլոր գյուղերից ու Երուսաղեմից։ Եվ նա Եհովայի զորությունն ուներ, որպեսզի բուժեր մարդկանց+։ 18 Մարդիկ մահիճով մի անդամալույծի բերեցին և փորձում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ+։ 19 Բայց քանի որ ամբոխի պատճառով չկարողացան նրան ներս տանել, բարձրացան տանիքի վրա և կղմինդրի ծածկը հեռացնելով այնտեղից նրան մահիճով իջեցրին Հիսուսի առաջ+։ 20 Նրանց հավատը տեսնելով՝ նա ասաց. «Ո՛վ մարդ, քո մեղքերը ներված են»+։ 21 Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ո՞վ է սա, որ հայհոյում է+։ Ո՞վ կարող է մեղքեր ներել, բացի Աստծուց»+։ 22 Հիսուսն էլ, հասկանալով նրանց մտքերը, ասաց. «Ի՞նչ եք խորհում ձեր սրտերում+։ 23 Ո՞րն է ավելի հեշտ. ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց ու քայլիր»+։ 24 Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու...– դիմելով անդամալույծին՝ ասաց,– ասում եմ քեզ, վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և տո՛ւն գնա»+։ 25 Նա էլ բոլորի առաջ իսկույն վեր կացավ, վերցրեց մահիճը, և Աստծուն փառաբանելով՝ տուն գնաց+։ 26 Բոլորը ապշեցին+ ու սկսեցին փառաբանել Աստծուն։ Նրանք վախով լցված ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»+։

27 Հետո նա դուրս գնաց և Ղևի անունով մի հարկահավաքի տեսավ՝ մաքսատանը նստած, և ասաց նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ 28 Նա էլ, ամեն բան թողնելով+, վեր կացավ ու նրա հետևից գնաց։ 29 Եվ Ղևին իր տանը նրա համար մեծ ճաշկերույթ արեց։ Այնտեղ ճաշի նստած հյուրերի մեջ ներկա էին նաև շատ հարկահավաքներ+։ 30 Փարիսեցիներն ու նրանց դպիրները սկսեցին տրտնջալ նրա աշակերտների մոտ ու ասել. «Ինչո՞ւ եք հարկահավաքների ու մեղավորների հետ ուտում և խմում»+։ 31 Հիսուսն էլ պատասխանեց. «Ոչ թե առողջները բժշկի+ կարիք ունեն, այլ հիվանդները+։ 32 Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին»+։

33 Նրանք էլ ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում և սրտագին աղոթում, նույնը անում են նաև փարիսեցիների աշակերտները, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»+։ 34 Հիսուսն ասաց. «Մի՞թե կարող եք փեսայի ընկերներին ստիպել, որ ծոմ պահեն, քանի դեռ փեսան նրանց հետ է+։ 35 Սակայն օրեր կգան, երբ փեսան+ կվերցվի նրանցից+, և այդ օրերին նրանք ծոմ կպահեն»+։

36 Ապա մի օրինակ բերեց. «Ոչ ոք նոր վերնահագուստից չի կտրում և կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, այլապես այդ նոր կարկատանը կպատռի հինը։ Նոր հագուստից վերցված կտորը հնի հետ չի համապատասխանի+։ 37 Եվ ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես նոր գինին կպատռի տիկերը+, և այդ ժամանակ և՛ գինին կթափվի, և՛ տիկերը կփչանան+։ 38 Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ 39 Ոչ ոք հին գինին խմելուց հետո նորը չի ուզում, որովհետև ասում է. «Հինը+ լավն է»»։

6 Մի շաբաթ օր նա անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները ցորենի հասկեր էին պոկում+, տրորում էին իրենց ափերի մեջ և ուտում+։ 2 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Ինչո՞ւ եք անում մի բան, ինչը օրենքով անթույլատրելի է+ անել շաբաթ օրը»+։ 3 Բայց Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը+, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին+։ 4 Թե ինչպես նա Աստծու տուն մտավ, նրան տվեցին ընծայված հացերը+, և նա կերավ ու իր հետ եղող մարդկանց էլ տվեց, մինչդեռ ոչ մեկին, բացի քահանաներից, օրենքով չի թույլատրվում ուտել այդ հացերից»+։ 5 Ապա ավելացրեց. «Մարդու Որդին շաբաթի Տերն է»+։

6 Մեկ ուրիշ շաբաթ օր+ նա մտավ ժողովարան ու սկսեց սովորեցնել։ Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր+։ 7 Դպիրներն ու փարիսեցիները ուշադիր հետևում էին+ Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞, որպեսզի նրան մեղադրելու պատճառ գտնեն+։ 8 Սակայն նա գիտեր նրանց մտքերը+, ուստի չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց և կանգնի՛ր մեջտեղում»։ Նա էլ վեր կացավ ու կանգնեց+։ 9 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Հարցնում եմ ձեզ, օրենքով թույլատրելի է շաբաթ օրով բարի՞ն անել+, թե՞ չարը, մի հոգի փրկե՞լ, թե՞ սպանել»+։ 10 Եվ նայելով իր շուրջը եղողներին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց, և նրա ձեռքն առողջացավ+։ 11 Բայց նրանք կատաղությամբ լցվեցին ու սկսեցին քննարկել, թե ինչ անեն Հիսուսին+։

12 Այդ օրերին նա գնաց լեռը, որ աղոթի+, և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով+։ 13 Իսկ երբ օրը բացվեց, աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց միջից ընտրեց տասներկու հոգու, որոնց նաև «առաքյալներ» անվանեց+. 14 Սիմոնին, որին նաև Պետրոս կոչեց+, Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին, Հովհաննեսին+, Փիլիպոսին+, Բարդուղիմեոսին, 15 Մատթեոսին, Թովմասին+, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին, որին «նախանձախնդիր» էին կոչում+, 16 Հուդային՝ Հակոբոսի որդուն, և Հուդա Իսկարիովտացուն, որը դավաճան դարձավ+։

17 Նրանց հետ ցած իջնելով՝ նա կանգնեց մի հարթ տարածության վրա։ Այնտեղ էին նրա աշակերտներից շատերը, նաև ժողովրդի մի մեծ բազմություն+՝ ամբողջ Հրեաստանից, Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդոնի ծովամերձ շրջաններից։ Բոլորը եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու+։ 18 Բուժվում էին նույնիսկ նրանք, ովքեր տառապում էին անմաքուր ոգիներից։ 19 Ողջ բազմությունը ուզում էր դիպչել+ նրան, որովհետև նրանից զորություն+ էր դուրս գալիս և բուժում էր բոլորին։

20 Նա իր աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց+.

«Երջանիկ եք դուք՝ աղքատներդ+, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը։

21 Երջանիկ եք դուք, որ հիմա քաղցած եք+, որովհետև պիտի կշտանաք+։

Երջանիկ եք դուք, որ հիմա լաց եք լինում, որովհետև պիտի ծիծաղեք+։

22 Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ատեն+ ձեզ և իրենց միջից վտարեն ձեզ ու նախատեն և ձեր անունը արատավորեն+ իբրև ամբարշտի՝ մարդու Որդու պատճառով։ 23 Ուրախացե՛ք և ցնծացե՛ք այդ օրը, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ այդ նույն բաները նրանց նախահայրերը մարգարեներին էին անում+։

24 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ+, որովհետև դուք ձեր մխիթարությունը ամբողջությամբ ստացել եք+։

25 Վա՜յ ձեզ, որ հիմա կուշտ եք, որովհետև պիտի սովածանաք+։

Վա՜յ ձեզ, որ հիմա ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք+։

26 Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին, որովհետև նրանց նախահայրերն էլ այդպես էին անում սուտ մարգարեներին+։

27 Բայց դուք, որ լսում եք ինձ, ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին+, բարիք անել+ ձեզ ատողներին, 28 օրհնել ձեզ անիծողներին և աղոթել ձեզ վիրավորողների համար+։ 29 Ով որ մի երեսիդ հարվածի+, մյուսն էլ դարձրու նրան։ Ով որ վերցնի+ քո հանդերձներից մեկը, մյուսն էլ մի՛ մերժիր նրան տալ։ 30 Ով որ խնդրի քեզանից+, տո՛ւր, և ով որ քեզանից մի բան վերցնի, նրանից հետ մի՛ պահանջիր։

31 Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց+։

32 Ի՞նչ արժանիք կունենաք, եթե սիրեք ձեզ սիրողներին։ Չէ՞ որ մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին+։ 33 Եվ եթե բարիք անեք ձեզ բարիք անողներին, ի՞նչ արժանիք կունենաք։ Մեղավորներն էլ են նույնը անում+։ 34 Նաև եթե առանց տոկոսի+ պարտք տաք նրանց, ումից ստանալու հույս ունեք, ի՞նչ արժանիք կունենաք։ Մեղավորներն էլ են առանց տոկոսի պարտք տալիս մեղավորներին նույն չափով հետ ստանալու ակնկալիքով+։ 35 Բայց դուք շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել և առանց տոկոսի պարտք տալ+՝ մի բան հետ ստանալու ակնկալիք չունենալով, և ձեր վարձատրությունը մեծ կլինի, և դուք Բարձրյալի որդիներ կլինեք+, որովհետև նա բարի+ է ապերախտների և չարերի հանդեպ։ 36 Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած+։

37 Մի՛ դատեք և բնավ չեք դատվի, մի՛ դատապարտեք և բնավ չեք դատապարտվի+։ Շարունակեք թողնել և կթողնվի ձեզ+։ 38 Տվեք, և մարդիկ կտան ձեզ+։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-​լեցուն. ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»+։

39 Ապա նա մի օրինակ բերեց. «Մի՞թե կույրը կույրին կարող է առաջնորդել։ Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն+։ 40 Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց ամեն ոք, ով կատարելապես կրթվում է, իր ուսուցչի նման կլինի+։ 41 Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում+։ 42 Ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «եղբա՛յր, թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», մինչդեռ ինքդ չես տեսնում այն գերանը, որ քո աչքի մեջ է+։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր+ և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է հանել եղբորդ աչքի միջի շյուղը+։

43 Չկա լավ ծառ, որ փտած պտուղ տա, և չկա փտած ծառ, որ լավ պտուղ տա+։ 44 Ամեն ծառ իր իսկ պտղից է ճանաչվում+։ Օրինակ՝ փշերից թուզ չեն հավաքում, ոչ էլ փշոտ թփից են խաղող քաղում+։ 45 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարի բաներ+ է հանում, իսկ չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում, որովհետև սրտի լիությունից է բերանը խոսում+։

46 Ինչո՞ւ եք ինձ «Տե՛ր, Տե՛ր» կոչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ+։ 47 Ձեզ ասեմ, թե ում է նման նա, ով գալիս է ինձ մոտ, լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք+։ 48 Նա նման է մի մարդու, որը տուն կառուցելու համար հողը խորը փորեց և հիմքը վեմի վրա դրեց։ Հետո երբ ջրհեղեղ+ եղավ, գետը հարվածեց այդ տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված+։ 49 Սակայն նա, ով լսում է և չի կատարում+, նման է մի մարդու, որն իր տունը հողի վրա կառուցեց՝ առանց հիմքի։ Գետը հարվածեց տանը, և այն իսկույն փուլ եկավ, և այդ տան ավերումը+ մեծ եղավ»+։

7 Հիսուսը ժողովրդին իր ողջ ասելիքը վերջացնելուց հետո գնաց Կափառնայում+։ 2 Այնտեղ մի հարյուրապետ կար, որի ծառան, որը շատ թանկ էր իր համար, մահամերձ հիվանդ էր+։ 3 Երբ նա լսեց Հիսուսի մասին, հրեաների երեցներին ուղարկեց նրա մոտ՝ խնդրելու նրան գալ և իր ծառային բուժել։ 4 Նրանք էլ եկան Հիսուսի մոտ ու սկսեցին թախանձագին խնդրել նրան՝ ասելով. «Նա արժանի է, որ դու այդ բանն անես նրա համար, 5 որովհետև սիրում է մեր ազգը+, և նա է մեզ համար կառուցել ժողովարանը»։ 6 Ուստի Հիսուսը գնաց նրանց հետ։ Սակայն երբ մոտենում էր հարյուրապետի տանը, հարյուրապետը իր ընկերներին ուղարկեց, որ նրան ասեն. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր։ Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես+, 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ։ Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբուժվի։ 8 Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և նա գնում է, մյուսին՝ արի՛, և նա գալիս է, իմ ծառային ասում եմ՝ այս բա՛նն արա, և նա անում է»+։ 9 Լսելով այս խոսքերը՝ Հիսուսը զարմացավ նրա վրա և շրջվելով դեպի իր հետևից եկող բազմությունը՝ ասաց. «Ասում եմ ձեզ. նույնիսկ Իսրայելում այսքան մեծ հավատ չգտա»+։ 10 Երբ ուղարկված մարդիկ վերադարձան տուն, ծառային առողջացած գտան+։

11 Դրանից հետո Հիսուսը ճանապարհ ընկավ դեպի Նային կոչվող քաղաքը։ Նրա աշակերտները ու մի մեծ բազմություն ճամփորդում էին նրա հետ։ 12 Երբ մոտեցավ քաղաքի դարպասին, տեսավ, որ այնտեղից մի մեռել+ էին դուրս բերում, որը մի այրի կնոջ մինուճար+ որդին էր։ Քաղաքից մի մեծ բազմություն նույնպես նրա հետ էր։ 13 Երբ Տերը տեսավ, խղճաց+ նրան ու ասաց. «Լաց մի՛ եղիր»+։ 14 Ապա մոտեցավ ու դիպավ պատգարակին։ Պատգարակը տանողները կանգ առան, ու նա ասաց. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»+։ 15 Մահացածը նստեց ու սկսեց խոսել, և Հիսուսը նրան իր մորը տվեց+։ 16 Բոլորը վախով+ լցվեցին և սկսեցին փառաբանել Աստծուն ու ասել. «Մեծ մարգարե+ է հայտնվել մեր մեջ», «Աստված իր ուշադրությունը իր ժողովրդին է դարձրել»+։ 17 Նրա մասին այս լուրը տարածվեց ողջ Հրեաստանում ու շրջակա բոլոր վայրերում։

18 Հովհաննեսի աշակերտները այս բոլոր բաների մասին պատմեցին նրան+։ 19 Ուստի Հովհաննեսը կանչեց իր աշակերտներից երկուսին և ուղարկեց Տիրոջ մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»+։ 20 Նրանք էլ, գնալով Հիսուսի մոտ, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ ուրիշին սպասենք»»։ 21 Այդ նույն ժամին նա շատերին բուժեց ախտերից+ ու ծանր հիվանդություններից, չար ոգիներ հանեց ու շատ կույրերի տեսողություն շնորհեց։ 22 Հետո ասաց այդ երկուսին. «Գնացեք+ և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսեցիք ու տեսաք. կույրերը+ տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն+ է քարոզվում+։ 23 Երջանիկ է նա, ով չի գայթակղվում իմ պատճառով»+։

24 Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, նա սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Անապատ գնացիք, որ ի՞նչ տեսնեք։ Քամուց տարուբերվող մի եղե՞գ+։ 25 Ուրեմն ի՞նչ տեսնելու գնացիք։ Փափուկ վերնահագուստներ հագած մի մարդո՞ւ+։ Նրանք, ովքեր շքեղ հանդերձներով են և պերճանքի մեջ են ապրում, թագավորական պալատներում են գտնվում+։ 26 Ուրեմն ի՞նչ տեսնելու գնացիք։ Մարգարե՞+։ Այո՛, ասում եմ ձեզ, մարգարեից էլ առավել մեկին+։ 27 Սա նա է, որի մասին գրված է. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ+, որը քեզանից առաջ կպատրաստի քո ճանապարհը»+։ 28 Ասում եմ ձեզ. կանանցից ծնվածների մեջ չկա մեկը, որ Հովհաննեսից ավելի մեծ+ լինի, սակայն Աստծու թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է»+։ 29 (Երբ ամբողջ ժողովուրդը և հարկահավաքները լսեցին այս, ընդունեցին, որ Աստված արդար է+, քանի որ Հովհաննեսի մկրտությամբ էին մկրտվել+։ 30 Իսկ փարիսեցիներն ու նրանք, ովքեր լավատեղյակ էին Օրենքից, արհամարհեցին իրենց ուղղված Աստծու խորհուրդը+, քանի որ չէին մկրտվել Հովհաննեսի կողմից)։

31 Հիսուսը շարունակեց. «Ո՞ւմ հետ համեմատեմ այս սերնդի մարդկանց, ո՞ւմ են նրանք նման+։ 32 Նրանք նման են երեխաների, որոնք հրապարակում նստած՝ ձայն են տալիս միմյանց ու ասում. «Մենք ձեզ համար սրինգ նվագեցինք, բայց դուք չպարեցիք, ողբացինք, բայց դուք լաց չեղաք»+։ 33 Նմանապես, Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ գինի խմում, իսկ դուք ասում եք՝ դև ունի+։ 34 Մարդու Որդին եկավ, թե՛ ուտում է, թե՛ խմում, բայց դուք ասում եք. «Ահա որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, հարկահավաքների և մեղավորների ընկեր»+։ 35 Ինչևէ, իմաստությունը+ արդարացվում է իր բոլոր զավակներով»+։

36 Փարիսեցիներից մեկը խնդրում էր Հիսուսին, որ միասին ճաշեն։ Նա էլ եկավ այդ փարիսեցու տուն+ և թիկնեց սեղանի շուրջ։ 37 Մի կին, որն այդ քաղաքում ճանաչված էր որպես մեղավոր, իմանալով, որ նա փարիսեցու տանը ճաշի է նստել՝ անուշահոտ յուղով լի ալաբաստրե+ մի անոթ բերեց 38 և հետևի կողմից նրա ոտքերի մոտ կանգնած՝ լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և գլխի մազերով սրբում։ Նա համբուրում էր նրա ոտքերն ու անուշահոտ յուղով օծում։ 39 Դա տեսնելով՝ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, իր մտքում ասաց. «Եթե այս մարդը մարգարե+ լիներ, կիմանար, թե ով կամ ինչպիսի կին է իրեն դիպչողը, և որ նա մեղավոր է»+։ 40 Հիսուսն ասաց նրան. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Ուսուցի՛չ»։

41 «Երկու մարդ պարտք էին մի պարտատիրոջ. մեկը պարտք էր հինգ հարյուր դինար*+, մյուսը՝ հիսուն։ 42 Եվ քանի որ նրանք ոչինչ չունեին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց+։ Նրանցից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի»։ 43 Սիմոնը պատասխանեց. «Կարծում եմ՝ նա, որին ավելի շատ ներեց»։ Նա էլ ասաց. «Ճիշտ դատեցիր»։ 44 Ապա շրջվեց դեպի կինը և Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես քո տուն մտա, դու ոտքերս լվանալու համար ջուր չտվիր+, բայց այս կինը իմ ոտքերը արցունքներով թրջեց և մազերով սրբեց։ 45 Դու ինձ մի համբույր+ էլ չտվիր, բայց այս կինը, ինչ մտել եմ այստեղ, չդադարեց ոտքերս համբուրելուց։ 46 Դու իմ գլուխը չօծեցիր յուղով+, բայց այս կինը իմ ոտքերը անուշահոտ յուղով օծեց։ 47 Դրա համար ասում եմ քեզ. նրա մեղքերը, թեպետև շատ են, բայց ներված են+, որովհետև նա շատ սիրեց. իսկ ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում»։ 48 Ապա կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են»+։ 49 Նրա հետ սեղանի շուրջ թիկնածները սկսեցին մտածել. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքեր է ներում»+։ 50 Իսկ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ+, գնա խաղաղությամբ»+։

8 Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը+։ Եվ տասներկու առաքյալները նրա հետ էին, 2 նաև մի քանի կանայք+, որ ազատվել էին չար ոգիներից ու բուժվել հիվանդություններից՝ Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, և որից յոթ դև էր դուրս եկել+, 3 Հովհաննան+՝ Հերովդեսի գործավար Քուզայի կինը, Սուսաննան և ուրիշ շատ կանայք, որոնք ծառայում էին նրանց՝ կիսելով նրանց հետ իրենց ունեցածը։

4 Երբ Հիսուսի շուրջը մարդկանց մեծ բազմություն հավաքվեց, որոնց մեջ կային նաև մարդիկ, ովքեր տարբեր քաղաքներից նրա մոտ էին եկել, նա սկսեց մի առակ պատմել+. 5 «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու։ Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին ու կոխկռտվեցին, և երկնքի թռչունները կերան+։ 6 Մի մասն ընկավ ապառաժի վրա, ծիլ տվեց և խոնավություն չլինելու պատճառով չորացավ+։ 7 Մյուս մասն ընկավ փշերի մեջ, և փշերը, որ դրանց հետ աճեցին, խեղդեցին դրանց+։ 8 Մյուս մասն էլ ընկավ լավ հողի մեջ և ծիլ տալով՝ հարյուրապատիկ պտուղ տվեց»+։ Այս բաներն ասելուց հետո նա բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։

9 Աշակերտները հարցրին նրան, թե ինչ է նշանակում այդ առակը+։ 10 Նա էլ ասաց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքները, բայց ուրիշների համար դրանք պարզապես առակներ են+, որպեսզի նայելով զուր տեղը նայեն և լսելով իմաստը չըմբռնեն+։ 11 Առակի նշանակությունը+ սա է. սերմը Աստծու խոսքն է+։ 12 Ճանապարհի եզրին ընկած սերմերը նրանք են, որ լսում են խոսքը+, հետո Բանսարկուն+ գալիս է և նրանց սրտերից այն տանում է, որպեսզի նրանք չհավատան ու չփրկվեն+։ 13 Ապառաժի վրա ընկած սերմերը նրանք են, որ երբ խոսքը լսում են, ուրախությամբ ընդունում են այն, բայց արմատ չունեն։ Մի որոշ ժամանակ հավատում են, սակայն փորձության ժամանակ հեռանում են+։ 14 Փշերի մեջ ընկածները նրանք են, որ լսում են, բայց հոգսերից, հարստությունից և այս կյանքի հաճույքներից+ տարվելով՝ ամբողջությամբ խեղդվում են և նրանց պտուղը չի հասցնում հասունանալ+։ 15 Իսկ լավ հողի մեջ ընկածները նրանք են, որ լավ և բարի սիրտ ունեն+, և խոսքը լսելուց հետո պահում են այն ու տոկունություն դրսևորելով՝ պտուղ բերում+։

16 Ոչ ոք ճրագը չի վառում և հետո անոթով ծածկում կամ մահճի տակ դնում, այլ դնում է ճրագակալի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն+, 17 որովհետև չկա մի թաքուն բան+, որ հայտնի չդառնա, և պահված մի բան, որ երբևէ չիմացվի ու չբացահայտվի+։ 18 Ուստի ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում. որովհետև ով ունի, նրան ավելին կտրվի+, իսկ ով չունի, նույնիսկ այն, ինչ որ կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»+։

19 Հիսուսի մայրն ու եղբայրները+ նրա մոտ եկան, բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան մոտենալ+։ 20 Նրան ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են տեսնել քեզ»+։ 21 Նա էլ ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում»+։

22 Մի օր նա իր աշակերտների հետ նավ մտավ ու ասաց նրանց. «Եկեք լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ նրանք ճանապարհ ընկան+։ 23 Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնեց։ Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ լճի վրա. նավը ջրով էր լցվում, և նրանք վտանգի մեջ էին+։ 24 Այդ ժամանակ նրանք մոտեցան ու վեր կացրին Հիսուսին՝ ասելով. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կործանվո՛ւմ ենք»+։ Վեր կենալով նա քամուն ու մոլեգնած ջրերին սաստեց+։ Փոթորիկը խաղաղվեց, ու հանդարտություն տիրեց։ 25 Ապա ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Իսկ նրանք, վախով բռնված, զարմացած ասում էին իրար. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամիներին ու ջրին է հրամայում, և դրանք հնազանդվում են նրան»+։

26 Հետո նավարկելով հասան գերասացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է+։ 27 Բայց երբ նա ափ դուրս եկավ, քաղաքից մի մարդ հանդիպեց նրան, որը դևեր ուներ։ Արդեն բավական ժամանակ էր, որ նա հագուստ չէր հագնում և տանը չէր ապրում, այլ գերեզմաններում էր մնում+։ 28 Հիսուսին տեսնելով՝ նա աղաղակեց և նրա առաջ ընկնելով՝ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ+, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Աղաչո՛ւմ եմ քեզ, մի՛ տանջիր ինձ»+ 29 (որովհետև նա հրամայում էր անմաքուր ոգուն, որ դուրս գա այդ մարդու միջից։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ այդ ոգին նրան իր իշխանության տակ էր պահում+։ Շատ անգամ էին փորձել այդ մարդուն շղթաներով ու ոտնակապերով կապել և պահել հսկողության տակ, բայց կտրել էր կապանքները և դևի կողմից տարվել անբնակ վայրեր)։ 30 Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»։ Նա էլ ասաց՝ Լեգեոն, որովհետև շատ դևեր էին մտել նրա մեջ+։ 31 Եվ նրանք աղաչում էին+, որ իրենց չհրամայի անդունդը+ գնալ։ 32 Այնտեղ խոզերի+ մի մեծ երամակ կար, որ արածում էր լեռան վրա, ուստի աղաչեցին նրան, որ իրենց թույլ տա խոզերի մեջ մտնել+։ Եվ նա թույլ տվեց։ 33 Դևերն էլ դուրս եկան այդ մարդու միջից ու խոզերի մեջ մտան։ Եվ երամակը գահավեժ տեղից ցած նետվեց լիճը ու խեղդվեց+։ 34 Իսկ խոզարածները, տեսնելով պատահածը, փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում+։

35 Այդ ժամանակ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը դուրս էին եկել։ Նա, հագնված ու խելքը տեղը եկած, նստել էր Հիսուսի ոտքերի մոտ, ուստի նրանք վախով լցվեցին+։ 36 Ականատեսներն էլ նրանց իմացրին, թե ինչպես դիվահար մարդը բուժվեց+։ 37 Ուստի գերասացիների շրջակա վայրերից եկած ողջ բազմությունը խնդրեց Հիսուսին, որ իրենց մոտից հեռանա, որովհետև նրանք շատ էին վախեցել+։ Նա էլ մտավ նավը ու հետ դարձավ։ 38 Սակայն այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, աղերսում էր, որ թույլ տա իր հետ մնալ, բայց նա ուղարկեց նրան՝ ասելով+. 39 «Վերադարձիր քո տուն և պատմիր, թե Աստված ինչեր արեց քեզ համար»+։ Ուստի նա գնաց և ամբողջ քաղաքով մեկ պատմում էր, թե Հիսուսն ինչեր արեց իր համար+։

40 Երբ Հիսուսը վերադարձավ, բազմությունը սիրով ընդունեց նրան, որովհետև բոլորը նրան էին սպասում+։ 41 Այդ ժամանակ Հայրոս անունով մի մարդ եկավ, որը ժողովարանի պետ էր։ Նա Հիսուսի ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան, որ իր տուն գա+, 42 որովհետև իր տասներկու տարեկան մինուճար աղջիկը մահամերձ էր+։

Մինչ Հիսուսը գնում էր այնտեղ, ամբոխը նեղում էր նրան+։ 43 Մի կին, որը տասներկու տարի տառապում էր արյունահոսությամբ+, և ոչ մեկը չէր կարողացել նրան բուժել+, 44 հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի վերնահագուստի+ ծոպերին+, և արյունահոսությունն իսկույն դադարեց+։ 45 Հիսուսը հարցրեց. «Այդ ո՞վ դիպավ ինձ»+։ Բոլորը սկսեցին հերքել, իսկ Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, ամբոխն է սեղմում քեզ ու նեղում»+։ 46 Բայց Հիսուսն ասաց. «Ինչ-​որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձանից զորություն+ դուրս եկավ»+։ 47 Տեսնելով, որ աննկատ չի մնացել՝ կինը դողալով մոտեցավ և ընկավ նրա առաջ ու բոլորի ներկայությամբ պատմեց, թե ինչու դիպավ նրան և թե ինչպես իսկույն բուժվեց+։ 48 Նա էլ ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ+։ Գնա խաղաղությամբ»+։

49 Երբ նա դեռ խոսում էր, ժողովարանի պետի մարդկանցից մեկը եկավ ու ասաց. «Աղջիկդ մահացավ, էլ մի՛ անհանգստացրու ուսուցչին»+։ 50 Սա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, միայն հավատա+, և նա կփրկվի»։ 51 Երբ տուն հասավ, ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ ներս մտնի, բացի Պետրոսից, Հովհաննեսից, Հակոբոսից և աղջկա ծնողներից+։ 52 Այնտեղ եղող բոլոր մարդիկ ողբում էին ու վշտից կուրծք ծեծում։ Նա ասաց. «Լաց մի՛ եղեք+, որովհետև նա չի մահացել, այլ քնած է»+։ 53 Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեին, որ աղջիկը մահացել է+։ 54 Իսկ նա բռնեց աղջկա ձեռքից ու կանչեց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»+։ 55 Նրա ոգին*+ հետ եկավ, և նա իսկույն վեր կացավ+։ Հիսուսն էլ պատվիրեց, որ նրան ուտելու բան տան+։ 56 Նրա ծնողները ապշահար եղան, իսկ նա պատվիրեց ոչ մեկի չպատմել պատահածի մասին+։

9 Այնուհետև տասներկու առաքյալներին մեկտեղ կանչեց և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր դևերին հանելու և հիվանդություններ բուժելու+։ 2 Ապա ուղարկեց նրանց Աստծու թագավորությունը քարոզելու և բուժումներ անելու 3 և ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ ցուպ, ո՛չ ուտելիքի պարկ, ո՛չ հաց, ո՛չ արծաթադրամ և ո՛չ էլ երկու հանդերձ ունեցեք+։ 4 Բայց որտեղ էլ որ մի տուն մտնեք, մնացեք այնտեղ, մինչև որ գնաք այդտեղից+։ 5 Իսկ որտեղ որ մարդիկ ձեզ չընդունեն, այդ քաղաքից դուրս գալիս+ թափ տվեք փոշին ձեր ոտքերից*՝ նրանց վկայություն լինելու համար»+։ 6 Եվ նրանք ճանապարհ ընկան ու սկսեցին շրջել գյուղից գյուղ՝ ամեն տեղ բարի լուրը քարոզելով և բուժումներ անելով+։

7 Մարզի կառավարիչ Հերովդեսը լսելով այս բոլոր բաների մասին՝ շփոթվեց, որովհետև ոմանք ասում էին, թե Հովհաննեսը հարություն է առել+, 8 ուրիշներն էլ ասում էին, թե Եղիան է հայտնվել, իսկ ուրիշներն էլ, թե՝ վաղեմի մարգարեներից մեկն է հարություն առել։ 9 Հերովդեսն ասաց. «Հովհաննեսին գլխատել եմ+։ Իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Ուստի նրան տեսնելու առիթ էր փնտրում+։

10 Երբ առաքյալները վերադարձան, նրան պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին+։ Նա էլ նրանց վերցրեց իր հետ ու գնաց Բեթսայիդա կոչվող քաղաքը՝ մի մեկուսի վայր+։ 11 Ժողովուրդը, իմանալով այդ մասին, նրա հետևից գնաց։ Հիսուսը սիրով ընդունեց նրանց ու սկսեց նրանց հետ Աստծու թագավորության մասին խոսել+ և բուժել նրանց, ովքեր դրա կարիքն ունեին+։ 12 Օրվա վերջում տասներկու առաքյալները նրա մոտ եկան ու ասացին. «Արձակիր ժողովրդին, որ գնան շրջակա գյուղերն ու ագարակները, իջևանելու տեղ և ուտելիք գտնեն, որովհետև այս տեղը ամայի է»+։ 13 Բայց նա ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»+։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավել ոչինչ չունենք+, եթե չգնանք ու այս ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»+։ 14 Իսկ այնտեղ շուրջ հինգ հազար տղամարդ կար+։ Եվ նա ասաց իր աշակերտներին. «Թող նրանք խումբ-​խումբ նստեն՝ ամեն խմբում մոտ հիսուն հոգի»+։ 15 Նրանք էլ այդպես արեցին, և բոլորը նստեցին։ 16 Ապա վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ նա դեպի երկինք նայեց, օրհնեց դրանք, կոտրեց հացերը ու ձկների հետ տվեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ+։ 17 Բոլորը կերան ու կշտացան և ավելացած կտորտանքները հավաքեցին՝ տասներկու զամբյուղ+։

18 Մի օր, երբ նա մենակ աղոթում էր, աշակերտները նրա մոտ եկան։ Նա հարցրեց. «Ժողովուրդն ի՞նչ է ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»+։ 19 Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը, իսկ մյուսները, թե՝ Եղիան, ուրիշներն էլ ասում են, թե վաղեմի մարգարեներից մեկն է հարություն առել»+։ 20 Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց+. «Աստծու Քրիստոսը»+։ 21 Իսկ նա խստորեն պատվիրեց, որ այս բանը ոչ ոքի չասեն+, 22 ապա ասաց. «Մարդու Որդին շատ չարչարանքներ պետք է կրի և մերժվի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից, պետք է սպանվի+ ու երրորդ օրը հարություն առնի»+։

23 Այնուհետև նա բոլորին ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա+, ամեն օր վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի+։ 24 Ով ուզում է փրկել իր հոգին*, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար, կփրկի այն+։ 25 Եվ իրոք, ի՞նչ օգուտ է մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց կորցնի իր անձը կամ վնաս կրի+։ 26 Ով ամաչի ասել, որ իմ աշակերտն է, և ամաչի իմ խոսքերը դավանել, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է, երբ գա իր փառքով և իր Հոր ու սուրբ հրեշտակների փառքով+։ 27 Բայց ես ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունը»+։

28 Այս խոսքերն ասելուց հետո մոտ ութ օր անց նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին և բարձրացավ սարը՝ աղոթելու+։ 29 Մինչ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքը+ փոխվեց, և նրա հագուստը սպիտակափայլ դարձավ+։ 30 Եվ ահա երկու մարդ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին+, 31 որոնք երևացին փառքով ու սկսեցին խոսել նրա հեռանալու մասին, որը պիտի տեղի ունենար Երուսաղեմում+։ 32 Իսկ Պետրոսն ու նրա հետ եղողները քնով էին անցել, բայց երբ քնից սթափվեցին, տեսան նրա փառքը+ և այն մարդկանց, ովքեր կանգնած էին նրա հետ։ 33 Երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց նրան. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Թույլ տուր երեք վրան կանգնեցնենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի»։ Նա չէր հասկանում, թե ինչ էր ասում+։ 34 Եվ մինչ ասում էր այս բաները, մի ամպ հայտնվեց ու ծածկեց նրանց, և նրանք վախով լցվեցին+։ 35 Եվ ամպի միջից մի ձայն+ լսվեց. «Սա՛ է իմ Որդին, որին ես ընտրել եմ+։ Նրա՛ն լսեք»+։ 36 Երբ ձայնը լսվեց, Հիսուսն արդեն մենակ էր+։ Իսկ նրանք լուռ մնացին և այն օրերին ոչ մեկի ոչինչ չպատմեցին իրենց տեսածների մասին+։

37 Հաջորդ օրը, երբ նրանք իջան սարից, մի մեծ բազմություն ընդառաջ եկավ նրան+։ 38 Մի մարդ բազմության միջից բղավեց. «Ուսուցի՛չ, աղաչում եմ քեզ, նայի՛ր որդուս, նա իմ մինուճարն է+։ 39 Ոգին+ բռնում է նրան, և տղան հանկարծակի ճչում է, և ոգին ցնցելով փրփրեցնում է նրան ու վնասելուց հետո չուզելով հազիվ թողնում է նրան։ 40 Ես աղաչեցի քո աշակերտներին, որ հանեն նրան, բայց չկարողացան»+։ 41 Հիսուսն ասաց. «Ո՜վ անհավատ ու ապականված սերունդ+, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և ձեզ հանդուրժեմ։ Այստեղ բեր որդուդ»+։ 42 Մինչ տղան մոտենում էր, դևը նրան գետին զարկեց և ուժգին ցնցեց։ Բայց Հիսուսը սաստեց անմաքուր ոգուն և բուժեց տղային ու նրան իր հորը տվեց+։ 43 Եվ բոլորը ապշեցին Աստծու փառահեղ զորության+ վրա։

Մինչ նրանք զարմանում էին Հիսուսի արած բոլոր գործերի վրա, նա իր աշակերտներին ասաց. 44 «Լավ հիշեք այս խոսքերը. մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի»+։ 45 Սակայն նրանք չէին հասկանում այդ խոսքերի իմաստը. այն պահված էր նրանցից, որպեսզի չկարողանան ըմբռնել, և վախենում էին նրան հարցնել այդ խոսքերի մասին+։

46 Դրանից հետո նրանց մեջ վեճ սկսվեց, թե իրենցից ով է մեծը+։ 47 Հիսուսն էլ, իմանալով, թե իրենց սրտում ինչ են խորհում, վերցրեց մի փոքր երեխայի, կանգնեցրեց իր կողքին+ 48 ու նրանց ասաց. «Ով որ այս երեխային ընդունի իմ անունով, ինձ էլ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի նաև ինձ ուղարկողին+։ Ով փոքրի պես է վարվում+ ձեր մեջ, նա է մեծ»+։

49 Հովհաննեսն ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում+, և փորձեցինք արգելել+ նրան, որովհետև նա մեզ հետ չի շրջում»+։ 50 Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև նա, ով ձեզ հակառակ չէ, ձեր կողմն է»+։

51 Մոտենում էին այն օրերը, երբ Հիսուսը պիտի վեր առնվեր երկինք+, և նա վճռեց գնալ Երուսաղեմ։ 52 Իրենից առաջ նա պատգամաբերներ ուղարկեց։ Նրանք էլ գնացին ու մտան Սամարիայի+ գյուղերից մեկը, որպեսզի նրա համար պատրաստություն տեսնեն։ 53 Սակայն այնտեղ չընդունեցին նրան, քանի որ նա վճռել էր Երուսաղեմ գնալ+։ 54 Երբ Հակոբոս և Հովհաննես+ աշակերտները տեսան դա, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես՝ ասենք, որ երկնքից կրակ+ իջնի ու ոչնչացնի նրանց»։ 55 Բայց նա շրջվելով՝ սաստեց նրանց։ 56 Եվ նրանք մի ուրիշ գյուղ գնացին։

57 Երբ ճանապարհով գնում էին, մի մարդ ասաց նրան. «Ուր որ գնաս, քո հետևից կգամ»+։ 58 Հիսուսն էլ նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի»+։ 59 Ապա մեկ ուրիշին ասաց. «Իմ հետևո՛րդը դարձիր»։ Նա էլ ասաց. «Թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»+։ 60 Իսկ նա ասաց. «Թող մեռելները+ թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա և ամենուրեք Աստծու թագավորությունը հռչակիր»+։ 61 Մեկ ուրիշն էլ ասաց. «Ես քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թույլ տուր, որ հրաժեշտ տամ+ իմ տան անդամներին»։ 62 Հիսուսն ասաց. «Ով որ ձեռքը արորի վրա է դնում+ և նայում է հետևում եղած բաներին+, հարմար չէ Աստծու թագավորության համար»։

10 Դրանից հետո Տերը նշանակեց ուրիշ յոթանասուն+ հոգու և իրենից առաջ երկու-​երկու+ ուղարկեց դեպի այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը պատրաստվում էր գնալ։ 2 Նրանց ասաց. «Բերքը+, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները+՝ քիչ։ Ուստի աղերսեք+ հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի+ իր հնձի համար։ 3 Գնացե՛ք։ Ես ուղարկում եմ ձեզ իբրև գառներ+ գայլերի մեջ։ 4 Ձեզ հետ ո՛չ քսակ վերցրեք, ո՛չ ուտելիքի պարկ+, ո՛չ էլ սանդալներ։ Ճանապարհին ոչ ոքի չբարևեք*+։ 5 Երբ որևէ տուն մտնեք, նախ ասացեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»+։ 6 Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա+։ Իսկ եթե ոչ, այն ձեզ կվերադառնա+։ 7 Ուստի մնացեք այդ տանը+ և կերեք ու խմեք, ինչ որ կտան+, որովհետև աշխատողը արժանի է իր վարձին+։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք+։

8 Որ քաղաքը որ մտնեք, և ձեզ ընդունեն, կերեք, ինչ որ ձեր առջև դնեն։ 9 Բուժեք+ հիվանդներին ու ասեք նրանց. «Աստծու թագավորությունը+ մոտեցել է ձեզ»։ 10 Իսկ եթե մի որևէ քաղաքում ձեզ չընդունեն+, դուրս եկեք նրա գլխավոր փողոցները* և ասացեք. 11 «Նույնիսկ այն փոշին, որ ձեր քաղաքից մեր ոտքերին է կպել, թափ ենք տալիս իբրև վկայություն ձեր դեմ+։ Բայց հիշեք, որ Աստծու թագավորությունը մոտեցել է»։ 12 Ասում եմ ձեզ, որ Սոդոմի+ համար ավելի հեշտ կլինի այն օրը, քան թե այդ քաղաքի համար։

13 Վա՜յ քեզ, Քորազի՛ն+։ Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա+։ Եթե այն զորավոր գործերը, որ կատարվեցին քո մեջ, Տյուրոսի և Սիդոնի մեջ կատարվեին, նրանք արդեն վաղուց զղջացած կլինեին՝ քրձի և մոխրի մեջ նստած+։ 14 Ուստի Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի դատաստանի ժամանակ, քան թե ձեզ համար+։ 15 Եվ դու, Կափառնայո՛ւմ, մինչև երկի՞նք պիտի բարձրանաս+։ Դու մինչև գերեզմա՛ն*+ պիտի իջնես։

16 Ձեզ լսողը+ ինձ է լսում։ Ձեզ արհամարհողը ինձ է արհամարհում։ Իսկ ինձ արհամարհողը նաև ինձ ուղարկողին է արհամարհում»+։

17 Հետո յոթանասուն աշակերտները ուրախությամբ վերադարձան ու ասացին. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հպատակվում+ քո անունով»։ 18 Նա էլ ասաց նրանց. «Տեսա, թե ինչպես Սատանան կայծակի պես վայր ընկավ+ երկնքից։ 19 Ահա ձեզ իշխանություն տվեցի օձեր+ ու կարիճներ+ կոխոտելու, ինչպես նաև հաղթահարելու թշնամու ողջ զորությունը+, և ոչ մի բան ձեզ չպիտի վնասի։ 20 Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները+ գրված են երկնքում»։ 21 Այդ նույն ժամին նա սուրբ ոգով ցնծաց+ ու ասաց. «Բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, որովհետև այս բաները իմաստուններից+ ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, այդպես անելը հաճելի եղավ քեզ։ 22 Իմ Հայրն ամեն բան ինձ տվեց+։ Ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բացի Հորից+, և ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց+ և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել»։

23 Ապա նա իր աշակերտներին առանձին ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում+, 24 որովհետև ասում եմ ձեզ՝ շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել+ այն ամենը, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն ամենը, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։

25 Օրենքից լավատեղյակ+ մի մարդ վեր կացավ ու նրան փորձելու համար ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։ 26 Նա էլ ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված+։ Ինչպե՞ս ես հասկանում»։ 27 Նա պատասխանեց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով և քո ամբողջ մտքով»+ և «քո մերձավորին՝ քո անձի պես»»+։ 28 Նա ասաց նրան. «Ճի՛շտ պատասխանեցիր, «վարվիր այդպես և հավիտենական կյանք կստանաս»»+։

29 Սակայն ցանկանալով արդարացնել իրեն՝ այդ մարդը Հիսուսին հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»+։ 30 Հիսուսն էլ պատասխանեց. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին նրան, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան։ 31 Այնպես պատահեց, որ մի քահանա իջնում էր այդ ճանապարհով, բայց երբ տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-​գնաց+։ 32 Այդպես էլ մի ղևտացի, երբ հասավ այնտեղ ու տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-​գնաց+։ 33 Բայց մի սամարացի+, որ անցնում էր այդ ճանապարհով, տեսավ նրան ու խղճահարվեց։ 34 Մոտեցավ ու կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ ու գինի լցնելով+։ Ապա նրան դրեց իր էշի վրա, բերեց մի իջևանատուն և հոգ տարավ նրա մասին։ 35 Հաջորդ օրը երկու դինար* հանեց, տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հո՛գ տար նրա մասին, իսկ եթե սրանից ավել ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»։ 36 Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր+ եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար»։ 37 Նա ասաց. «Նա, ով ողորմածաբար վարվեց+ նրա հետ»։ Ապա Հիսուսն ասաց նրան. «Գնա և դու էլ այդպես արա»+։

38 Մինչ նրանք շարունակում էին իրենց ճանապարհը, Հիսուսը մի գյուղ մտավ։ Այստեղ Մարթա+ անունով մի կին հյուրընկալեց նրան իր տանը։ 39 Նա Մարիամ անունով մի քույր ուներ, որը նստեց Տիրոջ ոտքերի մոտ+ և նրա խոսքերն էր լսում։ 40 Իսկ Մարթան բազում գործերով էր զբաղված+։ Նա մոտեցավ ու ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ+։ Ասա նրան, որ օգնի ինձ»։ 41 Տերն էլ ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների մասին ես մտահոգվում+ և անհանգստանում+, 42 մինչդեռ քիչ բան+ է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան։ Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց+, և այն չի վերցվի նրանից»։

11 Մի անգամ Հիսուսը աղոթք էր անում, և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել+, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»+։

2 Նա էլ ասաց նրանց. «Երբ որ աղոթք անեք+, ասացեք. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը+։ Թող գա քո թագավորությունը+։ 3 Տուր մեզ մեր օրվա հացը+, որքան որ անհրաժեշտ է այդ օրվա համար։ 4 Ներիր մեզ մեր մեղքերը+, որովհետև մենք էլ ներում ենք ամեն մեկին, ով մեղք է գործում մեր դեմ*+։ Եվ մի՛ տար մեզ փորձության»»+։

5 Այնուհետև ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ ընկեր ունենա և կեսգիշերին գնա նրա մոտ ու ասի՝ «ընկե՛ր, պարտքով երեք հաց տուր ինձ, 6 որովհետև ընկերս ճանապարհից հենց նոր ինձ մոտ եկավ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ», 7 իսկ նա ներսից պատասխանի. «Ինձ մի՛ անհանգստացրու+։ Դուռն արդեն կողպված է, և երեխաներս ինձ հետ անկողնում են։ Չեմ կարող վեր կենալ ու քեզ ինչ-​որ բան տալ»։ 8 Ասում եմ ձեզ, որ եթե նույնիսկ հանուն ընկերության նա վեր չկենա և նրան պետք եղածը չտա, նրա հաստատակամության+ համար անշուշտ վեր կկենա ու կտա։ 9 Ուստի ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել+, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել+ և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, 10 որովհետև ով խնդրում է, կստանա+, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի։ 11 Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին+ երբ ձուկ խնդրի, ձկան փոխարեն օձ տա նրան։ 12 Կամ եթե նա ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա նրան։ 13 Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին+, ուրեմն որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին+ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։

14 Մի օր Հիսուսը մի համր+ մարդու միջից դև էր հանում։ Երբ դևը դուրս եկավ, այդ մարդը սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ 15 Բայց նրանցից ոմանք ասացին. «Նա դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է հանում դևերին»+։ 16 Իսկ մյուսները նրան փորձելու համար նրանից նշան+ էին ուզում երկնքից։ 17 Իմանալով նրանց մտքերը+՝ նա ասաց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա, և իր մեջ բաժանված տունը փուլ կգա+։ 18 Ուստի եթե Սատանան բաժանված է իր մեջ, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա+։ Իսկ դուք ասում եք, թե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին։ 19 Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևեր հանում, այդ դեպքում ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում+։ Դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։ 20 Իսկ եթե Աստծու մատով+ եմ հանում դևերին, ապա Աստծու թագավորությունը հասել է ձեզ վրա+։ 21 Երբ լավ զինված ուժեղ մարդը+ պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահով է մնում։ 22 Բայց երբ նրանից ավելի ուժեղ+ մեկը հարձակվում է նրա վրա և հաղթում նրան+, վերցնում է նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և ավարը բաժանում է։ 23 Ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցրում է+։

24 Երբ անմաքուր ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր տեղերում՝ հանգստի տեղ գտնելու համար, բայց ոչինչ չգտնելով՝ ասում է. «Վերադառնամ իմ տուն, որտեղից որ դուրս եկա»+։ 25 Եվ վերադառնալով գտնում է այն ավլած-​մաքրած ու զարդարած։ 26 Հետո գնում է և իրենից ավելի չար յոթ+ ուրիշ ոգիներ է վերցնում, և ներս մտնելով՝ նրանք սկսում են բնակվել այնտեղ։ Եվ այդ մարդու վերջնական վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբնականը»+։

27 Մինչ նա ասում էր այս ամենը, ժողովրդի միջից մի կին բացականչեց. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում+ և իր ստինքներով կերակրեց քեզ»։ 28 Բայց նա ասաց. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»+։

29 Երբ շատ ժողովուրդ հավաքվեց, նա ասաց. «Այս սերունդը չար սերունդ է, նա նշան է փնտրում+։ Սակայն բացի Հովնանի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան+։ 30 Ինչպես որ Հովնանը+ նշան եղավ նինվեցիների համար, նույն ձևով էլ մարդու Որդին կլինի այս սերնդի համար։ 31 Հարավի թագուհին+ հարություն կառնի դատաստանի ժամանակ այս սերնդի մարդկանց հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ՝ Սողոմոնի իմաստությունը լսելու. բայց Սողոմոնից էլ մեծն է+ այստեղ։ 32 Նինվեի մարդիկ հարություն կառնեն այս սերնդի հետ դատաստանի ժամանակ և կդատապարտեն նրան, քանի որ իրենք զղջացին, երբ լսեցին, թե ինչ էր քարոզում Հովնանը+. բայց Հովնանից էլ մեծն է+ այստեղ։ 33 Ոչ ոք ճրագը չի վառում ու դնում նկուղում կամ գրվանի* տակ, այլ ճրագակալի վրա է դնում+, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34 Մարմնի ճրագը քո աչքն է։ Երբ աչքդ պարզ է, քո ամբողջ մարմինն էլ լուսավոր է+, բայց երբ այն չար է, քո մարմինն էլ խավար է։ 35 Ուրեմն զգո՛ւյշ եղիր։ Միգուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար է+։ 36 Ուստի եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի մասը խավար չէ, ապա այն այնպես լուսավոր կլինի+, ինչպես երբ ճրագը լուսավորի քեզ»։

37 Հիսուսի այս խոսքերից հետո փարիսեցիներից մեկը խնդրեց նրան, որ իր մոտ ճաշի+։ Նա էլ գնաց նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ։ 38 Փարիսեցին զարմացավ՝ տեսնելով, որ ճաշից առաջ նա չլվացվեց+։ 39 Տերն էլ ասաց նրան. «Դուք՝ փարիսեցիներդ, մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, իսկ ձեր ներսը+ լիքն է թալանով ու չարությամբ+։ 40 Անխոհեմնե՛ր։ Չէ՞ որ նա, ով ստեղծեց դրսի կողմը+, ստեղծեց նաև ներսի կողմը։ 41 Ներսում եղածները տվեք որպես ողորմության նվերներ+, և ձեր մնացած բոլոր բաներն էլ մաքուր կլինեն։ 42 Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև տալիս եք անանուխի, փեգենայի և մյուս բոլոր բանջարների տասանորդը+, բայց Աստծու արդարադատությունն ու սերը զանց եք առնում։ Դուք պարտավոր էիք այս բաներն անել և մյուսները չթողնել+։ 43 Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև սիրում եք ժողովարաններում առաջին աթոռները և հրապարակներում՝ ողջույնները+։ 44 Վա՜յ ձեզ, որովհետև դուք նման եք չերևացող գերեզմաններին, այնպես որ մարդիկ քայլում են դրանց վրայով և չեն իմանում»+։

45 Օրենքից լավատեղյակ+ մեկը ասաց նրան. «Ուսուցի՛չ, այս բաներն ասելով՝ մեզ էլ ես վիրավորում»։ 46 Նա էլ ասաց. «Ձե՛զ էլ վայ, Օրենքից լավատեղյակներիդ, որովհետև դժվար տանելի բեռներ եք դնում մարդկանց վրա, բայց մատով անգամ չեք դիպչում այդ բեռներին+։

47 Վա՜յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, որոնց ձեր հայրերը սպանեցին+։ 48 Դուք տեղյակ եք ձեր հայրերի գործերին, բայցև համաձայն եք նրանց հետ+, որովհետև նրանք սպանեցին+ մարգարեներին, իսկ դուք շինում եք նրանց գերեզմանները։ 49 Դրա համար էլ Աստծու իմաստությունն+ ասաց. «Ես նրանց մոտ կուղարկեմ մարգարեների և առաքյալների, և նրանցից ոմանց կսպանեն ու կհալածեն, 50 որպեսզի բոլոր մարգարեների արյունը+, որ թափվել է աշխարհը հիմնվելուց ի վեր, այս սերնդից պահանջվի+՝ 51 Աբելի+ արյունից մինչև Զաքարիայի+ արյունը, որը սպանվեց զոհասեղանի և Աստծու տան մեջտեղը»+։ Այո՛, ասում եմ ձեզ, այս սերնդից կպահանջվի։

52 Վա՜յ ձեզ, Օրենքից լավատեղյակներիդ, որ գիտելիքներ ձեռք բերելու բանալին վերցրել եք+։ Դուք ինքներդ չեք մտել և մտնել ցանկացողներին էլ խանգարել եք»+։

53 Երբ Հիսուսն այդտեղից դուրս եկավ, դպիրներն ու փարիսեցիները սկսեցին սաստիկ ճնշել նրան և ուրիշ շատ բաների մասին հարցեր տեղալ նրա վրա՝ 54 դավ նյութելով+ նրա դեմ, որ նրա բերանից մի բան որսան+։

12 Այդ ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվեցին, այնքան շատ, որ իրար ոտքեր էին կոխոտում, և Հիսուսը սկսեց խոսել՝ նախ դիմելով իր աշակերտներին. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից+, այսինքն՝ կեղծավորությունից+։ 2 Չկա մի ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի+։ 3 Ուստի ինչ որ խավարում ասեք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ սենյակներում շշուկով ասեք, տանիքների վրայից կհռչակվի+։ 4 Ասում եմ ձեզ, ի՛մ ընկերներ+, մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը և դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել+։ 5 Բայց ասեմ, թե ումից պետք է վախենաք. վախեցեք նրանից+, ով սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի* մեջ նետելու+։ Այո՛, ասում եմ ձեզ, Նրանի՛ց վախեցեք+։ 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով*, սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ+։ 7 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի բոլոր մազերն+ անգամ հաշվված են։ Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք+։

8 Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մարդկանց առաջ դավանի+, որ իմ աշակերտն է, մարդու Որդին էլ նրան իր աշակերտը կդավանի Աստծու հրեշտակների առաջ+։ 9 Իսկ ով որ ինձ ուրանա+ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Աստծու հրեշտակների առաջ+։ 10 Եվ ով որ մարդու Որդու դեմ մի խոսք ասի, կներվի նրան, բայց ով որ սուրբ ոգու դեմ հայհոյի, չի ներվի+։ 11 Երբ ձեզ տանեն հանրային հավաքույթների, պետական պաշտոնյաների և իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես պիտի ձեզ պաշտպանեք և ինչ պիտի ասեք+, 12 որովհետև սուրբ ոգին+ հենց նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պիտի ասեք»+։

13 Այդ ժամանակ ժողովրդի միջից մեկն ասաց նրան. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ 14 Նա էլ ասաց նրան. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ ունեցվածք բաժանող նշանակեց+ ձեզ վրա»։ 15 Ապա ասաց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից+, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»+։ 16 Եվ նրանց մի առակ պատմեց. «Մի հարուստ մարդու հողը առատ բերք տվեց։ 17 Նա սկսեց խորհել. «Հիմա ի՞նչ անեմ, բերքս ամբարելու տեղ չունեմ»։ 18 Ուստի ասաց. «Ահա՛ թե ինչ կանեմ+. իմ ամբարները կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, իմ ամբողջ ցորենն ու բարիքները այնտեղ կհավաքեմ+ 19 և իմ հոգուն կասեմ+. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»»+։ 20 Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից+։ Ո՞ւմ են մնալու քո դիզած բաները»+։ 21 Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ»+։

22 Այնուհետև իր աշակերտներին ասաց. «Հետևաբար ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք, և ոչ էլ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք+։ 23 Չէ՞ որ հոգին ուտելիքից ավելի թանկ է, և մարմինը՝ հագուստից։ 24 Նայեք ագռավներին+, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքա՜ն ավելի թանկ եք դուք թռչուններից+։ 25 Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով* երկարացնել+։ 26 Ուրեմն եթե ամենափոքր բանը չեք կարող անել, էլ ի՞նչ կարիք կա մտահոգվելու+ մնացած բաների համար։ 27 Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում+. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց+։ 28 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ+։ 29 Ուրեմն հոգս մի՛ արեք, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և մի՛ մտատանջվեք+, 30 քանի որ աշխարհի ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ ամենը, բայց ձեր Հայրը գիտի, որ դրանք անհրաժեշտ են ձեզ+։ 31 Դուք շարունակեք նրա թագավորությունը փնտրել, և այդ ամենը կտրվի ձեզ+։

32 Մի՛ վախեցիր+, փո՛քր հոտ+, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա+։ 33 Վաճառե՛ք+ ձեր ունեցվածքը և ողորմության նվերներ տվեք+։ Ձեզ համար չմաշվող քսակներ պատրաստեք՝ չսպառվող գանձեր երկնքում+, որտեղ ո՛չ գողն է հասնում, ո՛չ էլ ցեցն է ոչնչացնում։ 34 Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի+։

35 Թող ձեր մեջքերը+ գոտևորված լինեն, և ձեր ճրագները+՝ վառված, 36 իսկ դուք նման եղեք այն մարդկանց, ովքեր սպասում են, թե իրենց տերը+ երբ կվերադառնա հարսանիքից+, որպեսզի երբ գա և դուռը թակի+, նրանք անմիջապես բաց անեն նրա առաջ։ 37 Երջանիկ են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի, երբ գա+։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա գոտին կկապի+, սեղանի շուրջ թիկնել կտա նրանց և մոտ գալով՝ սպասավորություն կանի նրանց+։ 38 Իսկ եթե նա տեղ հասնի գիշերվա երկրորդ պահին* կամ նույնիսկ երրորդին* և նրանց արթուն գտնի, ապա երջանիկ են նրանք+։ 39 Բայց սա՛ իմացեք, որ եթե տանտերը իմանա, թե որ ժամին է գողը գալու, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն+։ 40 Դուք նույնպես պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում»+։

41 Պետրոսն ասաց. «Տե՛ր, այս առակը մե՞զ ես ասում, թե՞ նաև մյուսներին»։ 42 Տերն էլ ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն+ տնտեսը+, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի նրանց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին+։ 43 Երջանիկ է այդ ծառան, եթե նրա տերը, գալով, նրան այդպես անելիս գտնի+։ 44 Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա կնշանակի նրան իր ողջ ունեցվածքի վրա+։ 45 Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ «իմ տերը ուշանում է գալ»+, սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտի, խմի ու հարբի+, 46 այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում, և այն ժամին, որ նա չգիտի+, և խստությամբ կպատժի նրան ու նրա բաժինը կդնի անհավատարիմների հետ+։ 47 Այդ ժամանակ այն ծառան, որը հասկացել է իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստվել կամ չի վարվել նրա կամքի համաձայն, շատ կծեծվի+։ 48 Իսկ նա, որը առանց հասկանալու+ է ծեծի արժանի բաներ արել, քիչ կծեծվի+։ Ում որ շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի+, և ում որ շատ են վստահել, սովորականից շատ կպահանջեն նրանից+։

49 Ես եկա, որ կրակ գցեմ+ երկրի վրա, և դրանից ավել ի՞նչ կամենամ, եթե այն արդեն բորբոքված է։ 50 Մի մկրտություն կա, որով ես պիտի մկրտվեմ, և որքա՜ն եմ մտահոգվում, մինչև որ այն ավարտվի+։ 51 Կարծում եք, թե ես եկա խաղաղությո՞ւն բերելու երկրի վրա։ Ո՛չ, ասում եմ ձեզ, հակառակը՝ բաժանում+։ 52 Այսուհետև մեկ տան մեջ հինգ հոգի իրարից բաժանված կլինեն. երեքը՝ երկուսի դեմ կլինեն, և երկուսը՝ երեքի+։ 53 Հայրը կբաժանվի որդուց, որդին՝ հորից, մայրը՝ աղջկանից, աղջիկը՝ մորից, սկեսուրը՝ հարսից, և հարսը՝ սկեսրոջից»+։

54 Ապա նա ժողովրդին ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է բարձրանում, իսկույն ասում եք՝ «փոթորիկ է լինելու», և այդպես էլ լինում է+։ 55 Եվ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «սաստիկ շոգ է լինելու», և լինում է։ 56 Կեղծավորնե՛ր, գիտեք, թե ինչպես արտաքինից քննել երկինքն ու երկիրը, բայց ինչպե՞ս է, որ չգիտեք, թե ինչպես քննել այս ժամանակը+։ 57 Ինչո՞ւ ինքներդ չեք դատում, թե ինչն է արդար+։ 58 Երբ քո հակառակորդի հետ գնում ես իշխանի մոտ, ձգտիր վեճդ ճանապարհին հարթել նրա հետ, որ քեզ չտանի դատավորի մոտ, դատավորն էլ չհանձնի քեզ դատավճիռն իրականացնողին, իսկ նա քեզ բանտը չնետի+։ 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև որ վերջին լումադ չվճարես»+։

13 Այդ ժամանակ այնտեղ կային մարդիկ, որոնք պատմեցին նրան այն գալիլեացիների+ մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնել էր նրանց զոհաբերությունների հետ։ 2 Նա էլ ասաց նրանց. «Մի՞թե կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ կրեցին այս բաները, մյուս գալիլեացիներից ավելի մեղավոր էին+։ 3 Ո՛չ, ասում եմ ձեզ, բայց եթե չզղջաք, դուք բոլորդ էլ այդպես կկործանվեք+։ 4 Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի մեղավոր* էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ։ 5 Ո՛չ, ասում եմ ձեզ, բայց եթե չզղջաք, դուք բոլորդ էլ նույն ձևով կկործանվեք»+։

6 Ապա այս առակը պատմեց. «Մի մարդ իր խաղողի այգում+ թզենի էր տնկել, և նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու+, բայց ոչինչ չգտավ+։ 7 Ուստի խաղողագործին ասաց. «Արդեն երեք տարի է+, որ գալիս եմ այս թզենու վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չեմ գտնում։ Կտրի՛ր այն+։ Ինչո՞ւ զուր տեղը հող զբաղեցնի»։ 8 Նա էլ ասաց. «Տե՛ր, թող+ այս տարի էլ մնա, նրա շուրջը փորեմ ու գոմաղբ լցնեմ, 9 և եթե ապագայում պտուղ տա, լա՛վ, իսկ եթե ոչ, կկտրես այն»»+։

10 Մի շաբաթ օր Հիսուսը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։ 11 Այնտեղ մի կին կար, որ տասնութ տարի հիվանդ էր, որի պատճառը չար ոգին էր+. նա կծկված էր ու չէր կարողանում ուղղվել։ 12 Այդ կնոջը տեսնելով՝ Հիսուսը դիմեց նրան՝ ասելով. «Ո՛վ կին, դու ազատված+ ես քո հիվանդությունից»։ 13 Եվ իր ձեռքերը նրա վրա դրեց, նա էլ իսկույն ուղղվեց+ ու սկսեց փառաբանել Աստծուն։ 14 Բայց ժողովարանի պետը, տեսնելով, որ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, վրդովվեց ու ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում կարելի է գործ անել+, ուստի այդ օրերի՛ն եկեք և բուժվեք, այլ ոչ թե շաբաթ օրը»+։ 15 Սակայն Տերն ասաց նրան. «Կեղծավորնե՛ր+, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը չի՞ արձակում իր ցուլը կամ էշը մսուրից և չի՞ տանում ջուր խմեցնելու+։ 16 Իսկ այս կինը, որ Աբրահամի դուստրն է+, և որին Սատանան տասնութ տարի է՝ կապված էր պահում, արդյոք արժանի չէ՞ր, որ շաբաթ օրը այդ կապանքից ազատ արձակվեր»։ 17 Այս խոսքերից նրա բոլոր հակառակորդներն ամաչեցին+, իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ նա անում էր+։

18 Նա շարունակեց. «Ինչի՞ է նման Աստծու թագավորությունը, և ինչի՞ հետ այն համեմատեմ+։ 19 Այն նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց ու ցանեց իր պարտեզում։ Այն աճեց ու ծառ դարձավ, և երկնքի թռչունները+ բնակվեցին նրա ճյուղերի մեջ»+։

20 Նա դարձյալ ասաց. «Ինչի՞ հետ համեմատեմ Աստծու թագավորությունը։ 21 Այն նման է թթխմորի, որը մի կին վերցրեց և խառնեց երեք մեծ չափ* ալյուրի մեջ, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց»+։

22 Հիսուսը, շարունակելով իր ճանապարհը դեպի Երուսաղեմ, անցնում էր քաղաքների ու գյուղերի միջով և սովորեցնում էր մարդկանց+։ 23 Մի մարդ հարցրեց նրան. «Տե՛ր, քի՞չ են փրկվողները»+։ Նա էլ պատասխանեց. 24 «Ամեն ջանք գործադրեք+, որ նեղ դռնով ներս մտնեք+, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա+։ 25 Երբ տանտերը վեր կենա և դուռը փակի, և դուք դրսում կանգնեք ու սկսեք դուռը թակել ու ասել՝ «Տե՛ր, բաց արա»+, նա էլ կասի. «Չգիտեմ, թե որտեղից եք դուք»+։ 26 Դուք կասեք. «Մենք կերանք ու խմեցինք քո առաջ, և դու ուսուցանեցիր մեր գլխավոր փողոցներում*»+։ 27 Բայց նա կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք։ Հեռացե՛ք ինձանից, բոլոր անարդարություն գործողնե՛րդ»+։ 28 Այնտեղ դուք լաց կլինեք և կկրճտացնեք ձեր ատամները+, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու թագավորության մեջ+, իսկ ձեզ՝ դուրս նետված։ 29 Մարդիկ կգան արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից+ և սեղանի շուրջ կթիկնեն Աստծու թագավորության մեջ+։ 30 Այսպիսով՝ ոմանք, ովքեր վերջիններ են, առաջիններ կլինեն, իսկ ոմանք, ովքեր առաջիններ են, վերջիններ կլինեն»+։

31 Այդ ժամին մի քանի փարիսեցիներ եկան ու ասացին նրան. «Դո՛ւրս եկ ու գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է սպանել քեզ»։ 32 Նա էլ ասաց նրանց. «Գնացե՛ք ու ասացե՛ք այդ աղվեսին+. «Այսօր և վաղը ես դևեր կհանեմ և բուժումներ կանեմ, իսկ երրորդ օրը կվերջացնեմ»+։ 33 Սակայն այսօր և վաղը ես կշարունակեմ ճամփորդել, իսկ հաջորդ օրը կգնամ, որովհետև անհնար է, որ որևէ մարգարե Երուսաղեմից դուրս մահվան մատնվի+։ 34 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող+ և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող+... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին այնպես, ինչպես հավն է հավաքում իր ճտերին թևերի տակ+, բայց դուք չուզեցիք+։ 35 Ահա ձեր տունը*+ լքված է թողնվում ձեզ։ Ասում եմ ձեզ. այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով»»+։

14 Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխաններից մեկի տուն՝ հաց ուտելու+։ Այնտեղ եղողները ուշադիր նրան էին նայում+։ 2 Նրա առաջ մի մարդ կար, որը ջրգողությամբ* էր տառապում։ 3 Հիսուսը Օրենքից լավատեղյակներին և փարիսեցիներին հարցրեց. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել, թե ոչ»+։ 4 Բայց նրանք լուռ մնացին։ Նա էլ դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ուղարկեց։ 5 Ապա հարցրեց նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի որդին կամ ցուլը շաբաթ օրը ընկնի ջրհորը+, մի՞թե իսկույն դուրս չի հանի նրան»+։ 6 Եվ նրանք չկարողացան պատասխան տալ+։

7 Ապա նկատելով, թե ինչպես էին հրավիրվածները ամենապատվավոր տեղերն ընտրում՝ նա ասաց նրանց*+. 8 «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը+։ Գուցե քեզնից ավելի նշանավոր մեկն էլ հրավիրված լինի, 9 և ձեզ երկուսիդ հրավիրողը գա ու քեզ ասի. «Տեղդ այս մարդո՛ւն զիջիր»։ Եվ այդ ժամանակ ամաչելով վեր կկենաս ու ամենացածր տեղը կզբաղեցնես+։ 10 Բայց երբ հրավիրվում ես, գնա և նստիր ամենացածր տեղը+, որ երբ քեզ հրավիրողը գա, քեզ ասի. «Ընկե՛ր, ավելի պատվավոր տեղ զբաղեցրու»։ Այդ ժամանակ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ+։ 11 Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա»+։

12 Հետո իրեն հրավիրողին Հիսուսն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր քո ընկերներին, եղբայրներին, ազգականներին կամ հարուստ հարևաններին։ Գուցե, ի պատասխան, նրանք էլ օրերից մի օր քեզ հրավիրեն, և դրանով քեզ փոխհատուցեն։ 13 Այլ երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին+, 14 և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, և քո հատուցումը արդարների հարության+ ժամանակ կստանաս»։

15 Սա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երջանիկ է նա, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»+։

16 Հիսուսն էլ նրան ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց ու շատերին հրավիրեց+։ 17 Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք+, ամեն ինչ արդեն պատրաստ է»։ 18 Սակայն բոլորը մի մարդու պես սկսեցին պատրվակ բերելով հրաժարվել+։ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ ու տեսնեմ այն։ Խնդրում եմ, ներիր ինձ»+։ 19 Մյուսն ասաց. «Ես հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ փորձեմ նրանց։ Խնդրում եմ, ներիր ինձ»+։ 20 Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել+, այդ պատճառով չեմ կարող գալ»։ 21 Եվ ծառան եկավ ու այս ամենը պատմեց իր տիրոջը։ Այդ ժամանակ տանտերը զայրացավ ու ասաց իր ծառային. «Շտապ գնա քաղաքի գլխավոր փողոցներն* ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին»+։ 22 Մի որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, կատարված է, և դեռ էլի տեղ կա»։ 23 Տերն էլ ասաց ծառային. «Գնա ճանապարհներն+ ու ցանկապատված տեղերը և ստիպիր մարդկանց գալ, որ տունս լցվի+։ 24 Ասում եմ ձեզ. այն հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»+։

25 Հիսուսի հետ մի մեծ բազմություն էր գնում, և նա շրջվեց ու ասաց. 26 «Եթե մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում* իր հորն ու մորը, կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին, և իր իսկ հոգին+, նա չի կարող իմ աշակերտը լինել+։ 27 Ով որ չի կրում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել+։ 28 Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը+՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար։ 29 Այլապես, նա միգուցե հիմքը դնի, բայց չկարողանա ավարտել, և բոլոր տեսնողները սկսեն ծաղրել նրան՝ 30 ասելով. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»։ 31 Կամ ո՞ր թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմելու գնալիս նախ չի նստի և չի խորհրդակցի, թե տասը հազարանոց զորքով կկարողանա՞ դիմադրել նրան, որը քսան հազարով է գալիս իր դեմ+։ 32 Եթե չի կարող, ապա քանի դեռ մյուսը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղություն կխնդրի+։ 33 Այսպիսով՝ վստահ եղեք. ձեզանից նա, ով չի հրաժարվում իր ողջ ունեցվածքից+, չի կարող իմ աշակերտը լինել։

34 Ինչ խոսք, աղը լավ բան է։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը+։ 35 Այն ո՛չ հողի համար պիտանի կլինի, ո՛չ էլ գոմաղբի։ Մարդիկ այն դուրս կնետեն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։

15 Բոլոր հարկահավաքներն+ ու մեղավորները+ գալիս էին Հիսուսի մոտ, որ լսեն նրան։ 2 Իսկ փարիսեցիներն ու դպիրները փնթփնթում էին՝ ասելով. «Այս մարդը ընդունում է մեղավորներին և ուտում է նրանց հետ»+։ 3 Այդ ժամանակ նա այս առակը պատմեց նրանց. 4 «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկին կորցնի, մի՞թե չի թողնի իննսունիննին անապատում և չի գնա կորածի հետևից, մինչև որ գտնի նրան+։ 5 Եվ երբ գտնի, կուրախանա+ ու կդնի նրան իր ուսերին։ 6 Երբ նա տուն գա, կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարին»+։ 7 Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող+ մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն+։

8 Կամ եթե մի կին տասը դրախմա* ունենա և մեկ դրախման կորցնի, մի՞թե չի վառի ճրագը և չի ավլի տունը և ուշադիր չի փնտրի, մինչև որ գտնի այն։ 9 Եվ երբ գտնի, կկանչի իր ընկերուհիներին ու հարևանուհիներին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, գտա՛ իմ կորցրած դրախման»։ 10 Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակներն են ուրախանում զղջացող մեկ մեղավորի համար»+։

11 Ապա ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ+։ 12 Կրտսերն ասաց իր հորը. «Հա՛յր, տուր ինձ քո ունեցվածքից իմ հասանելիքը»+։ Եվ հայրն իր ունեցվածքը+ բաժանեց նրանց միջև։ 13 Շատ օրեր չանցած՝ կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց ու ճանապարհ ընկավ մի հեռու երկիր և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնեց իր ունեցվածքը+։ 14 Երբ նա ամեն բան սպառեց, այդ երկրում սաստիկ սով սկսվեց, և նա կարիքի մեջ հայտնվեց։ 15 Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ, որ նա վարձի իրեն։ Նա էլ նրան ուղարկեց իր դաշտերը՝ խոզերին+ արածեցնելու։ 16 Եվ նա փափագում էր իր քաղցը հագեցնել եղջերենու պատիճներով, որոնք խոզերն էին ուտում, և ոչ ոք նրան ոչինչ չէր տալիս+։

17 Երբ նա խելքի եկավ, ասաց. «Քանի՜ վարձկան մարդիկ ունի իմ հայրը, որ առատ հաց ունեն, մինչդեռ ես այստեղ սովից մեռնում եմ։ 18 Վեր կենամ, ճանապարհ ընկնեմ+ հորս մոտ ու ասեմ նրան. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ+։ 19 Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»»։ 20 Ուստի վեր կացավ ու գնաց իր հոր մոտ։ Երբ նա դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան ու խղճահարվեց, ապա վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց։ 21 Որդին ասաց. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ+։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»+։ 22 Սակայն հայրը ծառաներին ասաց. «Իսկույն բերեք ամենալավ պատմուճանը և հագցրեք+ նրան, ձեռքին մատանի+ դրեք և ոտքերին սանդալներ հագցրեք։ 23 Բերեք պարարտ+ ցուլը ու մորթեք, եկեք ուտենք և ուրախանանք, 24 որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ+, կորած էր և գտնվեց»։ Եվ նրանք սկսեցին ուրախանալ։

25 Իսկ նրա ավագ որդին+ դաշտում էր։ Երբ նա եկավ ու մոտեցավ տանը, երաժշտության ու պարի ձայներ լսեց։ 26 Ծառաներից մեկին կանչեց ու հարցրեց, թե ինչ առիթով են ուրախանում։ 27 Նա էլ ասաց. «Քո եղբայրն+ է եկել, և հայրդ+ պարարտ ցուլը մորթեց, քանի որ նա ողջ-​առողջ վերադարձել է»։ 28 Նա էլ զայրացավ ու չուզեց ներս մտնել։ Բայց հայրը դուրս եկավ ու սկսեց խնդրել նրան+։ 29 Նա էլ ասաց հորը. «Այսքան տարի է ծառայում եմ քեզ ու երբեք քո պատվիրանները չեմ ոտնահարել, բայց դու ինձ մի ուլ անգամ չտվեցիր, որ ընկերներիս հետ զվարճանամ+։ 30 Սակայն հենց որ քո այս որդին եկավ+, որ պոռնիկների հետ կերավ քո ունեցվածքը+, նրա համար պարարտ ցուլը մորթեցիր»+։ 31 Հայրն էլ ասաց նրան. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես եղել, և իմ ողջ ունեցածը քոնն է+, 32 բայց մենք պետք է ուրախանանք ու ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»»+։

16 Հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ կար, որը մի տնտես+ ուներ։ Նրա մոտ այդ տնտեսի մասին մեղադրանքներ եղան, թե նա վատնում է տիրոջ ունեցվածքը+։ 2 Ուստի այդ հարուստ մարդը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին։ Հաշվետվություն ներկայացրու+ քո արած գործերի մասին, քանի որ դու այլևս չես կարող իմ տնտեսը լինել»։ 3 Տնտեսն էլ ինքն իրեն ասաց. «Ի՞նչ պիտի անեմ, երբ տերս+ տնտեսի պաշտոնը վերցնի ձեռքիցս։ Փորելու համար ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ։ 4 Ահա՜, գիտեմ, թե ինչ անեմ, որ երբ ինձ տնտեսի պաշտոնից զրկեն, մարդիկ ինձ ընդունեն իրենց տները»+։ 5 Նա իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը»։ 6 Նա պատասխանեց. «Հարյուր մար* ձիթապտղի յուղ»։ Նրան ասաց. «Վերցրու քո պարտամուրհակը, նստիր և շտապ գրիր հիսուն»։ 7 Ապա մյուսին հարցրեց. «Իսկ դո՞ւ ինչքան ես պարտք»։ Նա էլ ասաց. «Հարյուր քոռ* ցորեն»։ Նրան ասաց. «Վերցրու քո պարտամուրհակը և գրիր ութսուն»։ 8 Եվ նրա տերը գովեց անարդար տնտեսին նրա հնարամտության+ համար։ Այս աշխարհի որդիները իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները+։

9 Նաև ասում եմ ձեզ. անարդար հարստության+ միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք+, որպեսզի երբ այն վերջանա, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերն+ ընդունեն։ 10 Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար+։ 11 Հետևաբար, եթե դուք անարդար հարստությունը օգտագործելու մեջ հավատարիմ չլինեք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը+։ 12 Եվ եթե դուք ուրիշինը օգտագործելու մեջ հավատարիմ չլինեք+, ձեզ ո՞վ կտա այն, ինչը որ նախատեսված է ձեզ համար։ 13 Ոչ մի սպասավոր չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կանարգի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»+։

14 Փարիսեցիները, որ փողասեր էին, լսելով այս ամենը, սկսեցին ծաղրել նրան+։ 15 Դրա համար նա ասաց նրանց. «Դուք ձեզ մարդկանց առաջ արդար եք ներկայացնում+, բայց Աստված գիտի ձեր սրտերը+, որովհետև ինչը որ մարդիկ կարևոր են համարում, Աստծու աչքին նողկալի է+։

16 Օրենքն ու Մարգարեները* մինչև Հովհաննեսն էին+։ Դրանից հետո Աստծու թագավորության բարի լուրն է հռչակվում, և ամեն տեսակ մարդ ողջ ուժով ջանում է հասնել դրան+։ 17 Իրոք որ, ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անհետանան+, քան Օրենքի տառի մի մասնիկը+ չիրականանա+։

18 Յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում. և նա, ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում+։

19 Մի հարուստ մարդ+ կար, որը ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր ճոխության մեջ էր ապրում+։ 20 Մի մուրացկան էլ կար՝ Ղազարոս անունով, որին բերում էին հարուստ մարդու դարպասների մոտ։ Նա լի էր խոցերով։ 21 Ղազարոսն ուզում էր կշտանալ այն բաներով, որ ընկնում էին հարուստի սեղանից։ Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը։ 22 Որոշ ժամանակ անց մուրացկանը մահացավ+, և հրեշտակները նրան տարան Աբրահամի+ գիրկը+։

Հարուստը նույնպես մահացավ+ և թաղվեց։ 23 Գերեզմանում*, որտեղ նա տանջվում էր+, բարձրացրեց աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին և նրա գրկում նաև Ղազարոսին։ 24 Նա կանչեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ+, ողորմիր ինձ և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը ջրի մեջ թաթախի և լեզուս հովացնի+, որովհետև տառապում եմ այս կրակի բոցի մեջ»+։ 25 Իսկ Աբրահամն ասաց. «Որդյա՛կ, հիշիր, որ քո կյանքի ընթացքում դու ստացել ես ամեն բարիք, իսկ Ղազարոսը՝ ամեն չարիք։ Սակայն հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տառապում ես+։ 26 Եվ այս ամենից բացի, մի մեծ անդունդ+ է հաստատվել մեր և ձեր միջև+, այնպես որ եթե մեկը ուզենա այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են անցնել ու մեզ մոտ գալ»+։ 27 Նա ասաց. «Այդ դեպքում խնդրում եմ քեզ, հա՛յր, նրան ուղարկիր իմ հոր տուն։ 28 Ես հինգ եղբայր ունեմ, թող նա նրանց զգուշացնի, որ նրանք էլ չգան տանջանքի այս վայրը»։ 29 Սակայն Աբրահամն ասաց. «Նրանք Մովսեսին+ ու Մարգարեներին+ ունեն, թող նրանց լսեն»+։ 30 Իսկ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, այլ եթե մահացածներից մեկը գնա նրանց մոտ, նրանք կզղջան»։ 31 Բայց նա ասաց. «Եթե նրանք չեն լսում Մովսեսին+ ու Մարգարեներին, չեն էլ համոզվի, նույնիսկ եթե մեկը հարություն առնի»»։

17 Ապա իր աշակերտներին ասաց. «Գայթակղության պատճառներ անխուսափելիորեն պիտի լինեն+։ Սակայն վա՜յ նրան, ում միջոցով դրանք կլինեն+։ 2 Ավելի լավ կլինի, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովը գցվի+, քան թե գայթակղեցնի այս փոքրերից մեկին+։ 3 Ուշադրություն դարձրեք ձեր անձերին։ Եթե քո եղբայրը մեղք գործի, սաստիր նրան+, իսկ եթե զղջա, ներիր նրան+։ 4 Նույնիսկ եթե նա օրը յոթ անգամ մեղք գործի քո դեմ և յոթ անգամ հետ դառնա քեզ մոտ ու ասի՝ զղջում եմ, ներիր նրան»+։

5 Առաքյալներն ասացին Տիրոջը. «Ավելացրու մեր հավատը»+։ 6 Տերն էլ ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սև թթենուն կասեք՝ «արմատախիլ եղիր և տնկվիր ծովի մեջ», և այն կհնազանդվի ձեզ+։

7 Ձեզանից ո՞վ է նա, որ հերկող կամ հոտը հովվող ծառա ունենա, ու երբ նա դաշտից վերադառնա, նրան ասի. «Եկ ու սեղանի մոտ թիկնիր»։ 8 Փոխարենը՝ մի՞թե չի ասի նրան. «Մի բան պատրաստիր ինձ համար, որ ընթրեմ, և գոգնոց կապիր ու ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»։ 9 Եվ մի՞թե նա ծառային երախտապարտ կլինի այն բանի համար, որ նա իր հանձնարարություններն արեց։ 10 Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված բոլոր բաներն անեք, ասացեք. «Մենք անպիտան ծառաներ ենք+։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»»։

11 Երուսաղեմ գնալիս նա անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով+։ 12 Երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ+, բայց նրանք հեռվում էին կանգնած։ 13 Նրանք բարձր ձայնով կանչեցին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր+ մեզ»։ 14 Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասաց. «Գնացեք և ձեզ քահանաներին ցույց տվեք»+։ Ճանապարհին նրանք մաքրվեցին+։ 15 Նրանցից մեկը, տեսնելով, որ բուժվեց, հետ դարձավ ու բարձր ձայնով փառաբանում+ էր Աստծուն։ 16 Երեսնիվայր Հիսուսի ոտքերն ընկնելով+՝ նա շնորհակալություն էր հայտնում նրան։ Նա սամարացի էր+։ 17 Հիսուսն ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Որտե՞ղ են մնացած ինը։ 18 Մի՞թե նրանցից ոչ մեկը հետ չդարձավ, որ փառք տար Աստծուն, բացի այս այլազգի մարդուց»։ 19 Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց ու գնա՛. քո հավատը բուժեց քեզ»+։

20 Երբ փարիսեցիները նրան հարցրին, թե երբ է գալու Աստծու թագավորությունը+, նա պատասխանեց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գա, 21 և մարդիկ չեն ասի՝ «ահա այստե՛ղ է», կամ՝ «այնտե՛ղ է»+, քանի որ Աստծու թագավորությունը ձեր մեջ է»+։

22 Ապա ասաց իր աշակերտներին. «Օրեր կգան, երբ դուք կցանկանաք տեսնել մարդու Որդու օրերից մեկը, բայց չեք տեսնի+։ 23 Եվ մարդիկ կասեն ձեզ՝ «ահա այնտե՛ղ է», կամ՝ «ահա այստե՛ղ է»+։ Դուրս մի՛ գնացեք ու մի՛ ընկեք նրանց հետևից+։ 24 Ինչպես կայծակն+ է փայլատակելով լուսավորում երկնքի մի ծայրից մյուս ծայրը, այդպես էլ մարդու Որդու+ օրերում կլինի։ 25 Բայց նախ նա պետք է շատ չարչարանքներ կրի ու մերժվի այս սերնդի կողմից+։ 26 Ինչպես որ եղավ Նոյի օրերում+, այնպես էլ կլինի մարդու Որդու օրերում+. 27 մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը, և ջրհեղեղը եկավ ու կործանեց նրանց բոլորին+։ 28 Նույնը եղավ նաև Ղովտի օրերում+. ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին։ 29 Բայց այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց նրանց բոլորին+։ 30 Նույն ձևով էլ կլինի այն օրը, երբ մարդու Որդին իրեն հայտնի դարձնի+։

31 Այդ օրը նա, ով տանիքի վրա է, բայց նրա կահ-​կարասին տան մեջ է, թող ցած չիջնի՝ վերցնելու, և ով դաշտում է, թող նա էլ հետ չդառնա։ 32 Հիշե՛ք Ղովտի կնոջը+։ 33 Ով որ ջանա պահպանել իր հոգին, կկորցնի այն, բայց ով որ կորցնի, կենդանի կպահի այն+։ 34 Ասում եմ ձեզ. այդ գիշեր երկու մարդ կլինեն անկողնում. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի+։ 35 Երկու կին նույն երկանքով աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»+։ 36 ....* 37 Նրանք հարցրին. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Նա էլ ասաց. «Որտեղ որ մարմինն է+, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»+։

18 Հետո նա մի առակ պատմեց նրանց այն մասին, թե ինչու պետք է միշտ աղոթք անեն և չհանձնվեն+. 2 «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանց չէր հարգում։ 3 Այդ քաղաքում մի այրի կին էլ կար, որը շարունակ նրա մոտ էր գնում+ ու ասում. «Արդար դատ տես իմ և իմ հակառակորդի միջև»։ 4 Մի որոշ ժամանակ դատավորը չէր ուզում նրա խնդրանքը կատարել, բայց հետո ինքն իրեն ասաց. «Թեպետ չեմ վախենում Աստծուց և մարդկանց չեմ հարգում, 5 բայց քանի որ այս այրին շարունակ անհանգստացնում է ինձ+, արդար դատ տեսնեմ նրա համար, որպեսզի անընդհատ չգա ու հոգիս չհանի»»+։ 6 Եվ Տերն ասաց. «Լսեցի՞ք, թե անարդար դատավորն ինչ ասաց։ 7 Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն+ ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան, չնայած որ նա համբերատար+ է նրանց նկատմամբ։ 8 Ասում եմ ձեզ. նա այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար+։ Այնուհանդերձ, երբ մարդու Որդին գա, արդյոք այսպիսի հավատ կգտնի՞ երկրի վրա»։

9 Իսկ նրանց, ովքեր վստահ էին, թե արդար են+, և ովքեր ուրիշներին ոչինչ էին համարում+, այս առակը պատմեց. 10 «Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։ 11 Փարիսեցին կանգնեց+ ու սկսեց իր մտքում աղոթել+. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես+։ 12 Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»+։ 13 Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում+՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»+։ 14 Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված+, քան մյուսը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»+։

15 Մարդիկ Հիսուսի մոտ մանուկներ բերեցին, որպեսզի նա դիպչի նրանց, բայց դա տեսնելով՝ աշակերտները սաստեցին բերողներին+։ 16 Սակայն Հիսուսը պատվիրեց, որ մանուկներին բերեն իր մոտ ու ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը+։ 17 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»+։

18 Մի իշխան հարցրեց նրան. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։ 19 Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված+։ 20 Դու գիտես պատվիրանները+՝ «շնություն մի՛ գործիր+, մի՛ սպանիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, պատվի՛ր քո հորը և մորը»»+։ 21 Նա էլ ասաց. «Այդ ամենը ես մանկությունից պահել եմ»+։ 22 Լսելով դա՝ Հիսուսն ասաց նրան. «Դեռ մի բան կա, որ պիտի անես. վաճառիր ողջ ունեցվածքդ ու աղքատներին բաժանիր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։ 23 Սա լսելով՝ նա խորապես տրտմեց, որովհետև շատ հարուստ էր+։

24 Հիսուսը նայեց նրան ու ասաց. «Որքա՜ն դժվար կլինի փող ունեցողների համար Աստծու թագավորություն մտնել+։ 25 Իրականում ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։ 26 Ովքեր լսեցին սա, ասացին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»։ 27 Նա էլ ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է»+։ 28 Իսկ Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն բան թողել և քեզ ենք հետևել»+։ 29 Նա էլ ասաց նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, կին, եղբայրներ, ծնողներ կամ զավակներ Աստծու թագավորության համար+, 30 որ այս ժամանակում ինչ-​որ ձևով չստանա բազմապատիկը և գալիք աշխարհում*՝ հավիտենական կյանքը»+։

31 Հետո նա մի կողմ տարավ տասներկու առաքյալներին ու ասաց. «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդու մասին մարգարեների գրած բոլոր բաները+ պիտի կատարվեն+։ 32 Նա պիտի մատնվի ուրիշ ազգերի մարդկանց ձեռքը, և նրան կծաղրեն+, կանարգեն+ ու կթքեն+ նրա վրա. 33 և խարազանելուց+ հետո կսպանեն+, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»+։ 34 Սակայն նրանք այս ամենից և ոչ մի բան չէին հասկանում, որովհետև այս խոսքերի իմաստը ծածկված էր նրանցից, և նրանք չգիտեին, թե ինչի մասին է նա խոսում+։

35 Հիսուսը մոտենում էր Երիքովին։ Ճանապարհի եզրին մի կույր մուրացկան էր նստած+։ 36 Լսելով, որ մարդկանց բազմություն է անցնում՝ նա հարցրեց, թե ինչ է կատարվում։ 37 Նրան ասացին. «Հիսուս նազովրեցին է անցնում»+։ 38 Նա էլ աղաղակեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։ 39 Առջևից գնացողները խստորեն պատվիրեցին նրան, որ լուռ մնա, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։ 40 Հիսուսն էլ կանգնեց ու պատվիրեց, որ այդ մարդուն իր մոտ բերեն+։ Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց նրան. 41 «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»+։ Նա ասաց. «Տե՛ր, այնպես արա, որ աչքերս նորից տեսնեն»+։ 42 Եվ Հիսուսն ասաց նրան. «Թող տեսնեն։ Քո հավատը բուժեց քեզ»+։ 43 Նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց+, և նա գնաց Հիսուսի հետևից՝ փառաբանելով Աստծուն+։ Ամբողջ ժողովուրդը, դա տեսնելով, գովաբանում էր Աստծուն։

19 Հետո Հիսուսը մտավ Երիքով+ ու անցնում էր նրա միջով։ 2 Այնտեղ մի հարուստ մարդ կար Զաքեոս անունով, որ հարկահավաքների պետն էր։ 3 Նա ուզում էր տեսնել+, թե ով էր այդ Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ 4 Ուստի նա առաջ վազեց և բարձրացավ մի ժանտաթզենու վրա, որ տեսնի նրան, որովհետև նա այդ ճանապարհով էր անցնելու։ 5 Երբ Հիսուսը հասավ այնտեղ, վեր նայեց ու ասաց նրան. «Զաքեո՛ս, շտապ ցած իջիր, որովհետև այսօր քո տանը պետք է մնամ»։ 6 Նա էլ շտապելով ցած իջավ և ուրախությամբ հյուրընկալեց նրան։ 7 Բայց սա տեսնելով՝ բոլորը սկսեցին փնթփնթալ+. «Մեղավոր մարդու տուն մտավ իջևանելու»։ 8 Զաքեոսն էլ կանգնեց և Տիրոջն ասաց. «Ահա իմ ունեցվածքի կեսը, Տե՛ր, տալիս եմ աղքատներին, և ինչ էլ որ շորթել եմ որևէ մեկից կեղծ մեղադրանքով+, քառապատիկն եմ վերադարձնում»+։ 9 Սա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Այսօր փրկություն եկավ այս տանը, որովհետև նա նույնպես Աբրահամի որդի է+։ 10 Մարդու Որդին եկավ կորածին փնտրելու և փրկելու»+։

11 Մինչ աշակերտները լսում էին այս բաները, Հիսուսը մի առակ էլ պատմեց, քանի որ նրանք կարծում էին, թե երբ հասնեն Երուսաղեմ, Աստծու թագավորությունն իսկույն պիտի հայտնվի+։ 12 Ուստի նա ասաց. «Մի ազնվատոհմ մարդ մեկնեց հեռավոր երկիր, որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա+։ 13 Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս* տվեց ու ասաց. «Գործի մեջ դրեք, մինչև որ գամ»+։ 14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին+ նրան և նրա հետևից մի խումբ դեսպաններ ուղարկեցին՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այս մարդը մեզ վրա թագավոր լինի»+։

15 Ի վերջո, երբ թագավորական իշխանություն ստանալուց հետո նա վերադարձավ, հրամայեց, որ իր մոտ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որպեսզի իմանա, թե գործի մեջ դնելով՝ ինչ են շահել+։ 16 Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահեց»+։ 17 Նա էլ ասաց. «Ապրե՛ս, բարի՛ ծառա։ Քանի որ փոքր բանում հավատարիմ եղար, տասը քաղաքների վրա իշխանություն ունեցիր»+։ 18 Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Քո մնասը, Տե՛ր, հինգ մնաս բերեց»+։ 19 Նա նրան էլ ասաց. «Իսկ դու հինգ քաղաքների վրա իշխիր»+։ 20 Հետո երրորդը եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա՛ քո մնասը, որ շորի մեջ փաթաթած պահում էի։ 21 Ես վախենում էի քեզանից, քանի որ դու խիստ մարդ ես, վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»+։ 22 Նա էլ ասաց նրան. «Հենց քո բերանով+ եմ դատում քեզ, չա՛ր ծառա։ Չէ՞ որ դու գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչ չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչ չեմ ցանել+։ 23 Ուրեմն ինչո՞ւ իմ արծաթադրամը չդրեցիր վաշխառուների սեղանին, որ երբ գայի, տոկոսով այն հետ ստանայի»+։

24 Եվ այնտեղ կանգնածներին ասաց. «Վերցրեք նրանից մնասը և տվեք տասը մնաս ունեցողին»+։ 25 Բայց նրանք ասացին. «Տե՛ր, նա տասը մնաս ունի»։ 26 «Ասում եմ ձեզ. ով որ ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի+։ 27 Իսկ իմ այն թշնամիներին, որ չուզեցին՝ իրենց վրա թագավոր լինեմ, այստեղ բերեք և մորթեք նրանց իմ առաջ»»+։

28 Այս բաներն ասելուց հետո նա շարունակեց իր ճանապարհը և գնաց դեպի Երուսաղեմ+։ 29 Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ այն սարի մոտ, որ Ձիթենյաց լեռ+ է կոչվում, աշակերտներից երկուսին ուղարկեց+՝ 30 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և երբ մտնեք այնտեղ, մի կապած էշի քուռակ կգտնեք, որի վրա ոչ մի մարդ դեռ չի նստել։ Արձակեք նրան ու բերեք+։ 31 Իսկ եթե մեկը հարցնի ձեզ՝ «ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է»»+։ 32 Աշակերտներն էլ գնացին ու գտան ճիշտ այնպես, ինչպես որ իրենց ասել էր+։ 33 Եվ երբ արձակում էին էշի քուռակին, դրա տերերը հարցրին նրանց. «Ինչո՞ւ եք արձակում քուռակին»+։ 34 Նրանք էլ պատասխանեցին. «Տիրոջը պետք է»+։ 35 Եվ քուռակին բերեցին Հիսուսի մոտ, իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա և Հիսուսին նստեցրին վրան+։

36 Մինչ նա գնում էր+, նրանք իրենց վերնահագուստները փռում էին ճանապարհին+։ 37 Հենց որ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայր ճանապարհին, աշակերտների ողջ բազմությունը սկսեց ուրախանալ ու բարձր ձայնով գովաբանել Աստծուն բոլոր այն զորավոր գործերի համար, որ նրանք տեսել էին+։ 38 Նրանք ասում էին. «Օրհնյա՜լ է նա, ով որպես թագավոր գալիս է Եհովայի անունով+։ Խաղաղությո՜ւն երկնքում, և փա՜ռք բարձունքներում»+։ 39 Սակայն փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Ուսուցի՛չ, սաստի՛ր քո աշակերտներին»+։ 40 Իսկ նա ասաց. «Ասում եմ ձեզ. եթե նրանք լռեն էլ, քարերը+ կաղաղակեն»։

41 Երբ նա մոտեցավ Երուսաղեմին, նայեց քաղաքին ու լաց եղավ նրա վրա+՝ 42 ասելով. «Երանի՜ թե այսօրվա օրը հասկանայիր+ այն բաները, որոնք խաղաղություն են բերում... բայց հիմա դրանք ծածկված են քո աչքերից+, 43 որովհետև օրեր կգան, երբ թշնամիներդ քո շուրջը սուր գերաններով+ պատնեշ կկանգնեցնեն+ և կշրջապատեն+ ու ամեն կողմից կնեղեն+ քեզ 44 և քեզ ու քո մեջ եղող երեխաներիդ գետին կտապալեն+ և քարը քարի վրա չեն թողնի+ քեզանում, որովհետև դու չիմացար քեզ ստուգելու ժամանակը»+։

45 Հիսուսը տաճար մտավ ու սկսեց դուրս վռնդել բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում+՝ 46 ասելով. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի լինի»+, բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»+։

47 Նա ամեն օր ուսուցանում էր տաճարում։ Բայց ավագ քահանաները, դպիրներն ու ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում, որ սպանեն նրան+, 48 սակայն չէին իմանում, թե ինչպես դա անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը չէր հեռանում նրանից և ուշադրությամբ նրան էր լսում+։

20 Մի օր, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու դպիրները երեցների հետ նրա մոտ եկան+ 2 ու ասացին. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, կամ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»+։ 3 Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, և դուք ինձ պատասխանեք+։ 4 Հովհաննեսի կատարած մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»+։ 5 Նրանք էլ սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա կասի. «Ինչո՞ւ չհավատացիք նրան»+։ 6 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ+, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը+ մարգարե էր»+։ 7 Ուստի պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղից էր։ 8 Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը»+։

9 Ապա նա ժողովրդին հետևյալ առակը պատմեց. «Մի մարդ խաղողի այգի+ տնկեց և այն վարձով տալով մշակներին՝ երկար ժամանակով օտար երկիր գնաց+։ 10 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների+ մոտ մի ծառա+ ուղարկեց, որ նրան խաղողի այգու բերքից իր բաժինը տան+։ Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 11 Հետո նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրան նույնպես ծեծեցին, անարգեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 12 Ապա նա երրորդին ուղարկեց+. սրան էլ վիրավորեցին ու դուրս շպրտեցին։ 13 Խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ։ Իմ սիրելի որդուն+ ուղարկեմ, գուցե հարգեն նրան»։ 14 Երբ մշակները տեսան նրան, խորհուրդ արին՝ ասելով. «Սա է ժառանգը։ Եկեք սպանենք սրան, որ ժառանգությունը մերը լինի»+։ 15 Եվ նրան դուրս շպրտեցին+ խաղողի այգուց ու սպանեցին+։ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց+։ 16 Նա կգա ու կսպանի այդ մշակներին, իսկ այգին ուրիշներին կտա»+։

Սա լսելով՝ ժողովուրդն ասաց. «Թող դա երբեք չպատահի»։ 17 Իսկ Հիսուսը նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ շինարարները մերժեցին+, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը»+։ 18 Ամեն ոք, ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի+։ Իսկ ում վրա այն ընկնի+, կճզմի նրան»+։

19 Դպիրներն ու ավագ քահանաները հասկացան, որ իրենց նկատի ունենալով նա պատմեց այդ առակը։ Ուստի ցանկացան հենց այդ ժամին բռնել նրան, բայց ժողովրդից վախեցան+։ 20 Ապա ուշադիր նրան հետևելով՝ գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ ձևացնեն, թե արդար են, որպեսզի իր իսկ խոսքերով բռնեն+ նրան ու հանձնեն կառավարությանն ու կառավարչի իշխանությանը+։ 21 Նրանք հարցրին նրան. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտ ես խոսում ու սովորեցնում և կողմնապահություն չես անում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես ուսուցանում+։ 22 Օրենքով թույլատրելի՞ է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»+։ 23 Նկատելով նրանց խորամանկությունը՝ նա ասաց+. 24 «Ինձ մի դինար* ցույց տվեք։ Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է վրան»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»+։ 25 Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք+, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ 26 Եվ նրանք չկարողացան ժողովրդի առաջ այս խոսքով բռնել Հիսուսին ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ ոչինչ չասացին+։

27 Սադուկեցիներից ոմանք (սադուկեցիներն ասում էին, թե հարություն չկա) եկան նրա մոտ+ ու հարցրին. 28 «Ուսուցի՛չ, Մովսեսը+ գրեց մեզ. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը+ պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»+։ 29 Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ ու անզավակ մահացավ+։ 30 Հետո երկրորդը ամուսնացավ այդ կնոջ հետ ու մահացավ։ 31 Նույնը պատահեց երրորդին։ Եվ այսպես, յոթն էլ ամուսնացան նրա հետ և անզավակ մահացան+։ 32 Վերջում կինն էլ մահացավ+։ 33 Ուստի հարության ժամանակ նա սրանցից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ յոթն էլ նրա հետ ամուսնացան»+։

34 Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* զավակները կին են առնում և մարդու են գնում+, 35 բայց նրանք, ովքեր արժանի են+ կյանք ստանալու գալիք աշխարհում*+ և հարություն առնելու+, ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում։ 36 Իրականում նրանք այլևս չեն մահանալու+, քանի որ հրեշտակների պես են լինելու և հարության զավակները լինելով՝ Աստծու զավակներն են լինելու+։ 37 Բայց այն, որ մահացածները հարություն են առնելու, նույնիսկ Մովսեսը իմացրեց այրվող թփի+ պատմության մեջ, երբ Եհովային կոչեց «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ 38 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի, որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»+։ 39 Դպիրներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»։ 40 Եվ այլևս չէին համարձակվում մի հարց անգամ տալ նրան։

41 Նա էլ ասաց նրանց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է+, 42 երբ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, 43 մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»»+։ 44 Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, այդ դեպքում էլ ինչպե՞ս է նա նրա որդին»։

45 Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր նրան, նա իր աշակերտներին ասաց+. 46 «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը+։ 47 Նրանք կուլ են տալիս այրիների տները+ և ցուցադրաբար երկար աղոթքներ անում։ Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան»+։

21 Հիսուսը նայեց և տեսավ հարուստների, որոնք իրենց դրամական ընծաները գանձանակների մեջ էին գցում+։ 2 Ապա տեսնելով մի կարիքավոր այրու, որը շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ* գցեց այնտեղ+՝ 3 ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը+, 4 որովհետև ամենքը իրենց ավելացածից ընծաներ գցեցին, բայց այս կինը, որ թեև չքավոր էր, գցեց իր ողջ ապրուստը»+։

5 Հետո, երբ ոմանք խոսում էին տաճարի մասին, որ այն զարդարված էր գեղեցիկ քարերով ու նվիրված բաներով+, 6 նա ասաց. «Այս բոլորը, որ տեսնում եք, կքանդվեն։ Օրեր կգան, երբ քարը քարի վրա չի մնա այստեղ»+։ 7 Այդ ժամանակ նրանք հարցրին նրան. «Ուսուցի՛չ, ե՞րբ են լինելու այս բաները։ Ի՞նչ նշանով կարող ենք իմանալ, թե երբ պիտի տեղի ունենան դրանք»+։ 8 Նա էլ ասաց. «Զգո՛ւյշ եղեք, որ չմոլորվեք+, որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն՝ «ե՛ս եմ նա», «ժամանակը մոտեցել է»+։ Մի՛ գնացեք նրանց հետևից։ 9 Երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ սարսափեք+, որովհետև նախ այս բաները պետք է լինեն, բայց վերջը անմիջապես չի գա»։

10 Ապա շարունակեց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա+, և թագավորություն՝ թագավորության դեմ+, 11 մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-​տեղ՝ համաճարակներ ու սովեր+, և ահազդու երևույթներ ու երկնքից մեծ նշաններ կլինեն+։

12 Բայց այս բոլոր բաներից առաջ մարդիկ ձեզ կբռնեն ու կհալածեն+՝ իմ անվան պատճառով մատնելով ձեզ ժողովարաններին ու բանտերին, քարշ տալով թագավորների ու կառավարիչների առաջ+։ 13 Դա ձեզ համար վկայություն տալու հնարավորություն կստեղծի+։ 14 Ուստի նախապես մի՛ մտածեք, թե ինչպես ձեզ պաշտպանեք+, 15 որովհետև ես ձեր բերանում իմաստություն կդնեմ, որին ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակառակ խոսել+։ 16 Նույնիսկ ձեր ծնողները+, եղբայրները, հարազատներն ու ընկերները կմատնեն ձեզ, և նրանք ձեզանից ոմանց կսպանեն+, 17 ու իմ անվան պատճառով բոլոր մարդկանց կողմից ատված կլինեք+։ 18 Սակայն ձեր գլխից մի մազ+ անգամ չի կորչի։ 19 Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները+։

20 Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված+, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է+։ 21 Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան, իսկ ովքեր Երուսաղեմի շրջակայքում են, թող չմտնեն այնտեղ+, 22 որովհետև դրանք այնպիսի օրեր են լինելու, երբ արդարադատություն է գործի դրվելու, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն+։ 23 Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին+, որովհետև մեծ զրկանք կլինի երկրի վրա ու ցասում՝ այս ժողովրդի վրա։ 24 Նրանք սրի բերանով կընկնեն ու գերի կտարվեն բոլոր ազգերի մեջ+։ Եվ ազգերը կկոխկռտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերին սահմանված ժամանակները+ լրանան։

25 Նաև նշաններ կլինեն արևի+, լուսնի ու աստղերի վրա, և երկրի վրա ազգերը կտառապեն՝ չիմանալով ելքը, որովհետև ծովը կշառաչի+ ու կխռովվի+, 26 և մարդիկ կնվաղեն վախից+ և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան+, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն+։ 27 Այդ ժամանակ մարդու Որդուն+ կտեսնեն ամպի մեջ զորությամբ ու մեծ փառքով գալիս+։ 28 Բայց երբ այս բաները սկսեն կատարվել, ուղիղ կանգնեք և բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է»։

29 Ապա նրանց մի օրինակ բերեց. «Նայեք թզենուն և մյուս բոլոր ծառերին+։ 30 Տեսնելով, որ դրանք բողբոջել են՝ իմանում եք, որ ամառն արդեն մոտ է+։ 31 Նմանապես, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է+։ 32 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն+։ 33 Երկինքն ու երկիրը կանցնեն+, բայց իմ խոսքերը չեն անցնի+։

34 Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան+ շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով+, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա+ 35 ինչպես ծուղակ+, որովհետև այն պիտի գա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին+։ 36 Ուրեմն արթուն եղեք+՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով+, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի, և կանգնել մարդու Որդու առաջ»+։

37 Ամբողջ օրը Հիսուսը սովորեցնում էր տաճարում+, իսկ գիշերը դուրս էր գալիս այնտեղից և գիշերում էր Ձիթենյաց+ կոչվող լեռան վրա։ 38 Եվ ամբողջ ժողովուրդը+ վաղ առավոտյան գալիս էր նրա մոտ տաճար՝ նրան լսելու։

22 Մոտենում էր Անթթխմոր հացերի տոնը, որ Պասեք+ է կոչվում։ 2 Ավագ քահանաներն ու դպիրները հարմար միջոց էին փնտրում Հիսուսին սպանելու համար+, քանի որ վախենում էին ժողովրդից+։ 3 Եվ Սատանան մտավ Իսկարիովտացի կոչվող Հուդայի մեջ, որը տասներկու առաքյալներից մեկն էր+։ 4 Նա գնաց ու խոսեց ավագ քահանաների ու տաճարի վերահսկիչների հետ այն մասին, թե ինչ հարմար ձևով Հիսուսին մատնի նրանց ձեռքը+։ 5 Նրանք ուրախացան և պայմանավորվեցին նրան արծաթե դրամ տալ+։ 6 Նա էլ համաձայնվեց և սկսեց հարմար առիթ փնտրել, որ նրանց ձեռքը մատնի նրան, երբ մոտակայքում ժողովուրդ չլինի+։

7 Եկավ Անթթխմոր հացերի տոնի օրը, երբ Պասեքի զոհը պիտի մատուցվեր+, 8 և Հիսուսը ուղարկեց Պետրոսին ու Հովհաննեսին՝ ասելով. «Գնացե՛ք և մեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստեք»+։ 9 Նրանք էլ հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ այն պատրաստենք»։ 10 Նա ասաց+. «Երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի ջրի սափոր տանելիս։ Նրա հետևից գնացեք ու մտեք այն տունը, ուր որ նա կմտնի+։ 11 Եվ տանտիրոջն ասացեք. «Ուսուցիչը հարցնում է. «Որտե՞ղ է այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի ընթրիքը պիտի ուտեմ»»+։ 12 Եվ այդ մարդը կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտե՛ղ պատրաստեք»+։ 13 Ուստի նրանք գնացին, և ինչպես որ իրենց ասել էր, այնպես եղավ, և Պասեքի ընթրիքը պատրաստեցին+։

14 Երբ ժամը եկավ, իր առաքյալների հետ նա թիկնեց սեղանի շուրջ+։ 15 Նա ասաց նրանց. «Անչափ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ձեզ հետ միասին ուտել իմ չարչարվելուց առաջ, 16 որովհետև ասում եմ ձեզ, այլևս սրանից չեմ ուտելու, մինչև որ այն իրականանա Աստծու թագավորության մեջ»+։ 17 Ապա վերցնելով բաժակը+՝ շնորհակալություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Վերցրեք սա և իրար փոխանցեք։ 18 Ասում եմ ձեզ, այսուհետև որթատունկի բերքից չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա»+։

19 Հետո վերցրեց հացը+, շնորհակալություն հայտնեց, կոտրեց այն, տվեց նրանց ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը+, որը տրվելու է ձեզ համար+։ Սա արեք ինձ հիշելու համար»+։ 20 Նույն ձևով էլ երբ ընթրիքն ավարտեցին, վերցրեց բաժակն+ ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը+ իմ արյան+ հիման վրա, որ թափվելու է ձեզ համար+։

21 Բայց ահա ինձ մատնողը+ ինձ հետ այս սեղանի շուրջ է նստած+։ 22 Մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ կանխագուշակվել է+, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով նա կմատնվի»+։ 23 Առաքյալներն էլ սկսեցին քննարկել, թե իրենցից ով է, որ անելու է այդ բանը+։

24 Նրանց մեջ մի բուռն վիճաբանություն էլ ծագեց, թե իրենցից ով է մեծը+։ 25 Բայց նա ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց, և նրանց վրա իշխանություն ունեցողները Բարերարներ* են կոչվում+։ 26 Բայց դուք չպետք է այդպիսին լինեք+։ Այլ ձեր միջի մեծը թող լինի ինչպես կրտսեր+, և ով որ գլխավորում է, թող լինի ինչպես ծառայող+։ 27 Ո՞վ է ավելի մեծ՝ սեղանի շուրջ թիկնո՞ղը, թե՞ ծառայողը։ Չէ՞ որ սեղանի շուրջ թիկնողը։ Բայց ես ձեր մեջ ծառայողի պես եմ+։

28 Իմ փորձությունների+ մեջ դուք միշտ ինձ հետ մնացիք+, 29 և ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց+ թագավորության համար+, 30 որ դուք իմ թագավորության մեջ+ իմ սեղանից ուտեք+ ու խմեք և նստեք գահերի վրա+ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար։

31 Սիմո՛ն, Սիմո՛ն, Սատանան+ պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես+։ 32 Բայց ես աղաչեցի+ քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու+ քո եղբայրներին»։ 33 Իսկ նա ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ թե՛ բանտ գնալու և թե՛ մեռնելու»+։ 34 Իսկ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, աքաղաղը դեռ չկանչած՝ այսօր դու երեք անգամ կհերքես, որ ճանաչում ես ինձ»+։

35 Հետո հարցրեց նրանց. «Երբ ձեզ առանց քսակի, ուտելիքի պարկի և սանդալների ուղարկեցի+, մի՞թե որևէ բանի կարիք ունեցաք»։ Նրանք պատասխանեցին՝ ո՛չ։ 36 Ապա ասաց. «Բայց հիմա, ով քսակ և ուտելիքի պարկ ունի, թող վերցնի, և ով սուր չունի, թող վաճառի իր վերնահագուստը և սուր գնի։ 37 Ասում եմ ձեզ, որ ինձ վրա այս գրվածը պիտի կատարվի, թե՝ «նա անօրենների հետ դասվեց»+, որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»+։ 38 Նրանք ասացին. «Տե՛ր, այստեղ երկու սուր կա»։ Նա էլ ասաց. «Բավական է»։

39 Այնտեղից դուրս գալով՝ նա, սովորության համաձայն, գնաց դեպի Ձիթենյաց լեռը, և աշակերտներն էլ նրա հետևից գնացին+։ 40 Հասնելով այնտեղ՝ նրանց ասաց. «Շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք»+։ 41 Եվ նրանցից մի քարընկեցի* չափ հեռանալով՝ ծնկի եկավ ու սկսեց աղոթել. 42 «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակը ինձանից։ Բայց ոչ թե իմ+, այլ քո կամքը թող լինի»+։ 43 Եվ երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց նրան+։ 44 Բայց նա սաստիկ տագնապի մեջ լինելով՝ շարունակեց ավելի ջերմեռանդորեն աղոթել+, և նրա քրտինքը արյան կաթիլների պես դարձավ, որ գետին էին թափվում+։ 45 Աղոթելուց հետո նա վեր կացավ, գնաց աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ, քանի որ տրտմությունից հոգնել էին+։ 46 Նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում։ Վեր կացեք և շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք»+։

47 Մինչ նա խոսում էր, մի ամբոխ մոտեցավ, և տասներկու առաքյալներից մեկը, որ Հուդա էր կոչվում, նրանց առջևից էր գալիս+։ Նա մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան+, 48 բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»+։ 49 Տեսնելով, թե ինչ կարող է պատահել, Հիսուսի մոտ եղողներն ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»+։ 50 Եվ նրանցից մեկը քահանայապետի ծառային սրով հարվածեց ու կտրեց նրա աջ ականջը+։ 51 Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք, բավակա՛ն է»։ Եվ նա դիպավ ծառայի ականջին ու բուժեց նրան+։ 52 Ապա Հիսուսը ավագ քահանաներին, տաճարի վերահսկիչներին ու երեցներին, որ եկել էին իրեն բռնելու, ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք+։ 53 Տաճարում+ ամեն օր ձեզ հետ էի, և դուք ինձ չբռնեցիք+։ Բայց սա ձեր ժամն է+, և ժամանակն է, որ խավարը+ իշխի»+։

54 Նրան ձերբակալեցին ու տարան+ քահանայապետի տուն+, իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրանց հետևից+։ 55 Երբ նրանք բակում կրակ վառեցին և միասին նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց հետ+։ 56 Մի աղախին տեսավ նրան՝ կրակի մոտ նստած, և նայելով նրան՝ ասաց. «Այս մարդն էլ էր նրա հետ»+։ 57 Բայց նա հերքեց+. «Ո՛վ կին, ես չեմ ճանաչում նրան»+։ 58 Քիչ անց մեկ ուրիշը, տեսնելով նրան, ասաց. «Դու էլ ես նրանցից մեկը»։ Բայց Պետրոսն ասաց. «Ո՛չ, ես նրանցից չեմ»+։ 59 Մոտ մեկ ժամ հետո մեկ ուրիշը սկսեց պնդել. «Հաստատ այս մարդն էլ էր նրանց հետ, որովհետև գալիլեացի է»+։ 60 Բայց Պետրոսն ասաց. «Չգիտեմ, թե ինչ ես ասում»։ Եվ հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց+։ 61 Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքերը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը այսօր դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ 62 Եվ դուրս գնալով՝ դառնապես լաց եղավ+։

63 Այն մարդիկ, որ հսկում էին Հիսուսին, սկսեցին ծաղրել+ ու հարվածել+ 64 և ծածկելով նրա երեսը՝ ասում էին. «Մարգարեացի՛ր, ո՞վ էր քեզ խփողը»+։ 65 Եվ ուրիշ շատ վիրավորական խոսքեր+ էին ասում նրան։

66 Երբ օրը բացվեց, ժողովրդի երեցների խորհուրդը, ավագ քահանաներն ու դպիրները մեկտեղ հավաքվեցին+ և նրան տարան իրենց Սինեդրիոնի* դահլիճը և ասացին+. 67 «Եթե դու Քրիստոսն ես+, ասա մեզ»։ Բայց նա ասաց. «Նույնիսկ եթե ասեի, դուք ամենևին էլ չէիք հավատա+։ 68 Եվ եթե հարցնեի ձեզ, ամենևին էլ չէիք պատասխանի+։ 69 Բայց այսուհետև մարդու Որդին+ նստած կլինի Աստծու զորության աջ+ կողմը»+։ 70 Եվ բոլորը ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Նա ասաց. «Դո՛ւք եք ասում+, որ ես եմ»։ 71 Նրանք էլ ասացին. «Էլ ինչների՞ս է պետք ուրիշ վկայություն+։ Չէ՞ որ հենց նրա բերանից լսեցինք»+։

23 Այդ ժամանակ բոլորը միասին վեր կացան ու Հիսուսին Պիղատոսի մոտ տարան+։ 2 Ապա սկսեցին նրան մեղադրել+. «Այս մարդը քայքայում է+ մեր ազգը և արգելում է կայսրին հարկեր վճարել+ ու ասում է, թե ինքն է Քրիստոս թագավորը»+։ 3 Պիղատոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։ 4 Ապա Պիղատոսը ավագ քահանաներին ու ժողովրդին ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ»+։ 5 Բայց նրանք պնդում էին. «Նա խռովեցնում է ժողովրդին՝ ուսուցանելով ամբողջ Հրեաստանով մեկ՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ»։ 6 Դա լսելով՝ Պիղատոսը հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է, 7 և երբ պարզեց, որ նա Հերովդեսի+ իշխանության տակ եղող տարածքից է, ուղարկեց նրան Հերովդեսի մոտ, որն այդ օրերին նույնպես Երուսաղեմում էր։

8 Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև արդեն բավական ժամանակ էր, ինչ ուզում էր տեսնել+ նրան, քանի որ լսել էր+ նրա մասին և հույս ուներ, որ նա իր ներկայությամբ մի հրաշք կգործի։ 9 Եվ սկսեց շատ հարցեր տալ նրան, բայց նա ոչինչ չէր պատասխանում+։ 10 Սակայն ավագ քահանաներն ու դպիրները անընդհատ վեր էին կենում և բարկացած մեղադրում նրան+։ 11 Հերովդեսն իր պահապան զինվորների հետ ստորացրեց նրան+ և շքեղ հանդերձներ հագցնելով՝ ծաղրեց+ ու հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։ 12 Հերովդեսն ու Պիղատոսը+ հենց այդ նույն օրը բարեկամացան. մինչ այդ նրանց միջև թշնամություն կար։

13 Պիղատոսն էլ կանչեց ավագ քահանաներին, իշխաններին ու ժողովրդին 14 և ասաց. «Դուք ինձ մոտ բերեցիք այս մարդուն որպես ժողովրդին ըմբոստության հրահրողի, և ես քննեցի նրան ձեր առաջ, բայց այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա+, որ համապատասխաներ նրա դեմ ուղղված ձեր մեղադրանքներին։ 15 Հերովդեսն էլ չգտավ, որովհետև նրան մեզ մոտ ուղարկեց։ Ուրեմն մահվան արժանի ոչ մի բան+ չի արել այս մարդը։ 16 Ես կպատժեմ+ նրան ու ազատ կարձակեմ»։ 17 ....* 18 Բայց ողջ բազմությունը աղաղակեց. «Սպանի՛ր դրան+ և մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր»+։ 19 Բարաբբան բանտարկվել էր քաղաքում բարձրացած խռովության և մարդասպանության համար։ 20 Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց, որովհետև ցանկանում էր ազատել Հիսուսին+։ 21 Սակայն նրանք գոռում էին. «Ցցի՛ն գամիր, ցցի՛ն գամիր նրան»+։ 22 Պիղատոսը երրորդ անգամ հարցրեց նրանց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը։ Մահվան արժանի ոչինչ չգտա նրա մեջ. ուստի կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ»+։ 23 Նրանք էլ համառորեն բարձր ձայնով պահանջում էին, որ նրան ցցին գամեն, և իրենց ձայները այն աստիճան բարձրացրին+, 24 որ Պիղատոսը տեղի տվեց և վճիռ կայացրեց, որ նրանց պահանջը կատարվի+։ 25 Նա ազատ արձակեց+ նրանց ուզած մարդուն, որը բանտարկվել էր խռովության ու մարդասպանության համար, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին+։

26 Երբ Հիսուսին տանում էին, Սիմոն անունով մի մարդու բռնեցին (ծնունդով Կյուրենիայից, որը ագարակից էր գալիս) և տանջանքի ցիցը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի+։ 27 Ժողովրդի մի մեծ բազմություն, նաև շատ կանայք գնում էին նրա հետևից, և կանայք վշտից կուրծք էին ծեծում ու ողբում էին նրա համար։ 28 Հիսուսը շրջվեց կանանց կողմն ու ասաց. «Ո՛վ Երուսաղեմի դուստրեր, ինձ համար լաց մի՛ եղեք։ Այլ լաց եղեք ձեզ համար և ձեր երեխաների համար+, 29 որովհետև օրեր են գալիս, երբ մարդիկ պիտի ասեն. «Երջանի՜կ են ամուլ կանայք, որ չեն ծնել և կրծքով չեն կերակրել»+։ 30 Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին՝ «ծածկե՛ք մեզ»+։ 31 Եթե այս բաներն անում են, երբ ծառը կանաչ է, ապա ի՞նչ կպատահի, երբ այն չորանա»+։

32 Նրա հետ մահապատժի ենթարկելու էին տանում նաև երկու ուրիշ տղամարդկանց՝ հանցագործների+։ 33 Երբ հասան այն վայրը, որը Գանգ+ էր կոչվում, այնտեղ նրան և հանցագործներին ցիցը հանեցին, մեկին՝ նրա աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը+։ 34 [Իսկ Հիսուսն ասում էր. «Հա՛յր, ների՛ր+ նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»]*։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին+։ 35 Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր+։ Իշխաններն էլ քմծիծաղ էին տալիս՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի+, եթե սա է Աստծու Քրիստոսը՝ Ընտրյալը»+։ 36 Զինվորները նույնպես ծաղրում էին+ նրան. մոտենում էին, թթված գինի էին նրան առաջարկում+ 37 ու ասում. «Եթե հրեաների թագավորն ես, փրկիր քեզ»։ 38 Եվ նրա գլխավերևում մի գրություն կար. «Սա է հրեաների թագավորը»+։

39 Ցիցը հանված հանցագործներից մեկը սկսեց անարգել+ նրան. «Դու չե՞ս Քրիստոսը։ Դե քեզ էլ փրկիր, մեզ էլ»։ 40 Իսկ մյուսը, սաստելով նրան, ասաց. «Աստծուց չե՞ս վախենում։ Չէ՞ որ դու էլ նույն պատիժն ես կրում+։ 41 Մեր պատիժն արդարացի է, որովհետև մեր արածների համար ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Բայց այս մարդը ոչ մի սխալ բան չի արել»+։ 42 Եվ նա ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»+։ 43 Նա էլ ասաց նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր.* դու ինձ հետ Դրախտում+ կլինես»+։

44 Վեցերորդ ժամի* մոտ էր, սակայն խավար իջավ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+, 45 որովհետև արևի լույսը խավարեց. և սրբարանի վարագույրը+ վերից վար մեջտեղից պատռվեց+։ 46 Հիսուսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին»+։ Սա ասելուց հետո նա շունչը տվեց+։ 47 Պատահածը տեսնելով՝ հարյուրապետը փառավորեց Աստծուն ու ասաց. «Իրոք որ այս մարդն արդար էր»+։ 48 Բոլոր մարդիկ, որ հավաքվել էին այնտեղ՝ այդ տեսարանը դիտելու, երբ տեսան պատահած բաները, իրենց կուրծքը ծեծելով՝ հետ դարձան։ 49 Իսկ բոլոր նրանք, որ ծանոթ էին Հիսուսին, հեռվում կանգնած էին+։ Այն կանայք, որ Գալիլեայից նրա հետևից էին եկել, նույնպես կանգնած նայում էին այս ամենը+։

50 Հովսեփ անունով մի մարդ կար, որը Խորհրդի* անդամ էր և բարի ու արդար մարդ էր+ 51 (նա թիկունք չէր կանգնել Խորհրդի մտադրությանն ու գործերին)+. նա հրեաների Արիմաթեա քաղաքից էր և սպասում էր Աստծու թագավորությանը+։ 52 Հովսեփը գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը+։ 53 Նա իջեցրեց+ նրան, բարձրորակ կտավով փաթաթեց ու դրեց ժայռի մեջ փորված մի գերեզմանում+, որտեղ դեռ ոչ մի մարդու չէին դրել+։ 54 Պատրաստության օրն*+ էր. մոտենում էր շաբաթ+ օրվա իրիկնալույսը։ 55 Այն կանայք, որ Գալիլեայից եկել էին նրա հետ, նույնպես գնացին ու տեսան գերեզմանը+, նաև թե ինչպես նրա մարմինը դրեցին այնտեղ+, 56 ապա հետ դարձան, որպեսզի հոտավետ խոտեր ու անուշահոտ յուղեր պատրաստեն+։ Բայց շաբաթ+ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։

24 Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան նրանք եկան գերեզման և բերեցին իրենց պատրաստած հոտավետ խոտերը+։ 2 Սակայն տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ է գլորված+, 3 ու երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան+։ 4 Մինչ նրանք այդ պատճառով շփոթության մեջ էին, լուսափայլ հանդերձներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին+։ 5 Կանայք վախեցան ու երեսները դեպի գետին խոնարհեցրին, իսկ այդ մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք մահացածների մեջ փնտրում նրան, ով ողջ է։ 6 [Նա այստեղ չէ, այլ հարություն է առել]*+։ Հիշեք՝ ինչ ասաց ձեզ, երբ Գալիլեայում էր+, 7 թե մարդու Որդին պիտի մեղավորների ձեռքը մատնվի, ցցին գամվի և երրորդ օրը հարություն առնի»+։ 8 Եվ նրանք իրենց միտքը բերեցին նրա ասածները+ 9 և վերադառնալով գերեզմանից՝ այս ամենը պատմեցին տասնմեկ առաքյալներին և մնացած բոլորին+։ 10 Նրանք էին՝ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան+ և Հակոբոսի մայր Մարիամը։ Եվ նրանց հետ եղող մյուս կանայք+ էլ էին նույն բաները պատմում առաքյալներին։ 11 Սակայն այդ խոսքերը նրանց անհեթեթություն թվացին, և չէին հավատում+ կանանց։

12 [Իսկ Պետրոսը վեր կացավ ու վազեց դեպի գերեզմանը։ Հասնելով այնտեղ՝ նա կռացավ ու ներս նայեց և միայն կտավի կտորները տեսավ։ Ուստի պատահածի վրա զարմանալով՝ հեռացավ]*։

13 Հենց այդ օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որը Երուսաղեմից մոտ տասնմեկ կիլոմետր հեռու էր, անունը՝ Էմմաուս։ 14 Նրանք իրար հետ զրուցում էին տեղի ունեցած դեպքերի+ մասին։

15 Մինչ իրար հետ խոսում էին ու քննարկում, Հիսուսը մոտեցավ+ և սկսեց նրանց հետ քայլել, 16 բայց նրանք չճանաչեցին նրան+։ 17 Նա ասաց. «Այդ ինչի՞ մասին եք իրար հետ քննարկում»։ Նրանք էլ տխուր դեմքերով կանգ առան։ 18 Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց նրան. «Մի՞թե պանդուխտ ես Երուսաղեմում և ոչ մեկի հետ չես շփվում։ Ի՞նչ է, չգիտե՞ս, թե ինչ պատահեց Երուսաղեմում այս օրերին»։ 19 Նա էլ հարցրեց. «Ի՞նչ է պատահել»։ Նրանք ասացին. «Այն, ինչ պատահեց Հիսուս նազովրեցու+ հետ։ Նա մարգարե+ էր և գործով ու խոսքով զորավոր էր Աստծու և բոլոր մարդկանց առաջ։ 20 Սակայն մեր ավագ քահանաներն ու իշխանները նրան Պիղատոսին հանձնեցին, որպեսզի մահվան դատապարտվի, և նրան ցցին գամեցին+։ 21 Իսկ մենք հույս ունեինք, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը+։ Բացի դրանից, արդեն երրորդ օրն է, որ այդ բաները պատահեցին, 22 և մեր միջից մի քանի կանայք+ էլ զարմացրին մեզ։ Նրանք վաղ առավոտյան գերեզմանի մոտ էին եղել, 23 բայց նրա մարմինը չէին գտել, ուստի եկան ու ասացին, թե նաև գերբնական երևույթ՝ հրեշտակների են տեսել, որոնք էլ ասել էին, թե նա կենդանի է։ 24 Եվ մեզ հետ եղողներից ոմանք գնացին գերեզման+ ու տեսան, որ ամեն ինչ այնպես էր, ինչպես որ կանայք պատմել էին, բայց նրան չտեսան»։

25 Նա ասաց նրանց. «Ո՜վ անմիտներ, որ դանդաղում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին+։ 26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այս չարչարանքները+ և հասներ իր փառքին»+։ 27 Եվ սկսելով Մովսեսից+ ու Մարգարեների+ գրվածքներից՝ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում։

28 Վերջապես նրանք մոտեցան այն գյուղին, ուր որ գնում էին. և նա այնպես ձևացրեց, թե ինքը ավելի հեռու տեղ է գնալու։ 29 Բայց նրանք ստիպեցին նրան՝ ասելով. «Մնա մեզ հետ, որովհետև երեկոյան դեմ է, և օրն էլ արդեն ավարտվում է»։ Նա էլ գնաց այնտեղ և նրանց հետ մնաց։ 30 Երբ նրանց հետ թիկնել էր սեղանի շուրջ, հացը վերցրեց, օրհնեց այն, կոտրեց ու տվեց նրանց+։ 31 Այդ պահին նրանց աչքերը բացվեցին, ու ճանաչեցին նրան. և նա անհետացավ նրանց աչքերից+։ 32 Նրանք ասացին իրար. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը»։ 33 Հենց նույն ժամին նրանք վեր կացան, հետ դարձան Երուսաղեմ և տասնմեկ առաքյալներին ու մյուս աշակերտներին մեկտեղ հավաքված գտան, 34 որոնք ասում էին. «Իսկապես որ Տերը հարություն է առել և երևացել է Սիմոնին»+։ 35 Եվ այդ ժամանակ նրանք էլ պատմեցին ճանապարհին պատահած դեպքերը, և թե ինչպես ճանաչեցին նրան, երբ նա կոտրեց հացը+։

36 Մինչ խոսում էին այս ամենի մասին, Հիսուսը հայտնվեց նրանց մեջտեղում [ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»]*։ 37 Բայց քանի որ սարսափած ու վախեցած էին+, կարծեցին, թե ոգի են տեսնում։ 38 Իսկ նա ասաց. «Ինչո՞ւ եք խռովված, և ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ 39 Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, այդ ե՛ս եմ. շոշափե՛ք+ ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկոր+ չունի, իսկ ես ունեմ, ինչպես և տեսնում եք»։ 40 [Սա ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը]*։ 41 Քանի որ նրանք ուրախությունից դեռ չէին հավատում+ ու զարմանում էին, նրանց ասաց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»+։ 42 Նրան մի կտոր խորոված ձուկ+ տվեցին, 43 նա էլ վերցրեց ու նրանց աչքի առաջ կերավ+։

44 Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի+, ասացի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում+ և Սաղմոսներում+ իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»։ 45 Այդ ժամանակ նա ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը+, 46 և ասաց. «Նույն ձևով էլ գրված է, որ Քրիստոսը պետք է չարչարվի և երրորդ օրը հարություն առնի+, 47 և նրա անունով բոլոր ազգերին զղջում պիտի քարոզվի+, որպեսզի Աստված ների նրանց մեղքերը+։ Երուսաղեմից+ մինչև մյուս վայրերը՝ 48 դուք այս բաների վկաները+ կլինեք։ 49 Ձեզ կուղարկեմ այն, ինչը որ խոստացել է իմ Հայրը։ Իսկ դուք քաղաքում մնացեք, մինչև որ վերևից զորություն ստանաք»+։

50 Հիսուսը այնտեղից նրանց տարավ մինչև Բեթանիա ու բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց+։ 51 Եվ երբ օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից ու երկինք բարձրացավ+։ 52 Իսկ նրանք խոնարհվեցին նրա առաջ և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ+։ 53 Եվ ամեն ժամանակ տաճարում էին և գովաբանում էին Աստծուն+։

[Ծանոթագրություններ]

Այստեղ խոսքը բանավոր կերպով սովորելու մասին է։

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։

Վերաբ. է գիշերվա չորս պահերին։

Բռց.՝ «արգանդ բացող ամեն արու առաջնեկ»։

Տե՛ս Մթ 3։12-ի ծնթ.։

Ըստ որոշ հին ձեռագրերի՝ «Հովսես»։

1Տգ 2։9-ում և Մթ 1։3, 4-ում՝ «Ռամ»։

Սա Գալիլեայի ծովի մեկ այլ անվանումն է։ Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։

Կամ՝ «շունչը», այսինքն՝ կյանքի ուժը։

Տե՛ս Մթ 10։14-ի ծնթ.։

Կամ՝ «կյանքը»։ Տե՛ս հավելված 10։

Տե՛ս 2Թգ 4։29-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։

Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։

Բռց.՝ «ով պարտք է մեզ»։

Տե՛ս Մթ 5։15-ի ծնթ.։

Տե՛ս հավելված 12։

Հուն.՝ «ասսարիոն»։ Պղնձե մետաղադրամ, որը դինարի մեկ տասնվեցերորդ մասն էր։ Դինարը աշխատողի ամբողջ օրվա աշխատավարձն էր։ Տե՛ս հավելված 17։

Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։ Տե՛ս հավելված 17։

Տե՛ս Մկ 13։35-ի ծնթ.։

Տե՛ս Մկ 13։35-ի ծնթ.։

Բռց.՝ «պարտապան»։

Հուն.՝ սատա։ Ալյուրի և ընդեղենների չափման միավոր, որը հվսր է 7,33 լ.։

Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։

Այսինքն՝ տաճարը։

Հիվանդություն, որի ժամանակ մարդու մարմինը ուռչում է հեղուկ կուտակվելու պատճառով։

Բռց.՝ «մի առակ պատմեց»։

Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։

Այսինքն՝ «ինձ ավելի քիչ է սիրում, քան իր....»։

Դրախման հուն. արծաթե դրամ էր, որը կշռ. էր 3,4 գ։ Տե՛ս հավելված 17։

Մեկ մարը հվսր է 22 լ.։ Տե՛ս հավելված 17։

Մեկ քոռը հվսր է 220 լ.։ Տե՛ս հավելված 17։

Տե՛ս Մթ 5։17-ի ծնթ.։

Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

Հուն. մնասը կշռ. էր 340 գ և համարժեք էր 100 դրախմային։ Տե՛ս հավելված 17։

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

Հուն.՝ աիոն։

Տե՛ս 12։6-ի ծնթ.։

«Բարերար»-ը պատվավոր տիտղոս էր համարվում։

Այն հեռավ-ը, որքան մարդ կարող է ձեռքով մի քար նետել։

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։

Ուղիղ փակագծերը ցույց են տալիս, որ տվյալ տեքստը բացակայում է որոշ հին ձեռագրերում, սակայն առկա է այլ ձեռագրերում։

Բնագիր հուն. տեքստում կետադրական նշաններ չեն եղել։ Այս թարգմ-ում «այսօր» բառից հետո դրված է միջակետ։ Այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ ելնելով Ա-շնչի հետևյալ համարներից՝ Հվ 20։17; Գրծ 1։1–3, 9; 10։40; 1Կթ 15։20; Կղ 1։18։

Մոտ կեսօրվա ժ. 12։00։

Մոտ ժ. 15։00։

Կամ՝ «Սինեդրիոնի»։

Տե՛ս Մթ 27։62-ի ծնթ.։

Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։

Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։

Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։

Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը